Մեզ ասում են, որ 13-14 տարեկանից աբորտները օրինական են, այսինքն փոքր տարիքից հղիության ամբողջ ընթացքում կարելի է աբորտ անել, քանի որ գաղտնի աբորտները, որոնք միևնույն է կանեն, իրականացվում են ոչ ստերիլ պայմաններում, առանց մասնագիտական ներգործության, որի պատճառով կնոջ առողջությանն ու կյանքին վնաս են: Նախևառաջ մենք կսկսենք փոքր առարկությամբ. Ինչո՞ւ մենք կնոջ կյանքի համար, բացի աբորտի օրինականացումից, այլ խնամք չենք տանում, ինչու կինը պաշտպան չի կանգնում մայրության, այլ պաշտպան է կանգնում մայրության ոչնչացման: Անվտանգ աբորտ չի լինում, դա ճիշտ չէ: Վիրաբուժության միջամտությունը այս ասպարեզում միշտ բարդ հետևանքներ է թողնում. հատկապես հնարավոր է քաղցկեղի առաջացում, իսկ հաճախ նաև ամեն ինչ մահվամբ է վերջանում, անգամ ստերիլ միջավայրում, էլ չասած հասցված հոգեկան վնասվածքների մասին, որոնք անխուսափելի են: Մեզ ասում են, որ կինը, որը որոշել է աբորտ անել, ամեն դեպքում, կանի այն: Այսինքն մենք պետք է չխոչընդոտենք, և ստեղծելով բարենպաստ պայմաններ, օգնենք երեխաների սպանության գործում: Այս դեպքում ինչու՞ թմրամոլներին ընդառաջ չգնանք և չստեղծենք հատուկ կետեր, որտեղ թմրանյութեր կվաճառվեն: Չնայած, որ արգելված է, միևնույն է թմրամոլները շարունակում են օգտագործել թմրանյութեր: Իրենց թուլություններին հագուրդ տալու համար նրանք պատրաստ են գողանալ իրենց ծնողներից, իրենց երեխաների վերջին միջոցները խլել և դրանով զարգացնել թմրանյութի բիզնեսը: Այդ դեպքում ավելի լավ չէ՞, որ քաղաքներում ու գյուղերում հատուկ տեղեր բացվեն, որտեղ ստերիլ պայմաններում բժիշկները թմրանյութ ներարկեն, իսկ թմրամոլը ՁԻԱՀ–ով չի վարակվի և այդ հիվանդության փոխանցող չի լինի: Պետք է թմրանյութ բաժանել դպրոցականներին, որպեսզի վերջիններս դա գնելու համար իրենց ծնողներից գումար չգողանան և բացատրել, թե ինչ քանակությամբ պետք է ընդունել այն, կախված իրենց քաշից, չէ՞ որ եթե չասվի, երեխաները փողոցում կսովորեն և ավել չափաքանակից չեն մահանա: Պետք է երեխաներին սովորեցնել օպտիմալ քանակությամբ թույն ներարկել: Ընդհանուր առմամբ պետք է քաղաքակիրթ դժոխք ստեղծել երկրի վրա` զերծ մնալով արհավիրքային դժոխքից:
Ինչո՞ւ է թմրանյութերի բաժանումը հանցագործություն համարվում, իսկ աբորտի արտոնումը` հարգանք կնոջ նկատմամբ: Չէ՞որ և մեկ և մյուսը տանում են ազգի կործանման: Մեզ մոտ տեղի են ունենում դանակահարություններ և սպանություններ: Այդ դեպքում ինչո՞ւ այնպիսի հատուկ տեղեր չհիմնել, որտեղ դանակները կստերիլացվեն, որպեսզի կռիվներից հետո վերքերը վարակիչ չլինեն. միևնույն է հանցագործությունները իրագործվելու են, ինչո՞ւ դրանք ավելի մարդասիրաբար չանել:
