Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
04 HM 3
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության 15-րդ տարեդարձը (տեսանյութ)
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության 15-րդ տարեդարձը (տեսանյութ)

Published: 4 Նոյեմբերի, 2014
Կարդալու տևողություն՝ 7 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Նոյեմբերի 4-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության 15-րդ տարեդարձը: Այս առիթով Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Քրիստոսահիմն Ս. Տաճարում կատարվեց Հայրապետական մաղթանք:

Մայր Տաճարի ավետաբեր ղողանջների ներքո Ամենայն Հայոց Կաթողիկոսը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիսավոր թափորով առաջնորդվեց դեպի Մայր Տաճար:

Եկեղեցականաց թափորով երկրպագության համար տաճար բերվեց նաև այս առիթով Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի կողմից Մայր Աթոռին ընծայված` 15 սրբերի մասունքներ ամփոփող Սկևռայի հռչակավոր մասնատուփի կրկնօրինակը` պատրաստված բարերարությամբ մոսկվաբնակ տիար Տիգրան Ղազարյանի:

Մինչ արարողությունը Ամենայն Հայոց Հայրապետի գահակալության տասնհինգ տարիներին անդրադարձ կատարեց և Մայր Աթոռի միաբանության ու համայն հայ ժողովրդի անունից Նորին Սրբությանը շնորհավորեց Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը:

Իր խոսքում Արշակ Սրբազանը մասնավորապես ասաց. «Այսօր համախմբվել ենք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` տոնակատարելու հայոց հայրապետական Աթոռի 132-րդ գահակալի` Նորին Սրբություն Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության 15-րդ տարեդարձը:

Գահակալության այս 15 տարիներն եղան դժվարություններով ձեռքբերված հաջողությունների ու նվաճումների տարիներ:

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդն ընտրվեց Հայ Եկեղեցու գահակալ մեր երկրի համար ճակատագրականորեն դժվարին ու լարված իրավիճակում, երբ հայոց օրենսդիր մարմնում ոճրագործի ձեռքով սպանվեցին  երկրի Աժ նախագահը, վարչապետը և նվիրյալ մյուս հայորդիները: Ստեղծվեց մի իրավիճակ, երբ դրամատիկորեն միախառնվեցին անեծքն ու օրհնությունը, լույսն ու խավարը: Մի կողմից սպանդ ու ոճրագործություն, մյուս կողմից հայոց Կաթողիկոսի, Լուսավորչի Աթոռի գահակալի ընտրության ուրախություն: Այսօր այստեղ ներկաներից շատերս հիշում ենք այդ օրերը և, վստահ եմ, ժամանակային հեռավորությունից անգամ անհնար է հաղթահարել այդ օրերի տագնապներն ու հույզերը:

Հոկտեմբերի 27-ի իրադարձությունները էականորեն կանխորոշեցին Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի առաքելությունը: Նորին Սրբությունն իր առաջին պարտականությունը համարեց լծվել իր հոտի անվտանգության անմիջական կարիքների ապահովմանը, ջանքեր գործադրեց հայոց պետականության հիմքերի ամրապնդման համար` հաճախ նաև այս ճանապարհին կրելով անհարկի և անհիմն հարձակումներ ու վերագրումներ` անգամ հարմարվողականության և իշխանամետության մեջ:

Եկեղեցին, սակայն, երբեք չի հավատում հեղափոխությանը, Եկեղեցին հավատում է հոգեփոխությանը: Կյանքի բոլոր ասպարեզներում սա է Եկեղեցու սոցիալական հավատամքը, և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հավատարիմ է եղել և այսօր էլ հավատարիմ է այդ հավատամքին:

Համայն հայության ուղղված հայրապետական իր առաքելությունն Ամենայն Հայոց Կաթողիկոսը ծավալել է բազմաթիվ ուղղություններով, և դժվար է այն մեկ խոսքի մեջ ամփոփել:

Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության շրջանին վերաշխուժացավ առաքելությունը եկեղեցիների հավատացյալների շրջանում: Վերակազմակերպվեցին եկեղեցասեր երիտասարդաց միությունները, հանրակրթական դպրոցներում ներդրվեց Հայ եկեղեցու պատմության առարկան, առանց հոգևոր խնամքի չմնացին նաև բարձրագույն կրթական հաստատություններն ու մանկապարտեզները, գործնականորեն ավելի լայն թափ ստացավ հայորդաց տների գործունեությունը:

Հոգևորականներն այսօր իրենց ծառայությունն են բերում նաև ՀՀ Զինված ուժերում և կալանավայրերում:

Ոչ շատ ժամանակ առաջ էր, երբ հայոց անկախության տոնի առիթով կազմակերպված զորահանդեսի ժամանակ հայ հպարտ ու անպարտ զինվորի կողքին քայլում էր հայ եկեղեցականների գունդը: Հիշում եմ քանի-քանի հայացքներ զարմանքով ու անգամ արտասուքով էին հետևում կարծես Վարդանանց ժամանակներից վերածնված այս տեսարանին:

Ամենայն Հայոց Հայրապետի գահակալության տարիները առաձնանում են նաև Հայոց Եկեղեցու կառավարման ոլորտում արձանագրված հաջողություններով:

Ոչ շատ ժամանակ առաջ էր, երբ երկար տարիների ընդմիջումից հետո գումարվեց Հայոց Եկեղեցու եպիսկոպոսաց ժողովը, որ կանոնականորեն բարձրագույն կառավարման մարմիններից մեկն է Հայոց Եկեղեցում: Կյանքի կոչվեց Եկեղեցական ներկայացուցչական ժողովը` կազմված հոգևոր դասից և Նվիրապետական Աթոռների ու թեմերի պատվիրակներից: Այս աշխատանքների շնորհիվ մի շարք թեմերում ներդրվել են Հայոց Եկեղեցու կանոնական սկզբունքները հարազատորեն արտացոլող կանոնադրություններ:

Գարեգին Երկրորդի գահակալության 15 տարիներին որակական նոր հարաբերություններ ձևավորվեցին Հայրենի պետության հետ: Եկեղեցական տոնացույցը, որ արտահայտում է հայ ժողովրդի պատմության ազգային- մշկութային կյանքի հանգուցային իրադարձությունները, կարևորությամբ արտացոլվեց պետական տոնացույցում` հաստատելով այն իրողությունը, որ հայոց պետականությունը, լինելով հանդերձ հանդուրժողական այլ կրոնների և հաստատությունների նկատմամբ, որոշապես կրում է ազգային դիմագիծ և առաջնորդվում ազգային արժեքների պահպանության քաղաքականությամբ: Մեր պետության հետ հարաբերությունները արդյունավորված են նաև ՀՀ օրենսդիր բարձրագույն մարմնի կողմից Հայ Եկեղեցու մասին առանձին օրենքի հռչակումով` պետության կողմից Եկեղեցուն վերադարձված բազմաթիվ սրբավայրերով, որոնք այսօր ծառայում են մեր ժողովրդի հոգևոր կյանքի շինությանը: Հայոց պետության հետ հարաբերությունների բարձր մակարդակը վկայված է նաև այսօր այստեղ` ներկայությամբ ՀՀ Նախագահ Տիար Սերժ Սարգսյանի, ՀՀ Վարչապետ Տիար Հովիկ Աբրահամյանի և պետական պաշտոնատար բարձրաստիճան անձանց:

Այսօր մենք փառք ենք մատուցում Տիրոջը, որ հակառակ բազում դժվարությունների, Նորին Սրբություն Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի առաջնորդության արդյունքում, կամոքն Աստուծո և նախախնամությամբ մեր Եկեղեցին զորանում է, զորանում է նոր սպասավորներով, նորոգվող և կառուցվող սրբավայրերով, զորանում է հավատացյալների ջերմեռանդ հավատքով ու նվիրումով: Մեր Եկեղեցին զորանում է նաև այս մասունքներով, որ ամփոփված են Սկևռայի նշանավոր այս մասնատուփի մեջ, որը, իբրև ընծա, Հայոց Հայրապետին մատուցվել է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի կողմից, և ավանդաբար ի համբույր պիտի մատուցվի հավատացյալներին գահակալության ամեն տարեդարձի առիթով: Մեր Եկեղեցին և Հայոց Կաթողիկոսը, սիրելի քույրեր և եղբայրներ, զորանում են նաև ձեր աղոթքներով ու սիրով: Հայոց Եկեղեցին ու Հայոց Կաթողիկոսը զորանում են անգամ շատերի անհիմն քննադատություններով ու հանիրավի մեղադրանքներով, քանզի ինչպես ավանդում է մեր ժողովրդի իմաստությունը, «Պտղատու ծառը առանց քար չի մնում»:

Վեհափառ Տեր, այսօր գահակալության Ձեր 15-րդ տարեդարձի առիթով թույլ տվեք հավաքաբար փոխառել Աստծո հետ Ձեր մտերմության հայրապետական բացառիկ Ձեր շնորհը` Տիրոջից միայն Ձեզ զորակցություն հայցելու և աղոթելու Ձեր քաջառողջ արևշատության ու արդյունավոր գահակալության համար: Թող Աստված նորոգի Ձեր մեջ ուժն ու կորովը` նոր իրագործումներով զարդարելու մեր Եկեղեցու առաքելությունը ի շինություն մեր երկրի և ի մխիթարություն աշխարհասփյուռ մեր ժողովրդի:

Շնորհք, սէր և խաղաղութիւն ընդ մեզ և ընդ ամենեսեանս. ամէն»:

Այնուհետև, նախագահությամբ Արցախի թեմի առաջնորդ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի, կատարվեց Հայրապետական մաղթանքի արարողությունը, որի ընթացքում ներկաներն աղոթեցին Ամենայն Հայոց Կաթողիկոսության անսասանության ու պայծառության և Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի կենաց արևշատության և արգասավոր հովվապետության համար:

Արարողությանը ներկա էին նաև ՀՀ Կառավարության, Գերագույն հոգևոր խորհրդի, Մայր Աթոռի Ճարտարապետական խորհրդի անդամներ, մարզային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, բարերարներ, Մայր Աթոռի պաշտոնեությունը, երիտասարդաց միությունների անդամներ, Գևորգյան հոգևոր ճեմարանի և «Էօռնեկյան» դպրոցի սաներ:

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Astvacashunch 6 e1448864822253 Նոյեմբերի 5 Դշ. Պահք
Հաջորդ նյութը kronakan kazmakerputyunneri orenq ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին
ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին

Ընթերցեք նաև

28 1 4
Նորություններ

Ս. Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների տոնի առիթով դուրս բերվեց Աստվածամուխ Ս. Գեղարդը (նկարներ)

28 Նոյեմբերի, 2015
Xaxaxutyan
Նորություններ

Խաղաղության աղոթք և հոգեհանգիստ Սիրիայում զոհված քրիստոնյաների համար

22 Սեպտեմբերի, 2013
Koryun abegha 214
Նորություններ

Տ. Կորյուն աբեղա Առաքելյանն ազատվել է Ս. Գայանե վանքի վանահոր պարտականություններից

22 Հունիսի, 2018
Mayr Ator veran.2
Նորություններ

Կարծում եմ՝ դեռ երկար ժամանակ Մայր Տաճարն իր այցելուներին կդիմավորի նման հանդերձանքով. Տեր Վահրամ

14 Հուլիսի, 2017

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?