Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Astvac xosum e
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Քրիստոնեական > ԱՍՏՎԱԾ ԽՈՍՈՒՄ Է
Քրիստոնեական

ԱՍՏՎԱԾ ԽՈՍՈՒՄ Է

Published: 17 Դեկտեմբերի, 2014
Կարդալու տևողություն՝ 3 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Աստված հայտնեց Իրեն մարդկությանը, խոսեց մարգարեների հետ, տեսիլքներով հաղորդակցվեց սրբերի հետ` տալով Իր պատգամներն ու պատվիրանները: Այսօր մարդիկ կան, ովքեր ասում են, թե իրենք լսում են Աստծո, հրեշտակների ձայները և երբեմն նույնիսկ տեսնում նրանց: Այս երևույթը շատ է հետաքրքրում նաև հոգեբաններին, ովքեր բավականին ուսումնասիրություններ են արել և պատասխաններ տվել: Որոշ հոգեբաններ ասում են, որ այս կյանքից դժգոհ և հիասթափություններ ունեցող մարդիկ իրենց երևակայության մեջ ստեղծում են իրենց սեփական աշխարհը, որտեղ նրանք պայքարում են չարի դեմ և հաղթում: Սակայն կրոնական տեսակետի համաձայն` այս տեսակի մարդիկ նախանձախընդրություն ունեն Աստծո հանդեպ, իրենց միամտության մեջ ուզում են տեսնել և լսել Աստծուն, և չարն օգտագործում է այս առիթը` մարդկանց գցելով իր ազդեցության տակ:

Հոգեբանները հաճախ հաջողություններ չեն ունենում նման մարդկանց բուժելու գործում, որովհետև նրանք չեն տեսնում խնդրի հոգևոր կողմը և փորձում են բժշկել որևէ մեկին` այդպիսի վիճակը բացատրելով միայն ֆիզիկական տեսանկյունից` ուղեղի վրա ուռուցքներ, գլխուղեղի կեղևի ֆունկցիաների խախտում, գլխուղեղի արյունատար անոթներում արյան շրջանառության վատթարացում և այլն: Բազում մարդիկ պատրանքներ, հալյուցինացիաներ են ունենում, նրանք լսում են ձայներ, տեսնում հրեշտակների կամ տարբեր անձեր ու պատկերներ: Հոգեբանական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ երկրի վրա ապրող հարյուր մարդուց մեկը այսպիսի մղձավանջային վիճակի մեջ է: Սակայն մենք կսխալվենք, եթե մարգարեների, սրբերի վարքն ու բարքը բացատրենք հոգեկան հի-վանդությամբ: Մարգարեներն իրականում լսել են Աստծո ձայնը և հրաշքներով, իրենց մեծ գործունեությամբ ապացուցել են, որ նրանք ընտրյալներ են Աստծո կողմից:
Այն փաստը, որ մենք մարգարեներ չենք, և Աստված Ինքը չի խոսում մեզ հետ, չի նշանակում, որ Աստված անտեսում է մեզ կամ ավելի քիչ սիրում, քան մարգարեներին: Օրինակ` Աստված խոսեց Մովսեսի հետ Վկայության վրանի, դրանում դրվելիք սպասքի, քահանաների զգեստների պատրաստության մասին (Ելք 26-30), բայց Մովսեսը պիտանի չէր վրանի կառուցման և մյուս պիտույքների պատրաստման համար: Դրա համար Աստված ցույց տվեց այն արհեստավորներին, ովքեր կարող էին կատարել այդ գործը (Ելք 31.1-6): Նման երևույթ կարող ենք տեսնել նաև բնության մեջ: Տանձենին չի կարող անգամ մի փտած խնձոր պտղաբերել, իսկ խնձորենին չի կարող տանձ ունենալ իր ճյուղերին: Նույն կերպ մշակույթի որևէ բնագավառում տաղանդավոր մարդը չի կարող իր տանը հմտություն պահանջող անգամ փոքր կենցաղային գործ անել, որն իրականացվում է մի պարզ արհեստավորի կողմից: Նաև մենք մարգարեներ չենք, որոնց հետ Աստված խոսեց, սակայն յու-րաքանչյուրն արժեքավոր է իր բնագավառում, և Աստված սիրում է մեզ նույն հոգատարությամբ և խոսում ամենքիս հետ Սուրբ Գրքի և այլ աղբյուրների միջոցով:

Ադամ քահանա Մակարյան «Քրիստոնեության իկսությունը» Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին 2012 թ.

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը 20 dolar Կեղտոտ, թե մաքուր դու երբեք չես կորցնի քո արժեքը (առակ)
Հաջորդ նյութը sahak eps 2 Սահակ սրբազան. Հոգ մի արեք վաղվա օրվա համար

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին

Ընթերցեք նաև

Qnnadatel
Քրիստոնեական

Ուրիշների սխալները մատնացույց անելով չենք կարող նրանց սրբագրել

6 Հունիսի, 2016
Trndez
Քրիստոնեական

Ի՞նչ առնչություն ունի աստվածաշնչյան «կրակի բովից անցկացնել» խոսքերը Տեառնընդառաջի խարույկի հետ

9 Փետրվարի, 2022
Apakanox ser
Քրիստոնեական

Ապականող սեր

28 Օգոստոսի, 2014
05 2
Քրիստոնեական

Հոգևորականներին հայր, տեր կամ վարդապետ կոչելու մասին

5 Նոյեմբերի, 2016

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?