Ինչու՞ է Սուրբ Հոգու դեմ հայհոյությունը հանդիսանում ամենաաններելի մեղքը:
Ո՞վ է Սուրբ Հոգին:
Սկսենք սկզբից, իսկ սկըզբում. «Երկիրն անձեւ ու անկազմ էր, խավար էր տիրում անհունի վրա, եւ Աստծո Հոգին շրջում էր ջրերի վրա» (Ծննդ. 1;2): Աստված Իր Խոսքով ստեղծեց եւ Իր Հոգով շնորհազարդեց տիեզերքը` օժտելով բանական գեղեցկությամբ: Հին ուխտի մարգարեներից Զաքարիան ասում է. «Սա Տիրոջ խոսքն է` ասված ոչ թե մեծ զորությամբ եւ ուժգնությամբ, այլ իմ Հոգո՜վ, – ասում է ամենակալ Տերը» (Զա քա րի ա 4; 6): Սա ուղղակի վկայություն է եհովայի վկաների այն զառանցանքի դեմ, թե իբր Սուրբ Հոգին ոչ թե Աստված է, այլ սոսկ աստվածային զորություն: Իսկ Եսայի մարգարեն ասում է. «Նրա վրա պիտի իջնի Աստծո հոգին, իմաստության եւ հանճարի հոգին, խորհրդի ու զորության հոգին, գիտության եւ աստված պաշտության հոգին. Աստծո երկյուղի Հոգին պիտի լց նի նրան» (Եսա յի.11;2): Սա վերաբերում է նոր կտակարանի Մատթեոս 3; 16-ին. «Նա տեսավ Աստծո Հոգին, որն իջնում էր ինչպես աղավնի եւ գալիս էր իր վրա»: Սուրբ Հոգու մեկ այլ պատմություն է Հոգեգալուստը, երբ Սուրբ Հոգին հրելեզուների տեսքով իջավ առաքյալների վրա (Գործք առ.1;1-4): Պետրոս առաքյա լը, խոսելով Հոգեգալստյան մասին, բացահայտում է մի բան, որ առաջին հայացքից այնքան էլ ակնհայտ չէ. Սուրբ Հոգին ներկա է Սուրբ Գրքի յուրաքանչյուր դրվագում եւ մարդկության պատմության յուրաքանչյուր հանգրվանում. «Քըննում էին, թե ո՜ր եւ ինչպիսի՜ ժամանակի մասին էր ծանուցում իրենց մեջ եղող Քրիստոսի Հոգին, որ նախ վկայում էր Քրիստոսի չարչարանքների մասին եւ դրանից հետո՝ նրա փառքի մասին: Աստված նրանց հայտնեց նաեւ, որ ոչ թե իրենց համար, այլ մեզ համար էին տրված այդ պատգամները, որոնք այժմ պատմվեցին ձեզ նրանց միջոցով եւ ավետարանվեցին Սուրբ Հոգով, որն ուղարկվեց երկն քից. մի բան, որ կցանկանային հրեշտակները գոնե աղոտ կերպով տեսնել» (Ա Պետրոս 1; 11-12):
Իսկ դա հնարավոր եղավ Հիսուս Քրիստոսի խոստման շնորհիվ. «Երբ Սուրբ Հոգին իջնի ձեր վրա, զորություն պիտի առնեք եւ ինձ վկաներ պիտի լինեք Երուսաղեմում, ամբողջ Հրեաստանում ու Սամարիայում եւ մինչեւ երկրի ծայրերը» (Գործք առ. 1; 8): Հետեւապես մենք Քրիստոսի` Ճշմարտության վկաներն ենք եւ ո՜չ մտացածին ինչ- որ անվան, որի հետեւում չգիտես, թե ով է ծպտված: Տերը նա եւ խոստացավ, որ Ճշմարտության Հոգին մեզ մոտ պիտի բնակվի եւ մեր մեջ պիտի լինի, ամեն բան կուսուցանի, կհիշեցնի Հիսուսի խոսքերը, Ճշմարտության Հոգին կվկայի Նրա մասին, ամենայն ճշմարտությամբ կառաջնորդի, գալիք բաների մասին կպատմի, ինչպես օրինակ. «Եւ Սուրբ Հոգին հայտնապես ասում է, թե վերջին ժամանակներում ոմանք պիտի հեռանան հավատից եւ իրենց ուշադրութունը պիտի դարձնեն մոլորեցնող ոգիների եւ դեւերի վարդապետությունների վրա» (Ա Տիմոթեոս 4; 1), նա Հիսուսին պիտի փառավորի (Հովհ. 14;17, 26; 15;26-27, 16; 13;14):
Ինչպես կարող է մեկն ընդունել Սուրբ Հոգուն, եթե մտադիր չէ Տիրոջը փառավորել, քանզի «Եթե մեկը Քրիստոսի Հոգին չունի, նա Նրան չի պատկանում» եւ «Ոչ ոք, ով Աստծո Հոգով է խոսում, չի ասի, թե` նզովյալ է Հիսուս, եւ ոչ ոք չի կարող ասել` Հիսուս Տեր է, եթե ոչ` Սուրբ Հոգով» (Հռոմ.8;9, Ա Կորնթ. 12; 3): Ինչեւ է, Պողոս առաքյալը քրիստոնյաներին վստահեցնում է. «Չգիտե՞ք, որ Աստծո տաճար եք դուք, եւ Աստծո Հոգին է բնակվում ձեր մեջ» (Ա կորնթ. 3;16):
Իսկ ինչու՞ եհովայի վկաները չեն ընդունում Սուրբ Հոգուն, «քանզի ոչ հոգեւոր մարդը Աստծո Հոգուց եկած ճշմարտությունները չի ընդունում, որովհետեւ այդ հիմարություն է նրա համար. եւ չի կարող հասկանալ, քանզի հոգեւոր կերպով են քննվում դրանք» (Ա կորնթ. 2;14), այսինքն, նրանք ընդհանրապես չեն ընդունում «հոգի» գաղափարը, այնինչ Տերը ասում է. «Հոգին է կենդանարար. մարմինը ոչ մի բան չի կարողանել: Այն խոսքը, որ ես ձեզ ասացի, Հոգի է եւ կյանք»( Հովհ.6; 6 4), նրանք հեռու են հոգուց, հոգեւորից եւ կյանքից, քանզի Սուրբ Հոգին կենդանի ջրի աղբյուր է. «Եթե մեկը ծարավ է, թող Ինձ մոտ գա եւ խմի (Հովհ. 7;37), …. ով որ խմի այն ջրից, որ Ես տալու եմ նրան, հավիտյան չպիտի ծարավի:
Իսկ այն ջուրը, որ Ես նրան տալու եմ, նրա մեջ կլինի բխող ջրի աղբյուր հավիտենական կյանքի համար( Հովհ.4;13-14):
Ով ինձ հավատում է, ինչպես գիրքն է ասում, նրա ներսից կենդանի ջրերի գետեր պիտի բխեն: Նա այս ասում էր Հոգու մասին, որին ընդունելու էին Իրեն հավատացողները» (Հովհ. 7; 38-39): Քանի որ իրենց հայհոյությունները չեն կարող Սուրբ Գրքով` Ճշմարիտ Աստծո ինքնահայտնությամբ հաստատել, նենգափոխում են այն` հարմարեցնելով իրենց հերյուրալից զառանցանքներին, եւ աղանդավորների այդ արատավոր գործունեությունը հենց ամենամեծ հայհոյությունն է Ճշմարտության Հոգու դեմ:
Աղբյուր՝ Սյունյաց Կանթեղ N 28, հեղինակ՝ Լիլիթ Հովհաննիսյան