Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
2 1
Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ
Նորություններ
Ter Ararat 741
«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ
Նորություններ
Astvacashunch yntercumner11
Հունիսի 3 Գշ. ԳՁ. ԽԵ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունիսի 2 Բշ. ԲԿ. ԽԴ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունիսի 1 † Կիր. ԲՁ. Է կիր. Երկրորդ Ծաղկազարդ
Ընթերցումներ Սբ. Գրքից
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Astvac
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Քրիստոնեական > Աստծո պատիժն ու խրատը
Քրիստոնեական

Աստծո պատիժն ու խրատը

Published 12 Մարտի, 2014
Կարդալու տևողություն՝ 6 րոպե:
ԿԻՍՎԵԼ

«Աստված պատիժները թույլ է տալիս անօրենների համար, ովքեր գիտակցորեն են իրենց խղճի դեմ գործում, բացահայտորեն մերժում ճշմարտությունը եւ այլն, իսկ խրատը թույլ է տալիս մեղանչող որդիների համար. «Ծեծում է ամեն որդու, ում ընդունում է»:
Իրո՞ք այդպես է, ամե՞ն որդու… Իսկ որտե՞ղ էիր կամենում թաքնվել, որ չպատժվես: Անկասկա՛ծ ծեծում է ամենքին, ոչ ոք պատժից ազատված չէ: Թող քեզ հայտնի լինի, որ Ինքն իսկ` Աստծո Միածին Որդին, Ով ոչ մի մեղք չէր գործել, զերծ չմնաց պատժից»: Հիանալի է այս խրատը, այն իսկապես վայել է երանելի Օգոստինոսին:
Հիշենք Հովսեփ Գեղեցկին` Եգիպտոսի թագավորից հետո առաջին պաշտոնյային: Ինչպիսի դժբախտությունների ու չար արկածների միջով անցավ նա, մինչեւ հասավ բարձրագույն պատվի ու իշխանության: Նրան պատահած դժբախտությունների սկիզբը եղավ եղբայրական նախանձը. սա էր պատճառը նրա հանդեպ ընտանիքի անդամների հակակրանքի, որն այն աստիճան մեծացավ ու զորացավ, որ Հովսեփին ծախեցին իսմայելացիներին, եւ նա տարվեց Եգիպտոս: Այստեղ էլ նրան ավելի լավ բան չէր սպասում. նրա հանդեպ նրա տիրուհու սերն ավելի վնասակար ու կործանարար դուրս եկավ, քան եղբայրական ատելությունը: Երբ այդ գեղեցիկ պատանին, ով սիրում էր բարոյական մաքրությունն ու ողջախոհությունը, տեղի չտվեց իր տիրուհու հրապուրիչ առաջարկություններին` իր հետ անմաքուր կապի մեջ մտնելու, զրպարտվեց նրա կողմից նրա ամուսնու առաջ եւ առանց մեղք գործած լինելու` գցվեց բանտ, ուր անցկացրեց երեք տարի: Իսկապես, նա անմիջապես Եգիպտոս մուտք գործելիս չէ, որ պատվով բազմեց հանդիսավոր կառքի մեջ, այլ մեծ վշտերի ու դժբախտությունների փշոտ աստիճաններով բարձրացավ նրա վրա: Իսկ այս ամենը տեղի ունեցավ Աստծո անհասանելի նախախնամությամբ. սրանում մեզ վստահեցնում է ինքը Հովսեփը, ով հետագայում ասում է իր եղբայրներին. «Դուք չէ, որ ուղարկեցիք ինձ այստեղ (Եգիպտոս), այլ Աստված» (Ծննդ. 45; 8): «Մի՛ վախեցեք (Աստծո կամքին հնարավոր չէ հակառակել). ահա դուք իմ մասին չարը խորհեցիք, սակայն Աստված դա բարու վերածեց, որպեսզի անի այն, ինչ եղավ այսօր. այն, որ կերակրեցի մեծաթիվ ժողովրդի» (Ծննդ. 50; 19-20): Այս մասին սբ. Ոսկեբերանն այսպես է դատում. «Բավական չէ այս մասին միայն լսել, այլ պետք է նաեւ ինքներս այսպես վարվենք: Ուրեմն, հանգստացնենք ու մխիթարենք նրանց, ովքեր մեզ չարիք են հասցրել` չմեղադրելով նրանց, այլ ամեն ինչ տանելով համբերությամբ ու մեծահոգաբար: Որովհետեւ խնամարկող իմաստուն Աստված Իր բարեկամներին պատահած դժբախտությունները վերածում է ուրախալի իրադարձությունների: Հաճախ մեզ հասցված վիրավորանքը մեզ մեծ բարեբախտություն է բերում. շատերն են ընկել եւ իրենց այդ անկմամբ բարձրացել իրենց համար ավելի լավ բանի: Աստծո նախախնամությունը, իր նախատեսած նպատակների