Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
24 3 3
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարին
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Published: 24 Նոյեմբերի, 2015
Կարդալու տևողություն՝ 1 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Նոյեմբերի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկուն:

Վեհափառ Հայրապետը, ողջունելով դեսպանի այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, վերջինիս մաղթեց արգասաբեր գործունեություն:

Նորին Սրբությունը դեսպան Պ. Սվիտալսկուն ներկայացրեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու պատմական կարևոր առաքելությունն ու դերակատարությունը հայ ժողովրդի կյանքում, նրա մշակույթի և ինքնության պահպանման գործում: Հայոց Հայրապետը նաև անդրադարձ կատարեց Հայ Եկեղեցու հարաբերություններին Քրիստոնեական Քույր Եկեղեցիների հետ:

Հանդիպմանը Վեհափառ Հայրապետն իր վշտակցությունը հայտնեց ԵՄ դեսպանին Փարիզում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ` իր աղոթքն ու զորակցությունը փոխանցելով անմեղ զոհերի ընտանիքներին: Դատապարտելով ահաբեկչական գործողությունները` Նորին Սրբությունը հույս հայտնեց, որ պետությունների ղեկավարների և հոգևոր առաջնորդների համատեղ ջանքերով հնարավոր կլինի հաղթահարել բոլոր մարտահրավերները և կերտել մարդկության ապահով, բարօր ու խաղաղ կյանքը:

Զրույցի ընթացքում պրն. Պյոտր Սվիտալսկին անդրադարձավ իր առաքելությանը Հայաստանում` կարևորելով Եվրամիության և Հայաստանի միջև կապերի զարգացումն ու ամրապնդումը:

Հայոց Հայրապետը և ԵՄ պատվիրակության ղեկավարը խոսեցին ԼՂ հակամարտության կարգավորմանն ի նպաստ հոգևոր առաջնորդների կողմից գործադրվող ջանքերի, համընդհանուր հոգևոր-բարոյական արժեքների, ինչպես նաև այլ կրոնների ու մշակույթների հանդեպ հայ ժողովրդի հանդուրժողական վերաբերմունքի մասին:

Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:

24-3-1 24-3-2 24-3-3

Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգ
Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը S. Patarag Սուրբ Պատարագ — Երկմալյան (Ուսուցողական)
Հաջորդ նյութը Astvacashunch Նոյեմբերի 26 Եշ. Սրբոցն Կղեմայ հայրապետին եւ Բագարատայ Տոռոմենոյ եպիսկոպոսին

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին

Ընթերցեք նաև

4 6
Նորություններ

Զորակցության համազգային աղոթք հանուն Արցախի

2 Հոկտեմբերի, 2020
garegin b
Նորություններ

Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի խոսքը Վատիկանում մատուցված Սուրբ Պատարագին

12 Ապրիլի, 2015
29 Nur
Նորություններ

Ամանորի գիշերը կկատարվի նռնօրհնեք

29 Դեկտեմբերի, 2014
Garegin B
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Միացյալ Թագավորության վարչապետին

5 Հունիսի, 2017

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?