Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
2 1
Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ
Նորություններ
Ter Ararat 741
«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ
Նորություններ
Astvacashunch yntercumner11
Հունիսի 3 Գշ. ԳՁ. ԽԵ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունիսի 2 Բշ. ԲԿ. ԽԴ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունիսի 1 † Կիր. ԲՁ. Է կիր. Երկրորդ Ծաղկազարդ
Ընթերցումներ Սբ. Գրքից
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
emo2
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Աղանդներ > Էմոներ. ովքեր են նրանք
Աղանդներ

Էմոներ. ովքեր են նրանք

Published 23 Ապրիլի, 2013
Կարդալու տևողություն՝ 8 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Երիտասարդական էմո-ենթամշակույթի ներկայացուցիչներին, որն առաջացել է համանուն երաժշտական ոճի երկրպագուների բանակի հիման վրա, անվանում են էմո-կիդեր (emo + անգլ. kid` երեխա): Զգացմունքների արտահայտումը էմո-կիդերի (emokids` նրանք, ովքեր իրենց դասում են էմո-ենթամշակույթին) գլխավոր կանոնն է: Նրանց առանձնացնում է ինքնաարտահայտումը, անարդարությանը դիմադրելը, առանձնահատուկ, զգայուն աշխարհընկալումը: Հաճախ էմո-կիդը խոցելի ու դեպրեսիվ է: Էմո-ենթամշակույթի հակառակորդները կարծում են, որ այն արմատավորում է դեպրեսիա և քարոզում ինքնասպանություն: Էմո-կիդեր կան նաև Հայաստանում: Անիի ձախ աչքը մազերը կիսով չափ ծածկում են, դրել է սև և մանուշակագույն ամառային ձեռնոցներ: Սոնայի մազերի մի մասը վարդագույն է ներկած, պարանոցից կախված է մի վզնոց-ածելի, սեղանին աղջիկներից մեկի պայուսակն է՝` վարդագույն նախշերով և կրծքանշաններով: Անին և Սոնան էմոներ են: Ես սկզբնական շրջանում եղել եմ ռոքեր, հետո դարձա էմո և սկսեցի այդ ոճով հագնվել,— պատմում է Անին,— այդ գույները, ամեն ինչն ինձ շատ հոգեհարազատ ենե: Ասում է, որ նոր ոճի պատճառով ընտանիքում հաճախ են վեճեր առաջանում. ,Ծնողներս ընդհանրապես չեն ընդունում այս ոճը: Իմ դեմ նրանք շատ վատ են տրամադրված, սանրվածքս, շորերս իրենց դուր չեն գալիս: Ուզում են, որ ես թիթիզ լինեմ, հագնվեմ սև ու սպիտակե: Սակայն վեճերը միայն ընտանիքում չէ, որ տեղի են ունենում. ,Հայերը մեզ ահավոր են ընդունում: Փողոցում շատ է եղել, որ կռվել ենք հակաէմոների հետ, վիրավորել իրար: Նաև գոթերը չեն մեզ սիրումե (գոթական ենթամշակույթին պատկանող երիտասարդներ, հագնում են սև հագուստներ, սեր ունեն դեպի առեղծվածը, սատանիզմը): Իսկ Սոնան մի դեպք է պատմում. ,Մեկը եկավ ու ասաց, որ զզվում է էմոներից, ես շրջվեցի ու… այստեղ՝ առանց մեկնաբանության: Եվ ընդհանրապես՝ ընդունված է ասել, թե էմոներին բոլորը խփում են, նրանք շատ խեղճ են: Ես դա չեմ ընդունումե: Անին հիշում է, որ փողոցում իրենցից նույնիսկ ստորագրություն են վերցրել: ,Պատկերացրեք՝ հիմնականում ռաբիսներն էին այդպես վարվումե:
Չփորձե՛ք տանը կրկնելՍոնային հարցնում եմ, թե ինչ են անում էմոները, երբ մահու չափ տխրում են: ,Կտրում են իրենց երակներըե,— պատասխանում է նա: Ինչպե՞ս թե կտրում են, դանակը վերցնում են ու կտրո՞ւմ: Սոնան հանգիստ ասում է. ,Այո, վերցնում են ու կտրում: Ես փորձել եմ, բայց ոչ այն բանի համար, որ մահանամ, պարզապես հաճախ դեպրեսիայի մեջ եմ ընկնում, ոչ ոք ինձ չի հասկանում: Երակ կտրելով ես հանգստանում եմ: Այս ձևով մենք արտահայտում ենք մեր էմոցիաներըե: Իսկ Անին ավելացնում է. ,Երբ կտրում եմ թևիս երակները՝ ոնց որ ինչ-որ բան սրտիցս ընկնի, թեթևանում եմ: Դա անբացատրելի էե: ,Ճիշտ է,— հաստատում է Սոնան,— դա հասկանալը շատ դժվար է, և ոչ բոլորն են կարող:— Հիշում է մի դեպք, երբ կտրել է իր երակները:— Վիճակս շատ վատ էր, չգիտեի ինչ անել, ում հետ խոսել, քանի որ ինձ ոչ ոք չէր հասկանում այդ պահին, ես պարզապես վերցրեցի և արեցի դաե: Բացի այս անսովոր արարքից՝ էմոները բացահայտորեն դրսևորում են իրենց ապրումները՝ բացասական, թե դրական: ,Մենք չենք թաքցնում մեր էմոցիաներըե,— ասում են աղջիկները: Խոսք եղավ նաև հավատքի մասին: ,Ես Աստծուն հավատում եմ,— ասում է Սոնան ու դիմում Անիին,— իսկ դո՞ւե: Անին պատասխանում է, որ հավատքը շատ հարաբերական հասկացություն է իր համար: Երբ սկսում ենք հետաքրքրվել աղջիկների կյանքով` պատասխանում են. ,Մենք նորմալ մարդիկ ենք, մյուսների նմանե: Բայց ես այդպես էլ չհասկացա` ովքե՞ր են էմոները ,Էմոե-ն էմոցիոնալ (դյուրազգաց) բառի կրճատումն է: Առաջին անգամ այս տերմինն օգտագործվել է 1985 թվականին: Կատակով այդպես անվանում էին երաժշտական խմբերին, որոնք սկսեցին նվագել տարօրինակ երաժշտություն՝ վոկալային տարրերով պանկ: Հենց այդ ժամանակ ի հայտ եկան էմոների գլխավոր հատկանիշները` դյուրազգացությունը և լիրիկան: 1990ական թվականներին ,էմոե ոճը տարածվեց ամբողջ աշխարհով, անկախ նրանից՝ հետևողներն այդ երաժշտության հանդեպ սեր ունե՞ն, թե ոչ: Իսկ 2000 թվականին այն դարձավ ենթամշակութային երևույթ: Էմո երեխաները նախընտրում են յուրահատուկ ոճ: Նրանք հագնում են սև գույնի հագուստ` վարդագույնի, մանուշակագույնի կամ այլ վառ գույնի զուգակցությամբ: Կրում են տարբեր տեսակի թևկապեր, գոտիների վրա՝ արծաթագույն նախշեր, նրանց ձեռնոցների մատնածայրերը կտրված են, իսկ պայուսակը զարդարված է կրծքանշաններով: Էմոների մազերը փակում են մի աչքը` հիմնականում ձախը: Կարելի է տեսնել նեղ ջինսով էմո տղաների: Հակաէմոները նրանց երբեմն բնորոշում են որպես էմո աղջիկ` պարզաբանելով, որ տղաները ոչնչով չեն տարբերվում աղջիկներից՝ նույն սանրվածքը, հագուստի գույները, բնավորությունը: Քանի որ խոսեցինք բնավորությունից՝ նշենք, որ այն բնորոշվում է էմոների հագուստով. վառ գույնը՝ սևի մեջ. մի կողմից՝ մութ ու մռայլ աշխարհը, մյուս կողմից` սերը, ռոմանտիկան: Բնավորության այս գիծը շատերին զայրացնում է, և նրանք հաճախ են ծեծում ու ծաղրում էմոներին, սակայն դա ձեռնտու է իրենց. ինչքան դաժան լինի աշխարհը՝ այնքան գրավիչ կլինի թունելի լույսը: Նույն աշխարհն էլ նրանց ստիպում է կտրել իրենց երակները և դիմել ինքնասպանության: Հիմնականում դա անում են սիրելի էակների հետ: Իսկ Ռուսաստանում շատ ավելի լրջորեն են տրամադրված 2008 թվականի հունիսին Ռուսաստանի Դաշնության խորհրդարանական լսումներում քննարկվել է ,Պետական քաղաքականությունը երեխաների հոգևոր-բարոյական դաստիարակման շուրջե օրինագիծը: Նրանում նշվում էր, որ էմոյական մշակույթի ,բացասական գաղափարախոսությունըե երիտասարդներին անջատում է հասարակությունից և նույնիսկ ստիպում ինքնասպանություն կատարել, և այդ իմաստով առավել անպաշտպան են աղջիկները: ,Իհարկե կան դեռահաս էմոներ, որոնք պարզապես երաժշտություն են լսում: Բայց մեր գործողությունները նրանց դեմ չեն, այլ մյուսների, ովքեր իրենց վնաս են պատճառում` դիմելով ինքնասպանության և խրախուսում են այսպիսի գործողություններըե,— մամուլին տեղեկացրել է օրինագծի հեղինակակից Իգոր Պոնկին: Հասկանալի չէ` նա ինչպե՞ս է պատժելու ինքնասպաններին, բայց իր գործողություններում վճռական է: Փետրրվարի 19-ին ,Риа новостиե-ին տված հարցազրույցում երիտասարդական ենթամշակույթների ուսումնասիրությամբ զբաղվող, սոցիոլոգիական Ելենա Օմելչենկոն ասել է, որ չի կարելի նույն շարքին դասել էմոներին, գոթերին ու սկինհեդներին, ինչպես դա արվում է հիշյալ օրինագծում: Օմելչենկոյի կարծիքով այն եզրակացությունը, թե ենթամշակույթները վնասակար են, հիմնված է ոչ թե գիտության, այլ կարծրատիպերի վրա: Ըստ նրա՝ մեծ տարբերություններ կան նշված մշակութային խմբերի միջև, տեղին չէ նույնիսկ ,սկինհեդե բառն օգտագործելը, քանի որ կա սկինհեդների ավելի քան 10 տեսակ, և ոչ բոլորը նացիստական հայացքներ ունեն: ,Օրինագիծը դեռևս ընդունված չէ, սակայն մի քանի քաղաքներում սկսել են էմոներ և գոթեր ,որսալե, որը բողոքի ալիք է առաջացրել: Այս բոլոր քայլերը կհանգեցնեն ճնշումների ու խռովություններիե,— նշում է Օմելչենկոն: Նրա հետ համաձայն է Ուլյանովսկի ,Ծնողական ժողովե հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Կոնստանտին Դոլինին, ով գտնում է, որ պետք է գործել ոչ թե արգելքներով, այլ համոզմունքներով: ,Երբ իմ դուստրը հայտարարեց, որ իրեն պիրսինգ է անելու, ես պատասխանեցի` լա՛վ, այդ դեպքում ես էլ ինձ պիրսինգ կանեմ: Մի քանի օր համոզելուց հետո այդ հարցը վերացավե: Իսկ էմոները դուրս են գալիս փողոցներ` բողոքելու գործադրվող պատժամիջոցների դեմ. ,Օրենքը չի արգելում արտահայտել մեր հույզերը,— ասում են նրանք ու ավելացնում,— եթե ցանկանում ենք ինչ-որ բանով մեզ ծակել կամ լսել էմոցիոնալ երգեր, դա մեր գործն է, մեր իրավունքը, մեր անձնական կյանքը, և ոչ ոք չի կարող այն փոխելե:

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը logo 3 300x1711 Սևանի Վազգենյան դպրանոց. Ամեն շաբաթ mp3
Հաջորդ նյութը getImage1 Տեր Զորի ավազների վրայից քայլող հայ որբերի զավակները այսօր ոտքի են կանգնել և ապրում են վճռականությամբ

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

2 1
Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ
Նորություններ
Ter Ararat 741
«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ
Նորություններ
Shurihkan Avetaran 21
Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ
Նորություններ
Chragaluyc 2025 13
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի քարոզը՝ խոսված Սբ. Հարության Ճրագալույցի պատարագին
Եկեղեցական քարոզներ
Ktak e1492016805685
ԿՏԱԿ. «Սգո Ավագ ուրբաթի քարոզ` առաքեալի հետևյալ խոսքի համաձայն. կտակը հետ մահու է հաստատուն»
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

Orhnac yugh1
Աղանդներ

Օրհնված յուղի ու Հորդանանի ջրի խաբկանքի հետքերով

12 Հոկտեմբերի, 2017
Keghciq 1
Աղանդներ

«Մերի Քեյ» ընկերության օրհնված յուղի ու Հորդանանի ջրի խաբկանքը

2 Հոկտեմբերի, 2017
Banaki or
Աղանդներ

Հայոց բանակում ծառայության վերաբերյալ Հայ Առաքելական Եկեղեցու դեմ ուղղված աղանդավորական մեղադրանքների մասին

21 Հունիսի, 2017
Yoga Hayatan
Աղանդներ

Հայ Առաքելական Եկեղեցու կարծիքը յոգայի մասին

5 Մարտի, 2017

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?