Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
11904739 414388815419762 5799658685994612882 n
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Գևորգյան հոգևոր ճեմարանի 2015-2016 թթ. ուսումնական տարվա բացման հանդիսությունը (նկարներ)
Նորություններ

Գևորգյան հոգևոր ճեմարանի 2015-2016 թթ. ուսումնական տարվա բացման հանդիսությունը (նկարներ)

Published: 15 Սեպտեմբերի, 2015
Կարդալու տևողություն՝ 6 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Սեպտեմբերի 15-ին, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում տեղի ունեցավ Գևորգյան հոգևոր ճեմարանի 2015-2016 թթ. ուսումնական տարվա բացումը:
Հանդիսությանը ներկա էին Մայր Աթոռի միաբաններ, Մայր Աթոռի հոգևոր-կրթական հաստատությունների տեսչական ու դասախոսական անձնակազմը, Գևորգյան հոգևոր ճեմարանի սաները և այլ հրավիրյալներ:
Ցերեկույթը բացվեց միասնական Տերունական աղոթքով, ապա կատարվեց ուսանողների օրհնության կարգ:
Հայաստանի Հանրապետության և Գևորգյան հոգևոր ճեմարանի օրհներգերից հետո 2015-2016 թթ. ուսումնական տարվա կապակցությամբ խոսք ասաց Մայր Աթոռի հոգևոր-կրթական հաստատությունների վերատեսուչ Գերաշնորհ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը:
«Մեր տրամադրությունը տոնական է այսօր ոչ թէ զուտ այն պատճառով, որ նոր ուսումնական տարվա բացմանն ենք մասնակցում, այլ որ ներքուստ յուրաքանչյուրս ապրում է խորը բավարարության մի զգացում, որ ծնվում է ճեմարանի հաղթական ընթացքից: Բոլորս քաջ գիտակցում ենք այն առաքելությունը, որ Գևորգյան կրթարանը բարեհաջող կերպով իրականացնում է Հայոց Եկեղեցուց ներս, ավելին` դրա ականատեսն ու մասնակիցն ենք: Այն Հայոց Եկեղեցու վերածննդի հիմնական երաշխիքն է, նրա անխաթար և հավատարիմ գործունեությունից է կախված մեր ազգի հոգևոր-բարոյական առաջադիմությունը: Մենք ոչ միայն գիտակցում ենք սա, այլև հավատով նվիրվում այս գաղափարի իրականացմանը հայ կյանքում: Իմ խորին համոզմամբ, ճեմարանականի ինքնությանն ամենաբնորոշ հատկանիշներից մեկն անպարտության ոգին է: Դրանով է ճեմարանական կրթությունը տարբերվում մյուս բոլորից. նրա տարերքը պայքարն է, ձգտումը, լույսը…», — նշեց Գևորգ Սրբազանը:
Ապա Մայր Աթոռի հոգևոր-կրթական հաստատությունների վերատեսուչը հանդիսության մասնակիցներին ներկայացրեց Գևորգյան հոգևոր ճեմարանի նորանշանակ տեսուչ Հոգեշնորհ Տ. Գարեգին աբեղա Համբարձումյանին` բարի ընթացք մաղթելով վերջինիս ստանձնած պատասխանատու առաքելությանը:
Գևորգ Սրբազանն անդրադարձավ նաև ընդունելության քննությունների արդյունքներին` տեղեկացնելով, որ այս տարվա 77 դիմորդներից Մայր Աթոռի հոգևոր-կրթական հաստատություններ ընդունվել է 43 սան, որոնցից 14-ը` Գևորգյան ճեմարան, 29-ը՝ Վազգենյան դպրանոց, իսկ Հառիճավանքի Թրբանճյան ընծայարան է ընդունվել թվով 15 սան, 11-ը՝ 10-րդ դասարան, 2-ը՝ 11-րդ դասարան, 2-ը՝ 12-րդ դասարան: Սրբազանը հավելեց նաև, որ առաջիկայում ընդունելության քննություններ կանցկացվեն Քահանայից պատրաստման լսարանի դիմորդների համար:
Հավարտ Սրբազան Հոր խոսքի, ղեկավարությամբ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Ասատրյանի, հայրենասիրական երգերով հանդես եկավ Գևորգյան հոգևոր ճեմարանի երգչախումբը, իսկ առանձին սաներ նաև ասմունքեցին:
Ցերեկույթի ընթացքում խոսքով հանդես եկավ Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի տնօրեն Աննա Մնացականյանը: Վերջինս, ուրախությամբ փաստելով ճեմարանի և քոլեջի միջև ձևավորվող գործակցությունը, ճեմարանին ընծայաբերեց քոլեջի սաների կողմից հեղինակված երկու կտավներ:
Հանդիսությունն ամփոփվեց Նորին Սրբություն Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքով:
Նորին Սրբությունն իր գնահատանքը բերեց Գևորգյան հոգևոր ճեմարանի վերատեսչին ու նորանշանակ տեսչին և մաղթեց, որ նրանց ջանքերով, նվիրումով ու նախանձախնդրությամբ հոգևոր հաստատությունն առավել զորանա ու պտղաբերի:
Նոր ուսումնական տարվա տարեմուտի առիթով Վեափառ Հայրապետն իր բարեմաղթանքն ու շնորհավորանքները փոխանցեց Մայր Աթոռի միաբանությանը, Գևորգյան հոգևոր ճեմարանի պաշտոնեությանը, դասախոսական կազմին և սաներին` ընդգծելով, որ ինքը լավատեսությամբ է նայում հոգևոր հաստատության ուսումնական ընթացքին:
«Գևորգյան հոգևոր ճեմարանը մեր Առաքելական Սուրբ Եկեղեցու` Քրիստոսի խորհրդական մարմնի արյունատար մայր երակն է: Այս հաստատության արդյունավոր գործունեությամբ է, որ մեր ժողովրդի կյանքում ապրում և իր առաքելությունն է իրականացնում մեր Առաքելական Մայր Եկեղեցին: Մենք որքանով որ կարողանանք արդյունավետ կերպով իրագործել մեր պարտականությունները Գևորգյան հոգևոր կրթական հաստատությունից ներս. այն է` պատրաստել արժանավոր եկեղեցականներ և նվիրյալ հայորդիներ, մեր երկրի քաղաքացիներ, այնքանով մեր Եկեղեցին իր փառքի մեջ կպայծառակերպվի, այնքանով նաև մեր ժողովրդի հոգևոր-բարոյական կյանքն իր բարձրության վրա կլինի: Ահա՛ թե ինչու բոլորս` միաբանություն, մանկավարժներ, ուսանողներ, պիտի մեր ջանքերն առավելագույնս ներդնենք, որպեսզի այս հաստատությունն արդարացնի բոլորիս հույսերն ու սպասումները», — մասնավորապես ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
Անդրադառնալով մերօրյա հոգևորականի կերպարին` Նորին Սրբությունն ընդգծեց, որ ժողովուրդն իր հոգևոր խնամատարության համար ակնկալում է բարոյական բարձր նկարագրով, գիտելիքների հարուստ պաշարով և զորեղ հավատքով եկեղեցականների և այդ իմաստով ամենայն ջանք ի գործ պետք է դրվի, որպեսզի ճեմարանից դուրս եկող սանը չնմանվի ավետարանական անպտուղ թզենուն, այլ արժանի դառնա մեր սուրբ հայրերի ժառանգությանը և նրանց առաքելության հպարտ շարունակողը հանդիսանա: «Կարևոր է, որ այս կրթական հաստատությունը գիտելիքներով զինի սաներին, բայց առավել կարևոր է այն, որ այս հաստատության մեջ կրթվի ու դաստիարակվի խորը հավատքի տեր, իր առաքելության տեսլիքն ունեցող, հոգևոր նկարագրով և ամուր կերտվածքով օժտված հոգևոր առաջնորդը և հոգևոր հովիվը: …Գևորգյան հոգևոր ճեմարանը հոգևորականներ կրթող, պատրաստող հաստատություն է, իսկ հոգևորականի առաջին բարենիշը նրա հոգևոր նկարագիրն է, հոգևոր զորեղ ապրումը և հավատքը, որոնցից պիտք է ծնվեն և՛ եկեղեցաշեն, և՛ ազգաշեն գործերը», — նշեց Ամենայն Հայոց Հայրապետը:
Իր խոսքում Նորին Սրբությունը նաև անդրադարձ կատարեց 2015 թվականի` Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդին` նշելով, որ այն ամենքի մեջ վերարթնացնում է ապրումներ և հիշատակներ, որոնք ոգի և նախանձախնդրություն են կերտում:
Այս առնչությամբ Հայոց Հայրապետը եկեղեցականներին հորդորեց իրենց ծառայությամբ նպաստել ժողովրդի հոգևոր-բարոյական կյանքի, հայրենավիրումի զգացումի և գիտակցության զորացմանը, որպեսզի 1915 թվականը երբեք չկրկնվի հայ ժողովրդի կյանքում, և հայոց ազգն առաջնորդվի հաղթանակներից դեպի նորանոր հաղթանակներ, ձեռքբերումներից դեպի նոր ձեռքբերումներ` ի շինություն և ի պայծառություն ազգային կյանքի, Հայրենիքի և Առաքելական Սուրբ Եկեղեցու:
Բացման հանդիսությունը փակվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի «Պահպանիչ» աղոթքով և Հայրապետական մաղթերգով:

11051826_414389158753061_4379834164202919456_n11053302_414388858753091_1801642933301458394_n 11904739_414388815419762_5799658685994612882_n

11986308_414389152086395_6874109563390687883_n12002834_414389162086394_3979367703085698296_n

12027818_414389172086393_7994260475124385764_n

12038196_414388818753095_834468074250845812_n

12038207_414389168753060_6431058207075103723_n

Աղբյուր՝ Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգ

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Hayr Garegin Եկեղեցականի նոր նշանակում
Հաջորդ նյութը myuron1 Սրբալույս մյուռոնի մասին

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին
Pahq147
Կարևոր խորհուրդներ պահք պահողներին
Պահքի մասին
Screenshot 27
Աստված նախընտրում է լինել երկու կամ երեք միահոգի աղոթողների, քան՝ բազմաքանակ տարամիտ մարդկանց մեջ. Սուրբ Կիրպրիանոս Կարթեգենացի
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

Zaqari vrd.
Նորություններ

«Փոթորիկ մեկ բաժակ ջրում». ՀԱԵ միաբանը Վիգեն Սարգսյանի խաչքավորության վերաբերյալ խոսակցությունների մասին

10 Հունվարի, 2018
Tirayr
Նորություններ

Տիրայր աբեղա Հակոբյան. Մարդիկ, որոնք այս շրջանում Պահք չեն պահել, բացը լրացնելու հնարավորություն ունեն` Ավագ շաբաթը լավագույն ժամանակահատվածն է

18 Մարտի, 2016
19 1 1
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ արդարադատության նախարարին

19 Հուլիսի, 2019
Klaudio Gujerotti 4
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց կարդինալ Կլաուդիո Գուջերոտիին (նկարներ)

20 Փետրվարի, 2024

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?