Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Xach prkutyun
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Քրիստոնեական > Խաչ եւ փրկություն
Քրիստոնեական

Խաչ եւ փրկություն

Published: 2 Դեկտեմբերի, 2013
Կարդալու տևողություն՝ 7 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Հայտնի է, որ Հիսուս խաչվեց` «մեր մեղքերը վերցնելով իր վրա»:

Ի՞նչ է նշանակում` մեր մեղքերը վերցրեց իր վրա: Ծնվել է մեզանից յուրաքանչյուրի մեղավորության պատասխանատվությունը ստանձնած, Իր միջով առ Աստված տարածություն բացող մի մարդ. ահա թե ով է Հիսուս Քրիստոս:

Աստված մեզանից ոչ մեկին չի զրկել իր Որդին լինելու առաքելությունից: Եվ ահա Հիսուսը մեր մեղքերը վերցնում է իր վրա: Կնշանակի, որ ցանկացած մեղք, որ գործվել է, գործվում է ու կգործվի, առ Աստված է հասնում Նրա միջով. Նա մեր ինդուլգենցիան է: Բայց ի՞նչպես են վերցնում մեղքերը: Եվ ինչո՞ւ է մեղք վերցնելու անհրաժեշտություն առաջացել, եթե մարդն օժտված է կամքի ազատությամբ: եթե կա ապաշխարանքը, ի՞նչ կարիք կա, որպեսզի Հիսուս Քրիստոսն իր վրա վերցնի մեր մեղքերը: Հայտնի է, որ «Աստված մեզ այնքան սիրեց, որ իր Միածին Որդուն զոհաբերեց հանուն մեզ»: Այս միտքը Հովհաննես առաքյալի շուրթերով հասել է մինչեւ մեր օրերը: Այն այսօր սիրտ չի շարժում, այսինքն, այն չի խոսում հովի մեջ ծփացող ուռենու, նորածնի տարերային ժպիտի կամ երկնքի բոլոր կապույտների միջոցով, այն այլեւս պիտի առանձին փաստարկվի:

Մենք մարդացած Աստծո ջանքն ու վաստակն ենք: Ենթադրենք մենք սպանել ենք մեր նմանին: Մեր մեղքերը վերցնելը սոսկ վերցնել չէ, դա ամենօրյա գործողություն է, այսօր էլ այդ մեղքերը վերցվում են, այսօր էլ մեր արնոտ ձեռքերի մեջ կենդանի է Աստծո ջանքը, այսօ՛ր էլ նա բարեխոսում է իր կենդանի գոյությամբ: Իսկ ուրիշ ինչպե՞ս պիտի լիներ, եթե ոչ այնպես, ինչպես եղավ:: Չէ՞ որ Հիսուս Քրիստոս մեռավ եւ հարություն առավ` մեզ աղոթքի եւ ապաշխարանքի, միմյանց սիրելու եւ ներելու բոլոր դասերն ավանդած: Եւ չնայած բոլոր այս դասերին` նա մեր մեղքերը վերցրեց իր վրա, այսինքն` դասերով չբավարարվեց: Հիսուս չեկավ ապրելու մի կյանք, որում պիտի տեսներ, թե մարդն ինչքան անուղղելի է, ինչքան մեղսավոր: Բայց Նա հանկարծ հասկացավ, որ մարդիկ մեղքի ջանադիրներ են, նրանց յուրաքանչյուր արարքը մեղքի շղթայի մի օղակ է դիմացինի համար: Ահա ինչու` ոչ միայն «մի՛ ցանկացիր հարեւանիդ կնոջը», այլեւ` «մտքո՛վ մի շնացիր նրա հետ»: Մտքո՛վ: Միտքը մարդու այն մետաֆիզիկական մասն է, որով մարդը տապալվում է: Հիսուս մեղավոր մարդու մեջ ճանաչեց բնական իրականությունից դուրս մի մարդու: Եւ երբ Նա վերցնում է այդպիսի մարդու մեղքերը, Նա մարդուն թողնում է նրա բնական իրականությունը, այսինքն` արարելու եւ ստեղծագործելու հնարավորությունը, Նա նրան թողնում է մտքի կոչումը: Նա մաքրագործում է մարդու ազատությունը: Հիսուս հասկացավ, որ խնդիրն Աստծուն չընկալելու մեջ չէ, այլ` հենց Մարդուն: Մարդն Աստծու մասնիկն է, եւ նրա խնդիրն այդ մասնիկն ընկալելը չէ, այլ` այդ մասնիկը լինելը:

Եթե ընդունենք, որ Աստված չկա, ոչինչ իմաստ չունի: Սա հասկանալու համար մարդը պետք է ընկալի իր օրգանիզմը: Դա նույնն է, որ մարդուն իբրեւ ամբողջություն կայացնող բջիջները լինեն, մինչդեռ մարդը չլինի: Իսկ հիմա վերադառնանք վերեւում հնչած հարցին` ինչպե՞ս են վերցնում մեղքերը: Երբ առողջ ապրելակերպը չի օգնում, մարդն անցնում է Պահքին, որը, այսպես ասած, օրգանիզմի պրոֆիլակտիկան է. մենք մեզ ապահովագրում ենք մեր ներսում առկա բազում հիվանդությունների եւ մանրէների տեսքով ծառացող դժոխքից, նրանք` իբրեւ օրգանիզմ, մեր մեջ փոխարինում են մեզ: Ահա այդպիսին ենք մենք Աստծո առաջ իբրեւ մասնիկներ, մենք` իբրեւ Աստծու օրգանիզմ, նրա մեջ դադարում ենք մարմնավորել Նրան: Իսկ որպես ի՞նչ է Աստված մեր մեղքերը վերցրել իր վրա: Աստված մեզ այնքան սիրեց` Նշանակու՞մ է արդյոք, որ նա մեզ ազատեց մեղքերն ընկալելու պատասխանատվությունից: Կարելի է ենթադրել, որ Աստված մեզ ազատում է հասկանալուց:Գուցե իմանալով, որ մարդիկ տարբեր են եւ ավելի ու ավելի տարբեր են ըստ իրենց ընկած լինելու չափի` Նա մեր մեղքերը վերցնում է, որովհետեւ մենք այդպես էլ ոչինչ մինչեւ վերջ չե՞նք հասկանա: Նա սիրո ձեռագրով է ջնջում մեր մեղքերը: Այսինքն` կա սեր եւ Նրա` մեր հանդեպ ունեցած պատասխանատվությունը միակողմանի է: Բայց եթե մենք եւս պատասխանատու ենք, իսկ մենք պատասխանատու ենք, նշանակում է` ինչ-որ բան պիտի այնուամենայնիվ հասկանանք : Բայց ահա պատասխան ենք տալիս, ներողություն ենք խնդրում, վճարում ենք մեր արածի դիմաց, մինչդեռ անհասկացողությունը մնում է: Իսկ բանն էլ հենց այն է, որ Նա եկավ, որպեսզի հասկանանք: Հիսուսը մեզ չազատեց հասկանալուց, քանզի ի՞նչ պատասխանատվություն` առանց հասկանալու, թե որն է մեր մեղքը. նա մեզ տվեց հատկապես մեղքի ընկալումը, այսինքն` մեր մեջ ներարկեց փրկության գենը: Եվ այդ ընկալումը Հիսուսին դարձնում է անընդհատ զոհ: Աստված մեզ ուղարկեց մի Զոհ, որն ամեն օր է խաչվում, այսինքն` Նա խաչվում է հենց այն պահին, երբ մենք հասկանում ենք, թե ուր եկավ: Մեր ընկալման մեջ է Քրիստոսի տանջանքների չափը. որքան պակաս կամ այնպես չենք ընկալում, այնքան այդ տանջանքները քիչ են: Զոհողության էությունն է այդպիսին. այն չափվում է մեր ընկալման խորությամբ, այսինքն` այդ զոհողությունն իր խորությամբ այնքան բազմաշերտ է, որ միշտ ընկալման տեղ ունի: Ընկալել նշանակում է փորփրել վերքը, ահա թե ինչու բացի նրանից, որ Նա խաչվում է, խաչելությունն իմաստ ունի, եթե մենք ենք խաչում նրան: Ուրեմն սերը միգուցե միակողմանի է, բայց ոչ` պատասխանատվությունը: Հիսուս մեզ թողեց ընկալումը, որ կարելի է ազատ մարդ լինել` սահմանափակվելով պատասխանատվությամբ: Չէ՞ որ մեր ողջ ազատությունը սահմանափակումների ազատություն է:

«Աստված մեզ այնքան սիրեց» արտահայտությունն ընդամենը Հիսուսի` մեր կյանքում հնարավոր դառնալու գիտակցությունն է:Բայց Աստված մեզ այսօր էլ է սիրում, քանի որ մեզ` որպես մարդ, նույնպես հնարավոր է դարձնում: Միայն սիրով է հնարավոր դառնում ծնունդը: Նշանակում է` այո՛, նա մեզ այնքան սիրեց, որ հնարավոր դարձրեց մարդկային մեր լինելիությունը, մեզ` որպես մարդ: Եվ Նա մեզանից իր փառքը չի մուրում, այլ մեր գոյության մեջ` Իր` Զոհի արդարացումը: Այսպիսով, «մեր մեղքերը վեցրեց իր վրա» միտքը փաստ է, ոչ թե մեկնաբանություն: Նա Աստծու սիրո պտուղն է, մենք` Նրա սիրո պտուղը: Նա կոչված է` ոչ միայն վերցնելու մեր մեղքերը, այլ` հասկանալու, որ մարդը մեղավոր լինելու անգիտության ջանքն է, կամ ավելի ճիշտ` ջերմեռանդությունը. նա միշտ համառորեն հրաժարվում է ընդունել իր մեղավորությունը` հեռանալով Աստծուց եւ դավաճանելով ինքն իրեն: Մարդն այլ կերպ չի կարող:

Ուրեմն, ի՞նչ պետք է աներ Նա մարդու համար, նրա համար, ով իր կաշի ու ոսկորով ուներ աստվածամարդաբանական նույն ընդհանրությունը, ինչ Ինքը: Ո՛չ ավելին, քան մեռնելը նրա համար, քանի որ չկա զոհաբերության այլ փաստ, քան ինքնազոհաբերությունը, ինչպես չկա այլ դավաճանություն, քան` ինքնադավաճանությունը:

Աղբյուր՝ Սյունյաց Կանթեղ N 31

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Astvacashunch 123 Դեկտեմբերի 2 Բշ. Սրբոցն Գենարիոսի եպիսկոպոսին եւ Մերկերիոսի զինաւորին, Յակովկայ եւ Իրաւափառայ
Հաջորդ նյութը Astvacashunch 123 Դեկտեմբերի 3 Գշ. Սրբոցն Մինասայ, Երմոգինեայ, Գրաբոսի եւ կամաւոր աղքատացն՝ Յովհաննու եւ Աղէքսիանոսի

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին
ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին

Ընթերցեք նաև

Inchu nerel e1516210092379
Առակներ

Իսկ ինչու՞ ներել… (առակ)

17 Հունվարի, 2018
Tesat ekeghecakan toner
Քրիստոնեական

Թեստ. եկեղեցական տոների և արարողությունների վերաբերյալ

9 Օգոստոսի, 2017
Gevorg srbazan
Քրիստոնեական

ԻՆՉՊԵՍ ԵՐԵԽԱՅԻՆ ՍՈՎՈՐԵՑՆԵԼ ԱՂՈԹԵԼ

26 Հունիսի, 2013
Xachi xorhurd ejovayi vkaner
Աղանդներ

Եհովայի վկաները աղավաղում են խաչի խորհուրդը

28 Հոկտեմբերի, 2013

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?