ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ, Աստվածաշունչ մատյան, Սուրբ Գիրք, Գիրք գրոց, Աստծո խոսք, Կենաց խոսք, Աստծո հայտնությունը մարդկությանը, նրա խոսքերի, պատվիրանների, օրենքների, իմաստության, կանխասացությունների, երախտիքների, գործերի և փրկչական ծրագրի ամբողջությունը: Քրիստոնյաների նվիրական ու սրբազան գիրքը: Աստվածաշունչ գրքերը շնորհվել են մարդկությանը շուրջ 1500 տարիների ընթացքում՝ Սուրբ Հոգու ներշնչանքով և նրա իսկ կողմից ընտրված շուրջ 40 մատենագիր մարգարեների, ավետարանիչների և առաքյալների ձեռամբ: Հայտնությունը մատենագրվել է Աստծո հրամանով (Բ Օր. 31.24–26, Հեսու 24.26 և այլն)՝ ստուգիվ և անսխալաբար սերնդե-սերունդ փոխանցելու նպատակով, որպեսզի «բոլոր մարդիկ փրկվեն և հասնեն ճշմարտության գիտությանը» (Ա Տիմ. 2.4), և որ «կատարյալ լինի Աստծու մարդը և պատրաստ՝ բոլոր բարի գործերի համար» (Բ Տիմ. 3.17): Աստվախաշունչը Աստծո և մարդկության փոխհարաբերության իսկական վկայարան է. այստեղ Աստված բացահայտում է իրեն (աստվածությունը, մշտնջենավորությունը, զորությունը, սրբությունը, հավատարմությունը, սերը), միջ ամտում մարդկանց կյանքին, ուխտ կնքում նրանց հետ: Սրբազան պատմություններում արձանագրվում է նաև մարդու և ժողովուրդների պատասխանը՝ «կյանքն ու մահը, բարին ու չարը» (Բ Օր. 30.15) ազատ կամքով ընտրելու փրկչական խորհրդի լույսի ներքո: Աստվախաշունչը դավանանքի, աստվածաբանության, եկեղեցու ընդհանրական (7 խորհուրդներ, ծես, Պատարագ ևն, ինչպես նաև պաշտամունքի առարկ աներ՝ մյուռոն, խաչ և այլն), հավատացյալների առանձնական (պահք, աղոթք, ողորմություն և բարեպաշտություն) աստվածապաշտության աղբյուրն է: Աստվախաշունչը մարդկության բազմադարյան գրականության և մշակութային Ժառանգության գլուխգործոցն է, համաշխարհային քաղաքակրթության ընթացքն ուղենշած և առավել ներգործուն ազդեցություն ունեցած գիրքը: «Աստվածաշունչը» իբրև հատուկ անուն բնորոշ է միայն հայերին և փոխառված է Նոր կտակարանից, որտեղ Պողոս առաքյալն այն օգտագործել է իբրև ածական. «Աստծու շնչով գրված ամեն գիրք» (Բ Տիմ. 3.16, գրաբարում՝ «Ամենայն գիրք աստուածաշունչք»): Քրիստ. մյուս եկեղեցիներում գործածվող Biblia բառը փոխառված է հունարեն τα βιβλια-ից, որը թեև բառացի նշանակում է գրքեր, սակայն հավաքական՝ մեկ գրքի իմաստ ունի, ինչպես բովանդակ Աստվախաշունչի պարագան է: Կազմված լինելով 75 տարաբնույթ ու ավարտուն գրքերից, գրված տարբեր լեզուներով (եբրայերեն, հունարեն, մասամբ՝ արամեերեն), տարբեր քաղաքակրթություններում ու ժամանակաշրջաններում, այդուհանդերձ, աստվածաշնչական գրքերը կուռ ու ամբողջական միասնություն են և ներդաշնակորեն լրացնում են միմյանց: Սուրբ Գրքի աստվածաշնչականությունը, այսինքն՝ աստվածային ծագումը նրա գլխավոր ու կարևորագույն առանձնահատկությունն է, ինչը պայմանավորում է նրա անառարկելի հեղինակությունը, տարբերությունը մյուս բոլոր գրական ստեղծագործություններից և հարատևությունը. «Երկինք և երկիր պիտի անցնեն, բայց իմ խոսքերը չպիտի անցնեն» (Մատթ. 24.35): Աստվածաշնչականությունն օժտված է արտաքին և ներքին հավաստի նշաններով: Արտաքին նշանը Աստծո և եկեղեցու նկատմամբ տածած այն հավատն է, որը մարդը, ըստ Ներսես Շնորհալու, «Սուրբ Գրքում գրված խոսքերը, որոնք Սուրբ Հոգին խոսեց մարգարեների, առաքյալների և եկեղեցու վարդապետների բերանով, սուտ և առասպել չի համարում, այլ հավատում է, որ ճշմարիտ և ուղիղ են, որպես թե իր աչքերով է տեսնում այն բոլորը, ինչ եղել է, պիտի լինի, և որ է» («Թուղթ ընդհանրական», 1991, էջ 34): Այս է վկայում նաև Հավատո հանգանակի՝ Սուրբ Հոգուն վերաբերող բանաձևումը: Աստվածաշնչականության ներքին ապացույցներն ի հայտ են գալիս գրքի վեհասքանչ ու պարզ ոճի, բովանդակության, հեթանոս. բարքերի հետ ընդհանրության եզր և նախադեպ չունեցող բարոյականության, պատմական փաստերի հավաստիության, իմաստության, բուժելու, մխիթարելու, սիրով տոգորելու զորության և առինքնող ճշմարտության մեջ: Այս առումով առանձնակի տպավորիչ են սուրբգրային մարգարեությունները: Աստված ինքն է բացահայտում մարգարեությունների շնորհման նպատակը. «Քեզ պատմվեց մինչև այժմ կատարվածը, դեռ չեղած՝ դրանց մասին լուր տվի քեզ, որպեսզի երբեք չասես, թե՝ «դրանք իմ կուռքերը կատարեցին» (Եսայի 48.5, տես նաև 46.9–10, Թվեր 23.19): Հիսուս Քրիստոսի առաջին գալստյան, Իսրայելի պատժի, հեթանոսների դարձի, եկեղեցու հիմնադրման, Պաղեստինում Իսրայելի վերջնական հաստատման, վերջին ժամանակների բարքերի անկման, գիտատեխնիկական առաջընթացի մասին մարգարեությունները Հովհան Ոսկեբերանի բնորոշմամբ «համոզում են հրաշքից ոչ պակաս»: Այս, ինչպես նաև անտեսանելի աշխարհն ու մարդու սրտի առեղծվածային խորքերը մտահայելու, մարդկային ամենանվիրական զգացմունքներին և հարցադրումներին (որտեղի՞ց ենք, ո՞ւր ենք գնում, որտեղի՞ց են մահը, այս աշխարհի չարն ու տառապանքը, ո՞րն է կյանքի իմաստը ևն) արձագանքելու շնորհիվ Սուրբ Գիրքը եղել և մնում է աշխարհի ամենաընթերցվող ու ամենաշատ հրատարակվող գիրքը:
Կանոնը սահմանում է գրքերի հեղինակության զանազան աստիճանները, կազմում նրանց ցանկը և մերժում հինկտակարանային և նորկտակարանային ժամանակներում ի հայտ եկած, ձևով սուրբգրային գրքեր հիշեցնող, կեղծ գրվածքները: Վաղ քրիստոնեությունում կանոնական, այսինքն աստվածաշունչ են ճանաչվել այն գրքերը, որոնք, ըստ Աթանաս Ալեքսանդրացու, «ծառայում են որպես փրկության աղբյուր, որոնց մեջ է միայն նախացուցված բարեպաշտության վարդապետությունը»: Եկեղեցու կողմից վավերացված կանոնական գրքերը հետագայում կոչվել են նաև նախականոն. այդպիսիք են Հին կտակարանի թվով 39 և Նոր կտակարանի բոլոր 27 գրքերը: Հին կտակարանի 39 գրքերը համապատասխանում են եբրայական կանոնին, որի մեջ ընդգրկված գրքերը հրեաները միավորել են առանձին գրքերի մեջ՝ կամենալով համապատասխանեցնել իրենց այբուբենի 22 տառերի թվին: Հին կտակարանի հունարեն Յոթանասնից թարգմանությամբ քրիստ. Ա-ի մեջ մտած գրքերը կոչվել են ոչ կանոնական, հետագայում նաև երկրորդականոն: Այս գրքերն աստվածաշունչ չեն, քանզի դրանց հեղինակները մարգարեներ չեն, և դրանք զերծ չեն առանձին սխալներից ու պատմ. անճշտություններից: Այդուհանդերձ եկեղեցու հայրերը կարևորել են այս գրվածքները՝ որպես խրատական և օգտակար հավատի շինության համար: Մերժված գրքերը, որոնք ճանաչվել են կեղծ ու վնասակար և չեն ընդգըրկվել Աստվախաշունչի մեջ, կոչվում են պարականոն գրքեր: Ընդհանրական եկեղեցին երեք տիեզերական ժողովներում, զբաղված լինելով հրատապ խնդիրներով, առիթ չի ունեցել սահմանելու Ս. Գրքի կանոնը, ինչի պատճառով տարբեր եկեղեցիներ (աննշան տարբերություններով) ինքնուրույնաբար են մոտեցել այս (մասնավորապես երկրորդականոն գրքերի թվի և կանոնականության) հարցին: Հայոց կանոնը սկզբում կրել է ասորականի (որը թարգմանվել է անմիջապես եբրայերենից և պարունակել 39 հինկտակարանային նախականոն գրքեր) ու հունական Յոթանասնիցի ազդեցությունը և դարերի ընթացքում փոփոխվել: Հայ եկեղեցում առաջին պաշտոն. Կանոնը սահմանվել է Պարտավի եկեղեցական ժողովում (768)՝ Սիոն Ա Բավոնեցի կաթողիկոսի նախագահությամբ: Սակայն մեզ է հասել այդ որոշման պատառիկը, ինչը թույլ չի տալիս ճշգրիտ պատկերացում կազմել միջնադարյան հայոց կանոնի մասին: Ներկայիս հայոց կանոնը բաղկացած է 75 գրքից. նախականոն գրքերի (Հին կտակարան՝ 39, Նոր կտակարան՝ 27) հարցում համաձայնելով քույր եկեղեցիների հետ՝ հայոց կանոնը տարբերվում է երկրորդականոն գրքերի հարցում: Հայոց ինը երկրորդականոն գրքերի (Ա Եզրաս, Հուդիթ, Տոբիթ, Մակաբայեցիների Ա, Բ, Գ, Իմաստություն Սողոմոնի, Սիրաք, Բարուք, ինչպես նաև Դանիելի մարգարեության և Եսթերի գրքի որոշ հավելումներ) վրա հունականը հավելում է մի գիրք, որը պարականոն է Հայ եկեղեցու համար: Իսկ կաթոլիկ կանոնը պարականոն է համարում հայկ. երկրորդականոններից Ա Եզրասի ու Գ Մակաբայեցիների գրքերը: Բողոքական եկեղեցիներն ընդունում են եբրայական կանոնի բոլոր 39 գրքերը և պարականոն համարում երկրորդականոնները: Աստվածաշնչական գրքերի գլուխների ժամանակակից բաժանումը 1240-ին ի մի է բերել ֆրանսիացի դոմինիկյան գիտնական Հուգոնը: Հայկական ձեռագրերում լատինական Վուլգատայի օրինակով գլխաբաժանումների նորամուծության երախտիքը պատկանում է Հայոց Հեթում Բ արքային: Հին կտակարանի բաժանումը համարների կատարվել է XV դ.՝ Նաթան Եբրայեցու կողմից: XVI դ. Եվրոպայում առաջին անգամ Նոր կտակարանը (1551-ին), ապա և բովանդակ Աստվածաշունչը (1555) համարակալել է փարիզաբնակ գիտնական, տպագրիչ Ռոբերտ Սթիվենսը: XVII դարից սկսած այս նորամուծությունը թափանցել է հայկ. բնագրեր:
Աստվախաշնչի հիմնական բովանդակությունը: Սուրբ Գիրքը բազմաժանր, տարաբնույթ և բազմաբովանդակ գրքերի ժողովածու է (օրենք, տարեգրություն, պատմություն, վարք, մարգարեություն, իմաստություն, առակ, հոգևոր երգ, սաղմոս, փիլիսոփայական խորհրդածություն, Ավետարան, քարոզ, նամակ և հայտնություն) և աչքի է ընկնում արծարծված թեմաների հարստությամբ: ԱԱստվախաշնչի հիմնական բովանդակությունը, որը և իր շուրջն է համախմբում բոլոր թեմաներն ու գրքերը, ի մի բերում սուրբգրային առանձին փաստերը, պատմություններն ու իրողությունները, վերացնում դրանց տեղի ու ժամանակի մեջ սահմանափակվածությունը և տիեզերական, համամարդկային նշանակություն հաղորդում դրանց, Աստծո Որդու՝ Հիսուս Քրիստոսի մասին վարդապետությունն է: Ս. Գիրքը բաժանվում է երկու անքակտելի մասերի՝ Հին և Նոր կտակարանների: Այն գրքերը, որոնք մարգարեանում ու նախապատրաստում են Հիսուս Քրիստոսի ընդունելությունը, կոչվում են Հին կտակարան: Իսկ այն գրքերը, որոնք խոստացյալ Փրկչի կյանքի ու նրա վարդապետության մասին են, մտնում են Նոր կտակարանի կազմի մեջ: Նոր կտակարանում չկա Փրկչի կյանքի, առաքելության, չարչարանքների ու մահվան վերաբերյալ մի փաստ, անգամ մանրամասնություն, որը Հին կտակարանում նախանշված չլինի: Աթանաս Ալեքսանդրացին գրում է, որ Հին կտակարանը շարադրված է միասնական Հոգով և Փրկչի մասին: Ընդ որում մարգարեությունները ոչ միայն կանխասում, այլև հաճախ լրացնելով՝ լույս են սփռում նորկտակարանային այս կամ այն իրադարձության վրա, օր.՝ Եսայու մարգարեության 53-րդ գլուխը ոչ միայն պարզաբանում է Քրիստոսի չարչարանքների ու քավչարար մահվան խորհուրդը, այլև բացատրում է Հովհաննես Մկրտչի «Ահա՜ Գառն Աստծու» (Հովհ. 1.29) խոսքը: Իսկ մարգարեությունների շղթան սկսվում է Ադամով (այդ իսկ պատճառով կոչվում է Նախաավետարան) և հասնում մինչև Հովհաննես Մկրտչի հայրը՝ Զաքարիան: Նույնն է նաև խորհրդանիշների, նախօրինակների պարագան: Նախօրինակ են կոչվում այն անձինք, պատմական իրադարձություններն ու առարկաները, որոնք, բացի իրենց ժամանակներում իրողություն լինելուց, խորհըրդավորապես վերաբերում են ապագային և արտահայտում կամ կանխանշում մեսիական որևէ հատկանիշ: Օրինակ, ինքը՝ Քրիստոսը, նշում է անապատում Մովսեսի հրամանով բարձրացրած պղնձե օձի (Հովհ. 3.14), Հովնանի՝ կետի փորում երեք օր ու գիշեր գտնվելու (Մատթ. 12.40)՝ իր նախօրինակ լինելը: Քրիստոսի նախօրինակներն են Ադամը, Նոյը, Մելքիսեդեկը, Իսահակը, Մովսեսը, Ահարոնը, Հեսու Նավեն, Դավիթը, Սողոմոնը, ինչպես նաև քահանայապետները և այլք, հինկտակարանային զոհերը, Տաճարը ևն: Պողոս առաքյալը գրում է, որ Հին կտակարանի բոլոր արարողություններն ու ողջ պաշտամունքը «գալիք բաների ստվերներն են. բուն մարմինը Քրիստոսն է» (Կող. 2.17), կամ՝ «արդարև, գալիք բարիքների ստվերն էր օրենքը և ոչ թե իրողությունների բուն կերպարանքը» (Եբր. 10.1) և, որ այս ամենը «որպես խրատ գրվեց մեզ համար» (Ա Կորնթ. 10.11) և այլն: Մատթեոսի (1.1–16) և Ղուկասի (3.23–37) Ավետարանների Հիսուսի ազգաբանությունները ոչ այլ ինչ են, քան բովանդակ հինկտակարանային պատմության համառոտագրությու Աստվածաշնչի բովանդակային բաժանումը: Ս. Գրքի բաժանումը երկու կտակարանների (կամ ուխտերի) սկզբնավորվել է քրիստոնեության տարածման նախնական շրջանում: «Ուխտ» եզրը, ինչպես նաև «Հին» և «Նոր» ածականները փոխառված են Ս. Գրքից և արձագանքն են այն ուխտերի, որոնք Աստված նախ կնքեց Սինա լեռան վրա Մովսեսի միջոցով Իսրայելի ժողովրդի հետ, ապա ի Քրիստոս՝ մարդկության հետ. «Այս է Նոր Ուխտի իմ արյունը, որ կթափվի շատերի համար» (Մարկ. 14.24): Ուխտ բառը (եբր. berit, հուն. diathek, լատ. testamentum) նշանակում է փոխադարձ համաձայնություն, դաշինք, և կնքվում է հավասարը հավասարի հետ: Իսկ Աստծո և մարդու միջև կնքված ուխտը բխում է Աստծո կամքից, և մարդը պետք է ընդունի ու հնազանդվի դրան: Այս խորհուրդը նկատի ունենալով՝ հունարենի թարգմանիչները ուխտ բառը թարգմանել են կտակարան. այսինքն՝ աստվածային ուխտը կտակ է, իսկ Աստծո կամքը բովանդակող սրբազան գրքերը կտակարան են:
Աստվախաշունչ Հին կտակարան: Քրիստոնեական եկեղեցիներում ընդունված է հինկտակարանային գրքերի հետևյալ բովանդակային բաժանումը՝ օրենսդրական, պատմական, իմաստության և մարգարեական: Հրեաները Հին կտակարանի 22(39) գրքերը բաժանում են երեք մասի՝ Օրենք (Թորա), Մարգարեներ (Նեբիիմ) և Գրքեր կամ Սրբագիրք (Քեթուբիմ): Ընդունելով միայն Հին կտակարանը՝ նրանք այն անվանում են ըստ այս եռամասնյա բաժանման կամ կրճատ՝ Օրենք:
Օրենսդրական գրքեր: Եգիպտոսից իսրայելացիների ելքը առաջնորդող մեծագույն մարգարե Մովսեսի գրած Ա-ի այս առաջին հինգ գրքերը կոչվում են նաև Հնգամատյան, որը Հին կտակարանի մնացյալ գրքերի հիմքն է և խարիսխը նորկտակարանային պատմության, քանզի բացահայտում է փրկագործության աստվածային ծրագիրը: Հնգամատյանը մի շնչով չի գրվել, այլ՝ Աստծուց զանազան օրենքներ ստանալուն համեմատ (իր ներկայիս տեսքով կազմվել է հրեաների քառասնամյա դեգերումների ավարտին, Ք.ծ.ա. շուրջ XIII դ.):
