Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
Astvacashunch yntercumner11
Հոկտեմբերի 27 Բշ. ԴՁ. Սրբոցն Անաստասայ քահանային, Վարոսի, Թէոդորիտեայ եւ որդւոց նորա եւ որք ընդ նմա կատարեցան
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հոկտեմբերի 26 † Կիր. ԳԿ. Է կիր. զկնի Ս. Խաչի: Գիւտ Ս. Խաչի
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հոկտեմբերի 25 Շբ. ԳՁ. Սրբոց երկոտասանից վարդապետացն` Ռեթէոսի, Դիոնէսիոսի, Սեղբեստրոսի, Աթանասի, Կիւրղի Երուսաղէմացւոյն, Եփրեմի Խուրին Ասորւոյ, Բարսղի Կեսարացւոյն, Գրիգորի Նիւսացւոյն, Գրիգորի Աստուածաբանին, Եպիփանու Կիպրացւոյն, Յովհաննու Ոսկեբերանին եւ Կիւրղի Աղէքսանդրացւոյն
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հոկտեմբերի 24 Ուր. ԲԿ. Պահք
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հոկտեմբերի 23 Եշ. ԲՁ. Սրբոց Խարիթեանցն եւ սրբոց վկայիցն Արտեմեայ եւ Քրիստափորի, երկուց կանանցն Կալինիկեայ եւ Ակիւլինեայ
Ընթերցումներ Սբ. Գրքից
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Քրիստոնեական > Եթե փոքրիկը մեծանում է եկեղեցու մեջ, դա ամենամեծ երջանկությունն ու ուրախությունն է
Քրիստոնեական

Եթե փոքրիկը մեծանում է եկեղեցու մեջ, դա ամենամեծ երջանկությունն ու ուրախությունն է

