Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
21 1
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Անտիոքի և Համայն Արևելքի Պատրիարք Եփրեմ Բ-ը ժամանեց Մայր Աթոռ Ս. Էջմիածին (նկարներ)
Նորություններ

Անտիոքի և Համայն Արևելքի Պատրիարք Եփրեմ Բ-ը ժամանեց Մայր Աթոռ Ս. Էջմիածին (նկարներ)

Published: 21 Ապրիլի, 2015
Կարդալու տևողություն՝ 2 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Ապրիլի 21-ին Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողությունների առիթով, հրավերով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Հայաստան ժամանեցին Անտիոքի և Համայն Արևելքի Պատրիարք Նորին Սրբություն Մոր Իգնատիուս Եփրեմ Բ-ը և Մարոնիտ Եկեղեցու առաջնորդ կարդինալ Մորան Մոր Ալ Ռայի Բուտրոսը:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Տաճարի առջև դիմավորեց Ասորի Եկեղեցու և Մարոնիտ Եկեղեցիների առաջնորդներին, ապա Իջման Ս. Սեղանի առջև կատարվեց բարիգալստյան արարողություն:

Աղոթքից հետո Ամենայն Հայոց Հայրապետը ողջունեց Նորին Սրբություն Մոր Իգնատիուս Եփրեմ Բ-ի և կարդինալ Մորան Մոր Ալ Ռայի Բուտրոսի այցը Հայաստան:

«Գոհունակ սրտով ողջունում ենք ձեր ներկայությունը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում և հոգեկան անհուն բավականություն ու մխիթարություն ենք ապրում, քանի որ հայ ժողովրդի համար նվիրական այս օրերին, երբ պիտի համատեղ ոգեկոչենք Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը, մեր Քույր Եկեղեցիների հոգևոր պետերն աղոթակից են մեզ այս նվիրական սրբավայրում», — ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Գարեգին Բ Վեհափառն իր խոսքում անդրադարձավ Եկեղեցիների պատմական աղերսներին, ինչպես նաև այն ամուր կապերին ու արդյունավետ փոխգործակցությանը, որոնցով հատկանշված են եղել Հայ Եկեղեցու հարաբերությունները Քույր Եկեղեցիների հետ:

Ամենայն Հայոց Կաթողիկոսի խոսքից հետո ողջույնի խոսքով հանդես եկավ Անտիոքի և Համայն Արևելքի Պատրիարք Նորին Սրբություն Մոր Իգնատիուս Եփրեմ Բ-ը:

«Մենք այսօր այս սուրբ վայրում խոնարհվում և հարգանքի տուրք ենք տալիս Հայոց Ցեղասպանության նահատակներին և աղոթում, որ այլևս որևէ ցեղասպանություն տեղի չունենա քրիստոնյաների նկատմամբ», — նշեց Պատրիարքը` հավելելով, որ մեր ժամանակներում էլ ցեղասպանությունները չեն դադարել. ասորի ժողովուրը կրկին մարտիրոսվում է և իր արյունը թափում քրիստոնեության պահպանության համար:

Այնուհետև Ամենայն Հայոց Հայրապետին իր ողջույնները փոխանցեց նաև Մարոնիտ Եկեղեցու առաջնորդ, կարդինալ Մորան Մոր Ալ Ռայի Բուտրոսը:

21-1

 

21-2

 

21-3

 

21-4

 

21-5

 

21-6

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Garegin b 2 Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Եթովպիայի Եկեղեցու առաջնորդին
Հաջորդ նյութը Asulis Մամլո ասուլիս՝ ապրիլի 22-24-ի միջոցառումների վերաբերյալ (տեսանյութ)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին
ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին
Pahq147
Կարևոր խորհուրդներ պահք պահողներին
Պահքի մասին

Ընթերցեք նաև

11 1
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայրապետական կրթաթոշակին արժանացած ուսանողներին

11 Ապրիլի, 2017
09 1
Նորություններ

Սուրբ Պատարագ և շնորհաբաշխություն Ս․ Ղևոնդյանց քահանաների տոնի առիթով (նկարներ)

9 Փետրվարի, 2021
xach masunq
Նորություններ

Տերունական խաչի մասունքը Խաչվերացի տոնին դուրս բերվեց Մայրավանքից. օրհնվեց աշխարհի չորս ծագերը

17 Սեպտեմբերի, 2017
25 2 3
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը բաշխեց նորաօծ Վահրիճ քահանային

25 Հուլիսի, 2017

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?