Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
23 Armenian Catholic patriarch 1
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայ Կաթողիկե Եկեղեցու Պատրիարքին
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայ Կաթողիկե Եկեղեցու Պատրիարքին

Published: 23 Սեպտեմբերի, 2015
Կարդալու տևողություն՝ 2 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Սեպտեմբերի 23-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայ Կաթողիկե Եկեղեցու Պատրիարք Ամենապատիվ Գրիգոր-Պետրոս Ի Կապրոյանին` ուղեկցությամբ Հայաստանում, Վրաստանում և Արևելյան Եվրոպայում Հայ Կաթողիկե Եկեղեցու առաջնորդ Գերաշնորհ Տ. Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանի: Սա նորընտիր Պատրիարքի առաջին այցելությունն էր Հայաստան և Մայր Աթոռ Ս. Էջմիածին:

Հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր շնորհավորանքը բերեց Գրիգոր-Պետրոս Ի Պատրիարքին ընտրության ու գահակալության առիթով` մաղթելով նրան արգասավոր ծառայություն:

Իր խոսքում Նորին Սրբությունը գնահատանքով ընգծեց, որ վերջին տարիներին Հայաստանյայց Առաքելական և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու միջև հարաբերությունները վերելք են ապրում և հատկանշված են սերտ համագործակցությամբ:

Այս կապակցությամբ Ամենայն Հայոց Հայրապետը գոհունակությամբ հիշեց Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիկոս Պապի կողմից ապրիլի 12-ին Վատիկանի  Ս. Պետրոսի տաճարում մատուցված սրբազան  Պատարագի արարողությունը և Պապի կողմից հնչեցված ուղերձը` միտված մարդկության կյանքում նորանոր ոճիրների և ցեղասպանությունների կանխարգելմանը: Նորին Սրբությունը հաստատեց, որ համաշխարհային զարգացումների արդի պայմաններում Եկեղեցիներն արդարության ճանապարհ կարող են հարթել միմիայն համատեղ ջանքերով, փոխադարձ աջակցությամբ և աղոթքով:

Իր հերթին Հայ Կաթողիկե Պատրիարքը շնորհակալություն հայտնեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին իր ընտրության առիթով հղված շնորհավորական ուղերձի և մաղթանքների համար: Զրույցի ընթացքում Գրիգոր-Պետրոս Ի Պատրիարքը նշեց, որ պիտի ջանա ուժերի ներածին չափով իր հոգևոր փորձառությունը ծառայեցնել ի շահ իր հոտի, ինչպես նաև զորացնել հարաբերությունները Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու հետ:

Հանդիպմանը ներկա էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը և Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Շահե վարդապետ Անանյանը:

Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգ
Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը 18 Mrcuyt 3 Մայր Աթոռում տեղի ունեցավ «Լավագույն ուսուցիչ» մրցույթը (նկարներ)
Հաջորդ նյութը Xachqarer Արևմտյան Հայաստանի երկու բարձրադիր խաչքարերի կրկնօրինակները տեղադրվել են Ս. Էջմիածնում

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

Tsaghkazard
Մարտի 29-ին Ծաղկազարդի տոնն է
Եկեղեցական տոներ
DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

Miqayel Srbazan 65
Հարցազրույցներ

Արցախին սպառնում է բռնագաղթ. Շիրակի թեմի առաջնորդ

13 Դեկտեմբերի, 2022
Ghevondyanc qah. tesanyu
Նորություններ

Ղևոնդյանց քահանաների տոնը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում (տեսանյութ)

22 Փետրվարի, 2017
Xaxaxutyan
Նորություններ

Խաղաղության աղոթք և հոգեհանգիստ Սիրիայում զոհված քրիստոնյաների համար

22 Սեպտեմբերի, 2013
29 3 1
Նորություններ

Նշվեց Ս. Գայանյանց կույսերի տոնը (նկարներ)

29 Մայիսի, 2018

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?