Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Nerel e1478848858765
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Քրիստոնեական > Ի՞նչ է նշանակում Ս. Հոգու դեմ հայհոյություն
Քրիստոնեական

Ի՞նչ է նշանակում Ս. Հոգու դեմ հայհոյություն

Published: 12 Հոկտեմբերի, 2014
Կարդալու տևողություն՝ 5 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Մատթեոս (12:31-32) կարդում ենք, «ամեն մեղք ներելի է, բացի Ս. Հոգու դեմ հայհոյությունից»: Մանրամասնեք, թե մեր օրերում ի՞նչ է նշանակում Ս. Հոգու դեմ հայհոյություն: (Տես նաև Մարկ. 3: 28-30, Ղուկ. 12: 10) Կարդում ենք. «Եվ երբ յուրայինները լսեցին, ելան եկան Նրան բռնելու, որովհետև կարծում էին, թե խելքը կորցրել է» (Մարկ. 3: 21):
Ի՞նչ կարող է նշանակել այս խոսքը. խելակորույս է: Ինչ դյուրին է, կարծես, բացատրվում այն ամենը, ինչ որ շարքից դուրս է և տարօրինակ` հրաշալին ու խորհրդավորը Տիրոջ կյանքում: Նրա տանջալից թափառական կյանքը, երբ տեղ չունի անգամ գլուխը դնելու. Նրա պառակտված լինելը` ընտանիքից, ժողովրդի հոգևոր առաջնորդներից, իշխող կուսակցություններից, հրեական հասարակությանը հատուկ պատկերացումներից. Նրա ոգեշունչ, բարձր ու միջակության համար անհասանելի ուսմունքը, — այս ամենը բացատրվում է մի պարզ ու մատչելի խոսքով` «խելակորույս»: Մի՞թե խելագարություն չէ, հասարակական տեսանկյունից, վարել այնպիսի կյանք, ինչպիսին վարում է այս գալիլյացի Մարգարեն. հեռանալ տնից, լքել հարազատներին, հրաժարվել կենցաղային հարմարություններից և դրա փոխարեն շուրջը հավաքել մի խումբ տարօրինակ մարդկանց, շրջել նրանց հետ Պաղեստինի գյուղերով, ոչ մի տեղ երկար չմնալով, պատահական կերակուրից սնվելով և անհասկանալի ու անօրինակ բաներ քարոզելով: Չէ՞ որ Նա կարող էր հանգիստ ապրել` ոչ ոքին չդիպչելով, սակայն ահա, դարանակում է հզոր փարիսեցիներին ու սադդուկեցիներին, գրգռելով նրանց Իր դեմ և սեփական անձը նրանց վրիժառության ահավոր վտանգի ենթարկելով: Նա կարող էր ահռելի ու աննման փառքի տերը լիներ և օգտագործել այն սեփական շահերի համար, մինչդեռ Նա փախչում է փառքից և արգելում պատմել Իր կատարած հրաշքների մասին: Նա կարող էր մեծագույն իշխանություն ձեռք բերել, դառնալ արքա կամ ժողովուրդի առաջնորդ (ժողովուրդը համարյա թե ստիպում էր Նրան այդ քայլն անել), իսկ Նա դրա փոխարեն նախընտրում է թափառական մուրացկանի կյանքը վարել: Մի՞թե այս ամենը խելագարություն չէ:
Նման մեղադրանքը շատ դժվար էր տանել, սակայն ավելի կոպիտ ու խոցոտիչ վիրավորանքը Տերը ստիպված է լսել օրենսգետներից և փարիսեցիներից. «Երուսաղեմից իջած օրենսգետներն ասում էին, թե Նրա մեջ բեեղզեբուղ կա, և դևերի իշխանի ձեռքով է հանում դևերին» (Մարկ. 3: 22): Որպեսզի գալիլյացի հրաշագործ Մարգարեի ու Նրա գործերի հմայքը խաթարեն, նրանք Քրիստոսի վրա բարդում են ավելի ծանր ու հրեշավոր մեղադրանք, քան յուրայինները. հայտարարում են, թե բռնված է պիղծ ոգուց:
Այս բարձր ու ոգեշունչ ուսմունքը, այս հրաշագեղ առակները`անբացատրելի ներքին հմայքով լեցուն, այս սրտառուչ հորդորները և բարոյական հարաբերությունների դասերը, ստի անողոք այս քննադատումը և ճշմարտությանը հետևելը` այս ամենը, նրանց կարծիքով, այլ բանը չէ, ինչ` դիվական կախարդություն: Բնավորության այս գեղեցկությունն ու ազնվությունը, ողորմածությունը, հեզությունը, տկարին ցավակցելը, այրող սերն առ արդարություն, անսահման ինքնազոհողությունը… Ի վերջո, այս հրաշալի գործերը, որոնցում այդքան գութ կա կարիքավոր մարդու հանդեպ և այդքան աստվածային կարողություն… Այս ամենը, իբր թե, ոգեշնչված է չար ոգուց և դևերի իշխանի բեեղզեբուղի պարգևն է:
Նման մեղադրանքը վիրավորանքն էր Աստծու հանդեպ, Որը Քրիստոսի մեջ էր գործում: «Հայրը, որ բնակվում է Իմ մեջ, Նա′ է անում գործերը» (Հովհ. 14: 10), — Իր մասին էր վկայում մեր Տեր Հիսուս Քրիստոս: Եվ ահա Նրա մեջ գործող զորությունը չար ուժ են անվանում, իսկ Նրա մեջ բնակվող Աստծուն ուզում են ներկայացնել իբրև սատանային: Աստծո Որդու անսահման սերը Հոր նկատմամբ չէր կարող չապստամբել դրանից: Այս պատճառով Նա այդքան խիստ պատասխան է տալիս զրպարտիչներին. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ մարդկանց որդիներին, որքան էլ հայհոյեն, ամեն մեղք ու հայհոյանք կներվի, բայց ով որ հայհոյի Սուրբ Հոգուն, հավիտյանս թողություն չի ունենա, այլ նա հանցապարտ պիտի մնա հավիտենական մեղքով» (Մարկ. 3: 28-29): (Ըստ եպ. Վասիլի Պրեոբրաժենսկու «Զրույցներ Մարկոսի ավետարանի շուրջ» գրքի):
Հենց այդ` զրպարտության զոհ դառնալու, չհասկացված լինելու, ամեն տեսակ վիրավորանքի և հալածանքի վիճակված լինելու ճակատագիրն էր Տերը կանխահայտնում Իր աշակերտներին և հետևորդներին (տես` Մատթ. 10: 24-25, Հովհ. 15.20): Մեր օրերում, եթե մեկը մերժի Քրիստոսի աստվածությունը (ինչպես եհովայի վկաները) կամ անհասկանալի լեզուներով խոսող դիվային ոգին կոչի Սուրբ Հոգի (ինչպես հիսունականները, կամ հոգեգալստականները), իսկ Աստծու Եկեղեցին և Նրա խորհուրդները համարի հիմարություն և անվանի կախարդություն կամ հեքիմություն և հակառակը` գուշակությանն ու հմայությանը խառնի Տիրոջ և Նրա Մոր Սուրբ Անունը, նա հայհոյում է Սուրբ Հոգու դեմ և ենթակա է հավիտենական դատապարտության:

