Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
Astvacashunch yntercumner11
Հոկտեմբերի 25 Շբ. ԳՁ. Սրբոց երկոտասանից վարդապետացն` Ռեթէոսի, Դիոնէսիոսի, Սեղբեստրոսի, Աթանասի, Կիւրղի Երուսաղէմացւոյն, Եփրեմի Խուրին Ասորւոյ, Բարսղի Կեսարացւոյն, Գրիգորի Նիւսացւոյն, Գրիգորի Աստուածաբանին, Եպիփանու Կիպրացւոյն, Յովհաննու Ոսկեբերանին եւ Կիւրղի Աղէքսանդրացւոյն
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հոկտեմբերի 24 Ուր. ԲԿ. Պահք
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հոկտեմբերի 23 Եշ. ԲՁ. Սրբոց Խարիթեանցն եւ սրբոց վկայիցն Արտեմեայ եւ Քրիստափորի, երկուց կանանցն Կալինիկեայ եւ Ակիւլինեայ
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հոկտեմբերի 22 Դշ. ԱԿ. Պահք
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հոկտեմբերի 21 Գշ. ԱՁ. Սրբոցն Թէոդիտոնի քահանային, Զենոնի զինաւորին, Մակարայ, Եւ դոքսեայ եւ Ռամելայ
Ընթերցումներ Սբ. Գրքից
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
ashxarhy ev chsmartutyun
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Քրիստոնեական > Աշխարհը եւ ճշմարտությունը
Քրիստոնեական

