Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
Astvacashunch yntercumner11
Ապրիլի 29 Գշ. Ակ. Ժ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Ապրիլի 28 Բշ. ԱՁ. Թ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Ապրիլի 27 † Կիր. Ը օր Ս. Զատկի: Կրկնազատիկ (Նոր Կիւրակէ):
Ընթերցումներ Սբ. Գրքից
Shurihkan Avetaran 21
Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ
Նորություններ
Astvacashunch yntercumner11
Ապրիլի 26 Շբ. ԴՁ. Է օր Ս. Զատկի։ Յիշատակ գլխատման Ս. Յովհաննու Մկրտչի
Ընթերցումներ Սբ. Գրքից
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Lyuter
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Ընդհանուր եկեղեցու պատմություն > Լյութերականություն
Ընդհանուր եկեղեցու պատմություն

Լյութերականություն

Published 23 Մայիսի, 2013
Կարդալու տևողություն՝ 4 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Բողոքականության խոշորագույն ուղղությունն է, որ հիմնադրվել է Գերմանիայում, Մարտին Լյութերի կողմից XVIդ.: Նրա ուսմունքում ձևակերպված են բողոքականության գլխավոր դրույթները, սակայն լյութերականությունը դրանք կյանքի կոչեց նվազ հետևողականությամբ, քան կալվինիզմը: Իրենց հավատքի ուսմունքի հիմնական գրքերի թվին է պատկանում Մելանխթոնի շարադրած «Աուգսբուրգյան դավանանքը», «Աուգսբուրգյան դավանության ջատագովությունները» և Մարտին Լյութերի համառոտ հարցուպատասխանը (կատեխիզիսը): Բացի այս լյութերականների գրականության մաս են կազմում «Շմալկալդենյան հոդվածները», լյութերական «Փոքր կատեխիզիսը» և «Մեծ կատեխիզիսը», ինչպես նաև «Համաձայնության բանաձևը»: Լյութերականությունը հավատքը հասկանում է որպես մարդու անմիջական կապ Աստծո հետ, որտեղից էլ «հավատքով արդարանալու» ուսմունքը՝ ի հակադրություն կաթոլիկ եկեղեցու, գործերով արդարանալու, եկեղեցու ու շնորհի վերաբերյալ ուսմունքին: Նրանք որպես հավատքի միակ աղբյուր են ընդունում Սուրբ գիրքը՝ մերժելով Սրբազան ավանդությունը: Մերժում են վանականությունն ու կուսակրոնությունը, քանի որ, ըստ նրանց, ոչ թե աշխարհրից փախչելով, այլ աշխարհում կատարած իր գործունեությամբ մարդը պետք է որոնի փրկության և Աստծուն ծառայելու ուղիները: Ելնելով «երկու թագավորությունների մասին» իրենց ուսմունքից, ընդունում են պետության ինքնուրույնությունը եկեղեցուց, որը կախման մեջ է գտնվում աշխարհիկ իշխանություններից: Մարտին Լյութերի մահից հետո լյութերականության վրա մեծ ազդեցություն թողեց XVII-XVIIIդդ. «լյութերական ուղղափառությունը» և պիետիզմը: XIXդ. ֆրանսիական հեղափոխության պարտությունից հետո լյութերական աստվածաբանության մեջ ձևավորվում են պահպանողական և ազատական ուղղություններ՝ ընդդիմանալով Լուսավորությանը:
Լյութերական եկեղեցին հաճախ կոչում են նաև Ավետարանական: Ավետարանական են կոչվում նաև տարբեր բողոքական եկեղեցիների միավորումները, որոնցում գլխավոր դեր է խաղում լյութերականությունը:
Պահպանված է մեսսան (կաթոլիկների պատարագը), խորհուրդներից՝ մկրտությունը և հաղորդությունը, եկեղեցական պսակը, քահանայի ձեռնադրությունը, խոստովանությունը, կոնֆիրմացիան (դրոշմը, որ խորհրդանշում է երիտասարդների եկեղեցական չափահասություունը): Այս ամենը նրանց մոտ լոկ տուրք է ավանդությանը, այլ ոչ թե՝ խորհուրդ: Տաճարի ներսում չկան սրբապատկերներ, բայց կա խաչելությունը, սուրբ սեղանը. քահանաներն ունեն հատուկ հագուստ: Երաժշտական խիստ կանոն չունեն, կան (նաև բոլոր բողոքականների մոտ) ռոք ոճի ստեղծագործություններ (ամենահայտնին՝ «Հիսուս Քրիստոս՝ գերաստղ» ռոք-օպերան է):
Աշխարհում գոյություն ունի 192 լյութերական եկեղեցիներ, որոնք ինքնուրույն են գործում, քանի որ չունեն կենտրոնական ղեկավարություն: Նրանցից 59-ը (50 մլն. հետևորդ), ազգային եկեղեցիներն են, որոնք 1947թ. միավորվել են Համաշխարհային Լյութերական Դաշնության (ՀԼԴ) մեջ: ՀԼԴ-ի կենտրոնատեղին գտնվում է Շվեդիայում: Ավետարանական-լյութերական եկեղեցիները ևս մտնում են ՀԼԴ-ի մեջ: Լյութերականների մոտ կեսն ապրում է Գերմանիայում, մոտավորապես 15մլն.՝ Սկանդինավյան երկրներում, մոտ 7մլն.՝ ԱՄՆ-ում: Նրա հետևորդների թիվը հասնում է մոտ 75 միլիոնի (քրիստոնյաների մոտ 10%-ը):
Համաշխարհային Լյութերական դաշինք (ՀԼԴ) – Լյութերական եկեղեցիների միջազգային կազմակերպություն՝ ստեղծված 1947թ. շվեդական Լունդ քաղաքում: Միավորում է 59 լյութերական եկեղեցիներ և ունի մոտ 50 միլիոն հետևորդներ: Կենտրոնակայանը Ժնևում է: Ժողովներ գումարում է վեց տարին մեկ: Առաջնորդվում է սեփական Սահմանադրությամբ, որի 2-րդ հոդվածի համաձայն Սուրբ գիրքը համարվում է եկեղեցական ուսմունքի և գործունեության միակ աղբյուր և նորմա: Նրա առաքելությունն է լյութերական եկեղեցիների հետևորդների միավորումը, Քրիստոսի «ճշմարիտ» ուսմունքի քարոզչությունը, լյութերական եկեղեցիներին աջակցելը: Թողարկում է «Լյութերական աշխարհ» ամսագիրը: Համաշխարհային խնդիրների շուրջ նրա տեսակետը հիմնականում համընկնում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի դիրքորոշմանը:
Դանիական ժողովրդական եկեղեցի (ԴԺԿ) – Ավետարանական-լյութերական այս եկեղեցին Դանիայի առաջատար և առավել ազդեցիկ կրոնական կազմակերպությունն է, որն ունի պետական կարգավիճակ: Քրիստոնեությունը Դանիա է թափանցել IXդ. սկզբին, և պաշտոնական կրոն է հայտարարվել 960թ.: Ռեֆորմացիան Դանիայում կապված է Քրիստիան III թագավորի անվան հետ, որը լյութերականությունը դարձրեց երկրի պետական կրոնը: ԴԺԿ-ի կարգավիճակն ու գործունեության հիմունքները սահմանվում են երկրի սահմանադրությամբ: Եկեղեցու պաշտոնական գլուխը թագավորն է: Վարչականորեն նա ղեկավարն է Եկեղեցու գործերի նախարարության: Նրա հետևորդ են հանդիսանում երկրի բնակչության 95%-ն են կազմում: Հոգևոր սպասավորների պատրաստումն իրականացնում են Կոպենհագենյան և Օրխուսյան համալսարանների աստվածաբանական ֆակուլտետները: Քահանան պետական ծառայող է համարվում և պաշտոնի է նշանակվում կառավարության կողմից՝ համայնքի խորհրդի համաձայնությամբ: Կոպենհագենի եպիսկոպոսը համարվում է հավասարների մեջ առաջինը: 1947թ. կանանց իրավունք վերապահվեց քահանայագործելու: 50-ականներից բանակում մտցվեց կապելլաների ծառայությունը: Պաշտամունքներին կանոնավորապես մասնակցում են բնակչության 3%-ը, սակայն 70-90%-ը մասնակցում է այնպիսի կրոնական ծեսերի, ինչպիսիք են մկրտությունը, հաղորդությունը, պսակը և հոգեհանգիստը:
Նրա հետևորդների թիվը հասնում է մոտ 75 միլիոնի (քրիստոնյաների մոտ 10%-ը):

