Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
2 1
Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ
Նորություններ
Ter Ararat 741
«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ
Նորություններ
Astvacashunch yntercumner11
Հունիսի 3 Գշ. ԳՁ. ԽԵ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունիսի 2 Բշ. ԲԿ. ԽԴ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունիսի 1 † Կիր. ԲՁ. Է կիր. Երկրորդ Ծաղկազարդ
Ընթերցումներ Սբ. Գրքից
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
datavori kiraki
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Եկեղեցական քարոզներ > ԴԱՏԱՎՈՐԻ ԿԻՐԱԿԻ
Եկեղեցական քարոզներ

ԴԱՏԱՎՈՐԻ ԿԻՐԱԿԻ

Published 29 Մարտի, 2013
Կարդալու տևողություն՝ 8 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Դատաւոր մի էր ի քաղաքի ուրումն, յԱստուծոյ ոչ երկնչէր եւ ի մարդկանէ ոչ ամաչէր…
Մի քաղաքում մի դատավոր կար. Աստծուց չէր վախենում և մարդկանցից չէր ամաչում:
Ղուկ. 18:2
Ոմանք առակում այս խոսքերը վերագրում են Աստծուն, քանի որ Նա է բոլորի Իշխանն ու Դատավորը, իսկ քաղաքն անվանում են այս աշխարհը: Բայց առաջանալով տեսնում ենք, որ առակում դատավորն անիրավ է կոչվում, իսկ ինչպես գիտենք Աստված արդար Դատավոր է: Ապա ուրեմն առակի խոսքերն Աստծուն չեն պատշաճում:
Ոմանք էլ հրեշտակներին են իշխան և վերակացու անվանում մարդկանց վրա կարգված, սակայն հրեշտակներն անհրաժեշտ հոգիներ են, որոնք ուղարկվում են մարդկանց սպասավորելու և պահպանելու համար:
Իրականում առակի խոսքերը տարածվում է յուրաքանչյուր մարդու վրա, որովհետև մարդը կենդանի քաղաք է՝ Աստծուց շինված, ըստ Պողոս առաքյալի այն խոսքի, որ ասում է. Դուք Կենդանի Աստծո տաճար էք: Իսկ դատավորը միտքն է, մարդու թշնամիներն էլ` հոգին ու մարմինը: Դրա համար էլ ասում է. Մի դատավոր կար մի քաղաքում:
Արդ մարդը քաղաք է կոչվում նախ` ըստ համեմատության: Ինչպես որ քաղաքն ունի պարիսպներ և դռներ, բնակիչներ, իշխաններ և հարստություն, այնպես էլ մադու քաղաքի պարիսպը մարմինն է, դռները` զգայարանները, հոգին` բնակիչը, միտքը` իշխանը, իսկ հարստությունը` հավատքը, հույսը և սերը:
Իսկ ըստ առավելության մարդը քաղաք է կոչվում նախ.
Ա – որովհետև քաղաքը մարդու ձեռքի կառուցածն է, իսկ մարդը` Աստծո:
Բ – Քաղաքը բնակություն է մարդու համար, իսկ վերջինս` Աստծո:
Գ – Քաղաքը հողի պատկերն է, իսկ մարդը` Աստծո: Իսկ այս արդար քաղաքի Դատավորը հաստատեց միտքը, որն արդարապես քննում ու տանջում է մարդուն, տրտնջալով քննում և զատում է չարը բարուց, միշտ փախչում է չարից և հետևում բարուն: Իսկ եթե միտքը սխալվելով ընկնում է չարի մեջ, այնժամ խղճմտանքը չարչարում և տանջում է նրան իբրև հանցավորի և դառը տրտմության մեջ պահում ըստ Դավթի խոսքի. Միշտ տրտմած էի շրջում, որովհետև իմ անձը լի էր չարչարանքներով, իսկ Եսայի մարգարեն ավելացնում է. ՙԱմբարիշտների համար ուրախություն չկա, – ասում է Ամենակալ Տերը, խոսք, անշուշտ, հոգևոր ուրախության մասին է: Միտքը հոգու և մարմնի համար արդար դատավոր է: Եւ եթե աշխարհիկ դատավորները չորս բանի պատճառով տգիտությամբ, կաշառքով, երկյուղով և ակնառությամբ են սխալ դատավարություն անում, ապա միտքը զերծ է այս ամենից, քանզի իմաստուն է, ունեցվածքի կարիք չունի, անկաշառ է, ոչ մեկից չի վախենում, արդար է և հենց դրա համար էլ ակնկալիք չունի, ապա ուրեմն ճշմարտապես է դատում:
Եւ քանի որ միշտ նրանց մեջ է բնակվում, գիտի նրանց գործերը և վկայի կարիք չունի, դրա համար էլ արդարությամբ է դատում, ինչպես ասում է Հովհաննես առաքյալը. ՙԵղբայրներ եթե մեր միտքը մեզ չհամդիմանի… համարձակություն ունենք:
Ահավասիկ, սիրելիներ, այս վկայից չենք կարող մեր մեղքերը թաքցնել, որովհետև ամեն ժամ մեզ հետ է, ուսուցանում ու խրատում է մեզ, որպեսզի կատարյալ լինենք:
Առակում ասում է եթե այն դատավորն Աստծուց չէր վախենում և մարդկանցից չէր ամաչում ու քանի որ ծածուկ տեղում է և ուրիշ մեկը նրան չի տեսնում դրա համար էլ միտքը մարդկանցից չի ամաչում, իսկ Աստծուց էլ չի վախենում, քանզի ինքն իշխանությամբ ազատ է:
Մարդ էակը նույնպես ինքնիշխան է: Մենք խոսքով խորհում ենք և ընտրում բարին ու չարը, արդ, ինչը որ խորհում և ընտրում ենք իշխան ենք այդ բաները գործելու, հետևաբար բանական էակներ ենք: Եւ որովհետև եղական ենք, հետևաբար փոփոխական ենք, ուստի մեր ինքնիշխանությունն էլ է փոփոխական, այսինքն՝ երբեմն փոխվում է բարու, երբեմն էլ՝ չարի: Աստված ևս ինքնիշխան է, ինքնիշխան են նաև հրեշտակներն ու ընտրված հոգիները, որ չեն կարող չար բաներ գործել, այլ ընտրում են բարին և հեռու են չարից, ոչ թե տկարությամբ, այլ ազատ կամքով:
Դևերը նույնպես ինքնիշխան են, սակայն նրանց համար խոտելի է բարին և ընտրում են չարը, ոչ թե բռնի կերպով, այլ իրենց խստասրտությամբ:
Չպետք է Աստծուն մեղադրել այն բանի համար, որ մարդուն բարիքի համար ինքնիշխանություն տվեց, սակայն մարդիկ իրենք այն փոխեցին չարի: Եւ երբ ինքնիշխանությամբ ենք բարիք գործում՝ վարձատրվում ենք, բայց բռնությամբ ու անհրաժեշտությամբ անելու դեպքում վարձք չեն ստանում, ինչպես որ անբան անասուններն ունեն խոհեմություն, արիություն, ողջախոհություն և արդարություն, բայց վարձք չեն ստանում, որովհետև բնության անհրաժեշտությունից է և բռնադատված:
Արդար դատավորը՝ միտքը, որ ինքնիշխան է, երբ սրբությամբ գործի՝ բաժանելով բարին չարից միշտ կխորհի երկնայինի մասին, ուր Քրիստոս նստում է Աստծո աջ կողմում: Իսկ եթե միտքը դատարկվում է բարի խորհուրդներից, այնժամ ամեն ինչ փոխվում է: Միտքը, որ առաջնորդ է ու առաջնայինը, դառնում է վերջին՝ ենթարկվելով մարմնական ցանկություններին:
Սիրելի ընթերցողներ, ինքնիշխան միտքը գերվում է զգայություններից և ծառայում մեղքին, ինչպես Տերն է ասում: Ով մեղք է գործում՝ ծառա է մեղքին: Այնժամ ոսոխը, այսինքն՝ մարմինը, մտքից զորանալով հարձակվում է հոգու վրա, կեղեքելով չարչարում է նրան՝ այդպես իրեն զորացնելով, իսկ այնուհետև Քրիստոս փեսայից այրիացած հոգին, որովհետև Աստծո հարսն էր, իսկ երբ արհամարհելով ատեց Աստծո օրենքը, բաժանվեց գլխից և այրիացավ, այսինքն՝ հոգին Աստծո կամքը թողնելով դառնում է այրի, անզավակ և անպտուղ՝ բարի գործերից:
Արդ, այդ նույն այրին, ըստ Հովհաննեսի, գնում է դատավորի մոտ և ասում. ՙԻմ ոսոխի դատաստանը: Այսինքն՝ հոգին գալիս է դատավոր մտքի մոտ և թախանձում, որպեսզի միտքը հոգու ոսոխի՝ մարմնի
դեմ դատը տեսնի, քանզի մարմինն անիրավ է և զրկում է հոգուն բարիքից ու հեռացնում նրան Աստծո կամքից:
Սակայն միտքը մարմնի հետ նույն ցանկության մեջ մնալով չի ուզում լսել հոգուն և դատ անել, դրա համար էլ անիրավ դատավոր է կոչվում։ Բայց հետո ինքն իրեն ասում է. Թեև Աստծուց չեմ վախենում ու մարդկանցից չեմ ամաչում, բայց այն բանի համար, որ այրի կինն ինձ հոգնեցնում է նրա դատը տեսնեմ, որպեսզի անընդհատ չգա և ինձ չանհանգստացնի: Այսինքն՝ միտքը որոշում է այդպես վարվել, որպեսզի խղճմտանքը չդատի իրեն անիրավության ժամանակ: Ահա այսպես միտքը զղջալով փոխվում է և արդար դատաստան է անում, այսինքն՝ ապաշխարհությամբ և զղջմամբ դառնում է մեղքից և խղճմտանքն այլևս նրան չի անհանգստացնում:
Անիրավ դատավորն ապաշխարհության և զղջման միջոցով դառնում է արդար դատավոր: Եւ հենց սրա համար Հիսուս առակի վերջում ավելացնում է. Իսկ Աստված արդարություն չի՞ անի իր այն ծառաներին որոնք գիշեր ու ցերեկ աղաղակում են:
Ինչպես արդեն ասել ենք՝ մեր գործերը, պահապան հրեշտակները, մեզանից անտեսված ու արհամարված հոգիները և երկինքն ու երկիրը, երբ տեսնում են մեր մեղքերն ու չար գործերը, զօր ու գիշեր աղաղակում են առ Աստված։ Սակայն մարդասեր Աստված միշտ ներում է բոլոր մեղավորներին, որպեսզի ապաշխարեն ու փրկվեն։ Իսկ եթե նա, ով առաքյալի խոսքի համաձայն արհամարհում է Աստծո ներողամտությունը, իր անձի համար արդար դատաստանի ժամանակ բարկություն է հավաքում։
Ուստի սիրելի ընթերցողներ, երբեք չարհամարհենք Աստծո ներողամտությունը, այլ միշտ հուսանք նրան, որպեսզի արժանի լինենք Երկնքի Արքայությանը և Տիրոջ օրհնությանը այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. Ամեն։