Ծննդոց Աստվախաշնչի առաջին գիրքը բովանդակում է Աստծո կողմից հրեա ժողովրդի նահապետների՝ Աբրահամի, Իսահակի, Հակոբի և Հովսեփի ընտրության պատումները՝ մարդկությունն օրհնելու և աշխարհի փրկությունը նախապատրաստելու համար: Ուստի այս իրադարձություններին նախորդում է մի համապարփակ ներածություն՝ աշխարհի և մարդու արարման, Ադամի և Եվայի անկման ու դրախտից վտարման, մահվան ու տառապանքի առաջացման, ջրհեղեղի, բաբելոնյան աշտարակաշինության, ազգերի կազմավորման և նրանց աշխարհով մեկ սփռվելու մասին: Այս գրքով Աստված աստիճանաբար բացահայտում է իրեն, ինչն իր լրումը պիտի գտներ ի Քրիստոս:
Ելք Աբրահամի ժառանգները Եգիպտոսում ապաստան գտնելուց և բազմամարդ ժողովուրդ դառնալուց հետո ստրկացվում են փարավոնի կողմից (ինչպես որ այդ մասին Աստված հայտն ել էր Աբրահամին): Տերը Մովսեսի միջոցով ազատագրում է իր ժողովրդին, Սինա լեռան վրա ուխտ կնքում ու հայտնում իր պատվիրաններն ու օրենքները: Աստված պատվիրում է խորան կառուցել իր համար, որպեսզի նրա մեջ լինի:
Ղևտական Այս գրքում Աստված իր ժողովրդի հետ խոսում է խորանից: Աստծո հետ հաղորդակցությունն ինքնին սրբություն էր պահանջում իսրայելացիներից, որպեսզի խորանը ճշմարիտ հանդիպման վայր հանդիսանար: Ուստի գիրքը հատուկ նվիրված է օրենքին՝ իր բոլոր մանրամասնություններով հանդերձ, ծեսերին, նվիրական անոթներին, քահանաների և սպասավորների՝ ղևտացիների (այստեղից էլ՝ գրքի անվանումը) պարտականություններին:
Թվեր Իր անվանումը ստացել է երկու մարդահամարներից: Նկարագրվում է իսրայելացիների քառասնամյա դեգերումը մինչև Մովաբ երկիր (Մեռյալ ծովի արևելքում) հասնելը: Ցույց է տրված արատներով պատված մարդու իսկությունը և հակառակ դրան՝ Աստծո հավատարմությունն ու արդարությունը, որը, սակայն, չի բացառում նրա խստությունը:
Երկրորդ Օրենք Ավետյաց երկրի շեմին Մովսեսն անապատում մեծացած նոր սերնդին հիշեցնում է Աստծո կատարած գործերն ու երախտիքները, ուխտը, օրենքները, պատվիրանները և խոստումները: Սակայն դա սոսկական կրկնությունը չէ նախորդ գրքերի եղելությունների և օր ենքի (այստեղից էլ՝ անվանումը), այլ՝ քարոզի միջոցով հիշեցում և նախազգուշացումով ուղեկցող ուսուցում, որի գլխ. թեման հնազանդությունն է: Խոստանում է մեծ օրհնություններ հնազանդվողներին և անեծքներ անհնազանդներին: Գիրքն ավարտվում է Մովսեսի մահով: Պատմական գրքեր: Սրբազան հեղինակների նպատակը ոչ միայն դեպքերի ճշգրիտ նկարագրությունն է, այլև պատմության փիլիսոփայության բացահայտումը, այն է՝ Աստված միջամտում է մարդկանց պատմությանը և ըստ արժանվույն փրկում կամ պատուհասում:
Հեսու Գիրքը Մովսեսին փոխարինած Հեսու Նավեի առաջնորդությամբ Ավետյաց երկիրը գրավելու և Իսրայելի 12 ցեղերի միջև բաժանելու մասին է: Սա Աբրահամին տրված Աստծո խոստման կատարումն է. ժողովուրդը նորոգում է իր ուխտը նրա հետ: Իսրայելացիների բնակեցումն Ավետյաց երկրում Քրիստոսի շնորհի նախօրինակն է:
Դատավորներ Գիրքն ընդգրկում է Քանանի երկրում իսրայելացիների հաստատումից մինչև նրանց առաջին թագավորության հիմնադրման ժամանակաշրջանը (Ք.ծ.ա. 1200–1040) և վերաբերում է այդ ընթացքում Իսրայելում կառավարող և օրին ականություն հաստատող դատավորների գործունեությանը: Դատավորներ գրքի աստվածաբան. իմաստը կարելի է ամփոփել Եսայի մարգարեի խոսքերով. «Եվ եթե հոժար լինեք ու լսեք ինձ, դուք կճաշակեք երկրի բարիքները, իսկ եթե չկամենաք ինձ լսել, սո՜ւրը պիտի ուտի ձեզ…» (Եսայի 1.19–20): Այս և հաջորդ երեք գրքի հեղինակը Սամուել մարգարեն է:
Հռութ Գիրքը սրտառուչ պատմություն է դատավորների կառավարման շրջանում մի օտարերկրացի բարեպաշտ կնոջ մասին, որն Աստծո հովանու ներքո ապաստան է գտնում Իսրայելում: Գիրքը շնորհը տարածում է հեթանոս ազգերի վրա, քանզի այդ հեթանոսուհուց է սերում Դավիթ թագավորը: Այդ իսկ պատճառով Հռութն իր տեղն ունեցավ Հիսուսի ազգաբանության մեջ:
Ա և Բ Թագավորություններ Գրքերը նախ և առաջ վարդապետություն են թագավորական իշխանության մասին: Աստված ընդառաջեց ժողովրդի նախաձեռնությանը և Իսրայելում թագավոր կարգեց: Սակայն Սավուղը մերժվեց, իսկ գահին նստեց աստվածահաճո Դավիթը: Նաթանը Քրիստոսի ծննդից 1000 տարի առաջ մարգարեանում է այս թագավորական տան հավիտենականության մասին, որն իրականացավ Դավթից մարմնով սերված և որպես «հրեաների թագավոր» խաչված Քրիստոսով:
Գ և Դ Թագավորություններ Պատմվում է Դավթի որդի Սողոմոնի, նրա իմաստության, փառքի, Երուսաղեմի տաճարի, ինչպես նաև երկպառակության հետևանքով Իսրայելի (Սամարիա), Հուդայի (Երուսաղեմ) թագավորությունների առաջացման ու թագավորների վարքի մասին: Իբրև անհրաժեշտություն ընդգծվում է թագավորի ու ժողովրդի՝ Աստծուն հավատարիմ լինելու միտքը, որպեսզի երկիրը բարգավաճի, իսկ ժողովուրդն ազատվի դժբախտություններից: Անհնազանդության և մեղքերի պատճառով է, որ ի վերջո Իսրայելի թագավորությունը կործանվեց Ք.ծ.ա. 722-ին՝ Ասորեստանի Սալմանասար, իսկ Հուդայի թագավորությունը և Երուսաղեմի տաճարը՝ Ք.ծ.ա. 578-ին Բաբելոնի Նաբուքո դոնոսոր թագավորների ձեռքով:
Ա և Բ Մնացորդաց Այս գրքերը կրկնում և աստվածաբան. ու պատմ. տեսանկյունից լրացնում են 4 Թագավորությունների տեղեկությունները «մեկուսի մնացած» (այստեղից էլ՝ անվանումը) տվյալներով: Համառոտ շարադրված է Աստծո ժողովրդի պատմությունը՝ նրա ծագումից մինչև բաբելոնյան գերություն: Գրքերը, անցյալի իրենց մտահայմամբ, նախատեսված էին Երուսաղեմ վերադարձողների հույսն ու հա-վատը զորացնելու, ինչպես նաև Աստծո օրենքին ու պաշտամունքին հավատարմության խրատ տալու: Ըստ եկեղեցու վարդապետների և հրեական ավանդության՝ հեղինակը Եզրաս քահանան է:
Ա Եզրաս Այս գիրքը հիմնականում կրկնում է Բ Մնացորդաց, Բ Եզրասի և Նեեմիի գրքերի պատումները (աննշան փոփոխություններով)՝ հավելելով մի ինքնատիպ հատված՝ Պարսից Դարեհ թագավորի երեք սենեկապանների միջև ծագած վեճը:
Բ Եզրաս Գիրքը Ա և Բ Մնացորդաց գրքերի շարունակությունն է: Այս և հաջորդ գրքի հեղինակը նույնպես Եզրաս քահանան է, որը Ք.ծ.ա. մոտ 400-ին նկարագրում է Պարսից արքա Կյուրոսի թույլտվությամբ աքսորյալների առաջին և իր գլխավորությամբ երկրորդ խմբի վերադարձը, զոհասեղանի, Տաճարի վերաշինությունը և իր իսկ կողմից բարեփոխություններ անցկացնելը (խառն ամուսնությունների արգելքը):
Նեեմի Պարսից Արտաշես արքայի հրեա բարձրաստիճան պաշտոնյայի մասին է: Նեեմին գլխավորել է Երուսաղեմ վերադարձող աքսորյալների երրորդ խումբը և 52 օրում կառուցել Երուսաղեմի պարիսպը: Այս խիզախ, բարեպաշտ այրը Եզրասի հետ կրոն. և քաղաքաց. բարեփոխումներ է անցկացրել, որի արդյունքում հրեաների հոգևոր կյանքը վերականգնըվել է:
Եսթեր Գիրքը կազմվել է մինչև Ք.ծ.ա. 160-ը: Բաբելոնյան իշխանության անկումից հետո շատ հրեաներ, որոնք չէին վերադարձել Ավետյաց երկիր, ընկել էին պարսից տիրապետության տակ: Արտաշես արքայի կինը՝ գեղեցկուհի Եսթերը, իր խնամակալի և ազգականի՝ հրեա պաշտոնյա Մուրթքեի խորհրդով փրկում է հրեական համայնքը ոչնչացման սպառնալիքից, որը ձգտում էր իրականացնել Արտաշես արքայի առաջին նախարար Համանը: Նախարարին կախում են, իսկ Եսթերն ու Մուրթքեն՝ առավել մեծարվում: Այս իրադարձությունը ոգեկոչելու համար սահմանվում է Փուրիմ տոնը, որը հրեաներն առանձնահատուկ հանդիսավորությամբ նշում են ցայսօր:
Հուդիթ Բարեպաշտ ու խիզախ մի այրի կնոջ՝ Հուդիթի մասին է, որի սխրանքի շնորհիվ Հրեաստանը փրկվեց Նաբուքոդոնոսորի զորքերի մահացու վտանգից: Նոր կտակարանում այս գիրքը չի հիշատակվում:
Տոբիթ Գիրքը կազմվել է Ք.ծ.ա. 200-ին: Ունի խրատական ուղղվածություն: Պատմում է աստվածավախ մի ընտանիքի մասին, որը, հավատարիմ մնալով Աստծո պատվիրաններին, Ռափայել հրեշտակի օգնությամբ ազատվում է ծանր փորձություններից:
Ա Մակաբայեցիներ Գիրքը կազմվել է Ք.ծ.ա. 100-ին: Հելլենիստ. շրջանի հրեա ժողովրդի պատմության ավելի քան քառասուն տարվա մի ժամանակաշրջանի (Ք.ծ.ա. 176–134) միակ աղբյուրն է: Սելևկյանների՝ իրենց հեթանոս. Սովորություն ու պաշտամունքը հրեաներին պարտադրելու բիրտ քաղաքականությունը պատճառ է դարձել Մակաբայեցիների ապստամբության, որը պսակվել է հաջողությամբ:
Բ Մակաբայեցիներ Գիրքը կազմվել է Ք.ծ.ա. մոտ 124-ին: Առաջին գրքի շարունակությունը չէ: Այն դիմում է Եգիպտոսի հրեաներին՝ ոգեկոչելու վերանվաճված և սրբագործված Երուսաղեմի տաճարի Նավակատիքի հիշատակը: Պատմվում է նաև Տաճարի պղծման և հավատը չուրանալու համար հրեաներին դաժան հալածանքների ենթարկելու, ռազմական հաջողությունների և հրեական պաշտամունքը վերականգնելու մասին:
Գ Մակաբայեցիներ Գիրքն ընդհանրության եզր չունի նախորդ երկու գրքերի հետ: Պատմվում է Եգիպտոսում Ք.ծ.ա. 200-ին հրեաների հալածանքի և հրաշքով փրկության մասին:
Իմաստության գրքեր: Հին կտակարանի հաջորդ յոթ գրքերը դասվում են իմաստության գրականության շարքը, որի արժեքը նրա հայտնութենական բնույթն է: Էապես տարբերվելով սոսկ մարդկային փորձառության և մտքի վրա խարսխված աշխարհիկ իմաստությունից՝ իմաստության գրականության մեջ կրոնաբարոյական ճշմարտությունները վերաճում են կենդանի համոզմունքի: «Ճանաչել զիմաստութիւն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ», ահա իմաստության գրքերի նպատակը, որոնց հետ հաղորդակցվողի համար իրապես «կատարելագործվում են գիտելիքն ու բարեպաշտությունը»: Այս գրքերը կազմված են հրեական անզուգական տաղաչափության կանոններով (համահնչունություն, զուգահեռականություն ևն) և հանգավոր արձակով: Այդ իսկ պատճառով կոչվում են նաև բանաստեղծական: Իմաստության գրքերի շարքն է դասվում նաև Սաղմոսարանը՝ հոգևոր երգերի ժողովածուն (տես Սաղմոս հոդվածում):
Առակներ Գիրքն իր ներկայիս տեսքով կազմվել է Եզեկիա թագավորի օրոք: Իմաստալից ասույթների և ուսուցողական խրատների ժողովածու է, որի մեծ մասը մակագրված է Սողոմոնի, իսկ մնացյալը՝ այլ իմաստունների անուններով: Արծարծված են բազում արդիական թեմաներ՝ արդարություն, հիմարություն, ամբարշտություն, հարստություն, աղքատություն, ծուլություն, նենգություն, կաշառք ևն: Առանձնակի գեղեց-կությամբ շարադրված է իմաստության (գլ. 8, որի 22–31 համարներում եկեղեցու հայրերը տեսնում էին Սուրբ Երրորդության երկրորդ անձին) և առաքինի կնոջ գովքը (31.10–31): Հիմնական Բովանդակությունը Տիրոջ օրենքն է. «Իմաստության սկիզբը Տիրոջ երկյուղն է, արդարների խորհուրդը՝ խոհեմություն, օրենքի իմացությունը մտքի հարստություն է» (9.10): Ըստ եբրայական ավանդության, մինչև Սողոմոնը ոչ ոք պատշաճորեն չէր հասկանում օրենքը:
Ժողովող Գիրքը Սողոմոնը գրել է ծեր հասակում. Այն խորհրդածություն է կատարյալ երջանկության մասին: Նեղությունների և մահվան հարատև սպառնալիքի ներքո ունայն են երիտասարդությունը, հարստությունը, փառքը ևն: Սակայն եթե աշխարհիկ գիտակցությունը փոխվի աստվածայինով, և մարդը կարողանա ի սրտե ապավինել Աստծուն, ապա անխռով կվայելի կյանքը՝ բարիքով և իրեն հասած չարիքով հանդերձ: Մեռյալների հարության մասին ուսմունքին անտեղյակ լինելն է պատճառը, որ հեղինակը քննել է միայն այս աշխարհում երջանկության հասնելու հնարավորությունը, որը, սակայն, Մեսիայի գալստյամբ պիտի իր լրումը գտներ:
Երգ երգոց Սողոմոնը գրել է պատանեկան հասակում: Հարսի և փեսայի երկխոսությունների ձևի մեջ առնված այս բանաստեղծություններում այլաբանորեն նկարագրվում է Քրիստոս եկեղեցի շնորհական միությունը և բարձրագույն մարգարեությունն է Մեսիայի մասին:
Իմաստություն Սողոմոնի Գիրքը գրվել է հունարեն, Եգիպտոսում, մի հավատացյալի ձեռքով (ենթադրաբար՝ Ք.ծ.ա. 50–30-ին): Հեղինակը հունական մտածողության (Հոմերոս, Պլատոն ևն) միջոցով իր ընթերցողներին՝ հելլենիստ. մշակույթով տարված հրեաներին ու հույներին, փորձում է համոզել, որ հրեական իմաստությունը գերազանցում է մյուսներին: Իսրայելական դավանությանը հավատարիմ ու քաջատեղյակ այդ այրը մեծ հմտությամբ է օգտվել զանազան աղբյուրներից:
Սիրաք Գիրքը կազմվել է Ք.ծ.ա. 180-ին: Ստեղծագործության մեջ, որը գրվել է եբրայերեն, ապա թոռան ձեռքով թարգմանվել հունարեն, հեղինակը փորձում է պաշտպանել հրեական կրոնն ու մշակույթը հելլենիզմից: Արծարծված են բազում թեմաներ՝ ընկերություն, ազնվություն, երեխաների դաստիարակություն, կանայք, բժիշկներ, հիվանդներ, Իսրայելի հին պատմություն, պաշտամունք, ազատություն, մահ և այլն:
Հոբ Գիրքը ամենայն հավանականությամբ գրվել է Ք.ծ.ա. մոտավորապես X դ.: Պոեմ է, որտեղ պատմվում է ծանր փորձությունների ենթարկված արդար Հոբի մասին: Նեղությունների մեջ համբերություն սովորեցնող այս գրվածքը մի հարց է պարունակում. եթե Աստված արդար է, ինչո՞ւ են արդարները տառապում: Գրքի նպատակն է Աստծո ճշմարտությունը մաքրագործել մարդկային սուբյեկտիվ մտքի ու բարոյականության կապանքներից: Մարգարեական գրքեր: Մարգարեները Տիրոջ խոսնակներն էին, ովքեր դետ էին կարգված Իսրայելում՝ հետևելու հասարակական և բարոյական կյանքի երևույթներին, հանդիմանելու, ժողովրդին ապաշխարության կոչելու, գալիք պատիժները հրապարակելու համար: Աստվածային փրկագործական Ծրագրի կարևորագույն մաս կազմող մարգարեական առաքելության մյուս կարևոր նպատակը Մեսիայի գալստյան և նրա արքայության նկատմամբ հավատի ամրապնդումն էր: Աստված բազում մարգարեներ ասպարեզ հանեց, սակայն մատենագիր մարգարեները, այսինքն՝ իրենց խոսքերը գրի առած հեղինակն երը 16-ն են՝ 4-ը մեծ՝ Եսայի, Երեմիա, Դանիել և Եզեկիել և 12-ը՝ փոքր (այդպես են կոչվում իրենց գրքերի մեծ և փոքր ծավալների պատճառով):
Բ. Նոր կտակարան:
Աստվածաշնչի երկրորդ և կարևորագույն մասն է. ամբողջացնում է անկյալ մարդու աստվածային փրկագործության պատմությունը: Նոր կտակարանում խոստացյալ Փրկիչը՝ Հիսուսը, իր տնօրինություններով՝ հայտնությամբ, մեղքի և մահվան նկատմամբ հաղթանակով նոր ուխտ կնքեց մարդկության հետ: Դրանով Հիսուսի անվանը հավատացողներին հնարավորություն է շնորհվում ընդունելու կորուսյալ երանությունը՝ «հավիտենական կյանքը» նրա իսկ կողմից հիմնած եկեղեցու միջոցով: Նոր կտակարանը, որ վկայարանն է այդ ուխտի, բաղկացած է հունարեն գրված 27 աստվածաշունչ գրքերից: Արևելյան եկեղեցում ժողովածուն իր ներկայիս տեսքով վերջնականապես հաստատվել է Աթանաս Ալեքսանդրացու 367-ին գրած 39-րդ զատկական նամակում առաջարկած ցանկի հիման վրա: 397-ին Կարթագենի տեղական ժողովը հռչակել է այդ ցանկը որպես Սուրբ Գիրք:
Արևմտյան եկեղեցում կանոնը վավերացվել է V դ.: Նոր կտակարանի Հայտնության գիրքը, թեև հիշատակված է Աթանաս Ալեքսանդրացու նույն զատկական նամակում, այնուամենայնիվ միանգամից չի ընդգրկվել Աստվածաշնչի մեջ: Հայերեն է թարգմանվել միայն XII դ.՝ Ներսես Լամբրոնացու կողմից: Հայտնությունը միակ նորկտակարանային գիրքն է, որից եկեղեցում ոչ մի ընթերցում չի կատարվում: Ք. ծ. հ. I դ. 2-րդ կեսին կազմված սուրբ գրքերի այս ժողովածուն ևս բաժանվում է չորս առանձին խմբերի. Ավետարաններ, գործք, նամակներ, հայտնություն: Ավետարաններ Գործքառաքելոց: Հեղինակը Պողոս առաքյալի սիրելի աշակերտ Ղուկաս ավետարանիչն է: Համարվում է Ղուկասի Ավետարանի շարունակությունը: Նկարագրվում է Հիսուսի համբարձման, Սուրբ Հոգու հեղմամբ՝ հոգեգալուստով եկեղեցու հիմնադրման և Քրիստոսի Ավետարանը «Երուսաղեմում, ամբողջ Հրեաստանում ու Սամարիայում և մինչև երկրի ծայրերը» (1. 8) տարածելու պատմությունը: Մի շարք ճառերում արծարծվում է քրիստ. վարդապետությունը:Նամակներ: Նոր կտակարանի երրորդ բաժնում ընդգրկված են նամակագրության կանոններով կազմված 21 առաքելական թղթեր, որոնք համարվում են քրիստոնեական հավատի ուղղափառ վարդապետության աղբյուրը: Առաջին 14 նամակները գրված են հեթանոսների առաքյալ Պողոսի կողմից և նորկտակարանային առաջին գրավոր հուշարձաններն են (50–65-ին): Պողոս առաքյալի աստվածաբանությունը նյութերի հետևողական շարադրանք չէ, այլ որոշակի առիթներով ու որոշակի անձանց ու համայնքներին գրված պատասխաններ: Մյուս 7 թղթերը կոչվում են ընդհանրական, քանզի հիմնականում հասցեագրված են ընդհանուր եկեղեցուն:
Թուղթ հռոմեացիներին Թղթերի սկզբում զետեղված է Պողոս առաքյալի ամենածավալուն ու աստվածաբան. ամենակարևոր գրվածքը, որի հիմն. նպատակը հավատի և շնորհի դերի բացահայտումն է: Ըստ առաքյալի՝ ո՜չ հեթանոսն իր իմաստությամբ, ո՜չ էլ հրեան իր օրենքով չեն կարող արդարանալ Աստծո առաջ. «քանի որ ոչ մի մարդկային էակ օրենքի գործերով չպիտի արդարացվի նրա առաջ, քանզի օրենքի միջոցով է մեղքի ճանաչումը» (3.20): Իսկ փրկությունն ի Քրիստոս հավատի շնորհիվ է. «արդարը հավատով է ապրելու» (1.17): Խոսվում է նաև Իսրայելի վերջն ական փրկության, արդարացման համար անհրաժեշտ բարոյական պահանջների մասին:
Ա և Բ թղթերը կորնթացիներին Արծարծված թեմաներով ամենահարուստ առաջին նամակի գրության (57-ին) առիթը Հունաստանի Կորնթոս քաղաքում Պողոս առաքյալի ստեղծած համայնքի վարքն է: Նույնիսկ մեռելների հարության խնդիրն առնչվում է համայնքում տեղ գտած երկպառակությունների, անբարոյականության, աղանդների, կռապաշտության և այլ մոլորությունների հետ: Հորդորում է չապավինել մարդկային իմաստությանը (որը շատ հատուկ էր կրոն. և փիլ. հոսանքների խաչմերուկ հանդիսացող Կորընթոսի բնակիչներին), այլ ապավինել Աստծո հզոր խոսքին: Նամակում բացահայտվում է Պողոս առաքյալի ներաշխարհը՝ երիտասարդ համայնքի հոգածության, ինչպես նաև սուտ վարդապետների հերյուրանքից իր առաքելության պաշտպանության կապակցությամբ: Նույն՝ 57-ի վերջին գրված երկրորդ նամակը առավելապես ջատագովական է՝ ուղղված իր իսկ կողմից քարոզած ավետարանական ճշմարտության հաստատմանը:
Թուղթ գաղատացիներին Հեղինակն այս թղթում, որի ընդհանուր նյութը հար և նման է իր առաջին նամակին, հերքում է հրեա սուտ վարդապետների այն ուսմունքը, ըստ որի՝ քրիստոնյաները պետք է ենթարկվեն օրենքին և թլփատվեն: Այնինչ մարդու արդարացումը ոչ թե Մովսեսի օրենքով է, այլ միայն ի Քրիստոս հավատով: Քրիստոնյաների կառչումը կրոնի արտաքին ձևին, որը հուդայականություն է հիշեցնում, նսեմացնում է խաչելության և քրիստ. Ազատության բացարձակ արժեքը: Ցավով պաշտպանում է իր աստվածաշնորհ առաքելության լիազորությունները դրանք վիճարկողներից: Վերջում կոչ է անում գաղատացիներին (գալիական կելտերի հետնորդներ, որոնք հաստատվել էին Փոքր Ասիայում) ապրել բազում հոգևոր շնորհներ բաշխող Սուրբ Հոգու առաջնորդությամբ:
Թուղթ եփեսացիներին Եփեսացիներին (Եփեսոսի համայնքին), ինչպես փիլիպպեցիներին, Փիլիմոնին, կողոսացիներին ուղղված թղթերը գրվել են բանտում, ուստի դասվում են «կապանքների» նամակների շարքը: Գըրվածքի առաջին՝ վարդապետական մասում արծարծված է գլխ. թեման: Դա Աստծո փրկագործության իրականացումն է աշխարհում՝ եկեղեցու հիմնադրմամբ: Երբեմնի երկու թշնամիները՝ հեթանոսներն ու հրեաները, եկեղեցում միավորվում են: Քրիստոսը սպանեց այդ թշնամությունը, որպեսզի «… խաղաղություն հաստատի ու իր խաչով հաշտեցնի երկուսին մեկ մարմնի մեջ Աստծո հետ՚ (2.16): Իսկ Սուրբ Հոգին առաջնորդում է եկեղեցուն, որը Քրիստոսի մարմինն է: Երկրորդ՝ գործնական մասում, որը հենվում է արծարծված վարդապետության վրա, խոսվում է ամուսինների, զավակների և այլնի մասին: Առաքյալը հորդորում է հավատացյալներին հագնել «Աստծո սպառազինությունը, որպեսզի կարողանաք ընդդիմանալ Սատանայի հնարքներին» (6.11):
Թուղթ փիլիպեցիներին Նամակի գրության առիթը հեղինակի ե-րախտագիտության արտահայտությունն է Փիլիպե քաղաքի (Մակեդոնիայում) բնակիչներին՝ Եվրոպայում առաքյալի հաստատած առաջին համայնքի անդամներին՝ բանտարկության տարիներին իրեն ցուցաբերած նյութ. Օգնության համար: Օգտվելով առիթից՝ քաջալերում է նրանց հավատի մեջ անսասան մնալ, միասնություն պահել և քրիստոսավայել խոնարհության մեջ հարատևել՝ ընդդեմ եսասիրության ու հպարտության, և լինել աշխարհի լույսերը: Այս թուղթը կոչվում է «ուրախության թուղթ», ուրախություն, որն արդյունք է Քրիստոսին հավատարիմ լինելու գիտակցումից:
Թուղթ կողոսացիներին Թուղթը գրվել է փոքրասիական Կողոսիա քաղաքի համայնքում կեղծ ուսմունքներ տարածվելու առիթով: Առաքյալը հիշեցնում է, որ փրկությունն ի Քրիստոս է, և ցույց տալիս նրա բացարձակ իշխանությունը, որի միջոցով Աստված արարեց աշխարհը և իրեն է վերադարձնում մարդկությանը: Մատնանշվում է նրա մարմնի՝ եկեղեցու անդամների նոր կյանքն ու ապրելակերպը: Թուղթը զգուշացում է բոլոր ժամանակների աղանդավորների համար, ովքեր ուրանում են Քրիստոսի աստվածությունը և հետևում պատիր ուսմունքների:
Ա և Բ թղթերը թեսաղոնիկեցիներին
Նորկտակարանային հնագույն գրվածք նկատվող (50-ական թթ.) Ա նամակի (ուղղվածէ Մակեդոնիայի Թեսաղոնիկե քաղաքի քրիստ. համայնքին) կենտրոնական թեման Քրիստոսի երկրորդ գալստյան և մեռելների հարության մասին է: Առաքյալը, սակայն, ցանկանում է աշխարհի վախճանով մտահոգվելու փոխարեն սիրո և հավատի զրահներ հագնել ու իբրև լուսո որդիներ պատրաստ լինել այդ գալուստին: Բ նամակը առաջինի շարունակությունն ու լրացումն է: Թեսաղոնիկեցիներից ոմանք Տիրոջ վերահաս գալուստի մասին առաքյալի խոսքը սխալ էին հասկացել՝ կարծելով, որ այդ իրադարձության մոտալուտ լինելու պատճառով նույնիսկ աշխատելու կարիք չկա: Տիրոջ օրն այդքան շուտ չի լինի և կհաջորդի Նեռի հայտնվելուն: Իսկ այդ սպասման ընթացքում քրիստոնյաները չպիտի փոխեն իրենց սովորական կենսակերպը, քրտինքով պիտի վաստակեն ապրուստը, խույս տան ծուլությունից և հարատևեն աղոթքի ու բարի գործերի մեջ:
Ա և Բ թղթերը Տիմոթեոսին
