Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Abgar vrd
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Կանադայի հայոց թեմի առաջնորդ է ընտրվել Տ. Աբգար վարդապետ Հովակիմյանը
Նորություններ

Կանադայի հայոց թեմի առաջնորդ է ընտրվել Տ. Աբգար վարդապետ Հովակիմյանը

Published: 9 Հունիսի, 2014
Կարդալու տևողություն՝ 2 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական գրով հաստատել է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբան, Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Տ. Աբգար վարդապետ Հովակիմյանի ընտրությունը Կանադայի հայոց թեմի առաջնորդի պաշտոնում:
Մայիսի 30-31-ին Կանադայի Միսիսոգայի Ս. Վարդան եկեղեցում, նախագահությամբ  թեմի առաջնորդական տեղապահ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի և ատենապետությամբ տիար Ժաք Ստեփանյանի, թեմի 31-րդ Պատգամավորական ժողովը Կանադայի հայոց թեմի առաջնորդ է ընտրել Մայր Աթոռի միաբան Տ. Աբգար վարդապետ Հովակիմյանին:
Կանադայի հայոց թեմը հաստատվել է 1984 թվականին Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգեն Ա Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Սրբատառ կոնդակով: Թեմում այսօր գործում են տասնյոթ եկեղեցական համայնքներ:

* * *
Տ. Աբգար վարդապետ Հովակիմյանը (ավազանի անունը` Սամվել) ծնվել է 1972 թ. հուլիսի 23-ին, ք. Բաթումիում, Վրաստան:
1979-1989 թթ. սովորել և ավարտել է Բաթումիի հայկական Ստեփան Շահումյանի անվան միջնակարգ դպրոցը:
1989-1995 թթ. ուսանել է Էջմիածնի Գևորգյան Հոգևոր Ճեմարանում: Ավարտաճառը պաշտպանել է «Հայ դավանաբանական մտքի արձագանքները Ս. Ներսես Շնորհալու Մատթէի մեկնության մեջ» թեմայով:
1995 թ. հոկտեմբերին ձեռամբ Տ. Անանիա եպիսկոպոս Արաբաջյանի ձեռնադրվել է սարկավագ և ծառայության կոչվել Մայր Աթոռում:
1996 թ. հունիսի 2-ին ձեռամբ Տ. Շահե արքեպիսկոպոս Աճեմյանի ձեռնադրվել է կուսակրոն քահանա` համալրելով Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբանության շարքերը:
1996-2001 թթ. ծառայել է որպես Աջարիայի (Վրաստան) հոգևոր հովիվ:
2001-2004 թթ. ուսանել է Զալցբուրգի համալսարանի Աստվածաբանության ֆակուլտետում:
2004 թ. պաշտպանել է «Հայ-լատին եկեղեցական հարաբերությունները 11-12-րդ դարերում» թեմայով ավարտաճառը և վերոնշյալ համալսարանում ստացել աստվածաբանության Մագիստրոսի կոչում:
2004 թ. մայիսից 2005 թ. հոկտեմբեր ամիսը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ ծառայել է Վիրահայոց թեմում` իբրև փոխառաջնորդ:
2005 թ. հոկտեմբերի 11-ին Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ նշանակվել է Սյունյաց թեմի փոխառաջնորդ:
2006 թ. ապրիլին պաշտպանել է վարդապետական թեզ «Ս. Դիոնիսիոս Արիսպագացին հայ մատենագրության մեջ» թեմայով և 2006 թ. մայիսին Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցում ձեռամբ Տ. Եզնիկ եպիսկոպոս Պետրոսյանի ստացել մասնավոր վարդապետության աստիճան:
2010 թ. մեկամյա ուսման է մեկնել Կանադա:
2011 թ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ նշանակվել է Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ:
Հոգեշնորհ Հայր Սուրբը տիրապետում է հայերեն, ռուսերեն, վրացերեն և գերմաներեն լեզուներին:

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Astvacashunch 6 e1448864822253 Հունիսի 10 Գշ. Գ օր Հոգեգալստեան։ Պահք
Հաջորդ նյութը Bant Դասընթաց՝ նվիրված բանտային հոգևոր ծառայությանը

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին
ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին

Ընթերցեք նաև

30 7
Նորություններ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց կրթության մշակների օրհնության կարգ (նկարներ)

30 Օգոստոսի, 2021
Ter Vahram
Նորություններ

Հայ Եկեղեցու ու նրա հոգևորականության վրա հարձակումների տարափը պետք է առավել միավորեն մեր հասարակությանը

15 Փետրվարի, 2019
09 Nor hratarakutyun
Նորություններ

Նոր հրատարակություն

9 Նոյեմբերի, 2017
Sepuh eps.
Հարցազրույցներ

Հայոց բանակի 25-րդ տարեդարձին նվիրված հարցազրույց Գուգարաց թեմի առաջնորդի հետ

1 Փետրվարի, 2017

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?