Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
annshmareli sahmanagic
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Քրիստոնեական > Աննշմարելի սահմանագիծ
Քրիստոնեական

Աննշմարելի սահմանագիծ

Published: 7 Օգոստոսի, 2014
Կարդալու տևողություն՝ 7 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Յուրաքանչյուր մարդ, երբ մկրտությամբ ծնունդ է առնում Եկեղեցու սուրբ ավազանից, Սուրբ Մյուռոնի կնիքով դառնում է Աստծո զավակ:
Այս սրբազան խորհրդի միջոցով է, որ մարդ ոչ միայն ազատվում է ադամական անհնազանդության մեղքից, այլ նաեւ ազատվում է անցյալի գործած բոլոր անօրենություններից ու մեղքերից: Այո՛, Աստված այսպիսով մեզ հնարավորություն է տալիս, որպեսզի մեր կյանքը նորից սկսենք՝ որպես Քրիստոսի ժառանգակիցներ եւ Երկնքի արքայության զավակներ:
Եւ եթե մենք հավատարիմ մնանք Ավետարանի ոգուն եւ հաղորդակից լինենք Եկեղեցու սրբազան խորհուրդներին, անշուշտ, պիտի փրկվենք վերահաս պատժից: Սակայն այսօր, ցավալիորեն այլ է պատկերը. շատերը մկրտվում են, սակայն անհաղորդ են մնում Եկեղեցու Սուրբ խորհուրդներին: Հիսուս հայտնի Անառակ որդու առակի միջոցով ցույց է տալիս, որ Աստված, լինելով բարեգութ Հայր, միշտ էլ հայացքը հառած դեպի մեղավոր մարդը` սպասում է նրա դարձին, բայց եւ զգուշացնում է. «Սակայն պիղծ ոգին դուրս է ելնում մարդուց, շրջում է անջրդի վայրերում, հանգիստ է որոնում եւ չի գտնում: Այն ժամանակ ասում է՝ դառնամ իմ տունը, որտեղից դուրս եկա. եւ գալիս է ու այն գտնում դատարկ՝ մաքրված ու կարգի բերված: Այն ժամանակ գնում եւ վերցնում է իր հետ իրենից ավելի չար յոթը այլ ոգիներ եւ մտնում բնակվում է այնտեղ. եւ այդ մարդու վերջը լինում է ավելի վատ, քան առաջ էր» (Մատթ.12; 43-45): Մկրտությամբ մաքրվում ենք ամեն տեսակ աղբ ու կեղտից, մեր միջից վտարվում է անօրենության որդին՝ չարը, սակայն մաքրվելուց հետո պետք է լցվել Աստծո խոսքով, որպեսզի տեղ չմնա չարի համար, որպեսզի չոչնչանանք նրա նենգավոր ներգործուն ուժից: Եկեղեցին է մկրտության ավազանից մինչեւ գերեզման մարդուն առաջնորդողը: Ցավալի է, որ մարդ իր կյանքն ացկացնում է՝ անհաղորդ լինելով սրբություններին, բայց առավել ցավալի է, երբ մեղքերի մեջ կքված մարդուն դեպի գերեզման են առաջնորդում առանց քահանայի, առանց աղոթքի, կարծես Տիրոջ խոսքը լինի. «Թող մեռելները թաղեն իրենց մեռելներին»: Միայն հոգով մեռած մարդուն է հատուկ նման անհարգալից վերաբերմունքը մկրտված ննջեցյալի հանդեպ, որն առավել եւս աղոթքի կարիք ունի: Երանելի սուրբ Գրիգոր Լուսավորիչը հրեշտակի հետ զրույցում, ննջեցյալների կետ կապված հետեւյալ հարցերն է ուղղում. «Գնացող հոգիները մնացողներին հիշո՞ւմ են, թե՞ բոլորովին մոռանում», իսկ Հրեշտակը պատասխանում է. «Անպայման հիշում են: Եվ եթե ապրողները նրանց անունով ողորմություն բաժանեն եւ Սուրբ Պատարագ մատուցեն, ապա ննջեցյալների հոգիներն էլ նրանց համար կաղոթեն, որպեսզի Աստված բարի օրեր պարգեւի ու փրկի զանազան փորձություններից»: Ինչքան փորձանքներ ու փորձություններ ասես չի գալիս մարդկանց որդիների գլխին, սակայն երբեք հետեւություն չեն անում: Ինչու՞, չէ՞ որ մեր կյանքում պատահական ոչինչ չի լինում, եւ ամեն ինչ իր պատճառն ունի: Քանի՞ անգամ ենք աղոթել նընջեցյալների համար, քանի՞ անգամ ենք նրանց անունով ողորմություն արել, դրան հակառակ, մկրտված մարդիկ հուղարկավորվում են առանց եկեղեցու աղոթքների՝ մնալով անթաղ, անկնիք գերեզմանում:
