Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Astvacashunch
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Քրիստոնեական > Խորհուրդ. ինչպես կարդալ Աստվածաշունչը
Քրիստոնեական

Խորհուրդ. ինչպես կարդալ Աստվածաշունչը

Published: 14 Հոկտեմբերի, 2014
Կարդալու տևողություն՝ 9 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Քրիստոնյան ժամանակի ընթացքում ձեռք է բերում հոգեւոր հասունության հիմնարար քայլեր, որ կայանում են հավատի կյանքը աներեր հիմքի վրա դնելու աստվածաշնչյան սկզբունքների վրա: «Պատվիրաններս պահիր, որ ապրես»: Երբ խորհրդածեք Աստծո խոստումների վրա, կունենաք այնպիսի հոգեւոր ուրախություն, հաղթություն եւ զորություն, որոնք միայն Աստծո Խոսքը կարող է հաղորդել: Ինչպես ընթերցել Ս. Գիրքը Մենք լինելով տարբեր քույր եկեղեցիների աստվածաբանական ուսումնարաններում, ձեռք ենք բերել միջազգային փորձ, որը ներկայացնում ենք ստորեւ:

Աստվածաշունչը հավատքով ընթերցելիս բացահայտվում են նրա խորքային հոգեւոր արժեքները: Աստվածային ճմարտությունները հասկանալու համար անհրաժեշտ է սերտել: Աստվածաշնչի ամեն մի նախադասությունը հնարավորություն է ընձեռում սովորելու ճիշտ ապրելու ուղին: Նկատի ունենանք հետեւյալ թելադրությունները. Սկսել աղոթքով` Աստծո ներկայությունը, օրհնությունը եւ իմաստությունը խնդրելով: «Իմաստություն Հոր Հիսուս տուր ինձ իմաստություն» (Ն. Շնորհալի): Սկսել սերտողությունը` վստահելով որ Աստված ինքն է ներշնչում ձեզ: Աղոթքով հայցել նրա ներկայությունը: Ուշադիր կարդալ աստվածաշնչյան հատվածները եւ խորհրդածելով նշված հարցերի շուրջ: Որքան հնարավոր է ամբողջական ու սպառիչ պատասխաններ տալ հարցերին: Սկսիր կիրառել դրանք կյանքումդ: ՄԵկ անգամ եւս խորհել ընթերցումի նպատակի շուրջ եւ մտածել, թե արդյո՞ք այն իրագործվել է: Իսկ եթե ոչ, ապա ի՞նչ պետք է անել: Սերտողությունը ավարտիր գոհության աղոթքով եւ խնդրիր Աստծուց, որ օգնի քեզ աճել այն բնագավառներում, որոնք քեզ բացահայտվեցին: Աստվածաշնչում պարունակված հոգեւոր ճշմարտությունները կօգնեն քեզ մտերմիկ երկխոսություն ունենալու Հիսուս Քրիստոսի հետ եւ հայտնաբերելու նրա խոստացած «կատարյալ եւ լեցուն կյանքը» (Հովհաննես 10;10): Կիրառեք այս սերտողության մեջ նշված վերոհիշյալ սկզբունքները, ավելի խորությամբ կընկալեք Քրիստոսի փառքի համար ապրելու եւ նվիրաբերվելու նշանակությունը: Աստվածաշնչի թելադրությունը Աստծու հնազանդության մասին: Դեպի Աստված հնազանդությունը ցույց է տալիս Քրիստոսի հանդեպ ունեցած ձեր հավատը: Աստծո Խոսքը Աստծուն հնազանդվելու մասին, թվարկում ենք, մեր անկեղծ հնազանդությամբ մեր