Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Astco ardarutyun
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Առակներ > ԻՄԱՍՏՈՒՆ ՃԳՆԱՎՈՐԸ
Առակներ

ԻՄԱՍՏՈՒՆ ՃԳՆԱՎՈՐԸ

Published: 10 Օգոստոսի, 2014
Կարդալու տևողություն՝ 4 րոպե:
ԿԻՍՎԵԼ

«ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՐՈՂ ԵՍ ՍՏԵԼ ԱՍՏԾՈՒ ԱՌԱՋ ԵՎ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԼԻՆԵԼ ՆՐԱ ՊԱՐԳԵՎՆԵՐԻ ՀԱՄԱՐ, ԵՐԲ ՆԱ ՔԵԶ ՈՉԻՆՉ ՉԻ ՏՎԵԼ…»: (կարդացեք պատմությունը և պարզ կլինի ձեզ համար այս խոսքերի իմաստը)

Ո՞ՒՐ ԵՆ ՀԱԼԱԾՈՂՆԵՐԸ, Ո՞ՒՐ ԵՆ ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ԵՐԵՍԻՆ ԱՊՏԱԿՈՂՆԵՐԸ ԵՎ ՓՇԵ ՊՍԱԿ ԴՆՈՂՆԵՐԸ: ՆՐԱՆՔ ԱՍՏԾՈՒ ՕՐԵՆՔԻ ՀԱՄԱՁԱՅՆ ԽԱՌՆՎԵԼ ԵՆ ԳԵՐԵԶՄԱՆՆԵՐԻ ՓՈՇԻՆԵՐԻՆ:

«Երանի ձեզ, երբ ձեզ նախատեն ու հալածեն և իմ պատճառով ձեր մասին ամեն տեսակ չար խոսք՝ սուտ ասեն: Ցնծացե’ք և ուրախացե’ք, որովհետև երկնքում ձեր վարձը շատ է, քանի որ այսպես հալածեցին մարգարեներին, որոնք ձեզնից առաջ են եղել» (Մատթ• 5:11-12), ասում է Հիսուս իր վերջին «երանի»-ի մեջ:
«ԴՈՒ ՍՐԱՆՈՒՄ ԶՐԿՎԱԾՈՒԹՅՈՒՆ ԵՍ ՏԵՍՆՈՒՄ, ԻՍԿ ԵՍ` ԻՄ ՕԺՏՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ»

Ճգնավորը ապրում էր մենակության մեջ, մոռացված բոլորից, թեև ինքը շատերին էր ծառայել, բայց նրանց ում ծառայել էր, նրա մասին քիչ էին մտածում և խնամում: Մի անգամ հավատացյալներից մեկը, որը գիտեր այս մասին, ներկա է լինում ճգնավորի առավոտյան աղոթքին, ուր նա գոհանում էր Աստծուց Նրա անթիվ բարերարությունների համար. լսելով այս հավատացյալը զարմացած ասում է. «Ինչպե՞ս կարող ես ստել Աստծու առաջ և շնորհակալ լինել Նրա պարգևների համար, երբ Նա քեզ ոչինչ չի տվել…»: Իսկ ճգնավորը համեստորեն պատասխանում է. «Դու կյանքն այնպես չես հասկանում ինչպես պետք է: Դու մտածում ես, որ ես չունեմ ընկերներ, ջերմություն, կերակուր, ոչինչ կարծես թե չունեմ: Բայց ես ուրիշ աչքերով եմ նայում այս ամենին: Տերը նայել է իմ հոգու խորքը և տեսել, որ ես դեռևս մեղքեր ունեմ, որոնք չեմ քավել ու չեմ աճի մինչև այն չափը, որին Ինքը կանչել է ինձ, եթե ինձ չտրվի և քաղցած մնալ և մրսել և միայնակ լինել: Եվ նա ինձ ավելցուկով է տվել թե մարդկանցից անտեսվելն ու մոռացումը և թե զրկվածությունն այն ամենից, ինչ փնտրում են մարդիկ: ԴՈՒ ՍՐԱՆՈՒՄ ԶՐԿՎԱԾՈՒԹՅՈՒՆ ԵՍ ՏԵՍՆՈՒՄ, ԻՍԿ ԵՍ` ԻՄ ՕԺՏՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ»: Հիանալի պատասխան:

Եթե մեր սերը Քրիստոսի հանդեպ կատարյալ է, ո’չ չարչարանքները և ո’չ էլ մահը մեզ չեն կարող վախեցնել: Աստված հաճախ փորձում է Իր ընտրյալներին՝ համբերության, հավատի ու սիրո մեջ աստվածային վեհ նպատակների իրագործման համար: Դրա լավագույն օրինակը հանդիսանում է Հոբ Երանելին, որն իր ամբողջ ունեցվածքն ու զավակներին կորցնելով հանդերձ, թե’ հարստության և թե’ դժվարությունների ժամանակ չհեռացաւ Աստծուց, ամուր պահեց իր հավատը ու միշտ փառք տվեց Նրան:

Մեր Տերը ծանոթ լինելով մարդու ներաշխարհին ու ապրելակերպին, նոր ձև ու գույն է տալիս դրան: Կյանքը, որն ապրում է մարդը, լի է նեղություններով ու տառապանքներով: Եվ զարմանալին այն է, որ նույն մարդն է դրանց ստեղծողն ու առաջ բերողը, այսինքն մենք ենք նեղություն և տառապանք պատճառում մեր նման մարդկանց:

Հիսուսից հետո ո՞ր մի առաքյալը, ճշմարտախոս և արդար հայրապետը, վարդապետը կամ ճշմարտության ո՞ր մի քարոզիչը չի հալածվել: Սակայն այսօր այդ նոյն հալածվողները իբրև սրբեր զարդարում են Եկեղեցիների Սուրբ Սեղանները; Նրանք պատմության էջերը փայլեցնում են ու դառնում սերունդների ներշնչման աղբյուր: ՍԱԿԱՅՆ Ո՞ՒՐ ԵՆ ՀԱԼԱԾՈՂՆԵՐԸ, Ո՞ՒՐ ԵՆ ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ԵՐԵՍԻՆ ԱՊՏԱԿՈՂՆԵՐԸ ԵՎ ՓՇԵ ՊՍԱԿ ԴՆՈՂՆԵՐԸ: ՆՐԱՆՔ ԱՍՏԾՈՒ ՕՐԵՆՔԻ ՀԱՄԱՁԱՅՆ ԽԱՌՆՎԵԼ ԵՆ ԳԵՐԵԶՄԱՆՆԵՐԻ ՓՈԾԻՆԵՐԻՆ;

Ճգնավորը իրապես իմաստուն էր և հասկանում էր, որ կատարյալ մարդ գոյություն չունի: Յուրաքանչյուրս էլ մեղավոր ենք և մենք չենք կարող ասել, թե որքանո՞վ ենք արդար կամ անմեղ: Նա հասկացել էր, որ միայն ու միայն Աստված Ինքը գիտի քո չափը գիտության, հավատի, սիրո և անմեղության: Եկեք նմանվենք իմաստուն ճգնավորին և եթե ձեր ընկերներն ու բարեկամները ձեզ լքեն և մոռանան, ուրախ պիտի լինեք, եթե Ձեր աղոթքների շնորհիվ Աստված Ձեզ չմոռանա: ՈՒՐԵՄՆ ԱՂՈԹԵՑԵՔ ԵՎ ՄԻՇՏ ԱՂՈԹԵՑԵՔ: ՄԻ ՕՐ ԱՍՏՎԱԾ ԿԼՍԻ ՁԵՐ ՁԱՅՆԸ ՈՒ ԴՈՒՔ ԿՎԱՐՁԱՏՐՎԵՔ:

Տ. Հովսեփ Ա.Քահանա Հակոբյան

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Baghoqakanner 215 Բողոքական և Ուղղափառ հավատքների միջև ընդհանուր տարբերություններ
Հաջորդ նյութը Paran1 ՔԱՀԱՆԱՅԻ ՊԱՐԱՆԸ

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին
ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին

Ընթերցեք նաև

Zxjalu masin
Առակներ

Զղջալու մասին (բարոյախրատական պատում)

29 Ապրիլի, 2015
Arak. xavar luys
Առակներ

Եթե քո սեփական լույսն ունենայիր, ապա խավարից չէիր վախենա (առակ)

20 Մարտի, 2018
Husahatutyun
Առակներ

Առակ հուսահատության մասին

10 Փետրվարի, 2016
Park voski
Առակներ

Եթե ես մի պարկ ոսկի գտնեմ, չգիտեմ, թե ես ով կդառնամ (առակ)

12 Հուլիսի, 2016

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?