Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Patriarch of Jerusalem 3
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Երուսաղեմի Հայոց Պատրիարքը ժամանեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
Նորություններ

Երուսաղեմի Հայոց Պատրիարքը ժամանեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Published: 21 Հունիսի, 2014
Կարդալու տևողություն՝ 2 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Հունիսի 21-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ժամանեց Երուսաղեմի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը` պատրիարքական ընտրությունից հետո Իջման Ս. Սեղանի առջև իր ուխտը վերանորոգելու համար: Նուրհան Պատրիարքին ուղեկցում են Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարանի և ընծայարանի տեսուչ Տ. Թեոդորոս վարդապետ Զաքարյանը և Տ. Տիրան աբեղա Հակոբյանը:

Հայոց Պատրիարքը հանդիսավոր թափորով «Հրաշափառ» երգեցողության ներքո առաջնորդվեց դեպի Մայր Տաճար, ուր Իջման Սուրբ Սեղանի առջև կատարվեց աղոթքի արարողություն: Ապա Ամենանապատիվ Պատրիարքին միաբանության անունից ողջունեց Մայր Աթոռի Լուսարարապետ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը:

Այնուհետև իր հերթին Մայր Աթոռի միաբաններին դիմեց Երուսաղեմի Հայոց Պատրիարքը` հայտնելով, որ հոգեկան հրճվանք է ապրում գտնվելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: «Անշուշտ, հաճախակի չայցելել դեռևս չի նշանակում, որ Մայր Աթոռ Ս. Էջմիածինը մեր մտքից ու սրտից դուրս է, ընդհակառակը, յուրաքանչյուր հայի համար Մայր Աթոռը Սրբություն Սրբոց է և պետք է այդպես մնա և պիտի մնա նամանավանդ Երուսաղեմի հայերի համար», — նշեց Նուրհան Պատրիարքն իր խոսքում:

Բարիգալստյան արարողությունից հետո տեղի ունեցավ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Երուսաղեմի Հայոց Պատրիարք Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի հանդիպումը:

Ողջունելով Ամենապատիվ Պատրիարքի այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ փաստեց, որ այս օրերին Սփյուռքի և Հայաստանի տարբեր համայնքներից Սուրբ Էջմիածնում ժողովի են համախմբվել Մայր Աթոռի միաբանները և հունիսի 22-ին նաև իրենց մասնակցությունը պիտի բերեն Սուրբ Էջմիածնի տոնին:

Զրույցի ընթացքում մասնավոր անդրադարձ կատարվեց Երուսաղեմի Հայոց Պատրիարքության գործունեությանը, միաբանության կյանքին, ինչպես նաև հայ ժողովրդի հոգևոր ընթացքին:

Առաջիկա օրերին Ամենայն Հայոց Հովվապետը և Երուսաղեմի Պատրիարքն անդրադարձ կունենան Հայ Եկեղեցու առջև ծառացած մարտահրավերներին ու ազգային-եկեղեցական կյանքը հուզող տարբեր խնդիրներին:

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Astvacashunch 6 e1448864822253 Հունիսի 23 Բշ. Սրբոց մանկանցն Բեթղեհէմի եւ Ակակիոսի վկային, Մովկիմայ քահանային եւ Կոտրատիոսի զինաւորին
Հաջորդ նյութը Henaket 2 Մի խումբ հոգևորականներ այցելել են մարտական հենակետեր

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին
ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին
Pahq147
Կարևոր խորհուրդներ պահք պահողներին
Պահքի մասին

Ընթերցեք նաև

Vahram qhn. Meliqyan 21
Նորություններ

Վեհափառի հորդորն է հոգատարություն և սեր դրսևորել միմյանց հանդեպ

15 Մարտի, 2020
24 1
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հովնանյան վարժարանի աշակերտներին

24 Ապրիլի, 2017
Ajakcutyun Koronavirus
Նորություններ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նախաձեռնությամբ աջակցություն է ցուցաբերվել ևս 68 ընտանիքի

10 Ապրիլի, 2020
mayr atorWWW
Նորություններ

Եկեղեցականների նոր նշանակումներ

29 Մարտի, 2016

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?