կյանքը Երկնավոր Հորը հանձնելու կարեւորության մի քանի պարգեւների մասին: Երեմիա 7; 23-ում Աստված ասում է. «Ականջ դրեք իմ ձայնին, եւ ես ձեզ Աստված կլինեմ ու դուք Ինձ ժողովուրդ: Ձեզ հրամայված ճամփեքով ընթացեք, որ ձեզ համար լավ լինի»: Հին Կտակարանում Աստված կարեւորում է հնազանդությունը եւ մեծ արժեք է տալիս: «Ահա հնազանդությունը զոհից ու լսելը խոյերի ճարպերից լավ է»: Քանզի ապստամբությունը կախարդության մեղքի պես է ու կամակորությունը կռապաշտության պես է» (Ա Թագավորաց 15.22, 23): Հնազանդությունը մեր հավատի դրսեւորումն է: Պողոս առաքյալը գրում է. «Արդ աղաչում եմ ձեզ` ձեր մարմինները ընծայեք որպես կենդանի զոհ, սուրբ, Աստծո հաճելի. դա Աստծո ուզած հոգեւոր պաշտամունքն է: Այս աշխարհի կերպարանքը մի ընդօրինակեք, այլ կերպարանափոխվեք ձեր մտքի նորոգմամբ, որ ի վիճակի լինեք փորձել եւ իմանալ, թե որն է Աստծո կամքը, որը բարի է, հաճելի եւ կատարյալ` Եւ ինչ որ հավատով չէ, մեղք է» (Հռոմեացիս 12.1,2, 14.23): Երբ չենք հնազանդվում մեր Տիրոջը, զրկվում ենք իր թագավորության օրհնություններից` հոգեւոր եւ պտղաբեր լիառատ կյանքից: Միշտ չէ, որ կարող ենք լիովին հասկանալ Աստծո պատվերը, սակայն կարող ենք վստահել նրա իմաստությանը եւ մեր հնազանդությամբ ցույց տալ մեր հավատի իսկությունը: Աստծուն հնազանդությունը մարդուն փառք է բերում, երբ հավատով հնազանդվենք Աստծուն, մեր կյանքը հաճելի կլինի նրան: Մարդիկ կտեսնեն մեր բարի գործերը եւ կփառավորեն մեր Երկնավոր Աստծուն: Հովհաննես 15 գլխում Հիսուսն իրեն ներկայացնում է որպես խաղողի վազ, իսկ քրիստոնյային` որպես ճյուղ: Նա ասում է. «Մնացեք իմ մեջ, եւ ես ձեր` մեջ: Ինչպես որ ճյուղը ինքն իրենից չի կարող պտուղ բերել, եթե վազի վրա չմնա, այնպես էլ դուք, եթե իմ մեջ չմնաք» (Հովհ. 15;4): Մնալ նշանակում է հնազանդվել: Հնազանդ քրիստոնյան հոգեւոր բարիք է բերում Աստծո փառքի համար: Հնազանդությունը հաղթանակ է Սատանայի դեմ: Չարի ազդեցությունն այնպես է ներգործում մեզ վրա, որ չհնազանդվենք Աստծուն: Դա է նրա նպատակը: Հակոբոս առաքյալը 4.7 տեղեկացնում է, թե ինչպես կարող ենք հաղթել մեր թշմանուն: Մենք պետք է «հնազանդվենք» Աստծուն եւ «հակառակ մնանք Սատանային». այդ դեպքում, մեզ տրված խոստման համաձայն, նա փախչելու է մեզանից: Հնազանդությունը Աստծո հանդեպ ունեցած մեր սիրո դրսեւորումն է: Հիսուսն ասում է. «Ով ինձ սիրում է, նա կպահի իմ խոսքը, եւ իմ Հայրը կսիրի նրան, եւ նրա մոտ կգանք ու բնակություն կհաստատենք նրա մոտ: Ինձ չսիրողը իմ խոսքերը չի պահում. եւ այս խոսքը, որ լսում եք, իմը չէ, այլ ինձ ուղարկող Հորը» (Հովհաննես 14, 23, 24):

