Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Anhishachrutyan masin
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Առակներ > Անհիշաչարության մասին (բարոյախրատական պատում)
Առակներ

Անհիշաչարության մասին (բարոյախրատական պատում)

Published: 15 Սեպտեմբերի, 2013
Կարդալու տևողություն՝ 3 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Մի մարդ սպանել էր ազատատոհմիկի եղբորը և քանի որ չկարողացավ փախչել նրանց ձեռքից, ովքեր կամենում էին արյան վրեժխնդիր լինել, մեծ զղջմամբ խոստովանեց իր մեղքը և իրեն հանձնեց Աստծուն: Խելամտորեն վարվելով` Ավագ Ուրբաթ օրը հոժար կամքով ընդառաջ ելավ սպանվածի եղբորը: Եվ ընկնելով նրա ոտքերը, իր պարանոցից չվան ու գոտի կախած` եղբորն սպանելու համար թողություն էր խնդրում և աղաչում, որ իրեն կյանք շնորհի Աստծո և Նրա Որդու` Հիսուս Քրիստոսի սիրո համար, Ով այդ օրը մեզ համար չարչարանք էր կրել: Իսկ նա, այսպիսի խոնարհություն տեսնելով, որ նրա մարդասիրությունն էր վեր հանում, գթաց, ինչպես վայել է ազնվական մարդուն, թողություն շնորհեց նրան, Քրիստոսի սիրո համար մահապատժից ազատեց և գրկելով համբուրեց նրան ու ասաց.
– Եղբա՛յր, գնա՛ խաղաղությամբ. Աստված քեզ թողություն է տվել երկնքում, ես էլ քեզ թողություն եմ տալիս երկրի վրա: Արդ, լսի՛ր, թե հանուն Քրիստոսի սիրո արված այսպիսի վարմունքի համար Աստծուց ինչքա՜ն մեծ վարձք ընդունեց: Նույն գիշեր մեր Տեր Հիսուս Քրիստոս երազի մեջ երևաց նրան և ասաց.
– Որովհետև երեկ քո թշնամուն հանուն Իմ սիրո ներեցիր, իմացի՛ր, որ սպանված եղբորդ հոգին նույն ժամին երկնքի արքայությանն արժանացրի, նաև նրա հետ քո հորն էլ տարա լուսեղեն հարկերը, քեզ էլ ևս հրավիրում եմ, որ ութերորդ օրը թողնելով այս աշխարհի անձկությունը` վայելես հավիտենական փառքը: Այդպես էլ եղավ, քանզի ութերորդ օրն իսպառ պատրաստված՝ խաղաղությամբ ի Քրիստոս հանգչեց: Ահավասիկ, տե՛ս, թե ինչքա՛ն լավ է թշնամիներին ներելը. այստեղից հայտնի է, որ չներելու պարագային Աստծուց հեռանում ենք:
***
Մի կին այնքան բարկասիրտ էր, որ հազիվ թե մեկը կարողանար նրա հետ միաբանվել, սակայն իրեն սուրբ և աղոթասեր էր կարծում, քանզի մարմինը պահքով ճնշում էր, երկար աղոթում և այլ բարեգործությունն եր էր անում: Բայց մի գլխավոր թերություն ուներ. եթե որևէ մեկի կողմից մի անգամ վիրավորանքի էր ենթարկվում, նրա հանդեպ երբեք սեր չէր ցուցաբերում: Այսպիսի բարկությունն ու վրեժխնդրությունը ոչ ոք չէր կարողանում նրանից հեռացնել: Մի օր, երբ այս կինը մեծապես հիվանդացավ, խոստովանահայր խնդրեց և իր բոլոր մեղքերը խոստովանեց, բացի այս մեկից, որն ամենևին չհիշեց: Եվ երբ քահանան բացեց մասնատուփը, որ տերունական մարմինը ճաշակել տա, նա փակեց բերանը և երեսը դեպի պատը դարձրեց` ասելով.
– Ինչպես որ ես բազում անգամներ երեսս դարձնում էի ինձ վնաս պատճառողներից և երբեք սրտանց չէի ներում ու ամբողջապես սիրում նրանց, այլ միշտ բարկության մեջ էի և ուրիշներին էլ իմ բարկությամբ խռովեցնում էի, նույնպես և Աստված
իր երեսը դարձրեց ինձնից. ո՛չ ինձ երբևէ մարդասիրապես կնայի, ո՛չ էլ Նրան երբևէ զվարթադեմ կտեսնեմ, այլ բարկացող բոլոր դևերի հետ կդատապարտվեմ և նրանց տանջանքներին մասնակից կլինեմ:
ՀԱՅԵԼԻ ՎԱՐՈՒՑ. ԲԱՐՈՅԱԽՐԱՏԱԿԱՆ ՊԱՏՈՒՄՆԵՐ. Ս. ԷՋՄԻԱԾԻՆ — 2007

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Aleqsandryan dproc Ալեքսանդրյան դպրոց
Հաջորդ նյութը Ermonios Սուրբ Երմոնիոս կույսի մասին

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին
ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին

Ընթերցեք նաև

Harstutyan masin
Առակներ

Մեծահարուստների մասին (բարոյախրատական պատում)

12 Հունվարի, 2015
Takard arak
Առակներ

«Թակարդը քո խնդիրն է. այն մեզ հետ ոչ մի կապ չունի» (իմաստուն առակ)

1 Փետրվարի, 2017
Kamapashtutyan masin
Առակներ

Կամապաշտության մասին (բարոյախրատական պատում)

16 Սեպտեմբերի, 2013
Erdum
Առակներ

Երդման մասին (բարոյախրատական պատում)

3 Մարտի, 2015

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?