Այս երկու, ինչպես նաև հաջորդ նամակը կոչվում են «հովվական թղթեր», քանի որ պարունակում են հովիվներին՝ եկեղեցու պատասխանատուներին ուղղված ցուցումներ: Տիմոթեոսը՝ առաքյալի մերձավոր գործակիցը և Եփեսոսի եպիսկոպոսը, քրիստոնյահրեուհու և հեթանոսի զավակ էր, մանկուց քաջատեղյակ Ս. Գրքին: Նրան ուղղված նամակում բացահայտվում են հովվական ծառայության խորհուրդները, հովվի անձնական հատկությունները, արժանիքները ևն: Առաքյալը զգուշացնում է հրեական և հեթանոս. խառնուրդ այն կեղծ վարդապետությունից, ըստ որի՝ նյութ. աշխարհը չար է և փրկության կարելի է հասնել գաղտնի գիտությամբ: Պողոս առաքյալը արծաթասիրությունը բնորոշում է իբրև բոլոր չարիքների արմատ: Երկրորդ թուղթը, որ առաքյալի կտակն է իր «սիրեցյալ որդուն», ամփոփում է Ավետարանը քարոզողին ուղղված հորդորներն ու խրատները: Առաքյալը կոչ է անում քաջությամբ մարտնչել «որպես հավատարիմ զինվոր Հիսուսի Քրիստոսի»՝ իր պես մղելով բարի պատերազմը:
Թուղթ Տիտոսին
Նամակը հասցեագրված է առաքյալի մերձավոր գործակիցներից մեկին, ում հանձնված էր Կրետեի եկեղեցիների հովվությունը: Պարունակում է հովվական տեսական և գործնական ցուցումներ առաջնորդներին և հիշեցնում քրիստոնյաների պարտականությունները:
Թուղթ Փիլիմոնին
Պողոս առաքյալի անձնական բնույթի այս միակ թուղթն ուղղված է Փիլիմոնին՝ Կողոսի այի եկեղեցու անդամներից և իր գործակիցներից մեկին: Փիլիմոնն ուներ Օնեսիմոս անունով մի ստրուկ, որը փախել էր իր մոտից, այնուհետև բանտում Պողոս առաքյալի միջոցով դարձել քրիստոնյա: Առաքյալը Փիլիմոնին խնդրում է, որ Օնեսիմոսին ընդունի որպես հավատակից եղբայր: Առաքյալը չի պարտադրում իր կամքը, այլ մատնանշում է, թե ինչպես Քրիստոսի սերը և հավատը խորապես վերափոխում են մարդկային հարաբերությունները:
Թուղթ եբրայեցիներին
Այս թուղթն ուղղված է այն հրեա քրիստոնյաներին, ովքեր, ընկրկելով համերկրացիների հարուցած դժվարություններից, ցանկանում էին հեռանալ նոր հավատից: Հինկտակարանային հղումներով հարուստ այս գրվածքում հեղինակը ցույց է տալիս, որ բոլոր մարգարեական խոստումները կատարվել են ի Քրիստոս: Հիսուսը, որ «լույսն է Նրա փառքի և բուն պատկերը Նրա էության», բարձր է հինկտակարանային մարգարեներից, հրեշտակներից, նաև Մովսեսից: Նա Աստծո կարգած հավիտենական քահանայապետն է՝ գերիվեր հին ուխտի բոլոր քահանայապետներից: Քրիստոսի պատարագը քավության այն զոհն է, որի նախօրինակներն էին հինկտակարանային բոլոր կենդանական զոհերը: Եվ նրա միջոցով է, որ հավատացյալները փրկվում են մեղքից ու մահից: Առաքյալի այս կարևորագույն թուղթը Հին կտակարանի գրքերի բանալին է:
Հակոբոս առաքյալի ընդհանրական թուղթը
Հակոբոս Տյառնեղբոր այս թուղթը գրվել է մինչև 62-ը: Իր կառուցվածքով ասույթների և կարճ խրատների մի ժողովածու է՝ ուղղված «աշխարհով մեկ սփռված համայն իսրայելացի ժողովրդին»: Կենդանի խոսքով բացահայտում է քրիստ. ճշմարիտ վարքի խորհուրդը, արծարծում մի շարք հարցեր՝ հարստություն, աղքատություն, փորձություն, լեզվի չափավորություն, իմաստություն ևն: Նամակում առանձնակի շեշտվում է հավատը գործով արտահայտելու կարևորությունը:
Պետրոս առաքյալի Ա և Բ ընդհանրական թղթերը
Առաքյալի առաջին նամակը գրվել է 64–67-ին և ուղղված է Փոքր Ասիայի քրիստոնյաներին: Նպատակն է՝ քաջալերել «Աստծո ընտրյալներին» հալածանքների ու նեղությունների մեջ: Քրիստոնյաների չարչարանքներն անվարձ չեն մնա, եթե ընդունեն ու դիմանան դրանց՝ հիշելով Հիսուսի օրինակը: Պետք է ապրել սուրբ կյանքով՝ իբրև կենդանի տաճարներ, հնազանդվել երկրային իշխանություններին ու սեր տածել բոլորի նկատմամբ և չարին բարի գործերով պատասխանել: Երկրորդ նամակը առաքյալի կտակն է հավատացյալներին, որտեղ խնդրում է անսասան լինել հավատի մեջ, խուսափել սուտ վարդապետություններից: Նամակի խնդրո առարկան Քրիստոսի երկրորդ գալուստն է, որը, ըստ սուտ վարդապետների, չի կայանա: Առաքյալը բացատրում է, որ այս ուշացումը դիտավորյալ հապաղում է, քանզի Աստված կամենում է, որ բոլորն ապաշխարեն:
Հովհաննես առաքյալի ընդհանրական Ա, Բ, Գ թղթերը
Առաքյալի երեք թղթերն էլ գրվել են Եփեսոսում, I դ. վերջին: Ա թղթում հեղինակը երկու նպատակ է հետապնդում. նախ՝ քաջալերում է քրիստոնյաներին՝ հարատևելու Աստծո և նրա Որդու հաղորդության մեջ, որը հատկորոշվում է միմյանց նկատմամբ եղբայրական սիրով, և երկրորդ՝ զգուշացնում է չհետևել կեղծ վարդապետություններին: «Ա-մեն մի հոգի, որ չի դավանում Հիսուս Քրիստոսին՝ մարմնով եկած, նա Աստծուց չէ» (4.3): Պետք է սիրել միմյանց, քանի որ «ով սիրում է, Աստծուց է ծնված» (4.7): Բ նամակը «ընտրյալ տիկնոջը և նրա որդուն» գրված կարճ գրություն է, որտեղ ամփոփված են առաջին թղթի երկու հիմն. թեմաները՝ հարատևություն սիրո մեջ, զգուշացում կեղծ ուսմունքներից: Գ նամակում, ինչպես և նախորդում, ա-ռաքյալն իրեն անվանում է երեց: Հասցեագրված է Գայոսին՝ եկեղեցու առաջնորդներից մեկին: Հեղինակը գովում է նրան՝ հավատարմության և հավատացյալներին մատուցած ծառայությունների համար: Նամակն անուղղակի ձևով ներբող է հյուրընկալության, որը սիրո և հավատի արտահայտությունն է:
Հուդա առաքյալի ընդհանրական թուղթը
Հավանաբար գրվել է 70-ին: Իր հակիրճ ուղերձում առաքյալը ձաղկում է ամբարիշտ մարդկանց՝ հերետիկոսներին, որոնք իրենց պղծությունների ու հայհոյությունների համար խստագույնս կպատժվեն: Իր ընթերցողներին հորդորում է կշտամբել նրանց ու հաստատ մնալ առաքելավանդ հավատի մեջ: Թղթում շեշտվում է, որ քրիստոնեությունը միայն դավանանք չէ, այլև վարք ու բարքի մաքրություն:
Սուրբ Հովհաննես առաքյալի եվ աստվածաբան ավետարանիչի հայտնությունը:
Աստվածաշնչի առաջին գիրքը՝ Ծննդոցը, պատասխանում է այն հարցին, թե որտեղից ենք մենք, իսկ վերջին գիրքը՝ Հայտնությունը՝ թե ուր ենք գնում: Պատմոս կղզի աքսորված Հովհաննես առաքյալի այս գրվածքը մարգարեական է՝ կազմված տեսիլքներից ու հայտնություններից: Գիրքը լի է ահեղ այլաբանությամբ և խորհրդավոր նշաններով: Նկարագրում է իր տեսիլքը, որտեղ հայտնվում է Փրկիչը և հրամայում նրան գրի առնել իր հակիրճ ուղերձները Ասիայի 7 եկեղեցիների համար: Այնուհետև պատկերվում են աշխարհի գալիք իրադարձությունները՝ սատանայի և նրա ծառաների վերջնական պարտությամբ, երկնքի ու երկրի վերափոխմամբ և Աստծո Գառի հավիտենական հաղթանակով: Գրքի բուն նպատակն է վստահություն ներշնչել Տիրոջ երկրորդ գալստյան նկատմամբ, որն ավարտվում է Փրկչի խոստումով. «Ես գալիս եմ շուտով»: Ամեն: Ե՜կ, Տե՜ր Հիսուս Քրիստոս» (22.20): Ա-ի ընթերցումը: Աստծո խոսքի հանապազընթերցանությունն առանձնական և ընդհանրական աստվածապաշտության անքակտելի մասն է և օրհնաբեր աղբյուրը: Ս. Գրքի կանոնավոր սերտողությունը աստվածային պատգամ է (տես Բ Օր. 6.6–9, 11.18–21, Թվեր 15.39–40, Սաղմ. 1.2, Հովհ. 5.39, Ա Տիմ. 4.13–16 ևն) և յուրաքանչյուր հավատացյալի սրբազան պարտականությունը: Ըստ եկեղեցու հայրերի՝ Ա-ի ընթերցանությունն ընդհանրությանեզր չունի աշխարհիկ գրքերի հետ, այսինքն՝ գիտելիքի սոսկ յուրացում չէ, այլ՝ զրույց Աստծո հետ: Նրա խոսքն օժտված է ներգործուն զորությամբ՝ ունակ մխիթարելու, բուժելու և վերափոխելու մարդկանց հոգիները. «Միայն հացով չի ապրի մարդ, այլ՝ այն ամեն խոսքով, որ դուրս է գալիս Աստծո բերանից» (Մատթ. 4.4) և «Աստծո զորությունն է՝ ի փրկություն բոլոր հավատացյալներին» (Հռոմ. 1.16): «Հոգու սուսեր» է, «որ քննում է սրտի մտածումներն ու խորհուրդները» (Եփես. 6.17): «Մուրճ» է, որ փշրում է մեր քարեղեն սրտերը (Երեմ. 23.29): «Հուր» է, որ այրում է հոգու անմաքրությունը և ջերմացնում մեր բնությամբ անտարբեր սրտերը «Երկնքի արքայության» նկատմամբ (Մատթ. 13.11–15): «Ճրագ» է, որ լույս է տալիս մութ տեղերում (Բ Պետ. 1.19) և փարատում մեր տգիտության, կրքերի ու մոլորությունների խավարը: «Սերմ» է, որ մեր սրտերում ծլում, աճում և պտղաբերում է (Մարկ. 4.20): Վերջապես «Կյանքի խոսք» է, որ շնորհում է հավիտենական կյանք (Փիլիպ. 