Սերը գործողություն է ներառում, որի արդյունքն է հնազանդությունը: Հնազանդության միջոցով մեր կյանքում հայտնվում է Սուրբ Հոգու զորությունը, որի շնորհիվ կարողանում ենք մեր օրինակով Հիսուսի Քրիստոսի արդյունավետ վկաները դառնալ: Պողոսը առաքյալը թելադրում էր Աստծո զորության կարիքը: Ինչ էր ասում. «Հեթանոսներին Աստծուն հնազանդեցրի թե՛ իմ գործով, թե՛ խոսքով եւ թե՛ նրանց մոտ ապրած իմ բարի կյանքով եւ Աստծո զորավոր նշաններով ու հրաշքներով եւ այս ամենը` Սուրբ Հոգու զորությամբ» (Հռոմ.15.18;19): Աստված իրեն հայտնում է նրանց, ովքեր հնազանդվում են իրեն: Քրիստոսը մեզ համար ուրախալի ներկայություն է: Հիսուսը խոստացել է իր անձը հայտնի անել նրանց, ովքեր հնազանդ են իրեն (Հովհաննես 14;21): Քրիստոնեական սկզբունքների մեջ հայտնաբերել է պետք Հոգու զորությունն եւ լի ու առատ կյանքը: Առաքյալը խորհուրդ է տալիս, որ հավատով կառչենք Սուրբ Հոգու զորությանը եւ, Աստծուն ու նրա խոսքին հնազանդվելու միջոցով, իշխենք մտքի ու սրտի վրա: Մեր հոգեւոր հնազանդության եւ աճի հիմքը պետք է լինի Աստծո սուրբ Խոսքը` Կողոսացիս 3.16: Հնազանդ քրիստոնյան իր առօրյա կյանքում նոր դիրքորոշում եւ վարմունք է դրսեւորում` Մատթեւո 5; 7: Պողոս առաքյալը գրում է. «Քրիստոս Հիսուսով կյանքի Հոգու օրենքը ինձ ազատեց մեղքի եւ մահվան օրենքից» (Հռոմեացիս 8.2): Մեր Տիրոջ առջեւ հնազանդ քայլերը պատրաստում են մեզ հոգեւոր պատերազմ մղելու Սատանայի դեմ եւ Սուրբ Հոգու զորությամբ դիմադրելու փորձությանն ու մեղքին (Հակ. 4; 7): Հովհաննես առաքյալը գրում է` Հնազանդ հոգին առողջ է. «Սիրելի՛ս, աղոթք եմ անում, որ ամեն կողմից հաջողություն ունենաս եւ առողջ լինես, ինչպես քո հոգին էլ հաջողության մեջ է» (Գ Հովհաննես 1; 2): Եթե հնազանդվենք Տեր Հիսուսին եւ հետեւեք նրա Խոսքին, կարող ենք ունենալ կամքը` մեր մտքերն ու մարմինները մաքուր պահելու եւ վայելել ավելի լիառատ ու հոգու հաղթական կյանք, որի ընթացքում կարող ենք ծառայել Աստծուն: Կաճի նաեւ մեր հոգեւոր ուժը: Եթե փոքր բաներում հնազանդվենք Աստծո պատվիրաններին, ավելի մեծ բաներում հնազանդվելու զորություն կստանանք Նրանից: Մեր Տիրոջն արժանի ընթացք ունենալով, ամբողջությամբ նրան հաճելի լինելով` կարող ենք պտղաբեր լինել բոլոր բարի գործերում: Հիսուսն ասում է. «Դուք չեք ինձ ընտրել, այլ ես եմ ձեզ ընտրել եւ կարգել եմ ձեզ, որ գնաք եւ պտուղ բերեք, եւ ձեր պտուղը մնա» (Հովհ. 15; 6): Աստծո նվիրած կյանքի գործունեության պարգեւները կվայելեք, եթե ձեր կյանքը անմնացորդ նվիրեք Քրիստոսին, եթե Սուրբ Հոգու զորությամբ հնազանդ կյանք ապրեք, եթե պահպանեք Տիրոջ հանդեպ ունեցած ձեր սերը: Սուրբ Հոգու մասին խոսելիս Հիսուսն ասաց. «Իսկ երբ Նա գա` ճշմարտության Հոգին, ձեզ կառաջնորդի ամեն ճշմարտության մեջ` եւ գալիքի մասին ձեզ կհայտնի» (Հովհ. 16;13): Աստծուն ճանաչելու բանալին ճշմարտության Սուրբ Հոգու առաջնորդությանը հնազանդվելն է: Եթե ուզում եք վստահել, հնազանդվել Աստծուն եւ սուրբ կյանքով ապրել, Աստված իրեն կհայտնի ձեզ եւ կուղղի ձեր քայլերը հոգեւոր կյանքի ճամփայով: Եւ քանի որ նա մեզ սիրեց` մահը հանձն առնելու չափ, մի՞թե տրամաբանական չէ, որ նրա ճանապարհն է լավագույնը (Հռոմ 8; 32): Հնազանդությունը Քրիստոսի հանդեպ մեր ունեցած սիրո լավագույն ապացույցն է եւ մեզ համար Աստծո ունեցած կամքի բացահայտման գաղտնիքը: Հնազանդությունը կասեցնում է գայթակղությունը եւ փորձությունը: Կյանքում ամենակարեւորը հակառակ սեռի հետ ունեցած մեր հարաբերությունն է, մեր ժամանակների ընկերային խոցելի խնդիրներից մեծագույնը: Որպես քրիստոնյաներ, մենք կանչված ենք սուրբ կյանք ապրելու: Մենք պետք է հրաժարվենք աշխարհի չար փորձություններից եւ Քրիստոսին պատվենք` հավատարմորեն հնազանդվելով նրա պատվիրաններին, որովհետեւ Աստծվածաշունչը պատվիրում է մեզ. «Աստծուն հնազանդ զավակներ եղե՛ք եւ մի՛ առաջնորդվեք անցյալի ցանկություններով, որոնցով ընթանում էիք, երբ դեռ չէիք ճանաչում Քրիստոսին. այլ ինչպես ձեզ կանչողը` Աստված, սուրբ է, դուք էլ սուրբ եղեք ձեր բոլոր վարմունքներում: Քանի որ գրված է. Սուրբ եղեք, քանի որ ես սուրբ եմ» (Ա Պետրոս 1.14-16)

