Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
11693803 10153518896112853 2402812332434775290 n
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Ինչո՞ւ չեն մկրտվել ծպտյալ հայերը Հայաստանում. պարզաբանում
Նորություններ

Ինչո՞ւ չեն մկրտվել ծպտյալ հայերը Հայաստանում. պարզաբանում

Published: 24 Հուլիսի, 2015
Կարդալու տևողություն՝ 2 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Արևմտյան Հայաստանի Դերսիմ և Տիգրանակերտ գավառից Համահայկական 6-րդ ամառային խաղերին մասնակցելու համար Երևան եկած ծպտյալ հայերը ցանկություն են հայտնել Հայաստանում մկրտվելու: Սակայն, նրանց մկրտվելու ջանքերն ապարդյուն են անցել, որը հայաստանյան լրատվական դաշտում առաջ է բերել քննադատությունների մեծ ալիք: Հարցի վերաբերյալ Hayeli.am-ը դիմեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, որտեղից ստացված պարզաբանումը ներկայացնում ենք ստորև.
Զաքարիա վրդ. Բաղումյան
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի
Տեղեկատվական համակարգի տնօրենի պաշտոնակատար
Անհարկի և սխալ մեկնաբանություններից խուսափելու համար հարկ ենք համարում ևս մեկ անգամ պարզաբանել Արևմտյան Հայաստանից ժամանած երեք անձերի Ս. Մկրտությանն առնչվող հարցերը: Հայոց Եկեղեցու Ս. Ավազանում կարող են մկրտվել ազգությամբ հայեր և հայի հետ ամուսնացած օտարազգիներ, բացառիկ դեպքերում` նաև այլադավաններ կամ օտարներ, ովքեր սահմանված կարգով անցել են նախապատրաստական շրջանը և պատրաստ են Ս. Մկրտությանը: Բնականաբար, Ս. Մկրտության նույն գործընթացն է կատարվում նաև իսլամացած հայերի դեպքում: Պետք չէ այս խնդրին մոտենալ զգացականությամբ, քանզի իսլամացած հայերին մկրտելու հարցն առավել կարևոր է նաև ազգային-հոգևոր անվտանգության տեսանկյունից, ուստի եկեղեցին նաև որոշակի զգուշավորություն է ցուցաբերում նրանց մկրտելու հարցում` վստահ լինելու համար, որ նրանք իսկապես ազգությամբ հայեր են, և ամենակարևորը` պատրաստ են Ս. Մկրտության խորհուրդն ընդունելու: Ս. Մկրտությունը շոու չէ, և այն կարող է կատարվել միայն դարերով հաստատված Հայոց Եկեղեցու կարգ և կանոնի համաձայն: Հաշվի առնելով, որ Արևմտյան Հայաստանից ժամանածները Կ. Պոլսի Հայոց Պատրիարքության հոգևոր իշխանության ներքո են, նրանց խորհուրդ է տրվել դիմել Պատրիարքարան և անցնել Ս. Մկրտության համար նախատեսված գործընթացը: Պատրիարքարանի կողմից նրանց ինքնության և խորհրդին պատրաստ լինելու հաստատումից հետո Ս. Մկրտությունը կարող է կատարվել հայկական որևէ եկեղեցում: Այլ խոսքով` Մայր Աթոռ Ս. Էջմիածինը ոչ թե մերժել է նրանց, այլ ցույց է տվել այն ճանապարհը, որի արդյունքում կկատարվի Ս. Մկրտության խորհուրդը: Ի վերջո` եթե մեկը ցանկանում է իսկապես մկրտվել, դառնալ քրիստոնյա և տվյալ դեպքում Հայոց Եկեղեցու անդամ, ապա սիրով ենթարկվում է նաև Հայոց Եկեղեցու կարգ ու կանոնին:

Աղբյուր՝ hayeli.am

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը IMG 3945 Օծվեց Նոր Հաճըն քաղաքի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին (նկարներ)
Հաջորդ նյութը 26 Dzernadrutyun 5 Մայր Աթոռում տեղի ունեցավ քահանայական ձեռնադրություն (նկարներ)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին

Ընթերցեք նաև

Hayr Mesrop
Նորություններ

ՀԱՐՑԱԶՐՈՅՑ՝ ԳԷՈՐԳԵԱՆ ՀՈԳԵՒՈՐ ՃԵՄԱՐԱՆԻ ՏԵՍՈՒՉ Տ. ՄԵՍՐՈՊ ՎԱՐԴԱՊԵՏ ՊԱՐՍԱՄԵԱՆԻ ՀԵՏ. ԺԱՄԱՆԱԿ

16 Հուլիսի, 2020
20 7
Նորություններ

Հանրապետական մաղթանք Հ.Հ. անկախության 25-ամյակի առիթով (նկարներ)

20 Սեպտեմբերի, 2016
Mayr Ator 2019
Նորություններ

Մայր Աթոռ Ս․ Էջմիածինը 2019 թվականին

31 Դեկտեմբերի, 2019
16
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀԲԸՄ 92-րդ համագումարի մասնակիցներին (նկարներ)

7 Հոկտեմբերի, 2022

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?