իրագործման համար, գործածում է ոչ միայն բարի արարքները, այլեւ մեղքով անկումները: Իմացա՛ր Հովսեփին պատահածները. վերացրու նրա եղբայրների չարությունը, հեռացրու նախանձը, ոչնչացրու նրանց չար խորհրդակցությունը, որ կատարեցին նրան սպանելու համար, եւ դու կվերացնես այն ամենը, որ նպաստեց ամբողջ Եգիպտոսի պահպանմանը…. Կամենո՞ւմ ես հասկանալ Քրիստոսի կողմից ամբողջ մարդկային ցեղի փրկության անհասանելի գաղտնիքը: Վերացրու Հուդա Իսկարիովտացու սրտից արծաթսիրությունը, Քրիստոս Փրկչի հանդեպ հրեաների նախանձը, եւ դրանով դու վերացրած կլինես ամբողջ աշխարհի փրկությունը, Քրիստոսի արյունն ու մահը: Ոչնչացրու դեւերին, եւ իսկույն խիստ կպակասեն բարեպաշտության սխրանքները, հաղթանակները եւ դրանց դիմաց վարձատրությունը: Բնաջնջիր չարչարողներին. այլեւս որտեղի՞ց կլինեն նահատակներ: Այսպիսին են Աստծո նախախնամության օրենքները` բարուն հասնելու ոչ միայն առաքինի, այլեւ չար մարդկանց միջոցով եւ նույնիսկ դեւերի: Եղբայրների կողմից Հովսեփի վաճառքն իրականում Աստծո կողմից էր պատրաստված, սակայն դրա իրագործումը` եղբայրների չարությամբ ծածկված, նրանց չար կամքի գործն էր»:
Երբ Դավիթ թագավորը փախչում էր իր դեմ ապստամբած իր անհնազանդ որդի Աբեսաղոմի երեսից, Սավուղի ցեղից մի մարդ` Սեմեի անունով, Դավթից առաջ վազեց եւ սկսեց նրան դաժանագույն բառերով անարգել. «Հեռացի՛ր, հեռացի՛ր, մարդասպա՛ն, անօրե՛ն: Տերը քեզ վրա է բերել Սավուղի տան ամբողջ արյունը, որովհետեւ նրա փոխարեն դու թագավորեցիր: Տերը թագավորությունը տվել է քո որդի Աբեսաղոմին, եւ դու դժբախտության մեջ ես, որովհետեւ դու արյունարբու մարդ ես» (Բ Թագ. 16; 5-8): Ահա, մարդկային չարության ապշեցուցիչ օրինակ: Դավթին այսպես անարգելը տեսնելով` զորահրամանատար Հովաբի եղբայր Աբեսսան ասաց. «Ինչո՞ւ է այս սատկած շունն անիծում իմ տեր արքային: Գնամ, նրա գլուխը կտրեմ»: Բայց թագավորը, իր այսպիսի անարգման մեջ տեսնելով Աստծո թույլտվությունը, պաշտպանեց իրեն հետապնդողին` ասելով իր ուղեկիցներին. «Թողե՛ք նրան, թո՛ղ անիծի այդպես, քանզի Տերն է նրան ասել, որ անիծի Դավթին: Եվ ո՞վ կարող է ասել` ինչո՞ւ այդպես արեցիր»: Սեմեին մեծ հանցանք գործեց` Դավթին անիծելով, որովհետեւ, թեեւ Աստված նրան գործածեց իբրեւ գործիք` թագավորին անարգելու համար, սակայն Սեմեիի չար կամքի պատճառը Նա չէր: Նա պարզապես իմաստուն կերպով գործածեց այն` Դավթին պատժելու համար:
Մեզանից յուրաքանչյուրը Դավթի պե՛ս պետք է նայի չար մարդկանցից իրեն հասցվող հարվածներին ու թշնամությանը. այդ մարդկանց կամքը ամենողորմ Աստված գործածում է կամ անհնազանդներին խրատելու, կամ մեղավորներին պատժելու համար:
Օգոստինոսն ասում է. «Հավատա՛ Տեր Աստծուն առանց որեւէ կասկածի եւ քեզ ամբողջապես Նրա՛ն հանձնիր, որքան կարողություն ունես, եւ այդժամ Նա քեզ չի մերժի, չի դադարի քեզ Իր մոտ բարձրացնելուց եւ ոչ մի չար բան թույլ չի տա քեզ համար, թեկուզ դու լինես աղքատ ու աննշան մեկը»: Այս խրատը յուրաքանչյուր ոք պիտի կատարելապես իմանա եւ ամուր մտապահի հետեւյալը. առանց Աստծո կամքի կամ թույլտվության ոչ մի վատ բան չի կարող մեզ պատահել. ոչ սատանան, ոչ էլ որեւէ մարդ չի կարող մեզ վնաս հասցնել, եթե Աստված թույլ չտա: Պետք է սրտանց հավատալ, որ թեեւ ամենածանր դժբախտություններն անգամ մեզ պատահում են Աստծո` որպես գերագույն Թագավորի, տնօրինությամբ, սակայն դրանք մեզ ուղարկվում են ողորմած Հորից մեր օգտի համար` մեզ խրատելու եւ ուղղության բերելու համար մեր կեղծիքների ու մեղքերի պատճառով: Հետեւաբար, ոչ ոք չի կարող մեզ վնասել, մեզանից բացի:

«Սյունյաց կանթեղ»

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Astvacashunch Մարտի 12 Դշ. Ժ օր Մեծի Պահոց
Հաջորդ նյութը logo.mp3 Ամենասուրբ Երրորդութեանն.Սուրբ Սարգիս և Սուրբ Գևորգ.mp3

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

2 1
Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ
Նորություններ
Ter Ararat 741
«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ
Նորություններ
Shurihkan Avetaran 21
Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ
Նորություններ
Chragaluyc 2025 13
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի քարոզը՝ խոսված Սբ. Հարության Ճրագալույցի պատարագին
Եկեղեցական քարոզներ
Ktak e1492016805685
ԿՏԱԿ. «Սգո Ավագ ուրբաթի քարոզ` առաքեալի հետևյալ խոսքի համաձայն. կտակը հետ մահու է հաստատուն»
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

Ktak e1492016805685
Քրիստոնեական

ԿՏԱԿ. «Սգո Ավագ ուրբաթի քարոզ` առաքեալի հետևյալ խոսքի համաձայն. կտակը հետ մահու է հաստատուն»

14 Ապրիլի, 2025
Mahvan masin
Քրիստոնեական

Գերագույն չարիքը՝ մահը

16 Փետրվարի, 2024
Myuroni katsa 235
Քրիստոնեական

126 տարի շարունակ Մայր Աթոռում գործածվում է Մյուռոնի արծաթե այս կաթսան

7 Սեպտեմբերի, 2023
Mi vakhecir
Քրիստոնեական

Մի՛ վախեցեք

20 Հունիսի, 2023

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?