Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Erexaneri dastiarakutyun
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Քրիստոնեական > Երեխաների դաստիարակությունն` օրախնդիր
Քրիստոնեական

Երեխաների դաստիարակությունն` օրախնդիր

Published: 25 Մարտի, 2015
Կարդալու տևողություն՝ 4 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Թո՛ւյլ տվեք այդ մանուկներին եւ մի՛ արգելեք, որ նրանք Ինձ մոտ գան, որովհետեւ Երկնքի արքայությունը այդպիսիներինն է: ((Մատթ. 19;14)
Մեր ժամանակներում ավելի ու ավելի մտահոգիչ է դառնում մեր երեխաների դաստիարակության խնդիրը:
Աշխարհում այսքան սրբապիղծ եւ պղծամեծար ինֆորմացիայի առկայության մեջ շատ բարդ ու դժվարին է դառնում երեխաներին սրբության եւ ճշմարտության մեջ հաստատել, եթե ծնողները չունեն համապատասխան հոգեւոր գիտակցություն: Փոխարեն մենք մեր երեխաներին հորդորենք եկեղեցի հաճախել, իրենց նպաստն ու ներդրումը ունենալ եկեղեցական կյանքից ներս, որպեսզի կրթվեն ու դաստիարակվեն հավատքի, մաքրության, սրբության շավիղներում, հեռու մնան մեղքից ու նյութապաշտությունից, կոմպլեքսավորում ենք նրանց, հորդորում ենք, որ ընդամենը մոմ վառեն կամ ընդհանրապես չգնան եկեղեցի` այսպիսով հաստատելով մեր մեղավոր լինելը, որի մասին իմաստունն ասել է. «Մեղավորի համար աստվածպաշտությունը գարշելի է» (Սիրաքի իմաստ. 1; 29), եւ այդ գարշանքը փաթաթում ենք երեխաների վզին: Կտրում ենք նրանց մեր ազգային արմատներից, ավանդույթներից, եւ որ ավելի սարսափելի է, կտրում ենք Կյանքի Աղբյուրից` Քրիստոսից, սրբություններից, ու հետո տրտնջում նրանց վարքագծից:
Առանց հոգեւոր-բարոյական գիտակցության մարդը նման է աշխարհին. բացի սրբությունից ինչ թափոն ասես կզարգանա նրա մեջ: Եթե մեր երեխաներին արգելում ենք ծառայել եկեղեցում, Քրիստոսին, մենք նրանց ակամա զոհ ենք մատուցում անօրեն բանսարկուին: Լավ սովորի, թե վատ, մեծանում է աշխարհ-թափոնի մեջ եւ հանուն այդ թափոնի` կորստյան մատնելով իր հոգին:
Եվ թող որ ծնողները ոչ ոքի, բացի իրենցից չմեղադրեն, եթե իրենց երեխան անուշադրության պատճառով վերածվի անպտուղ թզենու (Ղուկ. 13:6-9): Արդյո՞ք այդ ժամանակ նրանց էլ լսելի չի լինի Աստծո ահեղ ձայնը, որը Սամվել մարգարեն հայտնեց Հեղի քահանայապետին զավակների անփույթ դաստիարակության պատճառով. «…իր որդիների գործած անօրենությունների համար մինչեւ վերջ իր սերնդից վրեժ պիտի լուծեմ, որովհետեւ իր որդիները Աստծուն էին անարգում, իսկ նա նրանց չէր հանդիմանում» (Ա Թագ. 3:13): Ծնողները պետք է գիտակցեն, որ իրենց երեխաները թեեւ իրենցից առանձին անհատներ են, բայցեւ միաժամանակ իրենց շարունակությունն են` իրենց իսկ գեների եւ դաստիարակության կրողները: Եւ որքան ճիշտ նրանք դաստիարակվեն որպես շարունակություն, այնքան կմեծանա լավ անհատ դառնալու նրանց հնարավորությունը: Իսկ այդ հնարավորության մեծացմանը զուգահեռ ավելի որոշակի ու անշամանդաղ կդառնա մեր շարունակության ապագան:
Սուրբ Գիրքը պատվիրում է զավակներին հնազանդ լինել ծնողներին «Որդինե՛ր, հնազանդ եղեք ձեր ծնողներին ի Տեր» Եփես. 6:1-4, բայցեւ միաժամանակ ծնողներին պատվիրում է զավակներին դաստիարակել աստվածճանաչողության շրջանակներում:
Ծնողական սիրո եւ դաստիարակության անգերազանցելի օրինակ է ծառայում հենց ինքն Աստված. «քանզի Տերը ում սիրում` նրան խրատում է եւ պատժում նրան, ում ընդունում է որպես որդի»: (Առ. 3;11-12, «Թե խրատին համբերող եք, Աստված ձեզ կմոտենա իբրեւ որդիների: Ո՞րն է այն որդին, որին հայրը չի խրատում. որովհետեւ, եթե մնաք առանց խրատի, որին բոլորն են բաժնեկից, ապա խորթ էք եւ ոչ թե հարազատ որդի. հիրավի, եթե պատկառում ենք մեր մարմնավոր հայրերից, որոնք մեզ խրատում են, որչա՞փ եւս առաւել պետք է հնազանդվենք հոգիների Հորը, որ ապրենք. քանի որ սրանք մի փոքր ժամանակ եւ ըստ իրենց կամեցողութեան են խրատում, իսկ Նա` մեր օգտի համար, որպեսզի հաղորդակից լինենք նրա սրբությանը: Ամեն խրատ տվյալ պահին ուրախություն չի թվում, այլ` տրտմություն, բայց հետո արդարության խաղաղարար պտուղն է հատուցում նրանով դաստիարակվածներին: Եբր.12;7-11:
«Բովանդակ իմաստությունը Տիրոջից է, եւ այն հավիտյան կմնա Նրա հետ» Սիրաք 1;1:
Սուրբ Գիրքը իմաստության անսպառ աղբյուր է, որ կարող է մանկան հոգում սնել ու աճեցնել հավիտենության պտղառատ ծառը, բայց ծնողը պետք է ինքը առաջնորդի իր զավակին դեպի այդ աղբյուրը, եթե ծնողը թերանում է իր այդ պարտականության մեջ ոչ իր մեղքով, այսինքն` ոչ միտումնավոր, ապա Աստված ինքը երբեք չի անտեսում իր զավակներին:

Աղբյուր՝ «Սյնունյաց Կանթեղ» N 37

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Krtutyun te Ի՞նչով է տարբերվում մերօրյա գիտությունը դարեր առաջ եղածից
Հաջորդ նյութը Mayr ator 6 Եկեղեցականների նոր նշանակումներ

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին

Ընթերցեք նաև

Miacin Vordi e1470639015727
Քրիստոնեական

ի՞նչ է Աստծո համար նշանակում` տալ Իր Միածին Որդուն

8 Օգոստոսի, 2016
Avandutyun
Քրիստոնեական

Ավանդության մասին

14 Մայիսի, 2013
Axotqi masin
Քրիստոնեական

Մի՞թե Աստված չէր կարող ավելի շուտ կատարել մեր խնդրածը. Սուրբ Հովհան Ոսկեբերան

9 Դեկտեմբերի, 2016
Zangakatun
Քրիստոնեական

ի՞նչ է զանգակատունը

18 Հոկտեմբերի, 2016

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?