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը axandagitaran Աղանդագիտարան
Հաջորդ նյութը Astvacashunch onlin Աստվածաշունչ Մատյան (online)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

2 1
Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ
Նորություններ
Ter Ararat 741
«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ
Նորություններ
Shurihkan Avetaran 21
Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ
Նորություններ
Chragaluyc 2025 13
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի քարոզը՝ խոսված Սբ. Հարության Ճրագալույցի պատարագին
Եկեղեցական քարոզներ
Ktak e1492016805685
ԿՏԱԿ. «Սգո Ավագ ուրբաթի քարոզ` առաքեալի հետևյալ խոսքի համաձայն. կտակը հետ մահու է հաստատուն»
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

Chragaluyc 2025 13
Եկեղեցական քարոզներ

Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի քարոզը՝ խոսված Սբ. Հարության Ճրագալույցի պատարագին

20 Ապրիլի, 2025
Barsex kesaraci
Եկեղեցական քարոզներ

Սբ Բարսեղի խոսքը (Ընթերցվում է Ավագ հինգշաբթի` Ս. Հաղորդությունից առաջ)

15 Ապրիլի, 2025
Arshak eps 325
Եկեղեցական քարոզներ

Տ. Արշակ Եպիսկոպոս Խաչատրյանի քարոզը Խաչվերացի տոնին

11 Սեպտեմբերի, 2022
char siro masin
Եկեղեցական քարոզներ

Հովհաննես Պլուզ վարդապետի ճառը սիրո մասին

11 Ապրիլի, 2022

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?