Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
2 1
Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ
Նորություններ
Ter Ararat 741
«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ
Նորություններ
Astvacashunch yntercumner11
Հունիսի 3 Գշ. ԳՁ. ԽԵ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունիսի 2 Բշ. ԲԿ. ԽԴ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունիսի 1 † Կիր. ԲՁ. Է կիր. Երկրորդ Ծաղկազարդ
Ընթերցումներ Սբ. Գրքից
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Havatal Astcun
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Քրիստոնեական > Ինչո՞ւ մարդիկ չեն հավատում Աստծուն
Քրիստոնեական

Ինչո՞ւ մարդիկ չեն հավատում Աստծուն

Published 10 Դեկտեմբերի, 2014
Կարդալու տևողություն՝ 6 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Ինչու է այնպես պատահում, որ մարդը, ում ստեղծել է Աստված, չի հավատում Նրան… Միայն մի՜ պատճառ կա, որ մարդիկ ծածկում են իրենց Աստծուց:

Ռուս փիլիսոփա Վլադիմիր Սոլովեւն իրավացի է, երբ ասում է, թե գոյություն ունի «ազնիվ» եւ «անազնիվ» անհավատություն:

Անազնիվները չեն ցանկանում, որ Աստված լինի, նրանք խուսափում են Աստծո մասին ուզածդ մտքից, թաքնվում են սուրբ աշխարհի բարոյական օրենքներից: Չար եւ եսասեր մարդկանց ձեռնտու է, որ Աստված չլինի: Աստծո գոյությունը, ինչն ըստ էության` նրանց փրկությունն է, ներկայանում է նրանց որպես Ահեղ Դատաստան, որը դատելու է նրանց անմաքուր եւ անիմաստ կյանքը: Նման անհավատների շրջանում կան մարդիկ, որոնք ոչ միայն մերժում են Աստծուն, այլեւ լցված են Արարչի հանդեպ ատելությամբ, մի բան, որն անշուշտ փաստում է հենց Նրա` Աստծո գոյության մասին, Ում այդպես մերժում են: Նրանք անտեսանելիորեն, բայց զգացական սրտով գիտակցում են, որ Արարչի անպարփակ Սուրբ կերպարը կապանքների մեջ է առնում մարդու եսասիրական ու մեղսալի կամքը:

Կան այլ անհավատներ, որոնց մտահոգում են չարի, բարու, ճշմարտության, բարոյական կյանքի խնդիրները: Նրանք զուրկ են ինքնաբավարարվածության զգացումից: Աշխարհի եւ մարդկանց հանդեպ ունեցած իրենց մարդկային հարաբերություններում նրանք ամենքին բարօրություն են ցանկանում, սակայն հույս ունեն աշխարհի ներդաշնակությանն ու երջանկությանը հասնել միայն մարդկային ու արտաքին ազդակների միջոցով: Այս հարցում նրանք, իհարկե, սխալվում են եւ չափազանց լավատես են: Մարդկային միջոցներն ու ուժերը սահմանափակ են: Առանց Վերին` Աստվածային աշխարհի օգնության մարդը չի կարող ճշմարիտ կյանք գտնել:

Աշխարհում կա նաեւ անմիտ, անասնական անհավատություն: Ծամում է մարդը նյութական կյանքի իր ծամոնը, եւ նրան այլեւս ոչինչ պետք չէ: Նույնիսկ ալարում է մտածել Աստծո մասին, իր հոգու եւ նրան սպասվող հավիտենության մասին: Ավետարանը նման մարդկանց նմանեցնում է հյուրերի, որոնք հրավիրված լինելով մեծ ու բարի Թագավորի մոտ խնջույքի, «ասես իրար ձայն տված», հրաժարվում են հրավերից: Մեկն ասում է. «Եզներ եմ գնել եւ ահա գնում եմ դաշտ` դրանց ստուգելու համար: Ների՜ր, գալ չեմ կարողե, մյուսն իր ամուսնությունն է պատրվակ դարձնում` հրաժարվելու համար Աստծո հրավերից, երրորդը մեկ այլ պատճառ է հորինում, որ չճաշակի կյանքի Աղբյուրից»: Մարդիկ հրաժարվում են կյանքի ամենագլխավոր արժեքից` Արարչի հետ մերձ լինելուց:

Իրենց կենցաղային գործերի, հոգսերի, ուրախության ու տխրության մեջ ընկղմված` նրանք չեն ցանկանում իրենց կյանքը բարձրացնել դրանցից վեր` դեպի հավիտենական ճշմարտությունը:

Աստծո ճշմարտությունը մերժողները, կամ այն դեռեւս չճանաչողները, ընկնում են տարբեր կուսակցական, դասակարգային, եւ այլ կարգի անձնական ու հասարակական, մեկը մյուսին հակասող եսասիրական «ճշմարտությունների» մեջ: Նրանք իրենց ճշմարտությունների հետեւում եւ դրանցից վեր չեն տեսնում Աստծո միակ Ճշմարտությունը:

Շատերն այդպես ապրում ու չեն հասկանում, որ մարդկության ողջ պատմությունը` իր պատերազմներով, խռովություններով, արյունահեղություններով ու բռնություններով, հետեւանք է մարդկային գործնական ու բանական կյանքի, որը չի հասել դեռեւս իր բարձրագույն, հոգեւոր ավարտին ու պայծառացմանը` Աստծո ճշմարտությանը ենթարկվելու միջոցով:

Մարդն իր ողջ կյանքը դնում է Աստծո առաջ` կամենում է թե չի կամենում: Արեւը չի հարցնում, թե ինչպես են վերաբերվում իրեն. նա շողարձակում ու ջերմացնում է աշխարհը: Սակայն անջուր այգիները խանձվում են արեւից, իսկ իրենց անհավատությունը մութ նկուղներում թաքցրած մարդիկ մնում են խավարում:

Կան նաեւ անգիտությամբ «անհավատներ»: Դրանք հոգեպես ազնիվ մարդիկ են, որոնք իրենց «անհավատ» են համարում, քանզի նրանց ներշնչել կամ էլ իրենք են որդեգրել Աստծո, աշխարհի եւ մարդկանց մասին սխալ մոտեցումը: Նման մարդիկ իրենց հոգու խորքում դեմ չեն Աստծուն, նրանք դեմ են սոսկ Աստծո մասին ոչ ճիշտ, նեղմիտ հասկացությանը: Եվ ճշմարտության իրենց որոնումներում նրանք հեշտությամբ կարողանում են ըմբռնել հոգեւոր աշխարհը:

Բացորոշ ասենք` մենք հավատացյալներս ու հոգեւորականներս, ոչ միշտ ենք լինում Աստծուն ծառայելու մեր սրբազան բարձունքում: Միայն հակակրոնականները, որոնք պախարակում են մեզ, չեն նկատում, որ այդ փաստարկը բնավ էլ հակակրոնական չէ, այլ բուն կրոնական: Այդ բարոյական փաստարկն ամենեւին էլ կապ չունի մատերիալիզմի հետ… Բոլոր ժամանակներում էլ եղել են, այսօր եւս քիչ չեն միայն արտաքուստ «Աստծուն հավատացողներ» եւ «քրիստոնյաներ»: Եվ մի՞թե այս կամ այն մարդկանց կամ հոգեւոր հովիվների բարոյական թուլությունը կարող է վարկաբեկել Աստծո հրեշտակային ուսմունքի կենսական ուժը, իմաստությունն ու լույսը:

Ավետարանն ինքն է մեզ ասում, որ նույնիսկ Քրիստոսին մտերիմ տասներկու առաքյալների մեջ, պարզվեց, մեկը դավաճան էր: Դա չի կարող հերքել Քրիստոսի ճշմարտությունը, հակառակը, ավելի ընդգծում է այն: Մենք` քրիստոնյաներս, վատն ենք թե լավը, դա առնչվում է միայն մեր փրկությանը, բայց ոչ Աստծո գոյությանը:

