Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Qarer
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Առակներ > Խելացի վաճառականը (բարոյախրատական պատում)
Առակներ

Խելացի վաճառականը (բարոյախրատական պատում)

Published: 10 Մարտի, 2015
Կարդալու տևողություն՝ 3 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Աբբան պատմում է հետևյալ պատմությունը.
«Մի անգամ թանկարժեք քարերի վաճառքով զբաղվող մի վաճառական իր երեխաների հետ բարձրանում է մի նավ՝ իր հետ ունենալով բազում թանկարժեք քարեր ու մարգարիտներ, որոնք մեծ շահով վաճառելու հույս ուներ այն երկրում, դեպի ուր ուղևորվում էր: Պատահում է այնպես, որ Աստծո կամքով վաճառականը շատ է սիրում նավի վրա իրեն սպասարկող մի պատանու և ուշադրության էր արժանացնում նրան, ու ինքն էլ նավարկության ընթացքում հարգվում էր նրա կողմից և այդ պատճառով էլ նրան միշտ հաղորդակից էր դարձնում իր սեղանին: Մի օր այս պատանին նկատում է, թե ինչպես են նավաստիները փսփսում իրար մեջ, և ականջ դնելով գլխի է ընկնում, որ նրանք որոշել են վաճառականին գցել ջուրը՝ իր թանկարժեք քարերը հափշտակելու նպատակով: Այս բանը մեծ վիշտ է պատճառում պատանուն: Եվ հետո երբ թախծոտ դեմքով նա մոտենում է վաճառականին, որպեսզի սովորականի պես ծառայություն մատուցի, վաճառականը հարցնում է, թե ինչո՞ւ է այդպես տխուր: Պատանին չհամարձակվելով ասել ճշմարտությունը, պատասխանում է, թե ոչինչ էլ չի պատահել: Սա նորից պնդում է, թե.
«Ի՞նչ որ բան կա սրտումդ, ասա ինձ ճշմարտությունը, ինչպես որ կա»: Պատանին սկսում է հեկեկալ և ասում է նրան, որ նավաստիները այսպիսի բաներ են ծրագրում իր դեմ:
-Դա հաստա՞տ է, -հարցնում է վաճառականը:
-Այո, -պատասխանում է պատանին, -նրանք իրար մեջ դա արդեն հաստատ որոշել են:
Այդ ժամանակ վաճառականը կանչում է իր երեխաներին և ասում. «Ինչ որ ձեզ ասեմ, կատարեք այն՝ առանց հակաճառելու»: Հետո փռելով սփռոցն ասում է. «Բերեք այստեղ արկղերը»: Նրանք բերում են և նա սկսում է քարերն ամբողջությամբ դատարկել: Դատարկելով բոլորը, ասում է. «Այսպիսին է կյանքը, այս առարկաների պատճառով ես ծովը գցվելու մեծ վտանգի եմ ենթարկվում, և ոչինչ ինձ հետ չտանելով, քիչ հետո մահն իմ վրա կհասնի»: Հետո հրամայում է երեխաներին. «Ծովը գցեք այս բոլորը»: Նրանք այս խոսքերը լսելով, անմիջապես այդ բոլորը ծովն են գցում: Այս տեսնելով նավաստիները ապշում են և քանդվում են նրանց չար խորհուրդները:
Վերջացնելով այս պատմությունը, երանելի Աբբա Զոսիմոսը ավելացնում է. «Տեսնո՞ւմ եք, թե նրա խորհուրդները ինչ ընթացք ստացան, ինչպես նա նույն պահին վարվեց իմաստությամբ, թե՛ խոսքով և թե՛ գործով: Եվ բոլորը այս վաղանցիկ կյանքը պահպանելու համար: Եվ արդարացի է վարվում, խորհելով, որ եթե մահանա, ի՞նչ օգուտ կունենա այս քարերից: Իսկ մենք մի չնչին կորուստ կամ զրկանք չենք ուզում անտարբեր կրել հանուն Քրիստոսի պատվիրանների: Իսկ եթե չենք կարողանում չվշտանալ, այդ ժամանակ հարկավոր է վշտանալ մեզ վնաս հասցնողների հոգու կորստյան համար, այլ ոչ թե ունեցվածքի կորստի, քանզի նա անիրավություն գործելով զրկում է իրեն արքայությունից, որովհետև
«Անիրավները Աստծո Արքայությունը չեն մտնում» (Ա• Կորն.6.9): Իսկ քեզ անիրավություն կրողիդ շնորհեց հավիտենական կյանք, ինչպես որ ասում է Տերը այսպիսիններին. «Ուրախացեք և ցնծացեք, քանի որ ձեր վարձքը շատ է երկնքում« (Մատթ. 5.12):

Գրառում՝ https://www.facebook.com/FatherHovsep?fref=ts

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Mardahacutyun Մարդահաճություն
Հաջորդ նյութը 11 2 Կատարվեց Տ. Գրիգորիս արքեպիսկոպոս Բունիաթյանի հուղարկավորության արարողությունը (նկարներ, տեսանյութ)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին
ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին

Ընթերցեք նաև

Taqnvac gandz
Առակներ

Թաքցրած գանձը (առակ)

7 Դեկտեմբերի, 2014
Arak
Առակներ

Ռազմիկը (առակ)

29 Հունիսի, 2016
Potorik
Առակներ

Հպարտությամբ թե՞ խոնարհությամբ (առակ)

11 Դեկտեմբերի, 2016
Luysi ujy
Քրիստոնեական

Լույսի ուժը

8 Նոյեմբերի, 2017

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?