Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
5 Madrid 3
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մադրիդի «Սան Դամասո» աստվածաբանական ճեմարանի ներկայացուցիչներին (նկարներ)
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մադրիդի «Սան Դամասո» աստվածաբանական ճեմարանի ներկայացուցիչներին (նկարներ)

Published: 5 Հուլիսի, 2015
Կարդալու տևողություն՝ 2 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Հուլիսի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդի «Սան Դամասո» կաթոլիկ ճեմարանի դասախոսներին, սաներին և նրանց ծնողներին` ուղեկցությամբ Մադրիդի հոգևոր հովիվ Հոգեշնորհ Տ. Շնորհք աբեղա Սարգսյանի:

Հանդիպման սկզբում Հայր Շնորհքը տեղեկացրեց, որ «Սան Դամասո» կաթոլիկ ճեմարանի պաշտոնեության՝ Հայաստան այցի նպատակն էր ուխտավորաբար այցելել Սուրբ Գրիգոր Նարեկացու հայրենիքը և ստանալ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունը:

Այնուհետև հյուրերին իր գնահատանքի և օրհնության խոսքն ուղղեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետը` ընդգծելով կարևորությունը հավատակից եղբայրների այցի, որով ավելիով է զորանում փոխճանաչողությունն ու ամրանում եղբայրական կապերը ժողովուրդների միջև:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը խոսեց Հայաստանյայց Առաքելական և Կաթոլիկ Եկեղեցիների միջև առկա ջերմ հարաբերությունների մասին` գոհունակությամբ վերհիշելով Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով տարվույս ապրիլի 12-ին Հռոմի Սուրբ Պետրոսի տաճարում ձեռամբ Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի մատուցված սուրբ և անմահ պատարագի արարողությունը:

Վեհափառ Հայրապետը Հայ և Կաթոլիկ Եկեղեցիների միջև առկա խոր հարգանքի և արդյունավետ համագործակցության տեսանելի վկայություն նկատեց նաև այն, որ հայ հոգևորականներից շատերն իրենց հոգևոր կրթությունը շարունակում են տարբեր կաթոլիկ համալսարաններում: Այս առիթով Վեհափառ Հայրապետը Մադրիդի կաթոլիկ ճեմարանի սաներից մի քանիսին հրավիրեց Հայաստան՝ ուսանելու գրաբար և ծանոթանալու Հայ Եկեղեցու առաքելությանը:

Զրույցի ընթացքում Նորին Սրբությունը, պատմական ակնարկով ներկայացնելով հայ ժողովրդի և Հայ Եկեղեցու անցած դարավոր ուղին, անդրադարձավ Հայ Եկեղեցու ներկայիս եկեղեցական-հովվական կյանքին:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատասխանեց նաև հյուրերի հարցերին, որոնց վերաբերում էին քրիստոնեկան դաստիարակությանը, հոգևորականաց պատրաստության ընթացակարգին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի սոցիալական գործունեությանը, եկեղեցաշինության վիճակագրությանը, ինչպես նաև Սփյուռքում հայապահպանության գործում Հայ Եկեղեցու ունեցած կարևոր դերակատարությանը:

5-Madrid 1

5-Madrid 2

5-Madrid 3

5-Madrid 4

5-Madrid 5

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը 4 1 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Շուշի» պարախմբի անդամներին (նկարներ)
Հաջորդ նյութը 53343077 300x225 Կյանքի Հացը

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին

Ընթերցեք նաև

Shahe C vrd. Ananyan
Նորություններ

580 եւ ավելի տարիներ շարունակ Հայոց եկեղեցում Համբարձման տոնին հիշատակվում է պատմական այս կարեւոր իրադարձությունը

26 Մայիսի, 2022
20.06.10
Նորություններ

Օծվեց Դովեղի Սուրբ Սարգիս եկեղեցու գմբեթի խաչը (նկարներ)

20 Հունիսի, 2020
ekexecakan kyanq
Նորություններ

Եկեղեցական ամփոփ լուրեր 18.04.2016

19 Ապրիլի, 2016
Ter Vahram 2
Նորություններ

Առ այսօր, փառք Աստծո, չի եղել որևէ անձ, որ հրաժարված լինի այդ պատվից. քահանան ամպհովանակիրների մասին

8 Հունվարի, 2014

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?