Խաբեբաներն ու հանցագործները խեղում են միայն իրենց անձերը, բայց ոչ Աստծո ճշմարտությունը… Մարդկային ոչ մի երեսպաշտություն ի զորու չէ խամրեցնելու Աստծո համաշխարհային ճշմարտությունը: Աստծո ճշմարտության գոյությունը հավիտենական է:

Քիչ չեն եղել եւ այսօր էլ կան մարդիկ, որոնք Քրիստոսի ճշմարտությունն իրենց կյանքից առավել են սիրում:

Անկեղծ անհավատությունը Թովմաս առաքյալի անհավատությունն էր: Թեպետ նա զուր դրսեւորեց անվստահություն առաքյալների խոսքերի հանդեպ թեպետ նա պետք է, որ հավատար նրանց, սակայն, վստահ լինելու համար ցանկացավ տեսնել հարություն առած Քրիստոսին. ուրախությունից նա կարծես վախենում էր հավատալ…

Եթե Քրիստոս Հարություն է առել, այնժամ եւ նրա` Թովմասի կյանքը պիտի արմատապես փոխվեր, պիտի գնար միանգամայն այլ հունով… Ամեն ինչ նրա կյանքում պետք է փայլատակեր այդ լույսով… Եվ երբ Թովմասը տեսավ իսկապես հարություն առած Քրիստոսին եւ իր ձեռքերով հպվեց Նրա` գամերից առաջացած վերքերին, հրճվագին ձայնեց. «Տե՜ր իմ եւ Աստվա՜ծ իմ»: Եվ Քրիստոս նրան ասաց. «Որովհետեւ դու Ինձ տեսար, հավատացիր. երանի՛ նրանց, որոնք չեն տեսնի եւ սակայն կհավատան» (Հովհ. 20; 29):

Աշխարհում բոլոր ազգերի մեջ էլ քիչ չեն նման մարդիկ: Հնարավորություն չունենալով տեսնելու Քրիստոսին ֆիզիկական աչքերով` նրանք առանց երկմտանքի իրենց հոգու աչքերով են տեսնում Փրկչին, տեսնում են` սիրով ու հավատով առլեցուն:

Անկեղծ կասկածամտությունն ի վերջո գտնում է Ճշմարտությունը, որովհետեւ փնտրում է Նրան` առանց խարդավանքի:

Վերջիններս, որոնք ճշմարտության ծարավն ունեին, արդեն գտել են Աստծուն, քանզի այդ ծարավը հենց Աստծո ճշմարտությունն է մարդկանց կյանքում:

Սյունյաց Կանթեղ N 29

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Astvacashunch 6 e1448864822253 Դեկտեմբերի 11 Եշ. Պահք: Սրբոցն Եւստրատիոսի, Օգսենտիոսի, Եւգինէոսի, Ովրեստէսի եւ Մարդարիոսի
Հաջորդ նյութը Vazgen Arajin Հավատի վերադարձ (մաս I-2)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

2 1
Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ
Նորություններ
Ter Ararat 741
«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ
Նորություններ
Shurihkan Avetaran 21
Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ
Նորություններ
Chragaluyc 2025 13
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի քարոզը՝ խոսված Սբ. Հարության Ճրագալույցի պատարագին
Եկեղեցական քարոզներ
Ktak e1492016805685
ԿՏԱԿ. «Սգո Ավագ ուրբաթի քարոզ` առաքեալի հետևյալ խոսքի համաձայն. կտակը հետ մահու է հաստատուն»
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

Ktak e1492016805685
Քրիստոնեական

ԿՏԱԿ. «Սգո Ավագ ուրբաթի քարոզ` առաքեալի հետևյալ խոսքի համաձայն. կտակը հետ մահու է հաստատուն»

14 Ապրիլի, 2025
Mahvan masin
Քրիստոնեական

Գերագույն չարիքը՝ մահը

16 Փետրվարի, 2024
Myuroni katsa 235
Քրիստոնեական

126 տարի շարունակ Մայր Աթոռում գործածվում է Մյուռոնի արծաթե այս կաթսան

7 Սեպտեմբերի, 2023
Mi vakhecir
Քրիստոնեական

Մի՛ վախեցեք

20 Հունիսի, 2023

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?