Գրառում՝ www.facebook.com/groups/246519888743967/permalink/701896143206337/
Աղբյուր` Qahana.am

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Xaxaxutyan axot Խաղաղության աղոթք Մերձավոր Արևելքի համար
Հաջորդ նյութը Astvacashunch 6 e1448864822253 Հոկտեմբերի 14 Գշ. Սրբոց առաքելոցն` Անանիայի, Մատթէի, Բառնաբայ, Փիլիպպոսի, Յովհաննու, Շիղայի եւ Սիւղիանոսի

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին

Ընթերցեք նաև

Ashxarhy popoxvum e
Քրիստոնեական

Աշխարհը փոփոխվում է, մենք էլ ստիպված` հարմարվում

27 Նոյեմբերի, 2013
Hogehangist
Քրիստոնեական

Ի՞նչ է հոգեհանգիստը

30 Հոկտեմբերի, 2015
Screenshot 27
Քրիստոնեական

Աստված նախընտրում է լինել երկու կամ երեք միահոգի աղոթողների, քան՝ բազմաքանակ տարամիտ մարդկանց մեջ. Սուրբ Կիրպրիանոս Կարթեգենացի

12 Փետրվարի, 2026
kronakan kazmakerputyunneri orenq
Քրիստոնեական

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ

4 Նոյեմբերի, 2014

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?