Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
7 1
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Քրիստոնեական > Աստծո տունը
Քրիստոնեական

Աստծո տունը

Published: 5 Նոյեմբերի, 2014
Կարդալու տևողություն՝ 4 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Մարդիկ ապրում են քարաշեն տներում, այնինչ Աստված նախընտրում է բնակվել մարդանց սրտերում: Այսօր այդ սըրտերը ավերված են անտարբերությամբ ու ապականված մեղքով, իսկ Տերը՝ վտարանդի:
«Չգիտեք, որ Աստծո տաճար եք դուք, եւ Աստծո Սուրբ Հոգին է բնակվում ձեր մեջ: Եթե մեկն Աստծո տաճարն ապականի, Աստված էլ նրան պիտի ապականի. որովհետեւ սուրբ է Աստծո տաճարը, որը դուք եք» Ա Կորնթ. 3;16-17:
Մարդիկ շենացնում են իրենց տները, պարարտացնում են մեհյանների վերածված մարմինները, իսկ անտեսանելի հոգուն չեն նկատում, որ իրեն զգում է բանտված ու գանահարված: Չարը կարող է մի վայրկյանում վերացնել մարդկությանը Երկրի երեսից, բայց նրան մարդու զուտ ֆիզիկական ոչնչացումը չի հուզում, այլ հոգեւոր կործանումը, բարոյական անկումը, անդառնալի կորուստը: Աստված ընտըրյալների համար խափանում է չարի ծրագրերը՝ ապաշխարության ժամանակ տալով, իսկ նրանց, ում մեղքերի բաժակը բերնեբերան լիքն է՝ նենգ սըրտերին ու անհագ աչքերին, դատապարտում է հավիտենական միայնության ու խավարի: Սատանային պետք է մարդու հոգին օտարել Աստծուց, որովհետեւ այդ հոգին նրա համար անարժեք է: Այնինչ Հիսուս այդ հոգու համար Իր կյանքը տվեց եւ արժանիորեն փոխադարձն է պահանջում մարդուց. «Քեզ գրում եմ այս բանը, որովհետեւ հույս ունեմ, որ շուտով կգամ: Իսկ եթե ուշանամ, դու կիմանաս, թե ինչպես պետք է վարվես Աստծո տան մեջ, որ կենդանի Աստծո Եկեղեցին է` սյուն եւ հաստատություն ճշմարտության: Եվ հայտնապես մեծ է աստվածապաշտության Խորհուրդը, որ հայտնվեց մարմնով, արդարացավ Հոգով, երեւաց հրեշտակներին, քարոզվեց հեթանոսների մեջ, հավատալի եղավ աշխարհում եւ Երկինք վերացավ փառքով» Ա Տիմ.3;14-16: Նա գնաց մեզ համար այնտեղ օթեւան պատրաստելու` խոստանալով. «Եւ Եթե գնամ եւ ձեզ համար էլ տեղ ատրաստեմ, դարձյալ կգամ ու ձեզ կառնեմ Ինձ մոտ, որեսզի ուր Ես Եմ, դուք եւս այնտեղ լինեք»Հովհ.14;3: «Քանզի գիտենք, որ եթե մեր այս հողեղեն տունը, որ մեր մարմինն է, ավերվի, Աստծուց շին֊ված անձեռակերտ հավիտենական տուն ունենք Երկնքում: Եվ այս մարմնի մեջ հառաչում ենք, որովհետեւ փափագում ենք Երկնքի բնակությունը հագնել: Միայն թե, երբ այն հագնենք, մերկ չլինենք. քանի որ մինչ այս հողեղեն տան մեջ ենք, հառաչում ենք ծանր բեռան տակ, որովհետեւ չենք ուզում մերկանալ այս մարմնից, այլ` երկնայինը հագնել սրա վրա, որպեսզի ինչ որ մահկանացու է, կլանվի կյանքից: Եվ Աստված է, որ մեզ պատրաստում է այս փոփոխությանը, նա, որ տվեց մեզ Հոգու առհավատչյան:
Արդ, ամեն ժամ քաջություն ունենք եւ գիտենք, որ ինչքան երկար մնանք այս մարմնի մեջ, օտարանում ենք Տիրոջից, (որովհետեւ հավատով ենք ընթանում եւ ոչ թե` երեւույթների վրա հիմնված): Եվ վստահություն ունենք, ու առավել եւս հաճելի է մեզ դուրս գալ այս մարմնից եւ մտնել Աստծո մոտ: Ուստի հոգ ենք տանում, որ, մնանք թե դուրս գանք, հաճելի լինենք միայն նրան. քանզի մենք բոլորս Քրիստոսի ատյանի առաջ պիտի ներկայանանք, որպեսզի յուրաքանչյուրը ստանա, ինչ որ արել է ավելի առաջ իր մարմնով` թե՛ բարի, եւ թե՛ չար» Բ Կորնթ. 5;1-10:
Այսօր գծվում է շատերի համար աննշմարելի այն սահմանագիծը, որից այն կողմ մարդը չի կարող համատեղել նյութական բարեկեցությունն ու հոգու փրկությունը, որովհետեւ մոտենում է մեծ նեղությունը: «Չխաբվեք. Աստված չի ծաղրվում, որովհետեւ ինչ որ մարդ սերմանում է, նույնը եւ կհնձի. ով սերմանում է իր մարմնի համար, այդ մարմնից էլ կհնձի ապականություն, իսկ ով Հոգու համար է սերմանում, այդ Հոգուց էլ կհնձի հավիտենական կյանք»:

Աղբյուր «Սյունյաց կանթեղ»
Լիլիթ Հովհաննիսյան

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը kronakan kazmakerputyunneri orenq ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Հաջորդ նյութը K polis Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքության պաշտոնական կայքէջ

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին
ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին
Pahq147
Կարևոր խորհուրդներ պահք պահողներին
Պահքի մասին

Ընթերցեք նաև

Քրիստոնեական

Դժոխքի եւ նրա չար ու դառը տանջանքների մասին

30 Հունվարի, 2017
Pandemia
Քրիստոնեական

Պանդեմիա

30 Հունվարի, 2014
Matur
Քրիստոնեական

Մատուռի և եկեղեցու տարբերությունը

28 Հուլիսի, 2017
Azatutun
Քրիստոնեական

Մեր ազատության և այն մասին, որ Աստված ազատ է ստղծել մարդուն

19 Սեպտեմբերի, 2017

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?