Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
    • Գիտական նյութեր
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
    • Գիտական նյութեր
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Amenatank bany
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Առակներ > Այս պատմությունը ցույց է տալիս, թե որքանո՞վ են մեր երիտասարդները կապված նյութին
Առակներ

Այս պատմությունը ցույց է տալիս, թե որքանո՞վ են մեր երիտասարդները կապված նյութին

Published: 1 Նոյեմբերի, 2015
Կարդալու տևողություն՝ 3 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Այս պատմությունը ցույց է տալիս, թե որքանո՞վ են մեր երիտասարդները կապված նյութին, ժամանակավորին ու անցողիկին: Իսկ ո՞ւր է հավիտենականը և արժեքավորը: Ո՞րն է մեզ համար կարևորը՝ խա՞չը, Խաչյալը՞, Հարուցյալ Քրիստոսը՞, թե՞…. Կարդացե’ք այս պատմությունը և կստանաք սրա պատասխանը:
ԹԱՆԿԱՐԺԵՔ ՆՎԵՐԸ. ՍԱՄՎԵԼ ՍԱՐԿԱՎԱԳ ՍԱՖԱՐՅԱՆ
Ուրախ և աղմկոտ երեկո էր: Խրախճանքը շարունակվում էր: Շրջանավարտները տոնում էին իրենց չարչարանքի արդյունքը: Ավարտել էին համալսարանը և ամեն մեկը մտածում էր, թե ի՞նչ նվեր պիտի ստանա: Ոմանք ակնկալում էին մեքենայի բանալին, ոմանք՝ շրջագայության տոմս, դրամագլուխ և նմանատիպ այլ նվերներ: Կարծես թե տղաների միջև լուռ մրցակցություն էր սկսել, թե ո՞վ և ի՞նչ տեսակ նվեր պիտի ստանար: Դրանց մեջ էր նաև Ստեփանը: Տուն գնալու ճանապարհին նա մտածում էր, թե ծնողները իրեն ի՞նչ նվեր պիտի տան: Հնարավո՞ր է, որ հանկարծ նրանք խոշոր դրամագլուխ կամ ավտոմեքենա չդնեն իր տրամադրության տակ: Իր համար ամոթ պիտի լինի ընկերների մոտ, եթե դա չլինի; Չէ՞ որ հայրը բարոյական և քրիստոնեական խրատներով նրան բազմիցս հորդորել էր զերծ մնալ ավելորդ գայթակղություններից և բավարարվել ունեցածով: Սակայն դա մի պահ էր, նա իր երևակայությամբ վստահ էր, որ ծնողները անպայման իրեն անակնկալ կմատուցեն: Այս մտածումներով և տրամադրությամբ նա դռան զանգը խփեց ու տուն մտավ: Չէր սխալվել, նրան ընդառաջ եկավ հայրը և ասաց.
— Սիրելի Ստեփան, սրտանց շնորհավորում ենք քեզ այս սպասված օրվա առթիվ: Որպես նվեր ընդունիր մեզանից այս փաթեթը; Բացի’ր և ինքդ տե’ս, թե ի՞նչ կա ներսում, ասաց հայրը,- փաթեթը հանձնելով որդուն:
Հուզմունքից դողացող Ստեփանի ձեռքերում նվերը քանիցս շուռ ու մուռ եկավ, ապա բացվեց: Փաթեթի մեջ փայլում էր մի խաչ: Նրան թվաց, թե ծնողները իրեն ծաղրում են: Չափից ավելի բարկացած, նա վերցրեց խաչը, սեղմեց ափում և մոլեգնած մի կողմ նետեց այն:
Լսվեց խուլ մի զնգոց, կարծես այն կոտրվեց հատակին ընկնելով: Իսկ Ստեփանը չարացած հայացքով նայում էր իր ծնողներին: Խեղճ ծնողներ, նրանք փորձում էին իրենց հայացքները փախցնել խուսափելու համար ամբարտավան որդու նայվածքից: Հաջորդ րոպեին նրանք նետվեցին դեպի խաչը:
— Տեսնում եմ, թե որքանո՞վ ես յուրացրել տարիների ուսումդ,- իրեն զսպելով խոսեց հայրը,- որքանո՞վ ես հարգում բարոյական արժեքն ու սրբությունը, որտեղ նույնիսկ թաքնված է քո ողորմելի երջանկությունը: Մոտեցի’ր, խաչը բարեբախտաբար չի կոտրվել, այն բացվել է, որովհետև այն իրենից գեղեցիկ և օրհնված տուփ է ներկայացնում, այնինչ նվերը՝ մեքենայի բանալին միջից ընկել է հատակին: Սակայն խաչաձև տուփը գեղեցիկ լինելուց յուրահատուկ է նաև նրանով, որ ինձ համար բացահայտեց որդուս արժանիքը:
Հայրական նախատինքի ամեն մի հնչյուն արձագանքեց Ստեփանի հոգում և ցնցեց նրան: Մնում էր հեկեկալով փլվել ծնկների վրա: Միայն չգիտեր նախ ներում պիտի հայցեր խաչն անարգելո՞ւ, թե՞՝ ծնողներին վիրավորելու համար: Իսկ դուք ի՞նչ եք կարծում:

Պատրաստեց՝ Տ. Հովսեփ Ա. Քահանա Հակոբյանը

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Astvacashunch Նոյեմբերի 2 Բշ. Սրբոցն Ստեփաննոսի Հռովմայ Հայրապետին եւ քահանայիցն, սարկաւագացն եւ ժողովրդոցն
Հաջորդ նյութը Astvacashunch Նոյեմբերի 5 Բշ. Սրբոցն Փոկասու հայրապետին եւ Երանոսի հետեւողին առաքելոցն

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

Tsaghkazard
Մարտի 29-ին Ծաղկազարդի տոնն է
Եկեղեցական տոներ
DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

Arak 9
Առակներ

Ձանձրույթ (առակ)

8 Հունիսի, 2017
Parqi chanaparh
Առակներ

Փառքի ճանապարհ (առակ)

21 Հոկտեմբերի, 2016
Qahanayi bari gorc
Առակներ

ՔԱՀԱՆԱՅԻ ԲԱՐԻ ԳՈՐԾԸ

9 Հունիսի, 2016
Siramarg
Առակներ

ՄԽԻԹԱՐ ԳՈՇԻ ԱՌԱԿՆԵՐԻՑ ՍԻՐԱՄԱՐԳԸ

15 Հուլիսի, 2016

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?