Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Havitenakan kyanq1
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Քրիստոնեական > Երկու հավիտենություն
Քրիստոնեական

Երկու հավիտենություն

Published: 15 Օգոստոսի, 2014
Կարդալու տևողություն՝ 4 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Տիրոջ ձեռքը հանգչեց ինձ վրա, բարձրացրեց ինձ Տիրոջ Հոգով, դրեց ինձ մի դաշտի մեջ, որ լի էր մարդկանց ոսկորներով: (Եզեկ. 37; 1)
Ամեն մի բարեգործության արմատը հարության հույսն է: Քանզի վարձատրման ակնկալությունը զորացնում է հոգին` բարին գործելու համար:
Քանզի յուրաքանչյուր աշխատող պատրաստ է հանձն առնել ամեն մի աշխատանք եւ հոգնություն, եթե նախատեսում է, թե դրա համար կվարձատրվի: Մինչդեռ անվարձ աշխատողները, դեռեւս մարմնապես չհոգնած, ընկճվում են հոգեպես, պարգեւներ ակնկալող զինվորը պատրաստ է մարտի նետվելու:
Ով հավատում է, թե մարմինը հառնելու է, խնայում է իր մարմինը, ջանում է այն մաքուր պահել եւ այն չի ապականում պոռնկություններով: Իսկ նա, ով չի հավատում հարության, անձնատուր է լինում պոռնկությունների: Ուստի, Ընդհանրական Սուրբ Եկեղեցու կարեւոր ու մեծագույն պատվերը եւ ուսմունքն է` հավատալ մեռելների հարության: Այն շատ մեծ է եւ ամենաանհրաժեշտը: Թեեւ շատեր հակաճառում են դրան, բայց ճշմարտությունը հաստատում է: Դրան հակաճառում են դիցապաշտ հելլենները: Չեն հավատում սամարացիները: Այն ծանակում են հերետիկոսները: Բազմապիսի են հակաճառությունները, բայց ճշմարտությունը մեկն է:
Շնորհ արա, ուշադիր եղիր արդարության հարցում եւ սկսիր քեզանից: Ասենք, թե դու ունես տարբեր ծառաներ: Ենթադրենք, թե նրանցից ոմանք լավն են, ոմանք վատը: Բնական է, որ կհարգես լավերին եւ կպատժես վատերին: Եթե լինես դատավորի դիրքում, կգովես բարիներին եւ կպատժես անօրեններին: Ուրեմն, դու, որ մահկանացու մարդ ես, արդարություն ես կիրառում, ապա Աստված, որ համայն աշխարհի միակ հավերժական թագավորն է, մի՞թե արդար չի հատուցելու ամեն մեկին իր արարքների համար: Շատ մարդասպաններ անպատիժ մահացել են անկողնում, առանց իրենց ոճիրների համար պատիժ կրելու: Իսկ որտե՞ղ է Աստծու արդարությունը: Անգամ հիսուն սպանություն կատարած ոճրագործը մեկ անգամ է գլխատվում: Որտե՞ղ նա պիտի պատժվի իր մյուս քառասուն եւ ինը սպանությունների համար: Եթե ասես, թե հանդերձյալ կյանքում չկա դատաստան եւ հատուցում, Աստծուն կմեղադրես անիրավության մեջ: Բայց մի զարմացիր դատաստանի հետաձգման վրա: Ամեն մրցողի մրցավարը մրցումից հետո է, որ կա՛մ պսակում է, կա՛մ խայտառակում: Նա սպասում է, որ բոլոր մրցողները հատեն վերջնագիծը, որից հետո միայն հաղթողներին պսակում է եւ հանձնում մրցանակները: Այդպես էլ Աստված: Քանի դեռ շարունակվում է մրցավազքը այս կյանքում, Նա առայժմ մասամբ օգնում է արդարներին: Հետագայում Նա վարձը կհատուցի ամբողջությամբ:
Արդ, եթե, ինչպես դու ասում ես, չկա մեռելների հարություն, ինչո՞ւ ես դատապարտում գերեզմանների կողոպտիչներին: Եթե մարմինը մահանալով մեկընդմիշտ կորչում է, եւ հարությունը անհույս է, ապա գերեզմաններ կողոպտողը ինչո՞ւ է պատժվում: Տեսնո՞ւմ ես, թեեւ բերանով դու ժխտում ես հարությունը, բայց սիրտդ այն ընդունում է անվարան:
Ուրեմն, բոլորս հարություն կառնենք եւ կունենանք հավիտենական մարմիններ. Եթե մեկը արդար է, ապա կստանա երկնային մարմին, որպեսզի կարողանա Աստծո եւ հրեշտակների հետ հաղորդակցվել արժանավորապես: Իսկ եթե մեղավոր է՝ հավերժորեն պատժվող մարմին, որը կայրվի հավիտենական կրակի մեջ, բայց երբեք չի սպառվի: Եվ Աստված արդար կերպով այս երկու մասերին հատուցում է սահմանում:Քանզի ոչինչ չի կատարվում առանց մարմնի մասնակցության: Հայհոյում ենք բերանով, եւ աղոթում ենք բերանով, պոռնկանում ենք մարմնով, եւ սրբանում ենք մարմնով, հափշտակում ենք ձեռքերով, եւ ողորմություն ենք տալիս ձեռքերով: Ուստի, քանի որ մեր բոլոր արարքներին մասնակցում է մեր մարմինը, ապա այն եւս պետք է հանդերձյալ կյանքում ստանա հատուցման իր բաժինը:

Աղբյուր՝ «Սյունյաց կանթեղ»

Գրաբարից փոխադրեց
Ասողիկ եպս. Արիստակեսյանը

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Astvacashunch 6 e1448864822253 Օգոստոսի 16 Շբ. Տօն Շողակաթի Ս. Էջմիածնի` ըստ տեսլեան Սրբոյն Գրիգորի Լուսաւորչին
Հաջորդ նյութը Astvacashunch 6 e1448864822253 Օգոստոսի 17 † Կիր. ՎԵՐԱՓՈԽՈՒՄՆ ՍՈՒՐԲ ԱՍՏՈՒԱԾԱԾՆԻ

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին
ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին

Ընթերցեք նաև

Axqat harust
Քրիստոնեական

Տուր կարիքավորին. Սբ. Հովհան Ոսկեբերան

7 Հուլիսի, 2016
Astvac
Քրիստոնեական

Աստծո պատիժն ու խրատը

12 Մարտի, 2014
Chgnavor
Քրիստոնեական

Ճգնավորների մասին

24 Հոկտեմբերի, 2016
Քրիստոնեական

Գայթակղությունը մեր հոգու մեջ է…

13 Դեկտեմբերի, 2015

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?