ՏԵՐ ԱՀԱՐՈՆ ՔՀՆ. ՄԵԼՔՈՒՄՅԱՆ

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Astvacashunch 6 e1448864822253 Հոկտեմբերի 15 Դշ. Պահք
Հաջորդ նյութը Astvacashunch 6 e1448864822253 Հոկտեմբերի 16 Եշ. Սրբոցն Դիոնէսիոսի Արիսպագացւոյն եւ առաքելոցն Տիմոթէոսի եւ Տիտոսի

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

Mijinq
Միջինք
Պահքի մասին
ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին
Pahq147
Կարևոր խորհուրդներ պահք պահողներին
Պահքի մասին
Screenshot 27
Աստված նախընտրում է լինել երկու կամ երեք միահոգի աղոթողների, քան՝ բազմաքանակ տարամիտ մարդկանց մեջ. Սուրբ Կիրպրիանոս Կարթեգենացի
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

Astvacashunch 123
Ընթերցումներ Սբ. Գրքից

Հոկտեմբերի 23 Դշ. Պահք

22 Հոկտեմբերի, 2013
Astvacashunch 123
Ընթերցումներ Սբ. Գրքից

Դեկտեմբերի 2 Բշ. Սրբոցն Գենարիոսի եպիսկոպոսին եւ Մերկերիոսի զինաւորին, Յակովկայ եւ Իրաւափառայ

1 Դեկտեմբերի, 2013
Astvacashunch1
Ընթերցումներ Սբ. Գրքից

Փետրվարի 14 † Կիր. Բ կիր. Քառասնորդական Պահոց (Արտաքսման): ՏԵԱՌՆԸՆԴԱՌԱՋ։ Տօն քառասնօրեայ գալըստեանն Քրիստոսի ի Տաճարն

12 Փետրվարի, 2016
Srbapatkerneri masin
Քրիստոնեական

Սրբապատկերների մասին

18 Մարտի, 2015

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?