Շատերն են մոտեցել մեզ իրենց ննջեցյալիների հետ կապված հարցադրումներով. ոմանք երազում տեսել են իրենց ննջեցյալ ծնողին տառապանքի մեջ, ոմանք հանդիմանանք են ստացել իրենց ննջեցյալ բարեկամներից, որոնք, մշտապես տխուր ու թաց աչքերով խնդրել են, որպեսզի եկեղեցի գնան եւ աղոթեն իրենց համար, ոմանք…: Այս տեսակի երազները բազմաթիվ եւ բազմաբնույթ են: Երբ մոտենում են, իսկույն հարցնում ենք. մկրտվա՞ծ էր արդյոք, քահանայո՞վ եք հուղարկավորել, եւ պարզվում է, որ հուղարկավորությունը կատարվել է բարբարոսներին հատուկ եղանակով՝ կենդանի մեռելները հուղարկավորել են քրիստոնյա ննջեցյալին, իրենց խոսքով ասած. «իրենց ադաթներով»: Միայն գերեզմանը կնքելուց ու հոգեհանգիստյան կարգ կատարելուց հետո է, որ նրանց երազներում ննջեցյալները այլեւս չեն երեւում: Թե այն աշխարհից ինչ են ուզում մեզ ասել, կարծում եմ արդեն բոլորիս համար պարզ է, սակայն այլ է անկնունք մեռելների պարագան. ննջեցյալներ են մկրտվածները, իսկ մեռելներ՝ անկնունքները, որոնք հոգ չտարան իրենց հոգու փրկության համար, ինչպես Ավետարանն է ասում. «Հարուստը մեռավ եւ թաղվեց, իսկ Ղազարոսը աբրահամի գրկում էր», այստեղ իհարկե խոսքը մեղքերով հարուստ մարդու մասին է, թե ինչ է սպասվում նրանց, նորից դիմենք Սբ. Լուսավորչի՝ հրեշտակին ուղղված հարցադրմանը. «Մարմնից դուրս եկած հոգիները ի՞նչ են ցանկանում»,- ի պատասխան Հրեշտակը ասում է. «Արդարի հոգին ցանկանում է դատաստանի օրը արքայության անբավ փառքը վայելել, իսկ մեղավորի հոգին խորհում է, թե դատաստանի օրը իր վիճակը ի՞նչ պիտի լինի, եւ դժոխքի չարչարանքները մտաբերելով` միշտ լալիս է»: Տգիտության պատճառով ձեր ննջեցյալներին մի՛ թողեք անթաղ, որպեսզի հետո կիսաահաբեկված, զարմացած ու ամոթահար չվազեք եկեղեցի՝ ելք որոնելու փնտրտուքով:
Ըստ Հայ Եկեղեցու ծիսակարգի՝ թաղման կարգը կոչվում է հուղարկավորություն, որ կազմված է երկու բառից` ուղի եւ արկանել, որ նշանակում է ուղեկցել, ճանապարհ դնել: Տիրոջ պատվիրանի համաձայն՝ քահանան ու ժողովուրդը գնում են հանգուցյալին ուղեկցելու դեպի Աստծո արքայություն: Սա նշանակում է, որ մահացածներին արդեն Քրիստոսի Հարության ներքո «մեռել» չեն համարում, այլ` ննջեցյալներ, ովքեր Քրիստոսի երկրորդ գալստյան ժամանակ կլսեն Աստծո Որդու ձայնը եւ դուրս կգան գերեզմաններից (Հովհ. 5; 28-29): Իսկ նրանք, ովքեր այս հավատը չունեն, «մեռել»-ից չեն տարբերվում, որովհետեւ «ողորմելի են, քան բոլոր մարդիկ» (Ա Կորնթ. 15; 18-19):
Եթե քահանան անկնունքին, որը ցոփ ու շվայտ, անզեղջ կյանք է վարել եւ չի մտածել իր հոգու փրկության մասին ու մահացել է, թաղման կարգ կատարի, ապա այս կարգը անօգուտ կհամարվի նրա համար, անգամ նրանց արած մատաղն է անընդունելի, քանզի կարգը քրիստոնեական է, եւ ինչպե՞ս կարող է ոչ քրիստոնյան մասնակից լինել սուրբ խորհուրդներին. անօգուտ է եւ ունայն: Այլ է պարագան մկրտված մարդու համար, ով ննջեցյալ է այլեւս, անկախ նրա վարքից, որպես Աստծո կնիքով դրոշմված անձի՝ Եկեղեցին կատարում է հուղարկավորության կարգը, քանզի մեր Հավատքի Հոր հարցմանը, թե.«Ո՞ր գործն է ամենավատ», հրեշտակը պատասխանել է. «Ամենավատը, եթե մարդ առանց զղջման ու խոստովանության մեռնի, այդպիսին, անտարակույս հավիտենական դժոխք կգնա»:
Երանելու այն հարցին, թե. «Եթե մեկը մեղքերը խոստովանի, բայց առանց ապաշխարելու մեռնի, ի՞նչ կլինի նրա հետ», հրեշտակը պատասխանել է. «Եթե անմնացորդ զղջացել է, Եկեղեցու աղոթքն ու Պատարագը նրա մեղքերը կքավվեն»: Այստեղից հետեւություն, որ մկրտված մարդու համար, ով այլեւս ննջեցյալ է, շատ կարեւոր եւ օգտակար է Եկեղեցու աղոթքը, քահանայով հուղարկաորություն կատարելը, նրա անունով ողորմություն անելը:
Անկնունքները անհաղորդ են Եկեղեցու խորհուրդներին: Կարծում ենք արդեն ժամանակն է, սթափվե՛ք, մկրտվեցե՛ք, ապաշխարեցե՛ք, խոստովանե՛ք ձեր մեղքերը, որպեսզի ազատվեք վերահաս պատժից, որ լինելու է

