Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Tondrakecinner
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Աղանդներ > Թոնդրակեցիներ կամ Թոնդրակյան աղանդ
ԱղանդներԸնդհանուր եկեղեցու պատմություն

Թոնդրակեցիներ կամ Թոնդրակյան աղանդ

Published: 2 Հունիսի, 2013
Կարդալու տևողություն՝ 7 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 ԹՈՆԴՐԱԿԵՑԻՆԵՐ, քրիստոնյա աղանդավորներ Հայաստանում և Բյուզանդիայում IX–XI դարերում: Անվանումը ծագել է Մեծ Հայքի Տուրուբերան նահանգի Ապահունիք գավառի Թոնդրակ գյուղի անունից, որտեղ աղանդի հիմնադիր համարվող Սմբատ Զարեհավանցին կազմակերպել է համայնք և դարձրել Թոնդրակեցիներ կենտրոն: Ըստ Գրիգոր Մագիստրոս Պահլավունու, Սմբատ Զարեհավանցին «ի հիմաց սասանեց առաքյալներին և մարգարեներին», «չար մոլորությունն ուսանելով Մրջուսիկ անունով մի պարսիկ բժշկից և աստղաբաշխ մոգից»: Նրան հաջորդած աղանդապետներից հայտնի են Թոդրոսը, Անանեսը, Արքան, Սարգիսը, Կյուրեղը, Հեսուն և Ղազարը:

 Թոնդրակյանի խոշորագույն կենտրոններից էր Մանանաղին, որտեղ ծագել էր պավլիկյան աղանդը: Վերջիններս, ինչպես նաև նախորդ բոլոր աղանդները, մեծ ազդեցություն են ունեցել Թոնդրակեցիներ գաղափարախոսության ձևավորման վրա: Ավելին, ժամանակակիցները Թոնդրակյաններին համարել են վերստին ասպարեզ իջած պավլիկյաններ և նրանց գաղափարների ուղղակի ժառանգորդներ: Թոնդրակյանների մասին տեղեկություններ է հաղորդում Անանիա Նարեկացին, որը Անանիա Ա Մոկացի Հայոց կաթողիկոսի պատվերով հեղինակել էր մի գործ՝ բացահայտելու Թոնդրակյանի սխալներն ու մոլորությունները: Անանիա Նարեկացու հակաճառությունը Սմբատ Զարեհավանցու և Թոնդրակեցիների ուսմունքի դեմ չի պահպանվել: Սակայն Գրիգոր Նարեկացին Կճավա վանքին գրած «Անանիայի գիր խոստովանութեան յաղագս սուտ կարծեացն, որ վասն նորա» թղթում ամփոփ տվել է Անանիա Նարեկացու գրվածքի բովանդակությունը և համառոտ թվել Թոնդրակեցիների ուսմունքի 14 կետեր: ԱյնուհետևԹոնդրակեցիների մասին տեղեկություններ են տալիս Արիստակես Լաստիվ երցին (XI դ.), Գրիգոր Մագիստրոս Պահլավունին, փիլիսոփա, աստվածաբան Պողոս Տարոնեցին (XII դ. սկիզբ), Հայոց կաթողիկոս Ներսես Դ Կլայեցին (Ներսես Շնորհալի): Թոնդրակեցիները պատմական ասպարեզ են իջել IX դ. 30-ական թթ., իսկ նրանց դեմ հալածանքները սկսվել են նույն դարի կեսին: Ըստ Գրիգոր Նարեկացու, Մանազկերտի արաբ ամիրա Աբդուլ-Բարդը 840–850-ական թթ. դաժանորեն ճնշել է նրանց ելույթները և սպանել Սմբատ Զարեհավանցուն:

 X դ. 2-րդ կեսից սկսվել է թոնդրակյան աղանդի գործունեության վերելքը՝ լուրջ վտանգ ներկայացնելով Հայ եկեղեցու համար: Հարք գավառում, Մանանաղի գավառի Կաշե, Աղյուսո, Թուլայլ գյուղերում (Գրիգոր Մագիստրոս Պահլավունին դրանք անվանել է «շնավաններ»), Խնուս, Անի քաղաքներում կազմակերպվել են համայնքներ՝ ծավալելով աշխույժ գործունեություն: Քարոզիչներ են գործել Շիրակում, Ռշտունիքում, Մոկքում: Ըստ Արիստակես Լաստիվերցու, Հարքում, Հակոբ եպս. Հարքացու գլխավորությամբ, Թոնդրակեցիները կարգալույծ են արել բարձրաստիճան հոգևորականներին, արգելել կրոնական Ծիսակատարություններն ու արարողությունները:

