Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
pataragi bovandakutyuny
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Պատարագի մեկնություն > Ինչ է արտահայտում իր մեջ Ս. Պատարագը
Պատարագի մեկնություն

Ինչ է արտահայտում իր մեջ Ս. Պատարագը

Published: 6 Օգոստոսի, 2013
Կարդալու տևողություն՝ 2 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Այժմ անդրադառնանք սուրբ և անմահ Պատարագի արարողությանը, որն իր մեջ արտահայտում է.
Ա. Վերջին ընթրիքի հիշատակ,
Բ. Հիսուս Քրիստոսի փրկարար զոհագործում,
Գ. Հավատացյալի հոգևոր միացում Քրիստոսի հետ։ Առաջինը մեր Տերն ինքը պատվիրեց. «Սա արեք ինձ հիշելու համար»։ Երկրորդը բուն խորհուրդն է։ Երրորդը նպատակն է՝ միանալ Աստծուն (Հովհաննես Զ 55)։
Սուրբ Պատարագի արարողությունն առաքյալների օրոք շատ պարզ էր, այնուհետև, հաջորդաբար շարունակվելով Եկեղեցու մեջ, Սուրբ Պատարագի խորհուրդը կատարելու համար կանոններ և սովորություններ հաստատվեցին հետևյալ պայմաններով.
Ա. Ձեռնադրված (օծված) պաշտոնյա.
Բ. Հաց և գինի.
Գ. Աղոթք։
1. Խորհրդակատար պատարագիչը ձեռնադրությամբ և օծմամբ քահանայական աստիճան ունեցող եկեղեցական պիտի լինի։
2. Այս սրբբազան խորհրդի համար պետք է գործածվի մաքուր և զուտ ցորենի ալյուրից պատրաստված թարմ բաղարջ (անթթխմոր հաց) և անապական գինի՝ առանց ջուր խառնելու։
3. Պատարագիչը պետք է հավատով և երկյուղածությամբ օրհնության ու սրբագործության քահանայական աղոթքներ ասի։ Պատարագիչ քահանայից բացի կան նաև դպիրներ և սարկավագներ։ Դպիրները ներկայացնում են ժողովրդին և ինչ որ ասում են, ավելի ճիշտ՝ երգում են, կատարում են ժողովրդի կողմից՝ լինեն դրանք որպես պատասխան, որպես գոհունակություն կամ խնդրանք։ Իսկ պատարագիչ քահանայի և ժողովրդի (դպիրների) միջև միջնորդը սարկավագն է։ Սարկավագը քահանայի օգնականն է՝ սպասարկողի դերում։ Նա նաև Աստծո սպասավորն ու պաշտոնյան է՝ Նրա Սուրբ Սեղանի, Նրա Խոսքի (Ավետարանի ընթերցմամբ), այնպես, ինչպես սուրբ Ստեփանոսը եղավ նախասարկավագ։ Բայց սարկավագի ամենից կարևոր պաշտոնը միջնորդ լինելն է։ Նա իր հանգամանքով ուշադիր հետևում է արարողություններին, և երբ կարևոր պահ է մոտենում, անմիջապես դառնալով ժողովրդին, նրան ուշադրության է հրավիրում, հրահանգներ ու խորհուրդներ է տալիս, երբեմն էլ ժողովրդի կողմից պատարագիչ քահանային ուղղված խոսքեր է ասում։ Սուրբ Պատարագի արարողությունը բաժանվում է հինգ մասի, և այդ մասերից ոչ մեկը չենք կարող զեղչել, որովհետև, նախ, դրանք իրար հետ կապված են և յուրահատուկ սկիզբ, ընթացք ու ավարտ ունեցող ամբողջություն են կազմում։ Ապա՝ յուրաքանչյուր մաս չափազանց կարևոր և կենսական դեր ունի Սուրբ Պատարագի ըմբռնման մեջ, և բոլորն էլ լրացնում են իրար՝ մեկ ամբողջություն, միություն կազմելով.
Ա. Պատրաստություն (Զգեստավորում)
Բ. Պաշտամունքի սկիզբ (Մուտք)
Գ. Երեխաների (չմկրտվածների) Պատարագ (Կատարում)
Դ. Հավատացյալների Պատարագ (Ավարտ)
Ե. Սրբագործություն (Փակում)։

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Naxnakan qristoneutyun Նախնական քրիստոնեություն. ընդհանուր եկեղեցու պատմություն
Հաջորդ նյութը Qristoneakan hamaynqner Քրիստոնեական համայնքների ներքին դրությունը առաքելական շրջանում

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին
Pahq147
Կարևոր խորհուրդներ պահք պահողներին
Պահքի մասին
Screenshot 27
Աստված նախընտրում է լինել երկու կամ երեք միահոգի աղոթողների, քան՝ բազմաքանակ տարամիտ մարդկանց մեջ. Սուրբ Կիրպրիանոս Կարթեգենացի
Քրիստոնեական
Screenshot 25
Փետրվարի 14-ին Մանուկ Հիսուսի տաճարին ընծայման տոնն է
Եկեղեցական տոներ
Chashu yntercvatsqner
Աստվածաշնչյան ճաշու ընթեցումներ 2026թ.
Հոգևոր գրադարան

Ընթերցեք նաև

Պատարագի մեկնություն

Սուրբ Հաղորդությունը խորհո՞ւրդ է, թէ՝ խորհրդանիշ

9 Մարտի, 2016
movsisakan orenqi patarag
Պատարագի մեկնություն

ՄՈՎՍԻՍԱԿԱՆ 0ՐԵՆՔՆԵՐԻ ՊԱՏԱՐԱԳԸ

1 Օգոստոսի, 2013
Veraberum
Պատարագի մեկնություն

Ս. ՊԱՏԱՐԱԳԻ ՎԵՐԱԲԵՐՈՒՄ

19 Հուլիսի, 2013
Inch e Pataragy
Պատարագի մեկնություն

Ի՞ՆՉ Է ՊԱՏԱՐԱԳԸ

1 Հուլիսի, 2013

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?