Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
12 Francophonie 1
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարին
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարին

Published: 12 Հոկտեմբերի, 2015
Կարդալու տևողություն՝ 2 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Հոկտեմբերի 11-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) գլխավոր քարտուղար տիկին Միկայել Ժանին:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ողջունելով ՖՄԿ պատվիրակության այցը Սուրբ Էջմիածին, իր գնահատանքը փոխանցեց ՖՄԿ գլխավոր քարտուղարին` Ֆրանկոֆոնիայի կազմակերպության և Հայաստանի միջև իրականացվող համագործակցային ծրագրերի համար:

Նորին Սրբությունը խորհրդանշական նկատեց, որ հայ ժողովրդի համար նվիրական` Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման տարում, ՖՄԿ-ն իր համաժողովը կազմակերպում է Հայաստանում` այդպիսով յուրօրինակ պատգամ հղելով մարդկությանը` Հայոց Ցեղասպանության ճանաչման և նմանօրինակ ոճրագործությունների կանխարգելման համար:

Հանդիպման ընթացքում Վեհափառն անդրադարձավ Հայ Եկեղեցու ունեցած կարևոր դերակատարությանը հայ ժողովրդի կյանքում, ինչպես նաև այսօրվա Ֆրանկոֆոնիայի մի շարք երկրների հետ միջնադարում հայության ունեցած սերտ աղերսներին: Այս առումով Նորին Սրբությունը ողջունեց արդի փոխգործակցությունը` վստահություն հայտնելով, որ այն երկուստեք կհարստացնի ՖՄԿ անդամակցող երկրներին:

Իր հերթին տիկին Մ. Ժանը Ամենայն Հայոց Հայրապետին ներկայացրեց Հայաստանում գումարված Ֆրանկոֆոնիայի 31-րդ նախարարական համաժողովի արձանագրած արդյունքները, ՖՄԿ առաջիկա անելիքները և հրամայականները: ՖՄԿ գլխավոր քարտուղարը կարևորեց համընդհանուր ջանքերի միավորումը` հանուն մարդկային կյանքում առկա խնդիրների կարգավորման և մարտահրավերների հաղթահարման` դրանում էական նկատելով նաև մշակույթների և կրոնների երկխոսությունը:

Զրույցի ժամանակ անդրադարձ եղավ Մերձավոր Արևելքում տեղ գտնող ողբերգական զարգացումներին, մասնավորապես քրիստոնյաների ծանր վիճակին, խոսվեց նաև հոգևոր առաջնորդների կողմից գործադրվող խաղաղասիրական ջանքերի մասին: «Մենք դատապարտում ենք կրոնի շահարկումը քաղաքական նպատակներով: Պատերազմ, ատելություն և անհանդուրժողականություն քարոզող կրոն գոյություն չունի: Բոլոր կրոնները քարոզում են սեր և խաղաղություն: Այդուհանդերձ, այսօր տեսնում ենք, որ կրոնական ծայրահեղական շարժումների պատճառով մարդկային կյանքում աղետներ են տեղի ունենում», — նշեց Գարեգին Բ Կաթողիկոսը:

Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:

12-Francophonie 1 12-Francophonie 2 12-Francophonie 3 12-Francophonie 4

Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգ
Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Jeshamrid Krisdonian Book Cover Տ. Հովսեփ Ա.Քահանա Հակոբյան. Ճշմարտախոս քրիստոնյան. pdf
Հաջորդ նյութը Voch miayn haciv Ֆիզիկական գոյության համար նյութական հացի չափ անհրաժեշտ է նաև հոգևոր հացը

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին
ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին
Pahq147
Կարևոր խորհուրդներ պահք պահողներին
Պահքի մասին

Ընթերցեք նաև

19 1
Նորություններ

Հանդիպում 1921 թ․ մոսկովյան պայմանագրի 100-ամյակի առիթով հրավիրված կլոր սեղան-քննարկման մասնակիցների հետ

19 Մարտի, 2021
Frezno 10 2
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ընդունեց Ֆրեզնոյի համալսարանի Հայագիտության ամբիոնի ուսանողներին

10 Հունիսի, 2019
Mayr Ator 325
Նորություններ

Գոհաբանական մաղթանք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

25 Մայիսի, 2018
19 1 1
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ արդարադատության նախարարին

19 Հուլիսի, 2019

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?