Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Tatik
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Առակներ > Իշխանն ու եկեղեցին (առակ)
Առակներ

Իշխանն ու եկեղեցին (առակ)

Published: 13 Հուլիսի, 2014
Կարդալու տևողություն՝ 4 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Իշխանական ժամանակներում, ապրում էր մի իշխան: Մի օր նա ցանկանում է բարի գործ կատարել և հիշատակ թողնել ու մտածում է եկեղեցի կառուցել: Այս հարցով նա դիմում է ում որ հարկն է և ստանում եկեղեցի կառուցելու համաձայնությունը: Վստահ եմ, ովքեր ծանոթ են այն ժամանակներին, գիտեն, որ այսօրվա պես ժամանակակից սարքավորումներ չկային եկեղեցի կառուցելու համար, ամեն ինչ կատարվում էր ձեռքով, մարդկանց միջոցով, կովերով լծված սայլերով, որոնք ավազ, շաղախ (ցեմենտ) և զանազան շինանյութեր էին բերում: Անցնում են տարիներ և Աստծու կամքով եկեղեցին կառուցվում է: Եկեղեցու ճակատին մեծ տառերով գրվում է իշխան-բարերարի անունը և նա նշանակված օրը, իր շքախմբով, հեծած արաբական ձիերին, մոտենում է եկեղեցուն, որպեսզի մասնակցի նրա օծման արարողությանը, ինչպես ընդունված է եկեղեցական կարգ ու կանոնով: Եվ հանկարծ հրաշք…եկեղեցու ճակատին գրված նրա անունը փոխվում է ու գրվում մի պարզ մայրիկի անուն` Հռիփսիմե Քաղցրիկյան:
Պատկերացնում եք այդ պահը: Ընտիր նժույգավարների մի շքախումբ իշխան-բարերարի առաջնորդությամբ և … Իշխանը բնական է սաստիկ բարկանում է: Ստիպված օրը փոխում են ու նշանակում մի այլ օր բացումը կատարելու համար: Նշանակված օրը իշխան-բարերարը առաջին անգամվա նման նույնպես հանդիսավոր ու շքեղ զարդարված գալիս է եկեղեցի: Եվ … կրկնվում է նույն պատկերը. նրա անունը փոխվում է ու գրվում այդ պարզ մայրիկի անունը: Իհարկե իշխանը նորից սաստիկ զայրանում է, փրփրում, չի իմանում իր անելիքը, սակայն մի քիչ հանգստանալուց հետո, մտածում է գտնել այդ մայրիկին, իմանալու համար, թե նա ի՞նչ է արել, որ իրենից ավելի արժեք ունի և նրա անունն է գրվում իր անվան փոխարեն:: Գնում են ու գտնում այդ տարիքն առած, կյանքի ամբողջ ծանրությունն ու բեռը իր ուսերին հավաքած, կքած տարեց մայրիկին: Իշխան-բարերարը մոտենում է ու հարցնում.
— Մայրիկ դու ինձ ճանաչո՞ւմ ես, ո՞վ եմ ես:
— Չէ,- ասում է նա:
— Ես այս շրջանի մեծահարուստ իշխանն եմ:
— Լավ :
— Դու գիտես, որ այս եկեղեցին իմ տված նվիրատվությամբ է կառուցվել:
— Լսել եմ, Աստված քեզ երկար կյանք պարգևի:
— Շնորհակալ եմ, բայց մի բանի վրա զարմանում եմ, ինչո՞ւ է եկեղեցու ճակատին գրված իմ անունը ջնջվում ու քո անունը գրվում, դու ի՞նչ ես արել:
— Ե՞Ս, ՈՉԻՆՉ, -զարմանում է մայրիկը ու շարունակում անմեղորեն,- «ՄԻԱՅՆ ԹԵ, ԵՐԲ ԵԿԵՂԵՑՈՒ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՍԱՅԼԵՐՈՎ ԱՎԱԶ, ՇԱՂԱԽ ԵՎ ՇԻՆԱՆՅՈՒԹ ԷԻՆ ԲԵՐՈՒՄ, ԽՂՃԱԼՈՎ ՏԱՐԻՆԵՐ ՇԱՐՈՒՆԱԿ ՀՈԳՆԱԾ ԿՈՎԵՐԻՆ ՋՈՒՐ ՈՒ ԽՈՏ ԵՄ ՏՎԵԼ ՄԻՆՉԵՎ ՈՐ ԵԿԵՂԵՑԻՆ ԿԱՌՈՒՑՎԵՑ: ԱՅՍՔԱՆ»:

Իշխան-բարերարն այլևս ոչինչ չի ասում, իր համար պարզ էր ամեն ինչ: Նա այլևս չի վերադառնում եկեղեցի, բացմանը մասնակցելու համար, հասկանալով, որ այդ համեստ մայրիկի կատարածը Աստված ավելի ընդունելի է համարել, քան իր այդքան գումարի ներդրումը: «ԹՈՂ ԵԿԵՂԵՑԻՆ ԿՈՉՎԻ ՍՈՒՐԲ ՀՌԻՓՍԻՄԵ ԿՈՒՅՍԻ ԱՆՈՒՆՈՎ»,-ասում է Իշխան-բարերարը ու ետ վերադառնում տուն:

Բարի գործի համար այնքան էլ կարևոր չի մեծամեծ գործեր կատարել, փոքրիկ աննշան թվացող բարությունն էլ մեծ արժեք ունի ու կգնահատվի Ամենակարող Աստծու կողմից: Հիշենք նաև Ավետարանից «այրի կնոջ լուման»: Հռիփսիմե մայրիկի հույսը Աստված էր: Եկեք մենք էլ մեր հույսը դնենք Աստծու վրա ու մեր խղճին հակառակ գործեր չկատարենք: Աստծու մոտ ավելի ընդունելի են սրտանց ու հավատով կատարված նույնիսկ փոքր,աննշան բարի գործերը: Նա չի նայում երկար աղոթքին, այլ` սրտին:

Աղբյուր՝ https://www.facebook.com/FatherHovsep?fref=ts

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Astvacashunch 6 e1448864822253 Հուլիսի 14 Բշ. Սրբոցն Կալիստրատոսի, քառասուն եւ ինն վկայիցն եւ Ղունկիանոսի քահանային
Հաջորդ նյութը Astvacashunch 6 e1448864822253 Հուլիսի 15 Գշ. Սրբոյն Զաքարիայի մարգարէին

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին
Pahq147
Կարևոր խորհուրդներ պահք պահողներին
Պահքի մասին
Screenshot 27
Աստված նախընտրում է լինել երկու կամ երեք միահոգի աղոթողների, քան՝ բազմաքանակ տարամիտ մարդկանց մեջ. Սուրբ Կիրպրիանոս Կարթեգենացի
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

Aral almast
Առակներ

Ալմաստ որոնողը (առակ)

30 Հունիսի, 2017
Առակներ

Հարուստի ու աղքատի հանդիպումը (առակ)

3 Հուլիսի, 2016
Առակներ

Մարդիկ միայն կորցնելուց հետո են սկսում գնահատել (առակ)

30 Հունիսի, 2016
Aniravutyan masin
Առակներ

Անիրավության մասին (բարոյախրատական պատում)

9 Սեպտեմբերի, 2013

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?