Օրեր առաջ իմ հոդվածներից մեկում նշել էի, որ կան պարագաներ, երբ մենք փորձում ենք Պապից ավելի կաթոլիկ լինել, իսկ Մարթին Լուտերից՝ ավելի բողոքական։ Եվ դեռ Եվրոմիություն չմտած, փորձում ենք եվրոպացիներից ավելի եվրոպացի լինել մեր ,,ազատամությամբ,,։ Ակամայից մտաբերեցի, երբ տարիներ առաջ Գերմանիայում պաշոնավարած շրջանում Հայաստանից ԵՐԱԺՇՏԱԿԱՆ մի տեսագրություն էի տարել ինձ հետ, մեր ,,աստղերի,, ելույթից, նրանց հագաց չափից ավելի ,,մոդեռն,, կարճ ու բաց հագուստից ապշած էր մնացել գերմանացի հարևանիս «եվրոպացի» աղջիկը։ Ինչ խոսք, մերն այդպես է, եթե անում ենք, ուրեմն անում ենք այնպես, որ բուն հեղինակներն էլ զարմանան, այլ կերպ մենք չենք կարող…։
Եվ ահա մի հետաքրքիր նորություն, երբ մենք, աշխարհի ամենաազատամիտ «եվրոպացիներս» թույլ ենք տալիս մեր ԿՈՄԱՅԳՈՒՄ մշտական գրանցում ունեցող «գեղուհիներին» իրենց բիզնեսը զարգացնել, առանց նույնիսկ «հարկային բոստան» մտնելու, երբ նույն մոտեցմամբ, թույլ ենք տալիս բազմաբնույթ, բազմաժանր և բազմանպատակ «փրկիչներին» իրենց ազատ շոու-արարողուղթյուններն իրականացնելու, առանց գործունեության հստակեցման, առանց որևէ բացատրության կամ պատասխանատվության, Գերմանիայի սրտում՝ ԲԱՎԱՐԻԱՅՈՒՄ, ոստիկանները մտնելով ինչ որ աղանդավորական շարժման տարածք, որի ցուցատախտակին գրված է «համայնք վանական խցերում» կամ վանքի սենյակներում, որտեղ ինչպես ՆՅՈՒԹ. «ԱՄՆ-է տեղեկացնում» ոստիկանությունը քրիստոնեական աղանդին պատկանող 2 հաստատություններից 40 երեխայի է դուրս բերել:
Իրավապահները օպերացիան իրականացրել են երեխաների նկատմամբ բռնության կիրառման նոր վկայությունների հիման վրա, որոնք կիրառվել են աղանդի անդամների կողմից:
Վկաների խոսքերով՝ ոստիկանական գործողությունների ժամանակ աղանդի անդամները դիմադրություն ցույց չեն տվել: Վերջիններս հերքում են բոլոր մեղադրանքները:
ԱՄՆ-ում հիմնադրված այս աղանդի անդամները ֆիզիկական բռնություն են կիրառում երեխաների հանդեպ, եթե նրանք իրենց վատ են պահում:
Նրանց խոսքերով՝ «բարակ ճիպոտը» օգտագործվում է «միայն երեխային ցավ պատճառելու համար, ոչ թե մարմնական վնաս», իսկ դրա կիրառումը բռնություն չէ»։
Չեմ կարողանում հասկանալ վերջապես այս Գերմանացիները, երբ պիտի մեզանից սովորեն եվրոպական արժեքների իրական կրողները լինելով, թույլ տան աղանդներին անելու այն ամենը, ինչ նրանք ցանկանում են, ասենք 9-16 տարեկան երեխաներին ամառային ճամբարում, պոռնոֆիլմերով ճշմարիտ քրիստոնյական դաստիարակություն տալով, սովորեցնեն, որ Սուրբ Գիրքը գրողները «ճիշտ չհասկանալով սխալ բաներ են շարադրել» ուր գրված է, նախ «մի շնանար» հետո , «եթե կնոջը նայում ես ցանկանալով նրան, մտքիդ մեջ դու արդեն իսկ շնացել ես»։ Ըստ մեր նոր ավետարանի մունետիկների, այս բոլորը սխալ քարոզություն է։ Քրիստոնյական գաղափարներին հակասող։ Ընդհակառակը, մենք պիտի լինենք այնպիսի շնացողներ, որ նույնիսկ շները զարմանան, այս հարցում էլ մենք նրանցից առաջ պիտի անցնենք։ Շնություն բառի փոխարեն, շները մարդկանցից սովորեն ավելի կատարյալ լինել այդ հարցում։ Կամ, որոշների համար մի գողանարը, սխալ պռոպագանդ է, այլ ճիշտ հակառակը պիտի գողանաս, բայց այնպես որ «ոչխաները» պարզապես գլխի չընկնեն։ Ուրեմն կողոպտիր ուզածիդ նման ինչպես կամենում ես, ասենք «Եթե այստեղ դուք մեզ շատ դրամ տաք, Տերը այնքան ձեզ այնտեղ կհատուցի»։ Ասա և կտան, տվեցին վերցրու, միևնույն է որևէ մեկը ասողին ոչինչ չի ասի։ Ինչ ասեն, երբ որոշ աղանդներ քարոզում են ինքնասպանություն, անդամներն էլ առանց անդրադարձի գնում են այդ քայլին և ոչ ոք ոչինչ չի ասում, որևէ պատախանատվության չի ենթարկվում, ուրեմն… մենք արդեն ամենաեվրոպական ժողովուրդն ենք։
Չգիտեմ այս պարագայում Բավարացի ոստիկանները մեզանից սովորելու բաներ ունեն, թե՝ մենք նրանցից։ Երբ մտածում ես չմտածելու համար, ուրեմն նրանք մեզանից, իսկ երբ մտածում ես հանուն քո ԱԶԳի հանուն քո ՍՐԲԱԶԱՆ ԵՐԿՐԻ, ավելի լավ է մենք նրանցից սովորենք ինչպես եվրոպական արժեքների կրողը լինենք…
Կոմիտաս վարդապետ Հովնանյան