Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Առակներ > Աղքատության մասին (բարոյախրատական պատում)
Առակներ

Աղքատության մասին (բարոյախրատական պատում)

Published: 6 Սեպտեմբերի, 2013
Կարդալու տևողություն՝ 2 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Կուսակրոն ու առաքինասեր մի քահանա, աղոթելիս մտահափշտակության մեջ ընկնելով, հոգով տեղափոխվեց մի մեծ, լայնատարած ու հորդահոս գետի մոտ: Նայելով գետն անցնող մարդկանց` տեսավ բեռնակիր եղբայրների, ովքեր գետն էին մտնում և հորդահոս ջրերի մեջ անմիջապես խեղդվում ու կորչում: Ոմանք հասնում էին մինչև գետի սկզբնամասն ու կորստյան մատնվում, ոմանք` մինչև կեսը, ոմանք էլ` մինչև եզրը: Նրանք ամենքն էլ իրենց զանազան բեռների պատճառով էին գետում խեղդվում` առանց մեկի օգնության: Արդ, կրոնավորը, այսպիսի վտանգ տեսնելով, խիստ ցավում էր նրանց համար: Ապա երևում էին այլ եղբայրներ` առանց բեռի, որոնց վրա միայն սուրբ աղքատություն էր տեսնվում, ովքեր, գետը մտնելով, անվնաս ու անվտանգ անցնում էին: Վանահայրը հոգով իմանալով, թե ի՛նչ էր տեսել կրոնավորը, նրա գալուն պես կանչեց իր մոտ ու հարցրեց. – Ասա՛ ինձ, ի՞նչ ես տեսել:
Նա էլ ամեն ինչ հերթով պատմեց: Հայրը նրան ասաց.
– Ինչ որ տեսել ես, ճշմարտապես այդպես է: Գետն այս աշխարհն է, գետին կուլ գնացած մարդիկ նրանք են, ովքեր ավետարանի
խոստովանությանն ու կամավոր աղքատությանը չեն հետևում: Իսկ նրանք, ովքեր գետն անվնաս անցնում են, հոգեընկալ կրոն
ավորներն են, ովքեր երկրավոր ու մարմնավոր բաներ չեն սիրում, ո՛չ փնտրում են, ո՛չ էլ ունեն, այլ սակավ կերակրով ու հագուստով են բավականանում, խաչի վրա մերկացյալ Քրիստոսի ետևից են ընթանում, Նրա խաչին և հնազանդության թեթև ու քաղցր լուծին հանապազ համբերում, որի շնորհիվ էլ երկրավորների միջից դյուրությամբ երկնավորների մեջ են փոխադրվում և այստեղից անվնաս երկինք հասնում:

ՀԱՅԵԼԻ ՎԱՐՈՒՑ. ԲԱՐՈՅԱԽՐԱՏԱԿԱՆ ՊԱՏՈՒՄՆԵՐ. Ս. ԷՋՄԻԱԾԻՆ — 2007

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Katolik ekexecu himunqnery Կաթոլիկ եկեղեցու հիմունքները
Հաջորդ նյութը Grigor Astvacaban Սուրբ Գրիգոր Աստվածաբանի կյանքի այլ պատմություն

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

Tsaghkazard
Մարտի 29-ին Ծաղկազարդի տոնն է
Եկեղեցական տոներ
DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

Aspety
Առակներ

Ասպետը (առակ)

4 Հունիսի, 2016
Kamapashtutyan masin
Առակներ

Կամապաշտության մասին (բարոյախրատական պատում)

16 Սեպտեմբերի, 2013
ynkerojy sirelu masin
Առակներ

Ընկերոջը սիրելու մասին (բարոյախրատական պատում)

8 Մարտի, 2015
Gnahateq unecacy
Առակներ

Գնահատի՛ր, քանի դեռ ունես (բարոյախրատական պատում)

16 Սեպտեմբերի, 2016

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?