Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
Astvacashunch yntercumner11
Ապրիլի 29 Գշ. Ակ. Ժ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Ապրիլի 28 Բշ. ԱՁ. Թ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Ապրիլի 27 † Կիր. Ը օր Ս. Զատկի: Կրկնազատիկ (Նոր Կիւրակէ):
Ընթերցումներ Սբ. Գրքից
Shurihkan Avetaran 21
Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ
Նորություններ
Astvacashunch yntercumner11
Ապրիլի 26 Շբ. ԴՁ. Է օր Ս. Զատկի։ Յիշատակ գլխատման Ս. Յովհաննու Մկրտչի
Ընթերցումներ Սբ. Գրքից
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Yntaniq
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Քրիստոնեական > Ընտանիքը եւ գլոբալացումը
Քրիստոնեական

Ընտանիքը եւ գլոբալացումը

Published 27 Ապրիլի, 2016
Կարդալու տևողություն՝ 11 րոպե:
ԿԻՍՎԵԼ

«Ընտանիքը փոքրիկ հասարակություն է, որի ամբողջականությունից կախված է մարդկային ողջ հասարակության անվտանգությունը»

Ֆրիդրիխ Ադլեր, ավստրիացի փիլիսոփա

«…Տղան պատմեց հորը, որ հյուրի ծոցում կար մի փայլուն իր, մեջը սպիտակ թերթեր: Արծաթ տվող մարդը մոր պատկերը հանեց թերթի վրա եւ դրեց ծոցը:

Խանդը կայծակի պես փայլատակեց մռայլ հնձվորի սրտում: Աչքերը լայնացան, նա գունատվեց: Մայրը նայեց տղային, հրդեհվեց դեմքը..: Այդ ամենը կատարվեց մի վայրկյանում: Հաջորդ վայրկյանին մարդը գազազած արջի նման ոստյուն արեց, նրա մազոտ ձեռքերը սեղմեցին ծանր մահակը եւ մահակն անասելի թափով իջավ կնոջ թիկունքին:

Սուրմաները զրնգացին, ցնցվեցին կնոջ երկար ծամերը, եռոտանու վրա դրված թեյամանը թեքվեց: Մահակի ջարդված ծայրը թռավ ծալքի վրա: Կինը աղաղակ չհանեց, այլ ցավից գալարվեց: Նա ձեռքը թիկունքին տարավ, ապա դուրս եկավ վրանի դռանը անձայն հեկեկալու…» (Ակ. Բակունց, «Ալպիական մանուշակ»):

Ի՞նչ կարող էր տեղի ունենալ, եթե այս ընտանիքն ապրեր ժամանակակից աշխարհում…

Ի՞նչ է տեղի ունենում գլոբալացման դրաշրջանում: «Աշխարհում կատարվող փոփոխություններից մեզ համար ավելի մեծ կարեւորություն ունեն նրանք, որոնք ազդեցություն են գործում մեր անձնական կյանքի վրա` սիրային հարաբերություններ, ամուսնություն, ընտանիք»,-ասում է հայտնի սոցիոլոգ Է. Գիդդենսը: Գլոբալացումը տեղի է ունենում ոչ միայն մեծ մասշտաբներով (տնտեսական, քաղաքական, մշակութային գլոբալացում եւ այլն), այլ նաեւ` մեզանից յուրաքանչյուրի հետ` մեր հոգում, գիտակցության մեջ, մեր սովորույթներում, միջանձնային հարաբերությունների դաշտում` ամենանուրբ, քիչ տեսանելի մակարդակների վրա: Այն ազդեցություն է գործում մեր ընկալումների ու աշխարհայացքի, մտածելակերպի, արժեքային համակարգի վրա: Այլ խոսքերով` գլոբալացումը մուտք է գործում ավելի նեղ, ինտիմ, ընտանեկան միջավայր, մարդկային հարաբերությունների նեղ շրջանակներ (ծնող-երեխա, կին-տղամարդ, ընկերական հարաբերություններ), հիմնովին փոխում այս ամենը, ինչպես նաեւ քանդում պատրիարխալ (հայրիշխանական) համակարգը:

