Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Narek vrd Berberyan
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Ընտրվել է Բրազիլիայի հայոց թեմի առաջնորդը
Նորություններ

Ընտրվել է Բրազիլիայի հայոց թեմի առաջնորդը

Published: 11 Ապրիլի, 2014
Կարդալու տևողություն՝ 3 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական գրով հաստատել է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբան Տ. Նարեկ վարդապետ Բերբերյանի ընտրությունը Բրազիլիայի հայոց թեմի առաջնորդի պաշտոնում:
Մարտի 31-ին Սան Պաուլոյում, նախագահությամբ Բրազիլիայի հայոց թեմի նախկին առաջնորդ Տ. Տաթև արքեպիսկոպոս Ղարիբյանի և ատենապետությամբ թեմական խորհրդի նախագահ Անդրե Գսաճըգյանի, թեմի պատգամավորական ժողովը Բրազիլիայի հայոց թեմի առաջնորդ է ընտրել առաջնորդական փոխանորդ Տ. Նարեկ վարդապետ Բերբերյանին:
Թեմական պատգամավորական ժողովի անդամներն իրենց գնահատանքն են հայտնել Գերաշնորհ Տաթև Արքեպիսկոպոսին` 1980 թվականից սկսյալ թեմում իրականացրած նվիրյալ ծառայության համար: Տ. Տաթև արքեպիսկոպոս Ղարիբյանը առաջնորդական պաշտոնը թողել է առողջական խնդիրների բերումով հանգստյան կոչվելու պատճառով:
Բրազիլիայի հայոց թեմը հաստատվել է 1983 թվականին Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգեն Ա Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Սրբատառ կոնդակով: Մինչ այդ Բրազիլիան 1933 թ.-ից գտնվում էր Հարավային Ամերիկայի Հայրապետական Պատվիրակության իշխանության ներքո: Թեմի տարածքում բնակվում են շուրջ 35 հազար հայեր: Թեմում գործում են երկու եկեղեցիներ` Սան Պաուլոյի Առաջնորդանիստ Ս. Գևորգ եկեղեցին` կառուցված 1948 թ., Օզասկոյի Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցին` կառուցված 1930-35 թթ.:

* * *
Տ. Նարեկ վարդապետ Բերբերյանը (ավազանի անունը` Վազգեն) ծնվել է 1967 թ. հոկտեմբերի 28-ին Բեյրութում, Լիբանան:
Ուսանել և 1981 թ. ավարտել է Բեյրութի «Վահան Թեքեյան» վարժարանը:
1981-1987 թթ. ուսանել է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում` պաշտպանելով ավարտաճառը «Ս. Գրիգոր Տաթևացու «Լուծմունք Յոբայ»» թեմայով:
1986 թ. ձեռամբ Մայր Աթոռի լուսարարապետ Տ. Հուսիկ արքեպիսկոպոս Սանթուրյանի ձեռնադրվել է սարկավագ:
1988-1991 թթ. իր ուսումնառությունը շարունակել է Նյու Յորքի «Ս. Վլադիմիր» Ուղղափառ աստվածաբանական ճեմարանում` ստանալով աստվածաբանության մագիստրոսի աստիճան, և Նյու Յորքի «Ս. Ներսես» ընծայարանում: Միաժամանակ դաշնամուրի դասընթացների է հետևել Նյու Յորքի Կոնկորդիայի քոլեջում:
1991-1992 թթ. ծառայել է իբրև Նյու Յորքի Ս. Վարդան տաճարի լուսարարապետ` միաժամանակ աստվածաշնչագիտական դասընթացների հետևելով Նյու Յորքի Ընդհանուր աստվածաբանական ճեմարանում` ստանալով Խորհրդական Աստվածաբանության մագիստրոսի երկրորդ կոչումը:
1992 թ. հուլիսի 26-ին ձեռամբ ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի ձեռնադրվում կուսակրոն քահանա:
1992-1993 թթ.` Հյուսթնի Ս. Գևորգ եկեղեցու հովվի օգնական:
1994 թ. նշանակվում է Ռիչմոնդի Ս. Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ:
Նույն տարում Հայր Նարեկը ստացել է Մասնավոր Վարդապետության աստիճան ձեռամբ ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի:
Վիրջինիայում ծառայելու ընթացքում Միացյալ աստվածաբանական ճեմարանում շարունակել է իր կրթությունը և ստացել Հովվական ծառայության դոկտորի աստիճան:
2000-2002 թթ. եղել է Հարթֆորդի Ս. Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ:
2003-2013 թթ. եղել է Բոքա Ռեյթոնի Ս. Դավիթ եկեղեցու հոգևոր հովիվ:
2013 թ. Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից նշանակվել է Բրազիլիայի հայոց թեմի առաջնորդական փոխանորդ:
Հոգևոր ծառայության ընթացքում Հայր Նարեկը դասախոսել է տարբեր հոգևոր կրթական հաստատություններում և համալսարաններում, նախաձեռնել է մի շարք կրոնական և մշակութային ծրագրեր:

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Ter Esayi «Կյանքի խոսքի» հետևորդների հոսք` Հայ Առաքելական եկեղեցի
Հաջորդ նյութը Astvacashunch Ապրիլի 13 † Կիր. ԾԱՂԿԱԶԱՐԴ

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին

Ընթերցեք նաև

Mayr ator 6
Նորություններ

Նոր նշանակումներ

9 Հունիսի, 2016
KGMS nakharar 1
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ ԿԳՄՍ նախարարին

29 Մարտի, 2023
Vahram qahana 231
Նորություններ

Երուսաղեմի կարգավիճակի փոփոխությունը կարող է խառնաշփոթ ստեղծել եկեղեցապատկան կալվածքների իրավունքների դաշտում

8 Դեկտեմբերի, 2017
Avstrayi 3
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ավստրիայի Գրաց-Սեկաու թեմի առաջնորդին և ուխտավորներին (նկրաներ)

14 Ապրիլի, 2024

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?