Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
2 1
Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ
Նորություններ
Ter Ararat 741
«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ
Նորություններ
Astvacashunch yntercumner11
Հունիսի 3 Գշ. ԳՁ. ԽԵ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունիսի 2 Բշ. ԲԿ. ԽԴ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունիսի 1 † Կիր. ԲՁ. Է կիր. Երկրորդ Ծաղկազարդ
Ընթերցումներ Սբ. Գրքից
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Hogevor 1
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Քրիստոնեական > Գրեթե ամենուր Աստծուն փոխարինում է փորապաշտությունն ու փողապաշտությունը
Քրիստոնեական

Գրեթե ամենուր Աստծուն փոխարինում է փորապաշտությունն ու փողապաշտությունը

Published 27 Նոյեմբերի, 2015
Կարդալու տևողություն՝ 3 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Չկա ճշմարտություն, չկա ողորմություն, եւ չկա Աստծո ճանաչում երկրի վրա: Անեծք, ստություն, սպանություն, գողություն եւ շնություն ողողել են երկիրը եւ արյունն արյանն են խառնում: Իմ ժողովուրդը նմանվեց նրան, ով իմացություն չունի. քանի որ դու մերժեցիր իմացությունը, Ես էլ քեզ կմերժեմ:
(Օսսե 4;1-2,6)
Քրիստոնեական ողջ պատմության ընթացքում եւ ոչ մի դարում քրիստոնյա ժողովուրդները այսքան անհավատ եւ անաստված չեն եղել, այդ թվում նայեւ մեր հայ ժողովուրդը:
Այսօր Աստված մոռացվել եւ դուրս է մղվել մեր սրտերից, մեր կյանքից, տներից, առեւտրական գործերից ու քաղաքական ծրագրերից, գրեթե ամեն տեղ Աստծուն փոխարինում է փորապաշտությունն ու փողապաշտություն, մարմնական հաճույքներին հագուրդ տալը…:  Անտեսված է Աստվածաշունչը, որ մեր հոգու փրկության եւ դեպի աստվածճանաչողություն ճանապարհի միակ ուղեկիցն է: Կիսադատարկ են եկեղեցիները եւ հաճույքի օր է դարձել սուրբ օրը՝ Կիրակին: Լեցուն են սրճարանները, ռեստորանները եւ այլ հաճույքի վայրերն ու մարզադաշտերը: Մարդիկ հակված են սուտ ու դատարկ խոսքեր լսելու կամ խոսելու, կարծես իրականություն է դառնում Դավիթ մարգարեի խոսքերը. «Ստությամբ խոսեց մարդը մարդու հետ, սրտերը հաղորդակցվեցին նենգ շրթունքներով»:
Բայց երբ խոսում ես Աստծո մասին, հակառակության հոգին է համակում մարդկանց, եւ կամ ժամանակ չունեն, կամ իրենց ականջներին հաճելի բաներ են ցանկանում լսել, թեպետ Աստծո կողմից մարդու ներսում հաստատած դեսպանը՝ խիղճը, ուրիշ բան է վկայում: Բուն Տանտերը` Աստված, արտաքսված է, եւ Նրա տեղը սատանան է բազմել ու կորստյան է մատնում…
Սակայն Աստված գոյություն ունենալուց չի դադարում, եւ եթե մարդը չի ընդունում Արարչին, նրա համար է մեռած, սակայն հավերժ կենդանի Աստծո ծրագրերը չեն խափանվում: Ամենաանհավատ մարդն անգամ չի կարող խուսափել պատասխանատվությունից: Ոչ մեկը իր գործած ծածուկ, թե՛ հայտնի մեղքերից չպիտի կարողանա խուսափել կամ դրանք ուրանալ, երբ Աստծո արդար դատաստանի առջեւ կանգնի…
Տերը Հովհանես առաքյալի միջոցով մեզ ասում է.«Ահա շուտով գալիս եմ, եւ իմ վարձքը ինձ հետ է».- տեսիլքն ու վկայությունը տված է, որպիսզի ամեն ոք իմանա թե վերջին լուրջ օրերի մեջ ենք ապրում, եթե նկատի առնենք ներկա դարի գաղափարական պայքարը, ընկերային հեղաշրջումները, երկրների ալեկոծությունները, արեւելքի եւ արեւմուտքի հակամարտությունը, սոդոմիզմի մեջ թաղված Եվրոպական Միությունը, համայն աշխարհի բարոյական անկումն ու ապականությունները, անհավատության ծավալումը եւ ամեն տեղ մոլորեցնող սուտ վարդապետությունները, մահացու մեղքերը որպես պետական օրենքներ ընդունելը, որոնք Ավետարանի ճշմարտությունները խաթարողներ են եւ Քրիստոսին ուրացողներ… Այս ամեն տեսակ երեւույթները մեծ պատուհասների պատճառ են դառնում աշխարհի եւ ժողովուրդների համար, որոնց եւ մենք ամեն օր ականջալուր ենք լինում: Այս ամենը որպես իրականություն մեր աչքի առջեւ են եւ Քրիստոսի Գալստյան հստակ նախանշաններն են. «Ահա գալիս Եմ շուտով, եւ Ինձ հետ են Իմ վարձերը, որպեսզի հատուցեմ յուրաքանչյուրին ըստ իր գործերի: Ես Եմ Ալֆան եւ Օմեգան, Սկիզբը եւ Վախճանը, Առաջինը եւ Վերջինը:
Երանելի՜ են նրանք, որ պահում են նրա պատվիրանները: Նրանք իրավունք ունեն ուտելու Կենաց ծառից եւ մտնելու քաղաքի դռներով: Իսկ շներն ու կախարդները, մարդասպաններն ու կռապաշտները եւ բոլոր նրանք, որ սիրում են սուտը, դուրս պիտի նետվեն» (Հայտ. 22;12-13)

«Սյունյաց Կնթեղ» N 68

Տեր Ահարոն քհն. Մելքումյան

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Astvacashunch Նոյեմբերի 28 † Շբ. Տօն սրբոց առաքելոցն եւ առաջին լուսաւորչացն մերոց Թադէոսի եւ Բարդուղիմէոսի
Հաջորդ նյութը Astvacashunch Նոյեմբերի 29 † Կիր.Բ կիր. Յիսնակի

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

2 1
Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ
Նորություններ
Ter Ararat 741
«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ
Նորություններ
Shurihkan Avetaran 21
Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ
Նորություններ
Chragaluyc 2025 13
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի քարոզը՝ խոսված Սբ. Հարության Ճրագալույցի պատարագին
Եկեղեցական քարոզներ
Ktak e1492016805685
ԿՏԱԿ. «Սգո Ավագ ուրբաթի քարոզ` առաքեալի հետևյալ խոսքի համաձայն. կտակը հետ մահու է հաստատուն»
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

Ktak e1492016805685
Քրիստոնեական

ԿՏԱԿ. «Սգո Ավագ ուրբաթի քարոզ` առաքեալի հետևյալ խոսքի համաձայն. կտակը հետ մահու է հաստատուն»

14 Ապրիլի, 2025
Mahvan masin
Քրիստոնեական

Գերագույն չարիքը՝ մահը

16 Փետրվարի, 2024
Myuroni katsa 235
Քրիստոնեական

126 տարի շարունակ Մայր Աթոռում գործածվում է Մյուռոնի արծաթե այս կաթսան

7 Սեպտեմբերի, 2023
Mi vakhecir
Քրիստոնեական

Մի՛ վախեցեք

20 Հունիսի, 2023

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?