Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Hayr Eremya
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Ավագ շաբաթը զղջման, ապաշխարության եւ ինքնամաքրման շրջան է
Նորություններ

Ավագ շաբաթը զղջման, ապաշխարության եւ ինքնամաքրման շրջան է

Published: 30 Մարտի, 2015
Կարդալու տևողություն՝ 3 րոպե:
ԿԻՍՎԵԼ

«Քրիստոս խաչը բարձրացավ` կամավոր կերպով մահը հանձն առնելով, բայց եւ՝ իր մահվամբ հաղթելով մահին եւ հարությամբ մեզ կյանք պարգեւելով»,- նշում է Մայր Աթոռի միաբան տեր Երեմիա աբեղա Աբգարյանը: Հայր սուրբի խոսքով՝ Ավագ շաբաթը մեզ հրավեր է՝ մասնակիցը լինելու Քրիստոսի փրկագործական կյանքին, հաղորդ դառնալու Աստծո` հանդեպ մարդն ունեցած անսահման սիրուն: «Հաճախ մեր կյանքում հանդիպում ենք այնպիսի երեւույթների, որոնք անհաղթահարելի եւ անիրագործելի են թվում, սակայն իրականում որեւէ խնդիր անլուծելի չէ, պարզապես մեզ վստահություն ներշնչող հավատք է անհրաժեշտ, որպեսզի անկարելին կարելի դարձնենք: Ի՞նչ է սովորեցնում Հիսուս մեզ. եթե մանանեխի հատիկի չափ հավատք ունենանք, ապա կարող ենք նույնիսկ լեռներ շարժել: Ցավ է, որ մեր կյանքում առկա բազում խնդիրները փորձում ենք մարդկանց միջամտությամբ կարգավորել եւ Աստծուն ենք փնտրում մեր մարդկային անզորությունը գիտակցելիս միայն՝ առանց ընդունելու, որ Աստված է հույս ու ապավեն: Ուրեմն՝ լավ է նախապես «Աստծուն հուսալ, քան մարդկանց ապավինել»,- այս խոսքերը միշտ եւ ամենուրեք նշանաբան են եղել ավանդապահ եւ եկեղեցասեր ընտանիքում մեծացած մեր զրուցակցի համար: «Ինձ երբեւէ այլ ասպարեզում եւ այլ մասնագիտության տեր չեմ պատկերացրել. ինձ հոգեհարազատ ճանապարհն այստեղ է»,- ասում է հայր սուրբը: Նա հիշում է, որ անգամ 15 տարեկանում պատրաստ էր գնալ եւ սովորել Երուսաղեմում՝ իմանալով, որ տարիներ շարունակ հարազատներից հեռու է լինելու. «Հստակ պատկերացում չունեի, թե ինչ է սպասվում ինձ, սակայն հավատում ու վստահում էի Տիրոջը, պատրաստ էի հոգեւոր ծառայությանը»: Այնուամենայնիվ, ծնողներից հեռու չլինելու համար, նա պետք է ճեմարանում սովորեր: «Հայրենիքի հանդեպ պարտքս կատարելուց հետո, թեեւ հնարավորություն ունեի քննություններ հանձնելու եւ սովորելու իրավաբանության ֆակուլտետում, այնուամենայնիվ, ներքին մղումով որոշեցի ուժերս փորձել ճեմարանում: Մտածեցի, որ եթե Աստծո կամքն է, որ ես հոգեւորական դառնամ, կընդունվեմ: Եվ հաջողվեց»,- ասում է հայր սուրբը ու երբեք չի զղջացել այստեղ գալու համար: Իսկ մեր հարցին՝ թե հե՞շտ է, արդյոք, հաստատուն մնալ կոչումի եւ առաքելության մեջ, նա պատասխանում է, որ Աստված միշտ ուժ է տալիս եւ զորավիգ է լինում. «Եթե Ադամն ու Եվան դրախտում, երբ Աստծո ոտնաձայններն էին լսում, դարձյալ մեղք գործեցին, ապա մեր պայմաններում առավել քան հեշտ է սխալվելը: Սակայն անկեղծ զղջումը, սուրբ սիրտն ու խոնարհ հոգին, Աստված չի արհամարհում: Նա միշտ պատրաստ է ընդունելու մեզ: Եվ հենց քառասնօրյա պահքը, Ավագ շաբաթվա այս օրերը լավագույն շրջանն են՝ քննելու ինքներս մեզ, մեր հոգուց ներս նայելու, մաքրելու ամեն ապականությունից, որպեսզի «Աստծո հոգին գա եւ բնակվի այնտեղ»: Հոգեւորականի խոսքով՝ Ավագ շաբաթը զղջման, ապաշխարության, ներման, աստվածսիրության, հաշտության եւ ինքնամաքրման շրջան է. «Քրիստոս լվաց աշակերտների ոտքերը՝ այդպիսով խոնարհության ու հեզության օրինակ տալով յուրաքանչյուրիս: Խոնարհությունը պետք է մեր էության մի մասնիկը կազմի՝ արտահայտվելով յուրաքանչյուրիս` թե՛ հոգեւորականի, թե՛ հասարակ քաղաքացու, թե՛ պաշտոնյայի արարքի ու խոսքերի մեջ»:

ՄԱՐԻԱՄ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2014/04/17/451897/

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը 29 8 Ծաղկազարդի տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում (նկարներ)
Հաջորդ նյութը Markos eps Տ. Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը նշանակվել է Ուկրաինայի հայոց թեմի առաջնորդ

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

Tsaghkazard
Մարտի 29-ին Ծաղկազարդի տոնն է
Եկեղեցական տոներ
DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

16 3
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարին

16 Փետրվարի, 2017
Hanrayin Zaqaria
Նորություններ

Հանրայինը զբաղված է մեր եկեղեցու հանդեպ ատելության քարոզով

11 Փետրվարի, 2019
Kentronakan evropa 9
Նորություններ

Կենտրոնական Եվրոպայի Հայրապեական Պատվիրակի այցը Շվեդիայի Գոթենբուրգ քաղաք (նկարներ)

4 Փետրվարի, 2019
Maghaqia 274
Նորություններ

Ի Տեր ննջեց Տ․ Մաղաքիա վարդապետ Ամիրյանը

31 Օգոստոսի, 2021

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?