Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Cerunin
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Առակներ > Իմաստուն ծերունին (Առակ)
Առակներ

Իմաստուն ծերունին (Առակ)

Published: 17 Մայիսի, 2016
Կարդալու տևողություն՝ 4 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Մի գյուղում ծերունի էր ապրում: Նա շատ աղքատ էր, սակայն իրեն նույնիսկ թագավորներն էին նախանձում, քանի որ ուներ սպիտակ հրաշալի նժույգ: Շատերն էին ուզում գնել այդ ձին և ծերունուն ահռելի գումարներ էին առաջարկում, բայց նա առարկում էր, ասելով. «Այս ձին ինձ համար սոսկ ձի չէ, այլ անհատականություն: Ինչպե՞ս կարելի է վաճառել անձին, ընկերոջը»: Եվ այդպես էլ այդ աղքատ ծերունին չեր համաձայնվում վաճառել իր ձին: Մի առավոտ նա նկատեց, որ ձին մսուրում չէ: Հավաքվեց ամբողջ գյուղը և բոլորը քննադատեցին ծերունուն: «Դու հիմար ես, — ասում էին նրան. — Մենք գիտեինք, որ քո ձին գողանալու են մի օր: Լավ չէ՞ր լինի, որ վաճառէիր»: Եվ ծերունին պատասխանեց նրանց. «Ես չգիտեմ այդ ամբողջ պատմությունը: Տեղյակ չեմ` ձի՞ն է հեռացել, թե՞ գողացել-տարել են նրան: Կա փաստ, իսկ մնացածը` ենթադրություն է: Արդյոք սա դժբախտություն է, թե օրհնություն, չգիտեմ, որորվհետև սա միայն իրողության մի մասն է: Եվ ո՞վ գիտի, թե ինչ կլինի սրանից հետո»: Գյուղացիները ծիծաղեցին նրա վրա: Նրանք գիտեին, որ ծերունին տարօրինակ է (տարօրինակ դատողություն ունի): 15 օր անց ձին անսպասելի հետ եկավ` իր հետ բերելով 4 քուռակ: Գյուղացիները նորից հավաքվեցին ու ասացին. «Դու ճիշտ էիր, ծերունի: Դա դժբախտություն չէր, այլ օրհնություն»: Եվ ծերունին կրկին պատասխանեց նրանց. «Ես ամբողջ պատմությանը տեղյակ չեմ: Գիտեմ, որ ձին չկար, բայց հետո նա հետ եկավ: Ո՞վ գիտի. սա օրհնությո՞ւն է, թե` ոչ: Եթե դուք միայն նախադասության մի բառն եք ընթերցել, ինչպե՞ս կարող եք պատկերացում կազմել ամբողջ գրքի վերաբերյալ: Սակայն, մարդիկ, այնուամենայնիվ, կարծում էին, որ ծերունին սխալ է, չէ՞ որ ավելի շատ ձի ունի հիմա: Ծերունին մինուճար որդի ուներ: Որդին սկսեց քշել այդ քուռակներին և մի շաբաթ անց ընկավ ու ջարդեց ոտքը: Եվ գյուղացիները նորից ասացին նրան. «Ինչպիսի՜ դժբախտություն: Քո մինուճար զավակը զրկվեց քայլելու հնարավորությունից, չէ՞ որ նա քո միակ հենարանն էր: Լավ չէ՞ր լինի, որ ձին վաճառեիր, գոնե գումար կունենայիր»: Եվ ծերունին կրկին պատասխանեց նրանց. «Դուք համակված եք (տառապում եք) սխալ ենթադրություններ անելով: Մի՛ գնացեք այդքան հեռու: Ես միայն գիտեմ, որ որդիս ընկել ու ջարդել է ոտքը: Ոչ ոք չգիտի` դա դժբախտությո՞ւն է, թե՞ օրհնություն»: Եվ այնպես պատահեց, որ մի քանի շաբաթ անց պատերազմ սկսվեց այդ երկրում, և ողջ երիտասարդությունը տարվեց բանակ: Միայն ծերունու որդին կենդանի մնաց, քանի որ հաշմանդամ էր: Բոլորը լացուկոծի մեջ էին, որովհետև պատերազմում երկիրը պարտություն էր կրել եւ մեծաքանակ երիտասարդներ զոհվել էին: Ժողովուրդը եկավ ծերունու մոտ և ասաց. «Դու ճիշտ էիր, պարզվեց, որ այդ օրհնություն էր (ձեզ համար, որովհետև), թեպետ քո որդին հաշմանդամ է, բայց քո մոտ է, իսկ մեր որդիները էլ չեն վեռադառնալու»: Ու կրկին ծերունին ասաց նրանց. «Դուք շարունակում եք դատել (ու ենթադրություններ անել): Ես չգիտեմ ամբողջ պատմությունը, և ոչ ոք չգիտի: Դատողություն կամ եզրահանգում անելը մտքի սառած, կանգ առած վիճակ է: Մի՛ դատեք, այլապես դուք երբեք չեք կարող բոլորի հետ մեկ ամբողջություն լինել: Իրականության մեջ ճանապարհորդությունը երբեք չի ավարտվում: Մի մասն ավարտվում է, իսկ մյուսը` սկսվում, մի դուռը փակվում է, մյուսը` բացվում: Դուք հասնում եք գագաթին, բայց հայտնվում է մի այլ` ավելի բարձր գագաթ: Կյանքը անվերջանալի ճանապարհորդություն է»:

Թարգմանությունը ռուսերենից կատարեց՝ Սամվել սարկավագ Մկրտչյանը

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը gyumri Grigor Lusavorich Գեղցոնց ժամ (տեսանյութ)
Հաջորդ նյութը Ekexecakan kyanq 16.05 Եկեղեցական կյանք 16.05.2016

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին
ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին

Ընթերցեք նաև

Imastun cerunin
Առակներ

Իմաստուն ծերունու տեսիլքը (առակ)

21 Հունիսի, 2016
chors tesak ynkerner
Առակներ

Ընկերների քանի՞ տեսակ գոյություն ունի (առակ)

3 Մարտի, 2018
Angragety
Առակներ

Անգրագետը (առակ)

17 Հուլիսի, 2015
Arak 123
Առակներ

Արդար մարդը (առակ)

14 Նոյեմբերի, 2017

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?