 Հայոց կաթողիկոս Սարգիս Ա Սևանցին հալածել է Թոնդրակեցիներին, դուրս քշել բնակավայրերից, իսկ Հակոբ Հարքացուն բանտարկել է և ճակատին աղվեսադրոշմ խարանել: Արիստակես Լաստիվերցին իր «Պատմության» 23-րդ գլխում պատմում է Մանանաղի գավառի Կաշե և Աղյուսո գյուղերի թոնդրակյան համայնքների մասին, որոնք Կունծիկ աբեղայի ղեկավարությամբ, ազնվական կանանց՝ Հրանույշի, Կամարայի, Ախնիի և Վրվեռ անունով մի իշխանի աջակցությամբ ավերել են եկեղեցիները, սրբատեղիները, կործանել խաչերը: Այնուհետև պատմիչը մանրամասն նկարագրել է Պախր կամ Գայլախազուտ լեռան ստորոտում Բազմաղբյուր ավանի մոտ կանգնած մեծահռչակ խաչը խորտակելու դեպքը: Ի պատասխան դրա՝ Մանանաղիի եպիսկոպոս Սամվելը արքունի զորաջոկատով ավերել և հրկիզել է տվել աղանդավորների երկու գյուղերը՝ Կաշեն և Աղյուսոն, իսկ նրանց 6 առաջնորդների ձերբակալելով՝ տարել Ջերմ գյուղաքաղաքը, դատել բազմության առջև ու աղվեսադրոշմ խարանել դեմքերին: Չնայած ծանր հալածանքներին՝ չի հաջողվել վերացնել Թոնդրակեցիների աղանդը, որը գնալով ավելի է տարածվել և ծավալվել Հայաստանում: Բյուզանդական Կոստանդին IX Մոնոմախ կայսրի (1042–54) հրամանով Հայաստանի հարավային նահանգների և Հյուսիսային Միջագետքի կառավարիչ նշանակված Գրիգոր Մագիստրոս Պահլավունին 1050–54-ին նոր հալածանքներ է սկսել Թոնդրակեցիների դեմ՝ նրանց բնաջնջելու նպատակով. այդ մասին տեղեկություններ կան նրա Թղթերում: Գրիգոր Մագիստրոս Պահլավունու զինվորական ջոկատներն ավերել են Թոնդրակ, Կաշե, Թուլայլ, Խնուս և այլ բնակավայրեր՝ Թոնդրակեցիներին արտաքսելով երկրից և Միջագետքի հյուսիսային շրջաններից: XI դ. 30–50-ական թթ. Հայաստանի նկատմամբ Բյուզանդիայի նվաճողական քաղաքականության հետևանքով աղանդավորներով բնակեցված շատ շրջաններ մտել են Բյուզանդական կայսրության մեջ, որի կառավարությունը նրանց բռնագաղթեցրել է կայսրության տարբեր շրջաններ, գլխավորապես՝ պավլիկյանների ավանդական Աքսորավայր Ֆիլիպոպոլիս: Այստեղ նրանցից կազմավորվել են զորագնդեր, որոնք մեծապես նպաստել են բյուզանդիա այդ մասի քաղաքների ու շրջանների պաշտպանությանը ավարառու ցեղերի արշավանքներից: XI դ. վերջին Թոնդրակեցիների որոշ մնացորդներ ապաստանել են Հյուսիսային Միջագետքում՝ հիմնելով կազմակերպված համայնքներ: Աղանդի կենտրոններից մեկի՝ Մանանաղիի Կաշե ավանի անունով նրանք կոչվել են կաշեցիք, նույն գավառի Թուլայլ գյուղի անունով՝ թուլայլեցիք և այլն: Թոնդրակեցիների համայնքներ են եղել Տարոնում, Հարքում, Մարդաղիում, Վասպուրականում, Շիրակում, հավանաբար՝ Սյունիքում:
Թոնդրակեցիների ուսմունքի և գաղափարների մասին աղբյուրները շատ ժլատ տեղեկություններ են հաղորդում. հիմնականում նշում են եկեղեցու հեղինակությունն ու կարգերը մերժող հայացքները և ողողված են հայհոյանքներով ու անարգալից խոսքերով: Գրիգոր Մագիստրոսը վկայում է, որ նրանք իրենց համարել են հայ քրիստոնյաներ: Նա Թոնդրակեցիներին բաժանել է երեք խմբի:
Ծայրահեղորեն տրամադրված է համարել «հարութիւնն ի մեռելոց» չընդունողներին, նրանց, ովքեր «ի չարն կատարելագոյնք են» և, ինչպես էպիկուրյանները՝ անաստված: Միջին տեղում գտնվողներին նմանեցրել է մանիքեցիներին, իսկ ինչ-որ չափով խաղաղ տրամադրվածների մասին ասել է, թե նրանք առերես հետևում են քրիստոնեական ավանդույթներին: Թոնդրակեցիների ուսմունքն առավել մանրամասն ներկայացրել է Գրիգոր Նարեկացին Կճավա վանքին ուղղած իր գրության 14 կետերի մեջ: Ուսմունքի հետևորդները մերժել են քահանայական կարգը և եկեղեցական նվիրապետությունը, եկեղեցին՝ առհասարակ, ձեռնադրության, մկրտության, հաղորդության խորհուրդները, Քրիստոսի զոհաբերությունը մարդկանց փրկության համար կամ պատարագը, ինչպես նաև մատաղը, ծնրադրությունը՝ որպես պաղատանքի արտահայտություն, տերունական տոները և ընդհանրապես արտաքին բոլոր ծիսակատարություններն ու արարողությունները:
Թոնդրակեցիների վարդապետությամբ կատարյալ սերն այն է, երբ մարդիկ սիրով են մերձենում միմյանց՝ համարելով դա Աստծուն հաճելի կենցաղավարություն. այս հարցում էլ Թոնդրակեցիներ բոլորովին չեն ընդունել եկեղեցու հեղինակությունը, մերժելով եկեղեցական ամուսնության ու պսակի խորհուրդը, և մծղնեների նման ազատ սիրո քարոզը դարձրել են իրենց կենցաղավարության բարոյական չափանիշ: Սա հիմք է տվել հակառակորդներին՝ Թոնդրակեցիներին մեղադրելու անառակ կյանքի և կենցաղի մեջ: Թոնդրակեցիները Կռապաշտություն են համարել խաչի ու սրբապատկերների պաշտամունքը, քարոզել են «մարդապաշտություն», մերժել Քրիստոսի աստվածությունը՝ նրան համարելով սովորական մի մարդ, իրենց աղանդի գլխավորին անվանել են Քրիստոս, փրկիչ, ազատարար, Աստծո ուղարկած մարգարե, որը վերջ էր տալու չար աշխարհի բոլոր անարդարություններին: Ըստ Գրիգոր Մագիստրոսի, Թոնդրակեցիները գաղտնի են պահել իրենց «չար աղանդը», աղանդի ու նրա կենտրոնի մասին հարցնողներին սխալ ճանապարհ ցույց տվել՝ իրենց հետքերը թաքցնելու նպատակով: Թոնդրակեցիների աղանդը հայ պատմագիտության մեջ հայտնի է Թոնդրակյան շարժում անունով: Խորհրդահայ պատմաբաններն այն ներկայացրել են ավելի շատ որպես սոցիալական, հակաֆեոդալական շարժում, աշխատավոր գյուղացիության՝ ֆեոդալիզմի դեմ մղած պայքար, անգամ ազգազատագր. շարժում, չափազանց ընդգծելով նրա քաղաքական կողմը՝ որպես հայրենիքի անկախության համար մղած պայքար արաբների և բյուզանդացիների դեմ (Վ. Համազասպյան, Ա. Մնացականյան, Ա. Հովհաննիսյան, Ս. Պողոսյան ևն): Թոնդրակեցիների ուսմունքի բուն էությունը, այլ աղանդների հետ նրանց կապերը և նմանատիպ բազմաթիվ հարցեր գրեթե անտեսվել են:
Հրաչ Բարթիկյան