Մեզ ասվում է` աբորտները եղել են և կլինեն: Սակայն աբորտի օրինականացումը բարոյականորեն այլասերում է հասարակությանը: Նշանակում է` օրենքները հոգում են, որպեսզի մարդասպանը վնաս չկրի հանցանք գործելուց հետո, այսինքն, ոչ միայն թույլատրում է հանցագործությունը, այլև քաջալերում է այն: Օրենքները պետք է պաշտպանեն մարդու կյանքը, նախ և առաջ հանցանքի զոհին` սպանվող երեխային, այլ ոչ չկայացած մորը:
Ինչպե՞ս հասկանալ այն, որ օրենքը մահապատիժ չի սահմանում ամենադաժան հանցագործության համար և թողնում է սպանել անմեղներին` հոգ տանելով մարդասպանների համար: Մեզ համոզում են, որ հիվանդանոցային պայմաններում ավելի շատ կփրկվեն կանայք. բայց ովքե՞ր են փրկվելու: Նրանք, ովքեր իրենց խիղճն ու մարդկայնությունն են կորցրել:
Կփրկվի մեկն, ով իր երեխայի հետ նաև իր հոգին է դևին հանձնել: Եվ ինչի՞ համար է փրկվելու, որպեսզի այլասերությամբ զբաղվի, երեխաներ սարքի և նորից սպանի՞ նրանց: Երբ օրենքով հաստատվում է աբորտը, ամբողջ հասարակությունը կարծես մասնակից է դառնում այդ սպանությանը, մենք բոլորս ենք մեր ուղղակի կամ անուղղակի մասնակցությունը բերում ամեն մի երեխայի սպանության մեջ:
Որոշ ժողովուրդների մոտ այսպիսի ավանդույթ կար. երբ մարդուն մահապատժի էին ենթարկում, նրա պարանոցին պարան էին կապում, և բոլոր համագյուղացիները ձգում էին այն, որպեսզի ոչ ոք անհատականորեն չհամարվեր դահիճ: Հնարավոր է` սա արվել է արյունակցական վրեժից խուսափելու համար: Այսպես թե այնպես, եթե լռում ենք, մեր բոլորիս ձեռքերն այդ պարանի վրա է, որը խեղդում է մանուկներին, և մենք հանցավոր ենք թե’ Աստծո առաջ, և թե՛ մեր խղճի:
Ֆոնը, որի տակ համաճարակից ավելի շատ երեխաների կյանք է խլվում, քան համաճարակի ժամանակ այլասերությունն է, որն ընտանիք է քայքայում, փոխադարձ հարգանքն է անհետացնում: Այլասերությունը սովորական երևույթ է դարձել, բայց կարծես շուտով այն շատ հարգի կդառնա: Այլասերությունը, ցինիզմն ու մարդասպանությունը, նույն շղթայի օղակներն են: Մեզ մոտ երեխաները այլասերության ամենաստոր երևույթներից պաշտպ անված չեն: Երեխայի հոգին հատկապես զգում է և՛ բարին, և՛ չարը: Կարծես երեխաների և իրենց հոգևոր զարգացվածության հանդեպ ոտնձգություն է արվում: Մարդու մեջ դեռ մանկությունից ուզում են վերացնել խղճի ու պատվի զգացողությունը, խլել նրան իր ժողովրդի ավանդույթներից, կասեցնել ընտանիքի ազդեցությունը: Ինչո՞ւ չէ, արգելված հեռուստատեսային, փողոցային և ամսագրային պոռնոգրաֆիան: Մեզ պատասխանում են. «Հանուն ազատության»: Բայց ազատություն ինչի՞ց և ազատություն ինչի՞ համար: Ազատություն բարոյականությունից` ամենաստոր կրքերին հագուրդ տալու համա՞ր: Սա արդեն ազատություն չէ: Մեզ վրա ամեն կողմից կեղտի հեղեղներ են հոսում, որոնք խեղդում են մեր հասարակությանը: Այդպես չի լինում, որ թերթ բացես, հեռուստացույց միացնես, այնտեղ ամենազազրելի մանրամասնությունները չլինեն:
Մարդկանց, հատկապես երեխաներին, կարծես ստիպելով թույն են ներարկում, դրա հետ մեկտեղ խոսում են ազատության մասին: Ամենաահավորը ոչ թե հանցանքն է, այլ հանցանքի օրինականացումը. երբ հանցանքը դառնում է սովորական երևույթ և հասարակության կյանքի անբաժան մասն է համարվում, այն ոչ ոքի չի դիպչում, ոչ ոք դրա վրա ուշադրություն չի դարձնում: Սա ամբողջ ժողովրդի այլասերման սկիզբն է: Մենք փոխադարձ այլասերության պայմաններում ենք ապրում: Աբորտը պետք չէ դիտարկել ինչպես առանձին երևույթ, այն հասարակության այլասերության օրգանական մասն է: Դեռ ոչ շատ հեռու անցյալում, աբորտը համարվում էր հանցագործություն, իսկ հիմա այն սովորական երևույթ է, իսկ շուտով այն կդառնա քաղաքակրթության դրսևորում, և այն ժամանակ նրանց, ովքեր դեմ կանգնեն աբորտին, կծաղրեն ու կատեն` համարելով ծայրահեղական և խավարամիտ: Աբորտի ազատությունը սպանելու ազատություն է, իրավունք, որ տրված է մարդասպանն երին: Ինչո՞ւ են ժամանակակից հեռուստահաղորդումները միշտ նույն թեմայով. սեքս, սպանություն: Մեզ օրը 24 ժամ ուզում են համոզել, որ այլասերությունը բարոյականության անկում, կամ մարդու արժանիքների ոտնահարում չէ, այլ կյանքի պարզ մի մաս է, ինչպես օրինակ նախաճաշն ու զբոսանքը: Անառակության ու այլասերության հետևանքները, մարդկանց միմյանց հանդեպ սառնությունն է: Այլասերությունը, մարդուն որպես անհատի, սպանում է. մարդուց միայն մնում է իր կենդանական մասը: Եթե հոգին կորսված է, ապա մարմինը նման է ոսկորներով լի պարկի: Եվ ամենասոսկալին այն է, որ դահիճներն իրենց քրիստոնյաներ են համարում: Էլ ո՞ւր մնաց նրանց համար այն միտքը, որ մարդ Աստծո պատկերով է ստեղծված և ու՞ր մնաց հոգու անմահության ֆենոմենը, բացառիկությունը, որը միայն մաքրվելով կարող է տեսնել Աստծուն: Պողոս առաքյալն ասում է. «Ով պղծում է իր մարմինը, պղծում է Աստծո տաճարը»: Քրիստոս գայթակղեցնողների մասին ասաց. «Ավելի լավ է, որ նրանք իրենց պարանոցին…»: Նա սատանային անվանեց. ,«Ի բնե մարդասպան»:
Իսկ դուք ովքե՞ր եք . Աբելի և Կայենի որդիները :
Երեխաները փոքրուց լսում են աբորտների լեգալացման մասին, և սա նրանց տանում է
այլասերության: Երեխայի կյանքը մանկությունից ի վեր շաղախված է արյամբ: 2-րդ դ-ի
Քրիստոնյա եկեղեցու հայտնի գրողներից Կղեմես Ալեքսանդրացին ասումէ.«Կինը, իր մեջից
պտուղը հանելիս, հանում է նաև իր մեջ եղած մարդկայնությունը», այսինքն, սրանից ավելի
ստորացում չկա: Աբորտի օրինականացումը 13 տարեկան աղջիկների համար դպրոցներում սեքսոլոգիայի և նմանատիպ «մշակութային և բարեգործական» միջոցառումների իրականացումն է, սա երեխաների հոգևոր ու մարմնավոր կյանքի այլասերում է, անառակության
դեմ դրված սահմանի վերացում, որը սահում է դեպի անդունդ, ուր ոչ հատակ կա, ոչ վերջ: