Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
16 6
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Գևորգյան հոգևոր ճեմարանի և Մոսկվայի հոգևոր ակադեմիայի միջև ստորագրվեց համագործակցության համաձայնագիր (նկարներ)
Նորություններ

Գևորգյան հոգևոր ճեմարանի և Մոսկվայի հոգևոր ակադեմիայի միջև ստորագրվեց համագործակցության համաձայնագիր (նկարներ)

Published: 16 Մայիսի, 2013
Կարդալու տևողություն՝ 6 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Մայիսի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Մոսկվայի ու Համայն Ռուսիո Կիրիլ Ա Պատրիարքի օրհնությամբ Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում տեղի ունեցավ Գևորգյան հոգևոր ճեմարանի և Մոսկվայի հոգևոր ակադեմիայի միջև համագործակցության համաձայնագրի ստորագրման միջոցառումը: Այս առիթով Հայաստան է ժամանել Մոսկվայի հոգևոր ակադեմիայի պատվիրակությունը` գլխավորությամբ Ռուս Ուղղափառ Եկեղեցու ուսումնական կոմիտեի նախագահ, ակադեմիայի ռեկտոր Վերեյսկու արքեպիսկոպոս Եվգենիի:
Հանդիսությունը սկսվեց Տերունական աղոթքով, որից հետո հնչեցին Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Գևորգյան հոգևոր ճեմարանի օրհներգերը: Այնուհետև ողջույնի խոսքով հանդես եկավ Մայր Աթոռի հոգևոր-կրթական հաստատությունների վերատեսուչ, Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը: «Հավատով, պատմությամբ, մշակույթով և աշխարհընկալմամբ կապված մեր ժողովուրդների հոգևոր փոխհարաբերությունների դարավոր պատմության մեջ այս օրը հատկանշում է ևս մեկ կարևոր հանգրվան: …Մեզ համար առաջնային խնդիր է եկեղեցու հավատարիմ սպասավորների դաստիարակությունը. հոգևորականներ, ովքեր իրենց նվիրումով, հավատով և հայրենասիրությամբ կնպաստեն մեր քրիստոնեական աշխարհի վերածնությանն ու զարգացմանը: Մենք վստահ ենք, որ երկու հաստատությունների միջև այս համաձայնագրի ստորագրությունը կնպաստի ճեմարանների հարաբերությունների ամրապնդմանն ու զարգացմանը և կբացի համագործակցության նոր հորիզոններ», — նշեց Սրբազան հայրը:
Այս առիթով ներկաներին իր խոսքն ուղղեց Մոսկվայի հոգևոր ակադեմիայի տեսուչ Եվգենի արքեպիսկոպոսը` համաձայնագրի ստորագրումը կարևոր քայլ նկատելով երկու Եկեղեցիների հարաբերություններում: Նա ընդգծեց երիտասարդների կրթության և եկեղեցականների պատրաստության կարևորությունը` անդրադառնալով կրթական բարեփոխումներին, ինչպես նաև դրանց իրականացման գործում հոգևոր ճեմարանների միջև համագործակցության և փորձառության փոխանակման անհրաժեշտությանը:
Կրթական հաստատությունների համագործակցության մեկնարկը ողջունեց նաև Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն, Արթիկի թեմի առաջնորդ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը: Այնուհետև հանդիսավոր կերպով ստորագրվեց համագործակցության համաձայնագիրը:
Համաձայնագրի շրջանակներում նախատեսվում է համագործակցություն աստվածաբանական, հումանիտար գիտությունների և հոգևոր կրթության բնագավառներում, ինչպես նաև ուսումնական, գիտական, ուսումնամեթոդական և տեղեկատվական-հրատարակչական գործունեության համախմբում և ջանքերի միավորում` ի նպաստ միասնական հումանիտար գիտակրթական տարածքի ընդլայնման: Ստորագրված փաստաթղթով փոխադարձ համաձայնություն ձեռք բերվեց` մշակելու և ներդնելու համատեղ փոխլրացնող կրթական ծրագրեր, օգտագործելու դասախոսների փորձը` նրանց մասնակից դարձնելով համատեղ ուսուցման ծրագրերի մշակմանն ու իրականացմանն առանձին առարկաների կամ կրթական ծրագրերի շրջանակներում: Ծրագրվում է կազմակերպել համատեղ գիտական միջոցառումներ ու գիտահետազոտական ուսումնասիրություններ, ուսումնամեթոդական աշխատանքների բնագավառում` փորձի փոխանակում կատարել, նպաստել դասախոսների որակավորման բարձրացմանը, մշակել մանկավարժական տեխնոլոգիաներ: Նաև համատեղ հրատարակության կպատրաստվի գիտական ու կրթական գրականություն: Համաձայնագրի ստորագրումից հետո հոգևոր երգերի կատարումներով հանդես եկան Մոսկվայի հոգևոր ակադեմիայի և Գևորգյան հոգևոր ճեմարանի երգչախմբերը: Հանդիսությունը փակվեց Մայր Աթոռի Վանական խորհրդի նախագահ և Հրատարակչական բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի օրհնության խոսքով:
Արարողությանը ներկա էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանները, Գևորգյան հոգևոր ճեմարանի դասախոսական կազմը և ուսանողությունը, ՀՀ-ում ՌԴ դեսպանատան խորհրդական Վիկտոր Կրիվոպուսկովը, ՀՀ-ում ՌԴ սահմանապահ զորքերի հրամանատարի առաջին տեղակալ Յուրի Ռադիոնովը, Ռուս Ուղղափառ Եկեղեցու ուսումնական կոմիտեի նախագահի օգնական գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Գվոզդևը:

 [print_gllr id=2658]

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Astvacashunch Մայիսի 18 Շբ. ԽԹ. օր Յինանց Լրումն է կարգի տնօրինականացն Յարութեան և աւետարանացն
Հաջորդ նյութը logo 31 Խաչիկ ծ. վարդապետ Դատեան. Երկերի ժողովածու. pdf

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին
ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին

Ընթերցեք նաև

Egiptos 324
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռում ընդունեց Եգիպտոսից ժամանած պատվիրակությանը

26 Սեպտեմբերի, 2021
Avstraiayi xorhrdaranakanner 2
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ավստրալիայի խորհրդարանականների պատվիրակությանը

28 Սեպտեմբերի, 2023
Lauzanne 1
Նորություններ

«Հայոց Ցեղասպանություն. 100 տարի անց» գիտաժողով Լոզանում

12 Հունիսի, 2015
IMG 1907
Նորություններ

ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ ԱՄԱՆՈՐԻ ԵՎ Ս. ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԱՌԻԹՈՎ ԿԱՏԱՐՎԵԼԻՔ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

30 Դեկտեմբերի, 2015

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?