Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Garegin b 2
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորել է Ասորի Ուղղափառ Եկեղեցու նորընտիր Պատրիարքին
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորել է Ասորի Ուղղափառ Եկեղեցու նորընտիր Պատրիարքին

Published: 1 Ապրիլի, 2014
Կարդալու տևողություն՝ 2 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Նորին Սրբություն Իգնատիոս Աֆրամ Երկրորդին Ասորի Ուղղափառ Եկեղեցու 123-րդ Պատրիարք ընտրվելու առիթով, որն Ասորի Եկեղեցու հոգևոր պետին է հանձնել Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ Տ. Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը:

Վեհափառ Հայրապետի շնորհավորական նամակում մասնավորապեսասվում է. «Ձեր ընտրությունը վկայությունն է Ասորի Ուղղափառ Եկեղեցում Ձեր նվիրյալ և ակներև սպասավորության: Մենք ճանաչում ենք Ձեզ որպես բարի և անձնդիր հոգևոր հովվի ու առաջնորդի, ով իր անձնական օրինակով փաստում է եղբայրության և բարեկամության կարևորությունը, խրախուսում տարբեր Եկեղեցիների ներկայացուցիչների միջև համագործակցությունը: Լիահույս ենք, որ Ձեր գահակալության ընթացքում Դուք` որպես արժանավոր առաջնորդ Քրիստոսի Սուրբ Եկեղեցու, Ձեզ վստահված հոտը կառաջնորդեք դեպի անվտանգ ու խաղաղ նավահանգիստ:

Հայ Առաքելական և Ասորի Ուղղափառ Եկեղեցիների եղբայրական հարաբերություններն ամուր ու խորը արմատներ ունեն: Մեր երկու Եկեղեցիները քրիստոնեության վաղ շրջանից սկսած ոչ միայն միասին ծառայել են` քրիստոնեական աշխարհին պարգևելով հարուստ հայրաբանական, ծիսական և հոգևոր ժառանգություն, այլև ճակատագրակից են եղել` պայքարելով մեր ժողովուրդների արդար դատի և իրավունքների համար` մասնավորապես Առաջին Համաշխարհային պատերազմի, մեր ժողովուրդների դեմ Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացրած ցեղասպանության հետ կապված:

Մեր երկկողմ համագործակցությունն ավելի բեղմնավոր է դարձել վերջին տասնամյակներին` մեր Եկեղեցիների առաջնորդների փոխայցելությունների, աստվածաբանների միջև երկխոսության և էկումենիկ ջանքերի մեջ մեր ընդհանուր ներգրավվածության շնորհիվ: Այսօր մեր մտքերն ուղղված են Սիրիայում խաղաղության վերականգնմանը. մի երկիր, որտեղ Հայ Եկեղեցու զավակները դարեր շարունակ խաղաղ ու արդյունավոր կյանք են ապրել Ձեր հոտի և այլ կրոնների ներկայացուցիչների հետ: Լիահույս ենք, որ Ձերդ Սրբությունն իր հայրապետական խնամքը կտարածի մեր Եկեղեցու զավակների վրա և համատեղ ջանքերի շնորհիվ մենք կկարողանանք օգնել հաղթահարելու այս ճգնաժամը, վերջ դնելու բռնությանը և վերականգնելու խաղաղությունը տարածաշրջանում»:

Ամենայն Հայոց Կաթողիկոսության պատվիրակությունն առաջիկայում կմասնակցի Անտիոքի և Համայն Արևելքի նորընտիր Պատրիարքի գահակալության արարողությանը:

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Shahe VRD Նոր հրատարակությունն
Հաջորդ նյութը Astvacashunch Ապրիլի 3 Եշ. ԼԲ օր Մեծի Պահոց

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին
ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին
Pahq147
Կարևոր խորհուրդներ պահք պահողներին
Պահքի մասին

Ընթերցեք նաև

03.13
Նորություններ

Աղոթք Բաքվի և Սումգայիթի ջարդերի 30-րդ տարելիցի առիթով (նկարներ)

13 Հունվարի, 2020
22 7
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ Մայր Աթոռում վերապատրաստման դասընթացներին մասնակցող եկեղեցականների հետ

22 Մայիսի, 2018
Mayr Ator 875
Նորություններ

Կկատարվի քահանայական ձեռնադրություն

11 Նոյեմբերի, 2022
07 1 6
Նորություններ

Շարունակվում է հայերեն առաջին տպագիր Աստվածաշնչի 350-ամյակին նվիրված գիտաժողովը

7 Հոկտեմբերի, 2016

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?