Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
images
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Քրիստոնեական > Խաչակնքվելը ամուր վահան է ընդդեմ դիվական ներգործությունների
Քրիստոնեական

Խաչակնքվելը ամուր վահան է ընդդեմ դիվական ներգործությունների

Published: 16 Օգոստոսի, 2013
Կարդալու տևողություն՝ 4 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Խաչակնքման սովորությունն այնքան հին է, որքան քրիստոնեությունը և հատուկ է բոլոր ուղղափառ Եկեղեցիներին: Հին աշխարհում և հռոմեական կայսրությունում խաչը համարվում էր անարգ մահվան, նախատինքի, չարչարանքների միջոց:
Քրիստոս, գամվելով մահվան խաչին, մեր փոխարեն հանձն առավ մահը, Ինքը կրեց ադամական մեղքի անեծքը, և մահվան գործիքն Իր զորությամբ վերափոխեց հավիտենական կյանքի խորհրդանիշի: Առաքելական շրջանում, մանավանդ 1-2-րդ դարերում, հալածանքների ժամանակ հավատացյալներն իրար հետ ծանոթանում էին «կուրծքը խաչակնքելով»: Ահա թե ինչու թե՜ հնում և թե՜ այսօր բոլոր ճշմարիտ քրիստոնյաները խաչակնքվում են աղոթքի սկզբում և վերջում, եկեղեցի մտնելիս և ելնելիս, սրբություններին մոտենալիս, փողոց դուրս գալիս, որևէ աշխատանք սկսելիս և այլ պատեհ առիթներով:

 Խաչակնքվելը ամուր վահան է ընդդեմ դիվական ներգործությունների: «Եթե դու ջերմեռանդությամբ խաչակնքվես, ապա ոչ մի չար ոգի չի կարող քեզ մոտենալ, որովհետև նա կտեսնի այն զենքը /խաչը/, որով Հիսուս Քրիստոս մահացու խոցեց նրան և կործանեց սատանայի ու նրա արբանյակների ողջ չար զորությունը», — գրում է Ս. Հովհան Ոսկեբերանը:
Խաչակնքելով մենք հիշում ենք Տեր Հիսուս Քրիստոսի փրկարար մահը խաչի վրա, հայցում ենք Նրա օգնությունը, ողորմությունն ու օրհնությունը, քանզի խաչի զորությունը Քրիստոսն է: Պողոս առաքյալն ասում է. «Մեզ՝ փրկվածներիս համար խաչի զորությունը Աստծու զորությունն է» (Ա Կորնթ. Ա18):
Խաչակնքվելը նշանակում է մեր հին, մեղավոր էության դատապարտում և նոր, անմեղ էության ծնունդ կամ Ադամի մահ և Քրիստոսի ծնունդ, հին մարդու վերջ և նոր մարդու սկիզբ:
Առաքելական շրջանի նախնի եկեղեցում տարածված էր մի շատ ծանոթ երգ, որն ամբողջությամբ պահպանվել է Պողոս առաքյալի՝ եփեսացիներին ուղղված նամակում. «Վեր կաց դու, որ ննջում ես, կանգնիր մեռելների միջից, և Քրիստոս պիտի լուսավորի քեզ» (Եփես. 5 : 14):
Քնածն այստեղ Ադամն էր, որ մեռավ: Ավանդությունը Քրիստոսի խաչելության վայրը Գողգոթայի վրա նույնացնում է Ադամի գերեզմանի հետ: Դրա համար էլ հնում խաչի տակ գանգ էին նկարում /Ադամի գանգը/: Այսպիսով, խաչակնքվելիս մենք հաստատում ենք, որ մեռանք որպես Ադամ և կենդանացաք՝ որպես Քրիստոս:
Խաչակնքվում ենք հետևյալ կերպ. միացնում ենք աջ ձեռքի առաջին երեք մատները /բթամատ, ցուցամատ և միջնամատ/, հպում ճակատին՝ ասելով «յանուն Հօր», իջեցնում կրծքին՝ ասելով՝ «և Որդւոյ», տանում կրծքի ձախ կողմը՝ ասելով՝ «և Հոգւոյն», ապա կրծքի աջ կողմը՝ ասելով՝ «Սրբոյ», և դնում կրծքի վրա ու ասում «Ամէն»: Մյուս երկու մատները /ճկույթը և մատնեմատը/ միասին սեղմում ենք ափին, որը խորհրդանշում է, որ Քրիստոս կատարյալ Աստված է և կատարյալ մարդ:
Խաչակնքվելիս հարկավոր է գլուխը փոքրինչ խոնարհել, որով մեր հնազանդությունն ենք արտահայտում Աստծուն:
Ըստ Ս. Գրիգոր Տաթևացու, երբ ձեռքը տանում ենք դեպի վեր, ուզում ենք ասել, որ մեր միտքը, էությունը գամվեց խաչի վրա և թող այսուհետ Քրիստոսի միտքը գրավի մեզ:
Երբ ձեռքը տանում ենք դեպի ներքև, ուզում ենք ասել, որ մեր մարմինը չէ, որ պիտի թելադրի մեզ /այն մեռավ խաչի վրա/, այլ թող Քրիստոս թելադրի մեզ իր կամքը:
Ձախ և աջ տանելով՝ ուզում ենք ասել, որ մեր ձեռքերը նույնպես խաչվեցին, որոնք չար գործելու համար արդեն անպիտան են և պիտի միայն բարին գործեն:
Ձեռքերը բացած տանելով դեպի սիրտը և ասելով «Ամեն», հաստատում ենք և համաձայնվում այդ ամենին /ՙամեն»
եբրայերեն բառ է, որ նշանակում է «թող այդպես լինի», «ճշմարիտ է»/:
Ի դեպ, հայերենում «խաչակնքվել» բառն ինքնին ճիշտ է արտահայտում իմաստը՝ խաչ և կնքվել, խաչի կնիքը դնել մեզ վրա. այսինքն՝ կնքվել Ավետարանի ողջ ճշմարտությամբ, իսկ կնքվողը պատկանում է կնքողին՝ Աստծուն:

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Astvacashunch 123 Օգոստոսի 16 Ուր. Ե. օր Աստուածածնի պահոց
Հաջորդ նյութը Astvacashunch 123 Օգոստոսի 17 Շբ. Տօն Շողակաթի Ս. Էջմիածնի՝ ըստ տեսլեան Սրբոյն Գրիգորի Լուսաւորչին

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին
Pahq147
Կարևոր խորհուրդներ պահք պահողներին
Պահքի մասին
Screenshot 27
Աստված նախընտրում է լինել երկու կամ երեք միահոգի աղոթողների, քան՝ բազմաքանակ տարամիտ մարդկանց մեջ. Սուրբ Կիրպրիանոս Կարթեգենացի
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

6 rd Zgayaran
Քրիստոնեական

Հեռացրե´ք դիվական շշունջները հեռուստաեթերից

10 Փետրվարի, 2016
Ashxarhum ametaqk bay
Քրիստոնեական

Աշխարհի ամենաթանկագին բանը

18 Փետրվարի, 2016
Hisus
Քրիստոնեական

Սուրբ Գրքի պատգամը

10 Նոյեմբերի, 2016
Verapoxum 187
Քրիստոնեական

«Աստվածամոր կերպարի մեջ կարելի է գտնել մարդու առաքինության բոլոր դրսևորումները»

11 Օգոստոսի, 2018

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?