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Astvacashunch Մայիսի 25 Շբ. Է. օր Հոգեգալստեան
Հաջորդ նյութը Apoxinarizm Ապողինարիզմ

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

Shurihkan Avetaran 21
Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ
Նորություններ
Chragaluyc 2025 13
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի քարոզը՝ խոսված Սբ. Հարության Ճրագալույցի պատարագին
Եկեղեցական քարոզներ
Ktak e1492016805685
ԿՏԱԿ. «Սգո Ավագ ուրբաթի քարոզ` առաքեալի հետևյալ խոսքի համաձայն. կտակը հետ մահու է հաստատուն»
Քրիստոնեական
Harutyan ton
Սուրբ Հարության կամ Զատկի տաղավար տոն
Եկեղեցական տոներ
votnlva
Ավագ հինգշաբթի՝ Վերջին ընթրիք` Ս. Հաղորդության խորհրդի հաստատում, Ոտնլվա
Պահքի մասին

Ընթերցեք նաև

Ekeghecakan joghovner
Ընդհանուր եկեղեցու պատմություն

Հայաստանեայց եկեղեցւոյ ընդունած եկեղեցական ժողովները

13 Հունիսի, 2023
Kargaluyc hogevorakan
Ընդհանուր եկեղեցու պատմություն

Ուդիներ. պատմական ակնարկ

11 Դեկտեմբերի, 2020
Ariosakanutyun
Ընդհանուր եկեղեցու պատմություն

Արիոսական վեճի սկզբնավորությունը

3 Հոկտեմբերի, 2018
Avandutyun 2
Քրիստոնեական

ՍՐԲԱԶԱՆ ԱՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ

2 Մայիսի, 2017

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?