Տեսաբանները սա համարում են «արժեքների ճգնաժամ», եւ դա առավելապես վերաբերում է հոգեւոր արժեքներին: Արդեն 1996թ. Սամուել Հանթինգթոնն իր «Քաղաքակրթությունների բախում» կոնցեպցիայում անդրադառնում է մշակութային ինքնասպանության, բարոյական անկման խնդիրներին: Վերջինիս դրսեւորումներից մեկը «ընտանիքի քայքայումն է, ներառյալ ամուսնալուծությունների, ապօրինի երեխաների թվի աճը,… ոչ լիարժեք ընտանիքները»:

Համաձայն տեսաբանների` ավանդական հասարակության պահպանման կարեւորագույն միջոցներից մեկը ավանդական ընտանիքի պահպանումն է: Սակայն այսօր արդեն լայնորեն խոսվում է համաշխարհային մասշտաբով ընտանեկան հարաբերությունների ճգնաժամի մասին: Տեսաբան Է. Թոֆլերն այլեւս անդառնալի եւ անշրջելի է համարում ընտանիքի քայքայումը, քանի որ «առաջընթացն ու նորությունները խորապես ներխուժում են մեր անձնական կյանք, աննախադեպ լարում ստեղծում ընտանիքների ներսում»:

Գլոբալացման ազդեցությունն ընտանիքի, ընտանեկան միջավայրի վրա: Նախ, նշենք, որ ընտանիքն ամուսնությամբ կամ ազգակցական կապով միավորված մարդկանց սոցիալական փոքր խումբն է. ունի պատմականորեն ձևավորված կառուցվածք, անդամների կենցաղավարության ընդհանրություն՝ փոխադարձ օգնությամբ ու բարոյական պատասխանատվությամբ: Ընտանիքը սերնդի վերարտադրության հիմնական բջիջն է:

Համաձայն Գիդդենսի` մինչ 1960-ական թթ. ընտանեկան հարաբերություններում էական փոփոխություններ չեն նկատվել: 1960-ականներին, արդեն, էական դեր կատարեցին ֆեմինիստական շարժումները, որոնք պայքարում էին պատրիարխալության (հայրիշխանության) դեմ` առաջ քաշելով տղամարդու եւ կնոջ հավասար իրավունքների գաղափարը:

Ավանդական ընտանիք, հայրիշխանություն – ժամանակակից ընտանիք: Պատրիարխալ համակարգում տղամարդը մեծ ազդեցություն ուներ ընտանիքի բոլոր անդամների վրա: Հայրիշխանությունն առաջացել է տնտեսության մեջ տղամարդու դերի ուժեղացմանը զուգընթաց. կնոջ և երեխաների վրա հաստատվել է տղամարդու գերիշխանությունը, երեխաները ստացել են հոր ունեցվածքը ժառանգելու իրավունք: Արդյունքում ձևավորվել է նահապետական ընտանիքը կամ գերդաստանը: Վերջինիս ծագումը պատմականորեն պայմանավորված էր տնտեսական նոր ձևերի առաջացմամբ, երբ գերադասելի էր տնտեսությունը մարդկանց մեծ խմբերով վարելը: «Ավանդական ընտանիքը տնտեսական միավոր է»,-նշում է Գիդդենսը: Հայկական առանձին գերդաստաններ, օրինակ, կարող էին բաղկացած լինել 70–100 մարդուց:

Արդեն արդիության (մոդեռնիզմի) դարաշրջանում խոսում ենք ավանդական ընտանիքի մասին, սակայն ոչ լայն, մեծ ընտանիքի (որտեղ ծնողներից և զավակներից բացի, կան նաև տատիկ-պապիկներ, ամուսինների ազգականներից մեկը կամ մի քանիսը), այլ` պարզ (միջուկային կամ նուկլեար) ընտանիքի` բաղկացած ամուսնական զույգից և զավակներից, եւ այսօր դա առավել տարածված կառույց է արեւմտյան հասարակությունում:

Ավանդական ընտանիքում իրավազուրկ էին ոչ միայն կանայք, այլ նաեւ երեխաները, ովքեր համարվում էին հոր սեփականությունը: Երեխաների իրավունքների օրենսդրական ամրագրումը համեմատաբար նոր պատմություն ունի:

Ազնվականության եւ բարձր արիստոկրատ խավում ամուսնության պատճառները կապվում էին սեփականության իրավունքի, ժառանգություն ձեռք բերելու հետ: Ինչպես նշում է Գիդդենսը` միջնադարյան Եվրոպայում զգայական սերը չէր կարող էական դեր խաղալ ամուսնության հարցում, այն ավանդական ընտանիքում հիմնական որոշիչ գործոն երբեք չի եղել: Ֆրանսիացի պատմաբան Ժորժ Դյուբին իրավացիորեն նկատում է, որ միջնադարյան ամուսնությունները չէին կապվում թեթեւամտության, կրքերի եւ ֆանտազիաների հետ:

Այսօր արդեն ամուսնությունները հիմնված են ոչ թե տնտեսական գործոնների, այլ զգայական ոլորտի, զգացմունքների վրա, քանի որ ընտանիքն այլեւս տնտեսական միավոր չէ:

Ավանդական ընտանիքին բնորոշ էական հատկանիշներից մեկը տղամարդու եւ կնոջ անհավասարությունն էր: Եվրոպայում կանայք ամուսինների կամ հայրերի սեփականությունն էին. իրավական սահմանման համաձայն` «շարժական գույք»: Տղամարդու եւ կնոջ անհավասարությունը, բնականաբար, ներառում էր նաեւ սեռական հարաբերությունների ազատությունը: Հարուստ վերնախավի ներկայացուցիչներին բնորոշ էին ծառայողների հետ սիրային ինտրիգները, սակայն սեփականության ժառանգման, սերնդի պահպանման համար նրանց անհրաժեշտ էին երեխաներ` օրինական կանանցից, քանի որ միայն նրանց էր վերապահված ժառանգել ընտանեկան ունեցվածքը: Իսկ կանայք պետք է հավատարիմ լինեին ամուսիններին:

Այսօր արդեն տեղի է ունեցել սեռական կյանքի անջատումը երեխա ունենալու նպատակից: Սեռական կյանքը, որ նախկինում դիտվում էր միայն ամուսնական կյանքի տեսանկյունից, այժմ չի կապվում վերջինիս հետ: Եվ հենց դրական կամ չեզոք վերաբերմունքը համասեռամոլությանն «ուղղակի հետեւանք է սերնդի շարունակության նպատակից սեռական հարաբերությունների տարանջատման: Երբ վերջինս զուրկ է վերին նպատակներից, նրանում չի կարող գերիշխող լինել միայն տարասեռությունը»,-գրում է Գիդդենսը: Այժմ, երբ տարասեռ զույգը տնտեսական կյանքում արդեն չի կատարում կենսական, վճռական դեր, ամուսնությունների գլխավոր դրդապատճառը տեսակի, սերունդի պահպանումը եւ սեփականության ժառանգումը չէ, միասեռականությունը դառնում է ազատ ընտրության խնդիր:

Այս ամենը ցույց է տալիս, որ արմատական փոփոխության են ենթարկվել մարդկանց մոտեցումները, մտածելակերպը, աշխահայացքը:

Այս բոլորը կապված են տնտեսական զարգացումների, նոր տեխնոլոգիաների ներդրման, կանանց` աշխատաշուկա մտնելու, տներից նրանց զանգվածային արտահոսքի հետ: Աշխատանքն արդեն ենթադրում էր կնոջ ինքնուրույնությունը. այս կինը բոլորովին տարբերվում էր ավանդական ընտանիքի կնոջից, այլեւս վերանում էր նրա երկրորդական դերն ընտանիքում:

Այստեղ տեղին է հիշել Թոֆլերի խոսքերը. «եթե մենք իսկապես ցանկանում ենք վերականգնել միջուկային, նուկլեար ընտանիքը, կան միջոցներ, որ կարող ենք օգտագործել. սառեցնել բոլոր տեխնոլորգիաները, կնոջը բռնի վերադարձնել խոհանոց…»:

Ժամանակակից աշխարհին բնորոշ փոփոխություններն ու զարգացումները: Վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ 1960-ական թթ.-ից` ֆեմինիստական շարժման հեղաշրջումից հետո տեղի են ունեցել վիթխարի փոփոխություններ. ամուսնալուծությունների թվի մեծ աճը, ոչ լրակազմ ընտանիքների մեծ թիվը` ամուսիններից մեկը բացակայությամբ, զուգընկերություն` առանց ամուսնության, արտամուսնական երեխաների թվի աճը, կանայք կարող են երեխա ունենալ` առանց ամուսնանալու, կնոջ գլխավոր առաքելությունը միայն մայրությունը չէ, նրանք չեն էլ պատրաստվում երեխա ունենալու, նվազել է ընտանիքներում ծնված երեխաների թիվը եւ այլն:

Այսպիսով, առաջ են եկել վիթխարի, գլոբալ փոփոխություններ: Եվ այս առումով շատ տեսաբաների կանխատեսումներն անմխիթարական են հնչում. հասարակություններում խախտվել է վեարտադրողական ցիկլը, առաջ են եկել ժողովրդագրական մեծ խնդիրներ` ավանդական հասարակության կառուցվածքի, էթնիկական կազմի էական փոփոխություններ, ծնելիության մակարդակի նվազում, իսկ ավանդական ընտանիքն այլեւս փոքրամասնություն է…:

Քրիստոնեական հոգևոր-բարոյական արժեքների կարևորությունն ընտանիքի ձևավորման և պահպանման գործում: Աշխարհում կատարվող այս բոլոր փոփոխությունները վկայում են մարդ-Աստված հարաբերությունների խզման, մարդու` իր աստվածանման պատկերից հեռացման մասին: Թե° հանրային կյանքում, թե° ընտանիքում միայն հոգևոր-բարոյական արժեքների պահպանման շնորհիվ կարելի է հասնել ընտանեկան հարատև և կայուն ներդաշնակության: Ընտանիքը, որը հիմնված է քրիստոնեական ճշմարիտ արժեքների և սկզբունքների` սիրո, ներողամտության, փոխզիջման վրա, չի կարող հեշտությամբ քայլքայվել և կործանվել: Աստծո օգնությամբ հնարավոր է հաղթահարել ամեն արգելք ու խոչընդոտ, ընտանեկան մշտավառ օջախ ստեղծել` ներքին, հոգեւոր ջերմությամբ:

Այն, որ Աստծո առջև կին և տղամարդ հավասար են, շեշտում են Աստվածաշնչյան տողերը. «Դուք բոլորդ, որ ի Քրիստոս մկրտուեցիք, Քրիստոսով զգեստաւորուեցիք. ուրեմն խտրութիւն չկայ ո°չ հրեայի եւ ո°չ հեթանոսի, ո°չ ծառայի եւ ո°չ ազատի, ո°չ արուի եւ ո°չ էգի. որովհետեւ դուք ամէնքդ մէկ էք ի Քրիստոս Յիսուս» (Գաղ. 3:27-28): Եվ ահա 1917թ. ապրիլին Գևորգ 5-րդ Կաթողիկոսի մի կոնդակում կարդում ենք. «Այս օրուանից սկսած արտօնում ենք կանացի սեռի իրաւունքների վերականգնումը համայնական գործերի մէջ: Կանացի սեռի իւրաքանչիւր անհատ իրաւունք ունի` տղամարդոց հետ միասին մեր հանրական կեանքի ամէն մի գործի մէջ հանդէս գալու, թէ ձայնատւութեան և թէ ընտրութեան ժամանակ, իրաւատէր լինել և՛ ընտրուելու և՛ ընտրվելու, մի արտօնութիւն, որ մինչև այժմ այր մարդոց էր վիճակուած և նոցա՛ իրաւունքն էր համարւում»:

Այո, տղամարդու եւ կնոջ միջեւ խտրականություն չկա, բայց դա չի նշանակում, որ նրանց միջեւ տարբերություններ չկան. տարբեր են նրանց դերերը, «որովհետեւ մարդն է գլուխը կնոջ, ինչպէս որ Քրիստոս գլուխն է եկեղեցու. եւ ինքն է Փրկիչը այդ մարմնի» (Եփես.5.23): Ամուսնության պսակը Քրիստոսի և Եկեղեցու անխախտելի սիրո վրա հիմնված միություն է: «Եւ ինչպէս եկեղեցին հնազանդւում է Քրիստոսին, նոյնպէս եւ կանայք թող հնազանդուեն իրենց մարդկանց ամէն ինչում»,-շարունակում է Առաքյալը: Սակայն խոսքն ամենեւին ստրուկ եւ տեր հարաբերությունների մասին չէ: Հնազանդություն նշանակում է նվիրում, հավատարմություն, անսահման սեր, զոհողություն: Միաժամանակ, «տեր» ասվածն ավելի պարտավորեցնող է: Դա տղամարդուց պահանջում է խնամք, հոգատարություն, պաշտպանություն, իսկ կինը, ստեղծվելով տղամարդու կողից, պետք է նրա կողակիցը, նեցուկը լինի` ամեն կերպ աջակցելով իր ամուսնուն: «Դրսի պատն ամուսինն է, ներսինը` կինը»,-ասում է ժողովուրդը. իսկ կարո՞ղ է դրսինն ամուր լինել առանց ներսի…:

Ամուսնության հիմքը սերն է` անսահման ու աստվածային սերը, որի մեջ այլեւս չկա «ես» եւ «դու», կա «մենք»…: Այդ սիրո մեջ միահյուսված են ազատ կամքը եւ զոհողությունը: Այն «համբերող է, քաղցրաբարոյ է, չի նախանձում, …չի գոռոզանում, … իրենը չի փնտրում, …չար բան չի խորհում…ամէն բանի դիմանում է, ամէն բանի հավատում է, մշտապէս յոյս է տածում, ամէն բանի համբերում: Սէրը երբեք չի անհետանում…» (Ա Կորնթ.13. 4-8):

Աղբյուրը` «Քրիստոնյա Հայաստան» երկշաբաթաթերթ, Մարտ Բ, 2015: Հեղինակ`Մարիամ Ավետիսյան

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Ekexecakan kyanq145 Եկեղեցական կյանք 25.04.2016
Հաջորդ նյութը 27 Eornekian school 1 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Էօրնեկեան» հանրակրթական դպրոցի աշակերտական խորհրդին

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

Shurihkan Avetaran 21
Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ
Նորություններ
Chragaluyc 2025 13
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի քարոզը՝ խոսված Սբ. Հարության Ճրագալույցի պատարագին
Եկեղեցական քարոզներ
Ktak e1492016805685
ԿՏԱԿ. «Սգո Ավագ ուրբաթի քարոզ` առաքեալի հետևյալ խոսքի համաձայն. կտակը հետ մահու է հաստատուն»
Քրիստոնեական
Harutyan ton
Սուրբ Հարության կամ Զատկի տաղավար տոն
Եկեղեցական տոներ
votnlva
Ավագ հինգշաբթի՝ Վերջին ընթրիք` Ս. Հաղորդության խորհրդի հաստատում, Ոտնլվա
Պահքի մասին

Ընթերցեք նաև

Ktak e1492016805685
Քրիստոնեական

ԿՏԱԿ. «Սգո Ավագ ուրբաթի քարոզ` առաքեալի հետևյալ խոսքի համաձայն. կտակը հետ մահու է հաստատուն»

14 Ապրիլի, 2025
Mahvan masin
Քրիստոնեական

Գերագույն չարիքը՝ մահը

16 Փետրվարի, 2024
Myuroni katsa 235
Քրիստոնեական

126 տարի շարունակ Մայր Աթոռում գործածվում է Մյուռոնի արծաթե այս կաթսան

7 Սեպտեմբերի, 2023
Mi vakhecir
Քրիստոնեական

Մի՛ վախեցեք

20 Հունիսի, 2023

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?