Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
Astvacashunch yntercumner11
Հոկտեմբերի 31 Ուր. ԲՁ. Պահք
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հոկտեմբերի 30 Եշ․ ԱԿ. Սրբոյն Յովհաննու Ոսկեբերան հայրապետին
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հոկտեմբերի 28 Գշ. ԴԿ. Սրբոցն Հիպիրիքեանցն, որք ի Սամուսատ կատարեցան
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հոկտեմբերի 27 Բշ. ԴՁ. Սրբոցն Անաստասայ քահանային, Վարոսի, Թէոդորիտեայ եւ որդւոց նորա եւ որք ընդ նմա կատարեցան
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հոկտեմբերի 26 † Կիր. ԳԿ. Է կիր. զկնի Ս. Խաչի: Գիւտ Ս. Խաչի
Ընթերցումներ Սբ. Գրքից
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
teosfila
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Աղանդներ > ԶԳՈՒՇԱՑԻ՜Ր ԱՂԱՆԴԻՑ Թեոսոֆիա
Աղանդներ

ԶԳՈՒՇԱՑԻ՜Ր ԱՂԱՆԴԻՑ Թեոսոֆիա

Published 8 Հունիսի, 2013
Կարդալու տևողություն՝ 8 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Թեոսոֆիա բառը ստուգաբանվում է որպես «աստվածային իմաստություն», «աստվածճանաչողություն»: Թեոսոֆները վերամարմնավորման (ռեինկարնացիայի) գաղափարի մեջ դնում են յուրահատուկ իմաստ: Թեոսոֆիան XIX դարի երկրորդ կեսի ծնունդ է, երբ թափ էր հավաքում տեխնիկայի և գիտության առաջընթացը, հաղթանակած կապիտալիզմն ընդհանուր լավատեսություն էր առաջացնում. գիտությունը շուտով ամեն բան կհաղթահարի և ամեն ինչ լավ կլինի: Չարլզ Դարվինի բարեշրջման (էվոլյուցիայի) գաղափարներն այն ժամանակ չափազանց տարածված էին: Ժամանակի ոգու համար ընդունելի էր դարվինյան բարեշրջումը. ամեն ինչ բնաշրջվում է, զարգանում է դեպի լավը՝ ինֆուզորիան դառնում է ծառ, ծառը՝ թռչուն, թռչունը՝ կապիկ, իսկ կապիկն էլ մարդու է վերածվում… Մեկ խոսքով՝ ամեն ինչ ավելի ցածր աստիճանից առաջ էր ընթանում դեպի ավելի կատարյալը: Թեոսոֆները ևս յուրացրեցին այն և իրենց հոգևոր ուսմունքին տվեցին բարեշրջական (էվոլյուցիոն) իմաստ: Վերամարմնավորման գաղափարը վերածվեց բարեշրջման գաղափարի՝ անվերջ պտտվող անիվն վերջացավ, նրա փոխարեն եկավ աստիճանը, բայց՝ ոչ թե աստվածաշնչյան Հակոբի աստիճանը, որով հրեշտակներն էին բարձրանում և իջնում: Այն ավելի շատ հիշեցնում է վաստակների, ձեռքբերումների կուտակման բանկային աստիճանը, որի շնորհիվ յուրաքանչյուր մարմնավորման ժամանակ մարդը քայլ է անում դեպի վեր: Կարծես տեղում պտտվող մղձավանջային անիվին փոխարինում է առաջընթաց շարժում դեպի վեր: Այսպիսով լիբերալ շուկայական կապիտալիզմի փորձառությունը մուտք է գործում կրոնական կյանք, կապիտալիզմն իր շարժառիթներն ու իդեալները ամրագրում է կրոնական բարձր ոլորտում: Վաստակներ կուտակելով, կատարում ենք բարի գործեր, այդպիսով կուտակում ենք բարի կարմա և հաջորդ մարմնավորմամբ հայտնվում ենք բավական շահավետ պայմաններում: Այլ խոսքերով՝ կյանքի ընթացքում մարդը կարող է շահավետ ներդրումներ կատարել, իսկ հաջորդ կյանքերում տոկոսներ ստանալ այդ կապիտալից: Կարման այլևս բեռ կամ շղթա չէ, այն վերածվում է կապիտալի ներդրման հաճելի փորձի՝ հետագայում առավելագույն չափով բարձր տոկոս ստանալու ակնկալիքով: Այսպիսով, կրոնը վերածվում է կրոնական բանկային համակարգի: Արժան է այստեղ հիշել, որ հոգևորը նյութականացնելու և նյութականը «հոգեղինացնելու» առաջին փաստական քայլերն արեցին բողոքականության հայրերը, որոնցից Կալվինին է պատկանում այն միտքը, թե մահվանից հետո մարդու համար նախատեսված վիճակը կարելի է կանխորոշել ելնելով նրանից, թե երկրային կյանքում ինչպես է դասավորվել նրա կյանքը, որքան է նրան հաջողվել առաջադիմել:
Ավելին, թեոսոֆիան ակնհայտորեն հակաքրիստոնեական ուսմունք է: Թեոսոֆուհի Ե. Բլավացկայայի գրքերը, որոք համառորեն հորդորում է ընթերցել Ելենա Ռերիխը, հագեցած է քրիստոնեության նկատմամբ ատելությամբ:
Դարվինի բարեշրջման տեսության համեմատությամμ այստեղ կա մի ուշագրավ պահ. Դարվինի մոտ բարեշրջումը կատարվում է ձեռք բերովի հատկությունների կուտակման շնորհիվ. կենդա-նին ընտելանալով պայմաններին, սովորում է որևէ μան ավելի լավ կատարել. նրա սերունդն արդեն տարբերվում է մյուսներից: Դրա շնորհիվ, մի քանի հազարամյակի ընթացքում տեղի է ունենում զարգացում՝ անցում մեկ տեսակից մյուսին: XIX դարի վերջում մարդիկ սկսեցին հասկանալ սույն տեսության թերությունը: Այսպես օրինակ՝ եթե մեկը չինարեն սովորի, ապա դա բոլորովին էլ չի նշանակում, որ նրա երեխաները կիմանան չինարեն, կամ էլ նրանց համար ավելի դյուրին կդառնա այն սովորելը: Այսինքն, գլխի ընկան, որ ձեռք բերովի հատկությունները ժառանգաբար չեն փոխանցվում, մի բան, որ խանգարում էր վերոնշյալ գործընթացին: Բայց այս խոչընդոտը վերացրեց Աննի Բեզանտը՝ Բլավացկայայի աշակերտուհին, առաջարկելով մի նոր տեսություն, այն է՝ թեև ձեռք բերովի հատկությունները չեն փոխանցվում ժառանգաբար, բայց փոխանցվում են հաջորդ վերամարմնավորմանը: Այդ հատկությունները ժառանգվում են հետևյալ կերպ. եթե մարդը չինարեն գիտի, ապա հաջորդ մարմնավորման ժամանակ նա գուցե չինական կայսր դառնա: Ահա այսպիսին է առաջադիմական ուրվագիծը՝ ոչ թե կենսաբանական բարեշրջում, այլ վերամամրմնավորման բարեշրջում, որը տեղի է ունենում հոգիների վերամարմնավորման միջոցով: Վերամարմնավորման այսպիսի ընկալումը, ըստ էության, ընկած է բոլոր օկուլտային համակարգերի հիմքում: Դա ոչ թե արևելյան հոռետեսական, բազմաչարչար վերամարմնավորման գաղափարն է, որն առկա է բուդիզմի կամ հինդուիզմի մեջ, այլ՝ արևմտյան շուկայական կապիտալիստական համակարգ: Եվ այսպես, մեզ առաջարկվում է կրոնների գեղեցիկ, խաղաղասեր և հանդուրժող մի համադրություն: Բայց որքանո՞վ է այն ընդունելի ազնիվ, անկանխակալ հավատացյալի համար: Չէ՞ որ կեղծիք է այն միտքը, թե բոլոր կրոնները տարբերվում են մանրուքներում և միանման են գլխավորում: Կրոնները կարող են համընկնել մանրուքներում, բայց գլխավորում սկզբունքորեն տարբերվում են: Ի վերջո, բոլոր գոյություն ունեցող կրոնները ընդհանրացնելու ձգտումը հանգեցնում է լոկ ևս մեկ աղանդի ստեղծմանը: «Համաշխարհային սինկրետիկ կրոնի» ստեղծման ցանկացած փորձ այլ բան չէ, քան հակաքրիստոնեական նախաձեռնություն: «Ինչպես կրոնական մտքի բազմահազարամյա պատմությունն է ցույց տալիս, աշխարհի բոլոր կրոնները արհեստականորեն «միավորելու» փորձերը հանգեցրել են լոկ հետագա բաժանումների և առանձնացման: Եվ պատահական չէ, որ XXդ. ամենաչարաղետ տոտալիտար աղանդների հիմնադիրները՝ սկսած Լենինից ու Հիտլերից և վերջացրած Մունով ու Ռաջնելով, հայտարարում էին, որ իրենց վերջապես հաջողվել է գտնել համընդհանուր միավորման մոգական բանաձևը»,- գրում է Ալեքսանդր Դվորկինը: Բացի