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Astvacashunch Հունիսի 4 Գշ. Սրբոց կուսանացն Նունեայ եւ Մանեայ։
Հաջորդ նյութը Baptism Բապտիստներ և Ավետարանի քրիստոնյաներ (Մկրտական հարանվանություն)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին
Pahq147
Կարևոր խորհուրդներ պահք պահողներին
Պահքի մասին
Screenshot 27
Աստված նախընտրում է լինել երկու կամ երեք միահոգի աղոթողների, քան՝ բազմաքանակ տարամիտ մարդկանց մեջ. Սուրբ Կիրպրիանոս Կարթեգենացի
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

Ehovayi vkaner sd
Աղանդներ

Եհովայի Վկաների մասին

16 Հունիսի, 2013
Ekxecakan karg u kanoni vecher
Ընդհանուր եկեղեցու պատմություն

Եկեղեցական կարգ ու կանոնի և ապաշխարության վեճեր

15 Սեպտեմբերի, 2013
Nikiakan vecher
Ընդհանուր եկեղեցու պատմություն

Նիկիական վեճեր

5 Հոկտեմբերի, 2013
Kargaluyc hogevorakan
Ընդհանուր եկեղեցու պատմություն

Ուդիներ. պատմական ակնարկ

11 Դեկտեմբերի, 2020

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?