Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Աղանդներ > Ի´նչ է աղանդը, հերձվածը և հերետիկոսությունը
Աղանդներ

Ի´նչ է աղանդը, հերձվածը և հերետիկոսությունը

Published: 26 Օգոստոսի, 2013
Կարդալու տևողություն՝ 4 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Աղանդ, հերձված և հերետիկոսություն. այս երեք շարժումներն էլ եղել են թե անցյալում և թե մեր օրերում: Նրանք առաջացել են հատկապես այն երկրներում, որտեղ քաղաքական, տնտեսական և կրոնական անկայուն վիճակ է տիրել: Սրանցից յուրաքանչյուրն իր առաջացման, ծագման և զարգացման պատճառն ու նախապատմությունն ունի: Հարկ է նշել, որ այս շարժումները կրոնական քարոզչություն երանգով հետապնդում են նաև որոշակի քաղաքական նպատակներ: Ուստի հարկ է յուրաքանչյուրի մասին առանձին խոսել:

 ԱՂԱՆԴ Քրիստոսի Մեկ և Միակ Եկեղեցու պաշտոնական դավանանքին հակասող ուսմունք դավանող և քարոզող, հաճախ նաև ուղղակի ընդդեմ Եկեղեցու հանդես եկող մարդկանց այն խումբը, որի խզումը Եկեղեցու հետ և բաժանումը նրանից արդեն իսկ կատարված իրողություն է, կոչվում է աղանդ կամ աղանդավորական շարժում: Աղանդները նույնքան հին են, որքան Եկեղեցին՝ այսինքն նրանց գոյությունը պայմանավորված է եղել եկեղեցու գոյությամբ, մշտապես սնվելով և խեղելով Նրա ուղղափառ դրույթները: Մերօրյա աղանդները, սակայն, հիմնականում ծագել են արևմտյան երկրներում և Արևելք են թափանցել այնտեղից ԺԹ դարի երկրորդ կեսին և Ի դարի սկզբին :
Վերջին շրջանի աղանդներն աչքի են ընկնում իրենց ծայրահեղ հարձակողականությամբ և այլատյաց անհանդուրժողականությամբ: Այդ իսկ պատճառով դրանք հաճախ անվանվում են նաև տոտալիտար աղանդներ:
Աղանդները գրեթե անխտիր հիմնվել են Եկեղեցուց բաժանված որևղ «ործչի» կամ անհատի կողմից, որն ինքն իրեն հայտարարել է միակ ճշմարիտ ուսուցիչ ու հավատացյալ: Սա աղանդավորական խմբի ծագման հիմնական մեխանիզմն է:
Այս առումով հստակ է, որ այսօր աղանդներ կարելի է միանշանակ կերպով համարել հոգեգալստականներին, ադվենտիստներին, մորմոններին (որոնք իրենց կոչում են նաև Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի եկեղեցի), մունականներին, Եհովայի վկաներին, սայենտոլոգներին, անտրոպոսոֆներին, կյանքի խոսքին և այլն:

ՀԵՐՁՎԱԾԻ տարբերություն աղանդի, հերձված է կոչվում Եկեղեցու մեջ տեղի ունեցած խզումն ու բաժանումը, երբ Եկեղեցու որևէ մեկ հատված բաժանվում է մնացյալ հատվածից` մեծ մասամբ վարչական և երբեմն միայն աստվածաբանական տարաձայնությունների պատճառով: Այդ իմաստով յուրաքանչյուր հերձվածի հետևանքը Եկեղեցու մասնատումն է:
Քրիստոսի Եկեղեցին իր պատմության ընթացքում ենթարկվել է երեք խոշոր մասնատումների: Առաջին մեծ բաժանումը տեղի է ունեցել 451 թվականին` Քաղկեդոնի ժողովից հետո, երբ առաջացան Արևմտյան և Արևելյան Ուղղափառ Եկեղեցիները: Երկրորդը 1054 թվականին էր, երբ ծնվեցին Կաթոլիկ և Ուղղափառ Եկեղեցիների ընտանիքները, իսկ վերջինը` Բողոքականության ծնունդն էր` Կաթոլիկ Եկեղեցու ծոցում, ԺԶ դարում: Այդպես առաջացան քրիստոնեության չորս մեծ ընտանիքները` Ուղղափառ (Արևելյան և Արևմտյան), Կաթոլիկ և Բողոքական:
Տիեզերական Եկեղեցում տեղի ունեցած հերձվածների պատճառով վերջին երկու դարերում տուժեց նաև Հայ Եկեղեցին, որը մինչ այդ մեծ զրկանքների գնով կարողացել էր պահպանել իր նախնական պարզությունն ու ամբողջականությունը: Սակայն ԺԸ դարում կաթոլիկ միսիոներների քարոզչության հետևանքով որոշ հավատացյալներ հեռացան Հայ Եկեղեցուց և հաղորդության մեջ մտան Կաթոլիկ Եկեղեցու հետ` ստեղծելով Կաթողիկե Հայերի հարանվանությունը, իսկ ԺԹ դարում, այս անգամ արդեն բողոքական քարոզիչների ջանքերով, որոշ հայորդիներ ընկան Բողոքական շարժման ազդեցության տակ, հիմք դնելով մի նոր հարանվանության: Հատկանշական է, որ վերջինս 150 տարվա պատմություն ունի և իր ձևի ու բովանդակության մեջ լինելով մի մասնաճյուղը ընդհանուր բողոքական շարժման կոչվել է բողոքական, փրոտեստանտ, ավետարանական կամ ավետարանչական և, որն այսօր ինքն իրեն անվանում է Հայ Ավետարանական Եկեղեցի:ՀԵՐԵՏԻԿՈՍՈՒԹՅՈՒՆՀերետիկոսությունը Եկեղեցու ծոցում ծնված և գոյություն ունեցող, սակայն Եկեղեցու դավանությանն անհամապատասխան այն ուսմունքն է, որը չի վերածվում աղանդի կամ հերձվածի, այլ շարունակում է իր գոյությունը Եկեղեցու ներսում: Այդպիսի պարագային Եկեղեցին ստիպված է քարոզչական պայքար մղել այդ ուսուցման դեմ` տիեզերական կամ տեղական ժողովներում ընդունված համապատասխան կանոններով:
Երբեմն հերետիկոսությունը հնարավոր է լինում բուժել, իսկ երբեմն էլ հերետիկոսությունն ի վերջո առաջնորդում է բաժանման և վերածվում աղանդի:

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Astvacashunch 123 Օգոստոսի 26 Բշ. Թ. օր Վերափոխման
Հաջորդ նյութը Avag arq Ավագ արքեպիսկոպոս Ասատուրեան. Տեսնողն ու տեսիլքը

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին
ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին

Ընթերցեք նաև

019712C5 7648 487E 88DC 8E46A2EBBEA0 w640 r1 s
Աղանդներ

Շթայներն ու վալդորֆյան մանկավարժությունը

13 Մայիսի, 2013
kyanqi
Աղանդներ

Ուժե՞ղ, թե՞ անվտանգ եկեղեցի. «Կյանքի խոսք եկեղեցու» խայծերը

20 Մայիսի, 2013
ENC si1
Աղանդներ

ԽԱՉԸ ԵՎ ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱՆԵՐԸ

13 Մայիսի, 2013
Avetaranchakanner
Աղանդներ

«Հայ ավետարանչական ընկերակցության» ԼՂՀ ներկայացուցիչը քաղաքացուն աշխատանքային 4 գրքույկ է տվել

12 Հուլիսի, 2013

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?