այս, քրիստոնեություն դավանող յուրաքանչյուր մարդ գիտի, որ այն Քրիստոսի էության ամբողջությունն է ներկայացնում, որը կարիք չունի և ոչ մի լրացման, ավելին՝ քրիստոնեությունը լրացնելու յուրաքանչյուր փորձ կարող է միայն խեղաթյուրել այն: Ցանկացած կրոնական կամ «մշակութաբանական» խումբ, որը հայտարարում է, թե ինքն իբր գտել է բոլոր համաշխարհային պաշտամունքների սինթեզման, քրիստոնեությունը որևէ արևելյան կամ «էզոթերիկ» պաշտամունքի հետ միավորելու ուղին, ապա դա ոչ թե «բոլորին հաշտեցնող ուսմունք» է, այլ մի հերթական աղանդ, որը փորձում է քրիստոնեության նկատմամբ համակրանք դրսևորելու քողի ներքո այս կամ այն կեղծարևելյան պաշտամունքը հաստատել:
Էզոթերիկ ուսմունքներից մեկի՝ թեոսոֆիայի հեղինակն է Ելենա Բլավացկայան, որն իր ուսմունքում միավորել է թե՜ գիտական և թե՜ արտագիտական (ինտուիտիվ, պարագիտական) տարրերը: Նրան ժամանակակից և հետագա շրջանի բազմաթիվ գիտնականներ, աստվածաբաններ փիլիսոփաներ ընդգծել են Բլավացկայայի ուսմունքի մակերեսայնությունը, չհամակարգված լինելը, թույլ հիմնավորված բնույթը, այն, որ վերջինս իրենից ներկայացնում է բուդիզմը ժամանակակից եվրոպական քաղաքակրթությանը հարմարեցնելու մի փորձ, որ դրանում առկա «գաղտնիքը» լոկ քող է ծածկելու համար գիտության ու կրթության պակասը: Այն բուդիզմի ու այլ արևելյան ուսմունքների, օկուլտիզմի, սպիրիտիզմի, հիպնոսի, գնոստիցիզմի ու այլափառ (աղանդավորված) քրիստոնեության տարրերի էկլեկտիկ միասնությունն է: Կյանքի վերջին շրջանում Մադամն սկսել էր հասարակությանը զանազան հրաշքներ ցուցադրել, որից հետո Անգլիայում Բլավացկայան հայտարարվեց խաբեբա և հոգեբանորեն աննորմալ:
Բլավացկայայի հետևորդները կազմավորեցին թեոսոֆիական ընկերությունը: Համաձայն թեոսոֆիական տեսակետի, աշխարհը ստեղծվել է նախասկզբնական եթերից, որը փոփոխելով իր խտությունը, ծնունդ է տվել Տիեզերքին: Սկզբում ձևավորվել են ատոմները և դրանց անթիվ միացությունները, հետո՝ մատերիայի կոնկրետ ձևերը, հետո մարդկային հոգիները (ՊցՔՌ): Ըստ այդմ, մարդկությունը հայտնվել է կենդանի էակների էվոլյուցիայի հետևանքով (ռասաների հաջորդական փոխարինմամբ): Առաջին ռասան՝ ամորֆ էակներն են եղել, հետո մյուսները՝ կապկանման էակները, հետո՝ «մարդկության աստվածային ուսուցիչները», «ատլանտյան ռասան», «արիական ռասան» (հինգերորդը, որ առկա է այսօր): Առջևում վեցերորդ և յոթերորդ ռասաներն են, որոնք կազմված են լինելու Բուդային նման կատարյալ մարդկանցից: Մարդը, համաձայն թեոսոֆիայի, կազմված է մի քանի սկիզբերից. ֆիզիկական մարմնից, հոգուց (ՊցՔՈ) (եթերային մարմնից), և աստրալ մարմնից (լատ.՝ astrum աստղեր): Աստրալ մարմինը ղեկավարվում է «չակրաների»՝ կենսահոգեբանական էներգիայի խտացումների (թանձանյութի), կողմից: Մարդու միտքը նույնպես մատերիա է՝ մենթալ (լատ.՝ mentalus– մտավոր, ոգեղեն, [ՊցւՏՉվօռ]): Մարդկային «ես»-ը մարմնական էությունից կարող է աճել մինչև աստվածային բարձունքներ:
Թեոսոֆիական ընկերությունն առաջ էր քաշել հետևյալ ծրագիրը. ա/ անկախ սեռական, ազգային և կրոնական խտրականությունից, կազմակերպել համամարդկային եղբայրություն, բ/ ուսումնասիրել բոլոր փիլիսոփայական և կրոնական ուսմունքները, հատկապես Հին Արևելքի, գ/ ուսումնասիրել բնության գաղտնի և անμացատրելի երևույթները և զարգացնել մարդու գերզգացական ուժերը:

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը abort Արդյո՞ք քրիստոնեան աբորտը օրինականացնում է
Հաջորդ նյութը Astvacashunch Հունիսի 9 † Կիր. Գ. կիր. զկնի Հոգեգալստեան։ Բարեկենդան Ս. Գրիգոր Լուսաւորչի պահոց:

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

Ter Hambardzum07
Երկնավոր Հորը խնդրում եմ, որ մենք բոլոր հարցերը լուծենք սիրո ուժի հնարավորությամբ
Նորություններ
ցհառռռ
Ինչ է նշանակում չարախոսություն
Քրիստոնեական
husahatutyun
Մի հուսահատվեք
Քրիստոնեական
AXOTQ
Զորացոր աղոթք Սաղմոսաց գրքից
Աղոթքներ
zraxosutyun
Իսկ ինչ է զրախոսությունը
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

Orhnac yugh1
Աղանդներ

Օրհնված յուղի ու Հորդանանի ջրի խաբկանքի հետքերով

12 Հոկտեմբերի, 2017
Keghciq 1
Աղանդներ

«Մերի Քեյ» ընկերության օրհնված յուղի ու Հորդանանի ջրի խաբկանքը

2 Հոկտեմբերի, 2017
Banaki or
Աղանդներ

Հայոց բանակում ծառայության վերաբերյալ Հայ Առաքելական Եկեղեցու դեմ ուղղված աղանդավորական մեղադրանքների մասին

21 Հունիսի, 2017
Yoga Hayatan
Աղանդներ

Հայ Առաքելական Եկեղեցու կարծիքը յոգայի մասին

5 Մարտի, 2017

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?