Տեր Ահարոն քհն. Մելքումյան

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Astvacashunch 6 e1448864822253 Օգոստոսի 7 Եշ. Սրբոց նախահարցն` Ադամայ, Աբէլի, Սեթայ, Ենովսայ, Ենովքայ, Նոյի, Մելքիսեդեկի, Աբրահամու, Իսահակայ, Յակովբայ, Յովսեփայ, Մովսիսի, Ահարօնի, Եղիազարու, Յեսուայ, Սամուէլի, Սամփսոնի, Յեփթայեայ, Բարակայ, Գեդէօնի եւ այլոց սրբոց նախահարցն
Հաջորդ նյութը Hayr vardan Հայր Վարդան Նավասարդյան. Մկրտության Խորհրդի մասին (Մաս 1-2)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին
Pahq147
Կարևոր խորհուրդներ պահք պահողներին
Պահքի մասին
Screenshot 27
Աստված նախընտրում է լինել երկու կամ երեք միահոգի աղոթողների, քան՝ բազմաքանակ տարամիտ մարդկանց մեջ. Սուրբ Կիրպրիանոս Կարթեգենացի
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

Kecvacq
Քրիստոնեական

Վայելուչ կեցվածք եկեղեցում

7 Հոկտեմբերի, 2016
Mayr Ator 1
Քրիստոնեական

Թեստ. որքա՞ն լավ գիտեք Աստվածաշունչը (մաս 3)

23 Նոյեմբերի, 2018
Verapoxum 187
Քրիստոնեական

«Աստվածամոր կերպարի մեջ կարելի է գտնել մարդու առաքինության բոլոր դրսևորումները»

11 Օգոստոսի, 2018
11289 10200111126574239 1955535822 n
Քրիստոնեական

Սրբացման և սրբերի մասին

26 Մայիսի, 2014

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?