Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
arqutyun
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Արքության պատիվ՝ Աբրահամ և Փառեն Սրբազաններին
Նորություններ

Արքության պատիվ՝ Աբրահամ և Փառեն Սրբազաններին

Published: 17 Սեպտեմբերի, 2013
Կարդալու տևողություն՝ 3 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Սեպտեմբերի 15-ին՝ Խաչվերացի տոնին, Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Սուրբ Պատարագից հետո մասնավոր արարողության ընթացքում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը արքության պատիվ շնորհեց Վայոց Ձորի թեմի առաջնորդ Տ. Աբրահամ եպիսկոպոս Մկրտչյանին և Մայր Աթոռի միաբան Տ. Փառեն եպիսկոպոս Ավետիքյանին՝ ի գնահատություն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու անդաստանում իրենց նվիրյալ ծառայության և տարիների վաստակի:

 Վեհափառ Հայրապետի օրհնությամբ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը և Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանն ընթերցեցին Հայրապետական Սրբատառ կոնդակները: «…Գնահատանքով ենք անդրադառնում տասնամյակների Ձեր ծառայությանը: Դուք քաջեռանդությամբ արդյունավորել եք Ձեր սպասավորությունը` նոր սերնդի եկեղեցականաց պատրաստության կարևոր գործին գովելի ավանդ բերելով ճեմարանում դասավանդությամբ, Մայր Աթոռի պաշտոնական «Էջմիածին» ամսագրում ժրաջան աշխատանքով: Ձեր տերունապատվեր ծառայությունը բարեզարդել եք հատկապես Քրիստոնեական քարոզչության կենտրոնի տնօրենի պաշտոնում, նախանձախնդրությամբ ու նվիրումով ջանքեր բերելով նոր սերնդի քրիստոնեական դաստիարակության, մեր ժողովրդի մեջ սրբազան արժեքների հանդեպ հավատարմությունն առավել զորացնելու առաքելության մեջ: Առանձնակի գոհունակությամբ ենք անդրադառնում, որ հանրակրթական դպրոցների համար «Հայ Եկեղեցու պատմություն» առարկայի դասագրքերի պատրաստման աշխատանքը կյանքի կոչվեց Ձեր գովելի ջանքերով և նախանձախնդրությամբ:

 Նվիրյալ եկեղեցականիդ ծառայության վաստակը հավելվեց առաջնորդական քաջեռանդ գործունեությամբ Սյունյաց թեմում, ուր բոլորանվեր ծառայություն բերեցիք թեմի կարգավորությանն ու շինությանը, հոգևորականաց սպասավորության արդյունավորմանը, հավատացյալ հայորդյաց հոգևոր խնամքի բարվոք իրականացմանը: Այսօր Դուք` որպես Վայոց ձորի թեմի առաջնորդ, շարունակում եք նույն նվիրումով պատասխանատու գործունեություն իրականացնել` ի փառս Աստուծո, ի պայծառություն Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու», — ասված է Աբրահամ Սրբազանին ուղղված Հայրապետական կոնդակում:

 «…Ավելի քան հինգ տասնամյակ առաջ Ձեր սրտում զգացիք Երկնավոր մեր Տիրոջ սպասավորը լինելու բարձր կոչումը և ձեռնադրվեցիք կուսակրոն քահանա: Աստուծո կամոք և օրհնությամբ հետագային հովվական ծառայության մեկնեցիք ԱՄՆ Հայոց Արևելյան Թեմ, ուր նախանձախնդիր ու նվիրյալ ոգով սպասավորեցիք Վաշինգտոնի, Միչիգանի, Չիկագոյի, Իլինոյիսի և Դիթրոյթի ծուխերում: Տիրոջ խոսքը հավատացյալ հայորդիներին մատակարարելու կարևոր առաքելության հետ զուգահեռաբար` Դուք նաև Ձեր ուսումնառությունը ամբողջացրեցիք ԱՄՆ բարձրագույն համալսարաններում: Ձեր տերունապատվեր ծառայությունը արգասավորել եք հատկապես Դիթրոյթի հոգևոր հովվի պաշտոնում, ուր Ձեր ազնիվ ջանքերով և անձնական հավաքածուի նվիրաբերումով` Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցուն կից հիմնեցիք «Ալեք Մանուկյան» թանգարանը:

 Գնահատանքով ենք անդրադառնում Ձեր ծառայության արդյունքներին նաև Հայաստանում: Դուք քաջեռանդությամբ բարեզարդել եք Ձեր սպասավորությունը Շիրակի թեմում` իբրև թեմակալ Առաջնորդ, գովելի ավանդ բերելով Շիրակի ընծայարանում` նոր սերնդի եկեղեցականաց պատրաստության կարևոր գործին: Առանձնակի ուրախություն է Մեզ համար, որ Մեր գահակալության շրջանին Դուք Ձեր նվիրյալ ծառայությունը բերեցիք Մայր Աթոռում` Թանգարանների և Վարչատնտեսական բաժնի տնօրենի պաշտոններում: Այսօր Սուրբ Էջմիածնում Ձեզ հատուկ նվիրումով և նախանձախնդրությամբ Դուք շարունակում եք Ձեր ջանադիր ծառայությունը` ի շինություն և ի պայծառություն Մայր Աթոռի:

 Ազնիվ եկեղեցականիդ վաստակը ամբողջանում է Ձեր անձնական միջոցներով իրականացվող որբերի հովանավորության աստվածահաճո ծրագրով, որով ուրախություն եք բերում ծնողական խնամքից զրկված կարիքավոր երեխաների կյանքում», — ասված է Փառեն Սրբազանին ուղղված Հայրապետական Սրբատառ կոնդակում:

 Նորին Սրբությունը մաղթել է, որ Բարին Աստված Ամենախնամ Իր Սուրբ Աջով պահի ու պահպանի Գերաշնորհ Աբրահամ և Փառեն արքեպիսկոպոսներին և զորացնի նրանց քրիստոսապատվեր իրենց առաքելության մեջ՝ շնորհելով արևշատություն և նորանոր հաջողություններ:

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Astvacashunch 123 Սեպտեմբերի 18 Դշ. Տօն Ս. Եկեղեցւոյ
Հաջորդ նյութը Astvacashunch 123 Սեպտեմբերի 19 Եշ. Տօն Ս. Եկեղեցւոյ

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին
ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին

Ընթերցեք նաև

Tiroj kenarar masunq
Նորություններ

Սուրբ Հարության տոնին դուրս կբերվի Տիրոջ Կենաց փայտի մասունքով խաչը

11 Ապրիլի, 2020
15.15.15
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնակցեց ՀՀ նախագահի երդմնակալության արարողությանը

14 Մարտի, 2022
10253878 253506004841378 3314146562599000595 n
Նորություններ

Սուրբ Էջմիածնի տոնը Մայր Աթոռում (նկարներ)

22 Հունիսի, 2014
06 6
Նորություններ

Հայրապետական Սուրբ Պատարագ Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնի առիթով (նկարներ, տեսանյութ)

6 Հունվարի, 2021

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?