Published 1 Օգոստոսի, 2015
Կարդալու տևողություն՝ 5 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Յուրաքանչյուր ծնողի նվիրական նպատակն իր երեխային առաքինի, ազնիվ, բարի ու խելացի մարդ դարձնելն է: Իսկ ո՞րն է այս ամենին հասնելու ճանապարհը:
«Ծնողներ կան` երեխայի դաստիարակության մեջ չափազանց կարևորում են փողի դերը, ցանկանում են, որ նա փողի մեջ մեծանա, և արդեն ենթադրելի է, թե նա ինչ տեսակ զավակ պիտի լինի, և ծնողը վաղ թե ուշ կրելու է իր զավակի պտուղը. նա տառապանք է կրելու, քանի որ իր երեխան չի կարող պիտանի մարդ լինել»,- կարծում է Երևանի Ս. Հովհաննես եկեղեցու հոգևոր սպասավոր Տեր Դանիել քահանա Բաղումյանը:
Ըստ մանկավարժ-դաստիարակ Ալիսա Սաղաթելյանի` երեխայի մեջ համամարդկային արժեքներ սերմանելու հարցում մեծ դեր ունեն հոգևոր դաստիարակությունը, եկեղեցին:
Նախ` պարզենք, թե ինչ է կատարվում փոքրիկի ներաշխարհում:
Երեխայի մոտ գիտակցության նշույլները սկսում են զարգանալ ծնված օրվանից: 2,5-ից 3 տարեկանում նա կարողանում է տարբերակել ես-ը ոչ ես-ից, իրեն առանձնացնել շրջապատից: «Նա առաջին անգամ հարց է տալիս` ես որտեղից եմ ծնվել, և չգիտես ինչու խաբում են իրեն, մինչդեռ պետք է փոքրիկին` իր հասկացողությանը համապատասխան ձևով, ճիշտ մատուցել, վերջիվերջո, նա մեծանալու է և առնչվելու այդ հարցին»,- ասում է «Այգ» հոգեբանական ծառայությունների հոգեբան-հոգեթերապևտ Մարինե Ավետիսյանը:
Փոքրիկի միջավայրում կան կառույցներ, որոնք իրենց հետքն են թողնում նրա հոգեբանության վրա: Տարբեր երեխաների մոտ տարբեր են ընկալումները` կախված տարիքային առանձնահատկություններից, ընտանիքից, միջավայրից, իրենց ներքին հոգեկան կառուցվածքից: Եկեղեցին միջավայրի կառույցներից մեկն է, որ նույնպես իր ազդեցությունն է թողնում երեխայի վրա: Այստեղ հանգում ենք Աստծուն` փոքրիկին ճիշտ ներկայացնելու խնդրին:
Մարինե Ավետիսյանը նշում է, որ սխալ է այն մոտեցումը, երբ պապիկի դերում են ներկայացնում Աստծուն: «Պետք է այնպես բացատրել, որպեսզի հետագայում երեխան ծուղակը չընկնի: Եթե հենց փոքր տարիքից ճիշտ մատուցվեն Աստծո, հավատի վերաբերյալ մոտեցումները, և երեխան, երբ իր զարգացման ընթացքում հասնի այն տարիքին, որ պետք է իր մեջ ընտրություն կատարի` հավատալ-չհավատալ, արդեն պատրաստ կլինի որոշելու` որն է իր համար ընկալելին և ճիշտը»,- ասում է հոգեբանը: Նա խորհուրդ է տալիս Աստծուն ներկայացնել որպես սիրո, բարության, ներման մարմնացում, հոգևոր հենման կետ:
Իսկ ի՞նչ է եկեղեցին տալիս երեխային: Նախ` չկա որոշակի տարիք` փոքրիկին եկեղեցի տանելու համար: «Կան երեխաներ, որ նոր են դպրոց հաճախում, բայց գալիս են եկեղեցի, լսում են Պատարագը, երգում: Եթե երեխան արդեն իսկ իր բերանով թոթովում է հայոց այբուբենը, մեկտեղ պիտի իմանա նաև «Տերունական աղոթք»-ը: Եթե երեխան եկեղեցու մեջ մեծանա, մենք կունենանք աստվածավախ անձնավորություններ, որոնք նվիրված կլինեն իրենց հայրենիքին, եկեղեցուն, իրենց ընտանիքին: Երեխան որքան մոտ լինի Աստծուն, այնքան մենք դրանից միմիայն կշահենք: Երբ փոքրիկը մեծանում է եկեղեցու մեջ, դա ամենամեծ երջանկությունն ու ուրախությունն է: Եվ եթե այսօր ասում ենք, որ ուզում ենք ունենալ լավ քաղաքացի, նաև պետք է ունենանք ճշմարիտ, բարեպաշտ հավատացյալ, իսկ մենք դրան հասնում ենք եկեղեցու կամարների ներսում»,- ասում է տեր Դանիելը:
«Երբ մեր երեխաները դպրոց չեն գնում, փոքր են, «Տեր ողորմեա»-ն երգելիս հավատքով հասկանում են: Փոքրուց պետք է երեխային եկեղեցի տանել, դա օրհնություն է: Պարտադիր չէ, որ բալիկը հասկանա` ուր է եկել: Շատ փոքրիկներ կան, որ մանկապարտեզի հասակի են, բայց երբ ծնողի հետ գալիս են, մոմ են ցանկանում վառել, անկախ իրենցից, նրանց մեջ արդեն ձևավորվում է մարդը, հավատացյալը»,- ասում է տեր Դանիելը: Իսկ երբ երեխան դպրոց է հաճախում, նա արդեն սկսում է շատ բան գիտակցել, սովորել, իմաստնանալ: Պատահական չէ, որ երբ լսում ես եկեղեցու փոքրիկներին, նրանց մաքուր, անարատ ձայնի թոթովանքը, տեղափոխվում ես այլ` մաքուր ու վերերկրային մի աշխարհ: Եթե մարդն Աստծուն մոտ լինի, Աստծո ներկայության մեջ և Աստված իրենց ընտանիքի մեջ, դա ամենաօրհնաբեր, պտղաբեր ընտանիքը կլինի:
Քահանայի վկայությամբ` եթե փոքրիկ աղջնակը գալիս է եկեղեցի, ինչպես Աստվածամայրը երեք տարեկանում ընծայվեց տաճարին, նա հետագայում լավ մայր կլինի, ընտանիք կունենա, լավ երեխաներ կդաստիարակի: Բնավ պարտադիր չէ շարունակել ուսումը հոգևոր ուղղությամբ. մարդուն` որպես ճշմարիտ քրիստոնյայի, անհրաժեշտ է Աստծո տան, Աստծո ներկայության մեջ մեծանալը:
Տեր Դանիելը խորհուրդ է տալիս բոլոր ծնողներին` երեխաներին եկեղեցի բերել, «քանի որ իրենք լավ մարդիկ կմեծանան: Եթե մարդը ճանաչում է Աստծուն, սիրում, Տիրոջն ունի իր հոգու մեջ, կատարողն է Աստծո խոսքի, չի կարող վատ մարդ լինել: Հավատացեք, որ նրանք լավագույն քաղաքացիները կմեծանան` նվիրված ծնողներին, ընտանիքին ու հայրենիքին»:

Աղբյուր` «Շողակն Արարատյան» երկշաբաթաթերթ, 2011 Թ., Հունիս Ա, Թիվ 11 հեղինակ` Մարիամ Ավետիսյան

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Ararchagorcutyun Մարդ և արարչագործություն
Հաջորդ նյութը Narek vrd. Եկեղեցականի նոր նշանակում

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

Ter Hambardzum07
Երկնավոր Հորը խնդրում եմ, որ մենք բոլոր հարցերը լուծենք սիրո ուժի հնարավորությամբ
Նորություններ
ցհառռռ
Ինչ է նշանակում չարախոսություն
Քրիստոնեական
husahatutyun
Մի հուսահատվեք
Քրիստոնեական
AXOTQ
Զորացոր աղոթք Սաղմոսաց գրքից
Աղոթքներ
zraxosutyun
Իսկ ինչ է զրախոսությունը
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

ցհառռռ
Քրիստոնեական

Ինչ է նշանակում չարախոսություն

14 Հոկտեմբերի, 2025
husahatutyun
Քրիստոնեական

Մի հուսահատվեք

13 Հոկտեմբերի, 2025
zraxosutyun
Քրիստոնեական

Իսկ ինչ է զրախոսությունը

10 Հոկտեմբերի, 2025
anhrajesht xostovanutyan masin
Քրիստոնեական

Անհրաժեշտ տեղեկություններ մեղքերի անհատական խոստովանության մասին

8 Հոկտեմբերի, 2025

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?