Աշխարհը եւ ճշմարտությունը

Published 6 Փետրվարի, 2014
Կարդալու տևողություն՝ 5 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Ես եմ Ճանապարհը եւ Ճշմարտությունը եւ Կյանքը: Հովհ.14:6
Ով մարդ, դու, անկախ հավատի աստիճանից, Եկեղեցու` խաղաղ սրբավայրի կարիքն ունես` խուսափելու համար սխալ հասկացվելուց, իսկ շատ հաճախ էլ` քո իսկ սխալական անձից։
Ուրիշներից քո տկարության պատճառով կարող ես հեշտությամբ հեռանալ` տեսնելով նրանց սխալներն ու մեղքերը, սակայն քո անձից, քո` սխալված լինելու գիտակցությունից, քո տկարություններից, քո մեղքերից եւ թերություններից ո՞ւր կարող ես գնալ։ Հավիտենական Աստծո, քո միակ Ապավենի մոտ միայն կարող ես օթեւանել։ Մոտեցիր, որ Նրա անհուն մեծության մեջ մոռանաս քո փոքրությունը, Նրա զորության մեջ` քո տկարությունը, Նրա բարձրության մեջ` քո ցածրությունը, Նրա ամենակալության մեջ` քո անկարողությունը, Նրա հավիտենականության մեջ` քո մահկանացու լինելը։ Մինչեւ որ ապահովություն բերող հոգեկան թեթեւությունը պարուրի քեզ, վերածվի Աստծո մոտ գտած ուրախության, որ կարողանաս աստվածայինը կենսակերպ դարձնել, Աստծո հանդեպ հավատը` շնչառություն, եւ շնչելով հաղթող զորություն ստանաս: Եթե դու ուրիշներից փախչես, ինքդ քեզանից ու քո խղճից ու՞ր պիտի փախչես: Դու հաճախ ես խաղաղություն որոնում, մինչդեռ այն քո կողքին է. Քրիստոս- խաղաղությունը, որ ասաց.«Իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ, ոչ ինչպես աշխարհն է տալիս. ձեր սրտերը թող չխռովվեն, եւ չվախենաք» (Հովհ. 14:27):
Այսօր աշխարհը ներքաշող ճահիճի է նման, ինչքան խորանաս, այնքան կընկղմվես մեղքի խավարի մեջ, այնքան ահ ու սարսափը կպարուրեն քեզ, այնքան կկորցնես հույսը փրկության: Եթե արդեն ընկղմված կամ ընկղվում ես ճահճի խորքերում եւ այլեւս մտահոգ ես քո հոգու փրկությամբ կանչի՛ր Հիսուսին, Նա կհասնի քեզ, ձեռք կմեկնի եւ կհանի այս խավարին հորձանուտից, քանզի Մարգարեն է վկայում, թե. «Ամեն, ով Տիրոջ անունը կանչի, կփրկվի» (Հովել 2;32) Քրիստոս է միակ Ճշմարիտ Ճանապարը, Քրիստոս է միակ Ճշմարտությունը, Քրիստոս է միակ Կյանքը, Նա սիրում է քեզ անսահման սիրով, կարոտով սպասում է քո դարձին, մի արհամրհիր քո վերջին փրկության հույսին, որ Իր կյանքը զոհեց հանուն քեզ, քանզի վաղ թե ուշ Նրա մոտ պիտի գնաս եւ հատուցում պետք է տաս քո ապրած կյանքի յուրաքանչյուր վայրկյանի համար, որովհետեւ Քրիստոս Նա է «ում պատկանում են հանդերձեալները» (Ծննդ. 49;10):
Եթե մեղքերի մեջ ես` ապաշխարիր, եթե չգիտես, որ մեղքի մեջ ես, խորհրդակցիր քահանայի հետ: Հիշի՛ր, որ մարդկության պատմության ընթացքում միշտ էլ անգիտությունը կործանիչ է եղել, այսինքն անգիտությունը չի փրկել ոչ ոքի: Մի՛ թող, որ չարը ծիծաղի քեզ վրա: Տես թե ինտենսիվ կերպով ինչպիսի մեղքի քարոզչություն է տարվում այսօր: Ապօրինությունը, մարդասպանությունը, գողությունը, անառակությունը անկախ քո կամքից մտնում են քո բնակարան` հեռուստացույցի, ռադիոի, լրագրության միջոցով, իսկ դու չես էլ հարցնում ինչո՞ւ: Ով է կանգնած դրա հետեւում, ով է ցանկանում քեզ հեռացնել բարոյական արժեքներից, քո ազգային արմատներից, հավատից եւ ինչու: Ովքեր կանգնած են դրա հետեւում ո՛չ միայն ուզում են պղծել քեզ, այլ նաեւ քո ընտանիքին` կնոջդ, երեխաներիդ, հարազատներիդ: Մեղավոր մարդը չարացած, տխրած, հիմարացած ու խավարած իրավիճակի մեջ է հայտնված մշտապես: Մարդ արարած, եթե ընկած ես, շուտափույթ կանգնիր, մ՛ի թույլ տուր, որ քեզ ստորացնեն եւ քո կամքից անկախ քեզ դժոխքի կրակներին մատնեն: Ո՛չ ասա նման երեւույթներին: Ազատության կեղծ արժեքներ են հրամցնում քեզ, որը ծնում է անարխիա, ինքնաոչնչացում, քանզի եթե ազատությունը հեռու է բարոյականությունից, մահաբեր թույնի է նման: Քեզ ցանկանում են կտրել իմաստությունից, որպեսզի կործանեն. «Արդարեւ ով անարգում է իմաստությունն ու խրատը, թշվառական է. ունայն է նրա հույսը, անօգուտ է նրանց վաստակը, եւ պիտանի չեն նրանց գործերը: Նրանց կանայք անմիտ են, նրանց երեխաները` չարաբարո, եւ անիծուած են նրանց ծնունդները» Իմ. Սողոմոնի 3;11-12: Տես թե ինչի մեջ են ուզում հաստատել քեզ: Մի պահ կանգ առ, հայացք նետիր Քրիստոսի անսահման սիրուն, Նրան չեն ընդունում միայն խավարի մեջ ընկած մարդիկ, քանզի. «Եւ դատաստանը այսպե՛ս իսկ է. որ Լույսը եկավ աշխարհ, սակայն մարդիկ խավարն ավելի սիրեցին, քան լույսը, որովհետեւ իրենց գործերը չար էին» (Հովհ. 3; 19 – 21): Ուրեմն հիմա է պահը. «Հեռո՛ւ վանեցեք ձեզնից հին մարդուն իր նախկին կենցաղով, այն, որ ապականված է խաբեպատիր ցանկություններով. նորոգվեցե՛ք ձեր մտքով եւ հոգով ու հագե՛ք նոր մարդը, որ ստեղծված է ըստ Աստծո` արդարությամբ եւ ճշմարիտ սրբությամբ» (Եփես. 4:22-24): Եթե դեն չնետես քո բոլոր անիավությունները եւ մնաս մեղքի մեջ անկասկած կկործանվես, ինչպես Հիսուս ասաց.«Եթե չհավատաք, որ Ես Եմ, ձեր մեղքերի մեջ կմեռնեք»: Հովհ. 8; 24: Հիշի՛ր Նոյի օրերը, Սոդոմն ու գոմորը, ասօրվա օր օրի ահագնացող չափերի հասնող արհավիքները եւ սթափվի՛ր, արթնացի՛ր մեղքի թմբիրից, գնա՛ դեպի Քրիստոս տանող շավիղներով եւ ընդունիր հավիտենական կյանքի հրավերը Քրիստոսից, քանզի Տերն ասաց. «Ես եկա, որպեսզի կյանք ունենաք եւ առավել եւս ունենաք» (Հովհ. 10; 10): Հիմա ընտրությունը քոնն է` մահ թե կյանք: Այս պղծաքարոզ ու պղծալից, խաբկանքով ու կորուստներով լի աշխարը թե՞ Քրիստոս:

Տ. Ահարոն քհն Մելքումյան

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Axand 3 Աղանդավորական ազատությունն առանց սահմանների վերածվում է սանձարձակության
Հաջորդ նյութը Astvacashunch 2 Փետրվարի 7 Ուր. Պահք

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

Ter Hambardzum07
Երկնավոր Հորը խնդրում եմ, որ մենք բոլոր հարցերը լուծենք սիրո ուժի հնարավորությամբ
Նորություններ
ցհառռռ
Ինչ է նշանակում չարախոսություն
Քրիստոնեական
husahatutyun
Մի հուսահատվեք
Քրիստոնեական
AXOTQ
Զորացոր աղոթք Սաղմոսաց գրքից
Աղոթքներ
zraxosutyun
Իսկ ինչ է զրախոսությունը
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

ցհառռռ
Քրիստոնեական

Ինչ է նշանակում չարախոսություն

14 Հոկտեմբերի, 2025
husahatutyun
Քրիստոնեական

Մի հուսահատվեք

13 Հոկտեմբերի, 2025
zraxosutyun
Քրիստոնեական

Իսկ ինչ է զրախոսությունը

10 Հոկտեմբերի, 2025
anhrajesht xostovanutyan masin
Քրիստոնեական

Անհրաժեշտ տեղեկություններ մեղքերի անհատական խոստովանության մասին

8 Հոկտեմբերի, 2025

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?