Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Hogu
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Քրիստոնեական > ԱրժԷ արդյոք գեղեցկության այս ծրագիրը գործադրել
Քրիստոնեական

ԱրժԷ արդյոք գեղեցկության այս ծրագիրը գործադրել

Published: 18 Հունվարի, 2016
Կարդալու տևողություն՝ 3 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Ամեն մարդ կյանքում ձգտում է ունենալ երեք կարևոր արժեքներ՝ ճշմարտություն, բարություն և գեղեցկություն:
ճշմարտությունը իբրև մարդու խոսքի ու գործի միջև ճշտություն, կոչվում է ճշմարտախոսություն, անկեղծություն կամ ուղղամտություն; Արդարև Սուրբ Գիրքը վկայում է, թե Աստված ակունքն է ամեն ճշմարտության: Իրապես ճշմարտությունը Աստծու խոսքն է և Աստված ճշմարտությունն է: Հիսուսին հավատալ նշանակում է մնալ Նրա խոսքի մեջ ճշմարտությունը ճանաչելու համար: Եվ Հիսուս սովորեցնում է ճշմարտության անպայմանավոր հրամայականը· «Ձեր խօսքը թող լինի այո-ն՝ այո’, և ոչը՝ ոչ»: Մարդը բնականաբար ձգտում է ճշմարտության և հասնում նրան իր արժանապատվության զորությամբ: Ճշմարտության հասնելու և նրա մեջ մնալու համար պահանջվում է քաջություն և հերոսություն:
Ամեն մարդ, ուր որ էլ ապրի, ինչ պայմաններում էլ, որ լինի, պարտավոր է իր կյանքի օրինակով ու իր խոսքի վկայությամբ ցույց տալու ճշմարտությունը, պարկեշտությունն ու անկեղծությունը:
Բարոյական գեղեցկությունը և բարիքի գործադրությունը ընկերակցում են ճշմարտությանը: Այս պատճառով Աստծու պատկերով ստեղծված մարդը Նրա հետ ճշմարտության կապը արտահայտում է նաև իր գեղարվեստական գեղեցկությամբ: Այս ուղղությամբ արվեստը ճշմարիտ է և գեղեցիկ, երբ իր ծնունդով համապատասխանում է հատուկ կոչման, որ է՝ հավատքով ու երկրպագությամբ հիշել և փառավորել Աստծու գերակա խորհուրդը; Այն գեղեցկությունն է վսեմ անտեսանելի ճշմարտության, սիրո ու պայծառությունը Աստծու փառքի: Արվեստը ձգտում է Աստծու անհուն գեղեցկության և օժանդակելու մարդկային հոգիների դարձը դեպի Աստված:
Ուրեմն ճշմարտությունը, բարությունն ու գեղեցկությունը իրար հետ կապված են և կախում ունեն իրարից:
Տարիքով մի կնոջ հարց է տրվել, թե նա ի՞նչ է օգտագործում իր դեմքը այդքան գեղեցիկ ու իր կեցվածքը այնքան առողջ և գրավիչ պահելու համար:
Նա ժպտալով պատասխանել է·
ա· Շրթունքներիս համար օգտագործում եմ՝ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ;
բ· Ձայնիս՝ ՔԱՂՑՐՈՒԹՅՈՒՆ;
գ· Աչքերիս՝ ԳՈՒԹ
դ· Ձեռքերիս՝ ՈՂՈՐՄՈՒԹՅՈՒՆ:
ե· Տեսքիս՝ ՊԱՐԿԵՇՏՈՒԹՅՈՒՆ:
զ· Սրտիս՝ ՍԵՐ:
է· Եվ բոլոր նրանց համար, որոնք ինձ չեն սիրում՝ ԱՂՈԹՔ:
Արժի՞ արդյոք գեղեցկության այս ծրագիրը գործադրել: Ի՞նչ եք կարծում՝ կօգնի՞ այն գեղեցիկ լինելու համար: Ես գտնում եմ, որ՝ այո’, արժի: Հավատացեք այս ծրագիրը օգտագործելուց հետո, դուք կարճ ժամանակից պիտի զգաք զգալի փոփոխություն ձեր կյանքից ներս: Եթե իրական գեղեցկություն եք փնտրում և ուզում եք գեղեցիկ լինել՝ փորձեցեք ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ, ՔԱՂՑՐՈՒԹՅՈՒՆԸ, ԳՈՒԹԸ, ՈՂՈՐՄՈՒԹՅՈՒՆԸ, ՊԱՐԿԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ, ՍԵՐՆ ՈՒ ԱՂՈԹՔԸ: Աստված ձեզ հետ:

Գրառում՝ Տ. Հովսեփ Ա. Քահանա Հակոբյանից

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Ararchagorcutyun ԱՇԽԱՐՀԻ ԾԱԳՈՒՄԸ
Հաջորդ նյութը Qristosh chanchum e mez Քրիստոս ճանաչում է մեզ, իսկ մե՞նք…

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

Tsaghkazard
Մարտի 29-ին Ծաղկազարդի տոնն է
Եկեղեցական տոներ
DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

Surb Xach kenac tsar
Քրիստոնեական

Կենաց ծառ

12 Մայիսի, 2017
Namak e1581362247798
Քրիստոնեական

Նամակ մահվանից առաջ

10 Փետրվարի, 2020
Հոգևոր ձայնադարան

Թուղթ ժողովրդի վրա քահանաների տեսչության մասին. mp3

25 Փետրվարի, 2014
Getseman
Քրիստոնեական

Գեթսեմանի պարտեզ

20 Հոկտեմբերի, 2014

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?