2.16): Պատարագի և ժամերգությունների ընթացքում ի լուր բոլորի սուրբգրային հատվածներ՝ ընթերցվածներ են կարդացվում եկեղեցու սպասավորների կողմից: Այս կարգը սկզբնավորվել է Իսրայելում՝ հնագույն ժամանակներից, իսկ առաքյալների օրոք հաստատվել է ներկայիս ընթերցանության եռակարգությունը: Նախ ընթերցվում է Հին կտակարանից՝ իբրև Փրկչի տնօրինությունների կանխասացություն, ապա՝ Առաքելական թղթերից՝ իբրև վկայություն, և վերջում՝ Ավետարանից՝ իբրև կատարում, ինչը հնարավորություն է ընձեռում խորունկ և ուղղափառ ձևով ընկալել Ս. Գիրքն իր Հին և Նոր կտակարնների միասնության մեջ: Այս ընթերցվածները պատշաճեցված են օրվա, տոնի խորհրդին: Եկեղեցում կազմվել են ընթերցվածների ժողովածուներ, ինչպես՝ Ճաշոց գիրքը, Ատենի, Յուղաբերի, Ճաշի Ավետարանները: Աստծո խոսքն ընթերց ելուց առաջ հնչում են հատուկ կոչեր՝ «Օրթի» («ունկնդրեցեք» կամ «ոտքի ելեք»), «Պրոսխումե» («ուղիղ դիմացդ նայիր») և «Ասէ Աստուած», որոնք հրավեր են խոսքն ընկալելուց առաջ զգաստանալու: «Տօնք, պահք և ընթերցուածք Հայաստանեայց սուրբ եկեղեցւոյ» ամենամյա օրացույցում նշված են յուրաքանչյուր օրվա ընթերցվածները: Ըստ եկեղեցու հայրերի, բացի ակնածալից ու երկյուղալից վերաբերմունքից, անհրաժեշտ են հարատևություն, խոնարհություն և սրտի մաքրություն, ինչպես նաև հանապազ խորհրդածություն կարդացածի շուրջ և խորունկ ըմբռնում: Ա. ճիշտ ընկալելու մյուս կարևորագույն պայմանը գրքերի ճիշտ ընտրությունն է՝ ըստ կարևորության, ինչը ենթադրում է Ա-ի ընդհանուր ցանկից տարբերվող հերթականություն՝ կախված տարիքից և հոգևոր հասունությունից: Այսպես, գրքերիցառավելագույն հարգը պատկանում է Նոր կտակարանին՝ իբրև Հին կտակարանի լրումի: Նոր կտակարանից մանավանդ կարևոր են նախ՝ չորս Ավետարանները, ապա՝ մյուսները: Իսկ Հին կտակարանի ամենագերադասելի գիրքը Սաղմոսարանն է: Նոր կտակարանի, մանավանդ Ավետարանների և սաղմոսների քաջ իմ ացությունն ու անգիր իմանալը պարտադիր են եղել միջնադարյան վանքերում: Ըստ մատչելիության՝ հին եկեղեցում պատանիներին խորհուրդ է տրվել ընթերցել Սիրաքի գիրքը (նման որոշում է ընդունել նաև 768-ի Պարտավի ժողովը), իսկ ըստ Գրիգոր Տաթևացու՝ Առակացը պատանիների համար է, Ժողովողը՝ երիտասարդների, Երգ երգոցը՝ ծերերի: Իսրայելում մինչև 30 տարեկան բոլորելը արգելված է եղել ընթերցել Ա-ի սկիզբը, Եզեկիելի գրքի սկիզբն ու վերջը և Երգ երգոցը: Ա-ի մեկնությունը: Քրիստոսի եկեղեցին քրիստոնեության մեջ հաստատված այն իշխանությունն է, որին վերապահված է ոչ միայն Ս. Գիրքն անաղարտ պահելու, Աստծո խոսքը քարոզելու և ընթերցանությունը քաջալերելու, այլև այն մեկնելու առաքելությունը: Ս. Գիրքը իբրև գերբնական հայտնություն և երկնային ճշմարտությունների ժողովածու մեծավ մասամբ մատչելի՝ դյուրահասկանալի է, սակայն նրա մեջ առկա են նաև դժվարըմբըռնելի ու անըմբռնելի շերտեր (Բ Պետ. 1.20–21): Ուստի եկեղեցու հայրերն ու վարդապետները, հավատացյալներին քմահաճ բացատրություններից և ըստ այդմ հերետիկոսությունից զերծ պահելու նպատակով, մեկնել են Ս. Գրքի յուրաքանչյուր տողն ու բառը: Քրիստ. աշխարհում առավել հայտնի էին Ալեքսանդրիայի և Անտիոքի մեկնության դպրոցները, որոնցից յուրաքանչյուրն ուներ իրեն հատուկ ուղղությունը: Ալեքսանդրիայի դպրոցին բնորոշ էր Ա-ի մեկնության այլաբանական, իսկ Անտիոքի դպրոցին՝ տառացի մեթոդը (տես Մեկնողական գրականություն): Ա. և նրա առանձին գրքերը մեկնել են Ընդհանրական եկեղեցու բոլոր հայրերը՝ Որոգինեսը, Աթանաս Ալեքսանդրացին, Հովհան Ոսկեբերանը, Կյուրեղ Ալեքսանդրացին, Եփրեմ Ասորին, Բարսեղ Կեսարացին, Գրիգոր Նյուսացին, Գրիգոր Նազիանզացին և ուրիշներ: Սուրբգրային արժեքավոր մեկնություններ են գրել Հայ եկեղեցու հայրերն ու վարդապետները՝ Եղիշեն, Հովհաննես Գ Օձնեցին, Ստեփանոս Սյունեցին, Հովհաննես Սարկավագը, Ներսես Շնորհալին, Վարդան Արևելցին, Ներսես Լաբրոնացին, Եսայի Նչեցին, Գրիգոր Տաթևացին և ուրիշներ: Ա-ի թարգմանությունները: Ա. թարգմանվել է աշխարհի գրեթե բոլոր լեզուներով: Ա-ի թարգմանությունը հոգևոր, պատմամշակութային նշանակալից իրադարձություն էր ժողովուր դների կյանքում և որպես թարգման. արվեստի գլուխգործոց, ձևավորել է նրանցից շատերի գրական լեզուն, իսկ որոշ դեպքերում էլ՝ պայմանավորել գրերի գյուտը և դպրությունը: Սակայն թարգմանությունների միջոցով Աստծո խոսքի տարածումն աշխարհով մեկ այլ՝ հոգևոր խորհուրդ ունի: Հին կտակարանը բազմիցս մարգարեացել է հեթանոսների՝ «լույսը» տեսնելու, իսկ Փրկիչը հստակ մարգարեացել է այդ մասին. «Այս Ավետարանը պիտի քարոզվի ամբողջ աշխարհում» (Մատթ. 24.14): Կարևորագույն և դասական են համարվում առաջին թարգմանությունները՝ հունարեն Յոթանասնիցը (Ք. ծ. ա. III դ.), ասորերեն Պեշիտտան (II դ.), ղպտերենը (III դ.), լատիներեն Վուլգատան (IV դ.), գոթականը (IV դ.), հայերենը (V դ.), եթովպերենն ու վրացերենը (V դ.): Հին թարգմանությունների շարքը եզրափակում է սլավոներենը (IX դ.): Դրանց հարգն ու հեղինակությունը պայմանավորված է բցառապես հոգևոր-գործնական նկատառումներով և բարձրարժեք թարգմանություններով, հնությամբ և եկեղեցու հայրերի ու վարդապետների ճանաչմամբ ու վկայություններով: Հին թարգմանությունները չափազանց կարևոր են քննական բնագրերի և մեկնությունների համար: Այս թարգմանությունների շարքում հնագույնն ու ամենահեղինակավորը Հին կտակարանի Յոթանասնից հունարեն թարգմանությունն է, որը հետագայում դարձել է բազմաթիվ այլ թարգմանությունների աղբյուրն ու բնագիրը: Այս թարգմանության մասին մեզ հասած հնագույն աղբյուրը «Արիստեոսյան նամակն» է, ըստ որի՝ այն կատարվել է Պտղոմեոս Երկրորդի (Ք.ծ.ա. 285–246) օրոք: Եգիպտոսի արքան, իր իսկ հիմնած Ալեքսանդրիայի գրադարանը հրեաների սրբազան գրքով համալրելու նպատակով, խնդրում է Երուսաղեմի Եղիազար քահանայապետին Օրենքի գրքի մի օրինակ և 72 թարգմանիչներ՝ յուրաքանչյուր ցեղից 6-ական հոգի: Թարգմանիչներին տանում են Պատմոս կղզի, մեկուսացնում իրարից և հանձնարարում 72 օրում թարգմանել Օրենքը: Ի զարմանս բոլորի, թարգմանությունները լինում են համահունչ: Այստեղից էլ՝ Յոթանասնից անվանումը: Հրեաները, այդ թվում հոգևոր վերնախավը, ըստ Փիլոն Ալեքսանդրացու, Յոթանասնիցն ընդունելի թարգմանություն են համարել՝ թարգմանիչներին վերագրելով աստվածային ներշընչանք: Հետագայում թարգմանվել են Հին կտակարանի մյուս սրբազան գրքերը: Այս թարգմանության մեջ ընդգրկվել են եբրայական բնագրում բացակայող մի շարք երկրորդականոն գրքեր: Ավետարանիչներն ու առաքյալներն իրենց մեջբերումները լիաձեռն քաղել են հունարեն այս բնագրից: Հետագայում, երբ Յոթանասնիցը դարձել է քրիստ. Ա-ի առաջին մասը և տարաձայնություններ առաջացրել քրիստոնյա վարդապետների ու օրենսգետների միջև, հրեաները հետզհետե հրաժարվել են նրանից՝ համարելով այն եբրայական բնագրին անհարազատ թարգմանություն: Հայերեն Ա.: Քրիստոնեությունը պետական կրոն հռչակելը (301), շուրջ մեկ դար անց գրերի գյուտը և Ս. Գրքի հայերեն թարգմանությունը ամենախոշոր և բախտորոշ իրադարձություններն էին Հայաստանում: Ըստ V դ. պատմիչներ Կորյունի, Մովսես Խորենացու և Ղազար Փարպեցու՝ հայերեն թարգմանությունն ունեցել է որոշակի երկու հանգրվան: Առաջինը կատարվել է անմիջապես գրերի գյուտից հետո (405–406-ին), մի քանի տարիների ընթացքում: Մեսրոպ Մաշտոցն իր երկու աշակերտների հետ Սամոսատում ձեռնամուխ է եղել Ս. Գրքի թարգմանությանը: Գրերի գյուտից հետո հայերեն նախ թարգմանվել է Առակաց գիրքը՝ սկսելով «Ճանաչել զիմաստութիւն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ» խորհրդանշական տողերից: Թարգմանությունն ավարտվել է Վաղարշապատում Սահակ Ա Պարթևի համագործակցությամբ: Թարգմանության աղբյուր է ծառայել ասորերեն Պեշիտտան: Ըստ Մովսես Խորենացու՝ փոխադրվել են Հին կտակարանի 22(39) նախականոն գրքերը և Նոր կտակարանը: Պեշիտտան թարգմանվել էր եբրայերենից և չէր պարունակում երկրորդականոն գրքերը: Երկրորդ թարգմանության շրջանն ընկնում է Եփեսոսի տիեզերաժողովին (431) հաջորդող տարիներին: Առաջին թարգմանությունը համարվում է «փութանակի», այսինքն՝ հապճեպ և անբավարար: Ուստի Սահակ Ա Պարթևի և Մեսրոպ Մաշտոցի աշակերտները Բյուզանդիոնից բերել են Եվսեբիոս Կեսարացու ձեռքով կազմած Հին և Նոր կտակարանների վավերական օրինակներ, որոնք բյուզ. եկեղեցու ընդունած բնագրերն էին: Կեսարյան այս բնագիրը կոչվում է նաև պաղեստինյան կամ երուսաղեմյան: Ընդ որում Հին կտակարանը Յոթանասնից բնագիրն էր՝ երկրորդականոն գրքերով հանդերձ: Ըստ Մովսես Խորենացու՝ «Մեծն Սահակ և Մեսրոպ ընդունելով (Ս. Գրքի օրինակը) նորից թարգմանեցին մի անգամ շտապովի թարգմանվածը, նրանց հետ միասին, նորից հորինելով ու նորոգելով»: Սահակ-Մեսրոպյան այս թարգմանությունը դարձել է Հայ եկեղեցու կանոնական բնագիրը: Թարգմանության երախտավորներից են նրանց աշակերտներ Եզնիկ Կողբացին, Հովսեփ Պաղնացին, Հովհան Եկեղեցացին, Ղևոնդ Վանանդեցին, Կորյունը և Արձան Արծրունին: Ա. հայերեն թարգմանելու անհրաժեշտությունը կյանքի է կոչել գրերի գյուտը, սկըզբնավորել Թարգմանչաց շարժումն ու հայ դպրությունը, իսկ իր ճշտության, բնագրային հարազատության, լեզվաոճական գեղեցկության ու վեհության շնորհիվ արժանացել է բազում հայագետների բարձր գնահատականին: Ֆրանսիացի հայագետ Լա Կրոզը Ա-ի հայերեն թարգմանությունը համարել է «Թագուհի թարգմանությանց»: Ա-ի հայերեն տպագրությունները: Հին կտակարանի գրքերից մեկը՝ Սաղմոսարանը, հայերեն առաջին անգամ տպագրվել է 1565-ին, Վենետիկում, Աբգար Թոխաթեցու կողմից: Ս. Գրքի հայերեն առաջին տպագրությունը, չափազանց դժվարին պայմաններում, կատարվել է 1666–68-ին, Ամստերդամում՝ Ոսկան Երևանցու և Մատթեոս Ծարեցու ջանքերով, Հակոբ Դ Ջուղայեցի կաթողիկոսի հանձնարարությամբ: Հետագայում Ա. բազմիցս հրատարակվել է, որոնցից կարևորագույնները երկուսն են: 1805-ին Վենետիկում Հովհաննես վրդ. Զոհրապյանը, հիմք ընդունելով 1319-ին Կիլիկյան Հայաստանում ընդօրինակված մի ձեռագիր և համեմատելով ինն այլ ձեռագրերի հետ, հրատարակել է առաջին քննական-համեմատական Ա.: Մյուս ձեռագրերի տվյալներն արտահայտված են տողատակում: 1860-ին Վենետիկում լույս է տեսել Արսեն Բագրատունու Ա.՝ «ըստ միաբան վաղեմի գրչագրաց մերոց եւ յոյն բնագրաց»: 1994-ին Մայր աթոռ Ս. Էջմիածնի հրատարակած արևելահայերեն ներկա թարգմանությունը կատարվել է Արսեն Բագրատունու բնագրի հիման վրա: Կազմվել են «Բառարան Սուրբ Գրոց» (1881) և Թ. վրդ. Աստվածատուրյանի «Համաբարբառ Հին և Նոր կտակարանաց» (1895) աշխատությունները: Գրիգոր Դարբինյան Ինչպես համաշխ., այնպես էլ հայ հին և միջնադարյան գրականության ու արվեստի գաղ. և գեղ. ներշնչման հիմն. աղբյուրը եղել է Ա.: Աստվածաշնչյան թեմաներով գրակ. Երկեր են գրել Գրիգոր Նարեկացին, Գրիգոր Մագիստրոս Պահլավունին, Ներսես Շնորհալին, Գրիգորիս Աղթամարցին, Հովհաննես Թլկուր անցին, Առաքել Սյունեցին, Հակոբ Թոխաթցին, Մարտիրոս Ղրիմեցին և ուր.: Ա-ի թեմաներով ստեղծվել են քանդակագործ. և գեղանկարչ. բազմաթիվ ստեղծագործություններ: Հին կտակարանի առանձին դրվագներ են ներկայացնում IV–VII դդ. հուշակոթողները (Աղց, Թալին, Օձուն, Անի): Աստվածաշնչյան մոտիվները հատկապես ինքնատիպ և հարուստ են դրսևորվել Աղթամարի վանքի Ս. Խաչ եկեղեցու հարթաքանդակներում և որմնանկարներում:Հայկ. ձեռագրերում միայն XII դարից հետո են հանդիպում նկարազարդ Ա-ներ, թեև X–XI դդ. Ավետարաններում տեղ է գտել «Աբրահամի զոհաբերությունը» պատկերագր. թեման: Ընդհանրապես հայ մանրանկարիչներն ավելի հաճախ Ավետարան են պատկերազարդել, քան Ա.: Դրանից բացի, Հին կտակարանի թեմաներով նկարները տեղ են գտել Սաղմոսներում, Մաշտոցներում և Ճաշոցներում: Պատկերագր. առավել տարածված թեմաներն են՝ «Ծնունդ», «Ավետում», «Աստվածածինը մանկան հետ», «Դեիսուս», «Ննջումն Աստվածածնի», «Ոտնլվա», «Խաչելություն», «Խորհրդավոր ընթրիք», «Մկրտություն», «Մուտք Երուսաղեմ», «Համբարձում», «Դժոխքի ավերումը» ևն, ինչպես նաև առաքյալների, ավետարանիչների պատկերումները: Հայկ. ձեռագրերի մեջ հնագույն պատկերազարդ Ա. «Երզնկայի Աստվածաշունչն» է (1269, Մատենադարան, ձեռ. դ 1925): Տաղանդավոր նկարչի գործ են Երևանի Մատենադարանի «Մասունք Աստվածաշնչի» (1263–1266, գրիչ՝ Ստեփանոս, ձեռ. դ 4243) նկարազարդումները: Երևանի Մատենադարանում պահպանվում են մանրանկարիչներ Թորոսի(1270, Գռներ, ձեռ. Դ 345), Ավագի (1356–1358, Կիլիկյան Հայաստան, ձեռ. դ 6230), Թորոս Տարոնացու (1317, Գլաձոր, ձեռ. դ 353), Հակոբ Ակնեցու (1643, Կ. Պոլիս, ձեռ. դ 188), Մարկոս Պատկերահանի (1686, Կ. Պոլիս, ձեռ. դ 349) և այլոց պատկերազարդ Ա-ները: XVI–XVII դդ. մատյանների պատկերազարդումներում թեմատիկ ցանկն ավելի ընդարձակ է. դրսևորվել են նոր ժամանակների նկարչական ըմբռնումները՝ հեռանկար, ծավալային արտահայտում, բնապատկեր ևն: XVII–XVIII դդ. գեղանկարչության և քանդակագործության մեջ աստվածաշնչյան կերպարները մարմնավորվել են առավել տեղական, ազգային գծերով: Հայ հոգևոր երաժըշտության մեջ թվերգով կատարվել են Ավետարանը և մարգարեական գրքերը, իսկ սաղմոսներն ու մարգարեական օրհնությունները՝ նաև երգվել:
Աղբյուր՝ Ք.Հ. հանրագիտարան