Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Vazgen eps.
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Հարցազրույցներ > Եկեղեցիների վերադարձման փաթեթ կներկայացվի Վրաստանին
Հարցազրույցներ

Եկեղեցիների վերադարձման փաթեթ կներկայացվի Վրաստանին

Published: 19 Նոյեմբերի, 2014
Կարդալու տևողություն՝ 4 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Վրաստանում իշխանափոխության հետ հայ համայնքը մեծ հույսեր էր կապում: Այսօր այդ հույսերը, կարծես, որոշակի իմաստով արդարանում են: Ինչպե՞ս է այսօր ապրում Վրաստանի հայ համայնքն ու ի՞նչ խնդիրներ ունի. Մեդիամաքս-ը զրուցել է Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հետ:

-Վրաստանի հայ համայնքի նկատմամբ վրաց իշխանությունների մոտեցումներում ինչպիսի՞ փոփոխություններ կան:

— Հայ մշակույթի նկատմամբ նոր մոտեցում կա: Իհարկե, դրական փոփոխություններին չենք կարող հասնել, եթե մեր ժողովուրդն իր իրավունքների համար մշտապես ձայն չբարձրացնի: Հնուց եկած խոսք կա՝ «մինչեւ երեխան չի լալիս, մայրը կաթ չի տալիս»: Մենք էլ պետք է Վրաստանի իշխանությունների հետ համագործակցելով, փորձենք այդ հարցերը լուծել: Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական թատրոնը, օրինակ, մի քանի տարի չէր գործում, վթարային վիճակում էր: Տնօրենից օրերս լուր ստացա, որ մշակույթի նախարարի այցից հետո հայտնել են, թե շուտով կսկսեն թատրոնի վերանորոգման աշխատանքները:

Հիմա մեր նախաձեռնությամբ եւ բարերար Ռուբեն Վարդանյանի ու նրա ընկերների աջակցությամբ ընթանում է թեմապատկան Սուրբ Գեւորգ Եկեղեցու վերանորոգումը:

— Վրացականացված Սուրբ Նորաշեն եկեղեցում ամրացման աշխատանքներ են ընթանում: Ինչպե՞ս եք գնահատում այս քայլը եւ արդյո՞ք կան բանակցություններ եկեղեցու վերադարձի շուրջ:

— Հայ եկեղեցիների պահպանության հարցում կարծես մի բան սկսում է փոխվել:

Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հիմնադրամի միջոցով սկսեցին Սուրբ Նորաշեն եկեղեցու ամրացման աշխատանքները, եւ դա արդեն փոքրիկ առաջընթաց է: Այս պահի դրությամբ կարեւոր է, որ եկեղեցու վտանգավոր ճաքերը փակվեն: Վրաց Պատրիարքարանից սկսած բոլորն էլ գիտեն, որ դա հայկական եկեղեցի է:

Պատմական կարեւոր տաճարների վերադարձի հարցով մենք բանակցում ենք Վրաստանի իշխանությունների հետ: Չենք առանձնացնում եկեղեցիները. ցանկ ենք պատրաստում, ճշտում ենք, թե ո՞ր բնակավայրում ի՞նչ կառույցներ ենք ունեցել, ինչ վիճակում են դրանք, որպեսզի մեկ փաթեթով դիմենք Վրաստանի իշխանություններին:

Այդ փաթեթում կներառենք մինչեւ Վրաստանի խորհրդայնացումը երկրի տարածքում եղած 40-ից ավելի եկեղեցիները, որոնք այսօր վրացականացված են:

— Վրաստանում ապրող հայերը կարողանո՞ւմ են իրացնել իրենց պատմությունը, լեզուն սովորելու իրավունքը: Դպրոցների վիճակն ինչպե՞ս է:

-Թբիլիսիում գոյություն ունեն մեկ եւ երկու հայ-վրացական դպրոցներ: Եկեղեցուն կից շաբաթօրյա եւ կիրակնօրյա դպրոցներ, նախակրթարան են գործում:

Սովորություն է դարձել, սակայն, որ հայերն իրենց երեխաներին ռուսական դպրոց են ուղարկում: Կարող եմ ասել, որ ինքնության դրսեւորումն այդքան շատ չէ, բայց այնտեղ հայը, մեծամասամբ, իրեն հայ է զգում եւ եկեղեցու անդամ: Հայոց լեզվի եւ Հայոց պատմության վրա նախկին ճնշումը չեմ տեսնում: Այո, «Հայ ժողովրդի պատմություն» ֆակուլտատիվ կերպով չի դասավանդվում Վրաստանի հայկական դպրոցներում, բայց դրան ուղղված աշխատանքներ եւս տարվում են: Բանակցում ենք կրթության նախարարության հետ, կարծում եմ, որ հաջողություններ կարձանագրենք, քանի որ Վրաստանի նոր իշխանությունները սկսել են եվրոպական կառույցների ցուցումներին հետեւել: Գիտակցությունը կա, որ ավելի լավ է համայնքներին տրվի իրենց կրոնը, մշակույթը, լեզուն պահպանելու իրավունքը: Թե Ջավախքում, թե Թբիլիսիում այսօր չի զգացվում, թե կա այդ ձեռքը, որ փորձում է չեզոքացնել հայկական ինքնությունը:

— Ինչպե՞ս է ապրում Վրաստանի հայ համայնքը:

— Այսօր համայնքի հիմնական մասը եկեղեցու, մշակույթի, իր ինքնության շուրջ է համախմբված: Եթե շատ եկեղեցիներ գործեն, շատ քահանաներ լինեն, կկարողանանք կյանքն ավելի լավ կազմակերպել: Մեզ մեծ հաջողություն է բերում երիտասարդական կենտրոնների ստեղծումը:

-Սրբազան հայր, Վրաստանի Ձեր հոտին կոչ ունե՞ք:

— Վրաստանի հայերին կմաղթեմ լինել խաղաղ: Որպես քաղաքացի շարունակեն կատարել պարտականություններն այն պետության հանդեպ, որտեղ բնակվում են, բայց նաեւ կատարեն պարտականությունը հայրենիքի, հայ եկեղեցու եւ իրենց ինքնության հանդեպ: Թող միշտ գիտակցեն, որ մեր ուժը միասնության մեջ է:

Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հետ զրուցել է Մարի Թարյանը

Մանրամասները՝ mediamax.am կայքում:

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը logo 31 Տ. Խորեն աբղ. Առաքելյան. Դիակիզում, թե՞ թաղում. pdf
Հաջորդ նյութը argavandi ekexeci Օծվել են Արգավանդ գյուղի Ս. Հովհաննես եկեղեցու Ս. Սեղանն ու մկրտության ավազանը

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

Tsaghkazard
Մարտի 29-ին Ծաղկազարդի տոնն է
Եկեղեցական տոներ
DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

5 Hambardzman ton 1
Նորություններ

Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը` Սուրբ Էջմիածնի ուխտի օր (նկարներ)

5 Մայիսի, 2016
8 13
Նորություններ

Եկեղեցական-ներկայացուցչական 6-րդ ժողովն ավարտեց իր աշխատանքը (նկարներ)

8 Հունիսի, 2017
Hin nor veharan
Նորություններ

Վեհարանի կառուցման պատմությունը և մերօրյա վերակառուցումը (տեսանյութ)

20 Սեպտեմբերի, 2019
24 2 2
Նորություններ

Մայր Տաճարում Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիսապետեց Ոտնլվայի արարողությունը (նկարներ)

25 Մարտի, 2016

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?